16.3 C
Yerevan

Նոր Ու Արդյունա­վետ Հայկա­կան Լոբբի Վաշինգտո­նում

Ոչ ֆորմալ միջա­վայրում ձևա­վորված վստա­հությունը երբեմն ավե­լի ազդե­ցիկ է, քան խիստ արձա­նագրա­յին հանդի­պումնե­րը։ Վենսի անմի­ջա­կան աջակցությամբ ստո­րագրվե­ցին հայ-ամե­րիկյան համա­գործակցության մի շարք արձա­նագրություններ, և պատա­հա­կան չէ, որ հենց նա է այսօր այցե­լում տարա­ծաշրջան։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստան-ԱՄՆ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության նոր փուլը, մասնա­վո­րա­պես՝ ԱՄՆ փոխնա­խա­գա­հի սպասվող այցը և տեխնո­լո­գիա­կան ու էներգե­տիկ ոլորտնե­րում ստո­րագրվե­լիք պայմա­նագրե­րը։ Անդրա­դարձ է կատարվում Միացյալ Նահանգնե­րում ձևա­վորված նոր հայկա­կան լոբբիստա­կան խմբի բարձր արդյունա­վե­տությա­նը, որը նպաստում է Հայաստա­նի ինքնիշխա­նության ամրապնդմա­նը։ Առանձնա­հա­տուկ ուշադրություն է դարձվում Միջին միջանցքի անվտանգությա­նը և տնտե­սա­կան այն մեծ օգուտնե­րին, որոնք Հայաստա­նը կարող է ստա­նալ արևմտյան ներդրումնե­րի շնորհիվ։

Հովսեփ Խուրշուդյա­նը՝ «անդրա­դառնա­լով ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյմս Դեյվիդ Վենսի տարա­ծաշրջա­նա­յին այցին, նշեց, որ խոսքը ռազմա­վա­րա­կան շարունա­կա­կան գործընթա­ցի մասին է, որը մեկնարկել է դեռ նախորդ տարի և այժմ մտնում է գործնա­կան փուլ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-Հայաստան համա­գործակցությունը այլևս հռե­տո­րա­բա­նություն չէ, այլ երկա­րա­ժամկետ՝ մինչև մեկ դար ընդգրկող ծրագրա­յին օրա­կարգ։

Խուրշուդյա­նը պարզա­բա­նեց, որ Ադրբե­ջան-ԱՄՆ ռազմա­կան համա­գործակցության շրջա­նա­կում խոսքը չի վերա­բե­րում խոշոր ռազմա­նա­վե­րին, այլ առա­վե­լա­պես մոտո­րա­նա­վակնե­րին ու տեխնի­կա­կան միջոցնե­րին, որոնք ուղղված են Կասպից ծովում անվտանգությա­նը։ Նա ընդգծեց, որ հայտա­րարված ձևա­չա­փով այդ համա­գործակցությունը ուղղված չէ Հայաստա­նի դեմ, այլ հիմնա­կա­նում վերա­բե­րում է Ռուսաստա­նի և Իրա­նի կողմից հնա­րա­վոր ռիսկե­րին, ինչպես նաև «միջին միջանցքի» անվտանգությա­նը։

Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ-ում ձևա­վորվել է նոր հայկա­կան լոբբիստա­կան խումբ, որը, ի տարբե­րություն նախկին կառույցնե­րի, ավե­լի արդյունա­վետ է գործում և զբաղվում է Հայաստա­նի պետա­կան և ազգա­յին շահե­րի պաշտպա­նությամբ։ Հովսեփ Խուրշուդյա­նը կարծում է, որ հենց այդ խմբի ջանքե­րով կայա­ցավ Նիկոլ Փաշինյա­նի և Ջեյմս Դեյվիդ Վենսի առա­ջին ոչ ֆորմալ շփումը, որը հետա­գա­յում վերածվեց կոնկրետ քաղա­քա­կան արդյունքնե­րի։

Խուրշուդյա­նը կարև­ո­րեց անձնա­կան շփումնե­րի դերը միջազգա­յին քաղա­քա­կա­նության մեջ՝ նշե­լով, որ ոչ ֆորմալ միջա­վայրում ձևա­վորված վստա­հությունը երբեմն ավե­լի ազդե­ցիկ է, քան խիստ արձա­նագրա­յին հանդի­պումնե­րը։ Նրա խոսքով՝ Վենսի անմի­ջա­կան աջակցությամբ ստո­րագրվե­ցին հայ-ամե­րիկյան համա­գործակցության մի շարք արձա­նագրություններ, և պատա­հա­կան չէ, որ հենց նա է այսօր այցե­լում տարա­ծաշրջան։

Անդրա­դառնա­լով խաղա­ղության գործընթա­ցին՝ Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության գաղա­փա­րը ԱՄՆ քաղա­քա­կան օրա­կարգ է մտել հենց հայկա­կան կողմի նախա­ձեռնությամբ։ Նա կարծում է, որ այդ գաղա­փա­րը հաջո­ղությամբ ներկա­յացվել է նաև Դոնալդ Թրամփի համար՝ հաշվի առնե­լով վերջի­նիս արտա­քին քաղա­քա­կան հավակնություննե­րը։

Խուրշուդյա­նը շեշտեց, որ հայ-ամե­րիկյան համա­գործակցությունից Հայաստա­նը ստա­նա­լու է կոնկրետ տնտե­սա­կան և տեխնո­լո­գիա­կան շահեր՝ կիսա­հա­ղորդիչնե­րի, բարձր տեխնո­լո­գիա­նե­րի, միջուկա­յին էներգե­տի­կա­յի և լոգիստիկ ենթա­կա­ռուցվածքնե­րի ոլորտնե­րում։ Նրա խոսքով՝ խոսքը միլիարդա­վոր դոլարնե­րի ներդրումնե­րի մասին է, որոնք կիրա­կա­նացվեն միջազգա­յին կոնսորցիումնե­րի միջո­ցով, և Հայաստա­նը, առանցնխո­շոր ֆինանսա­կան ներդրումնե­րի, կունե­նա շահույթի զգա­լի մասնա­բա­ժին։ Լոգիստիկ շղթա­նե­րի զարգա­ցումը միայն տնտե­սա­կան ծրա­գիր չէ, այլ անվտանգության մեխա­նիզմ։ Խուրշուդյա­նի կարծի­քով՝ ԱՄՆ‑ի՝ որպես համաշխարհա­յին գերտե­րության, ներգրավվա­ծությունը զգա­լիո­րեն բարձրացնում է խաղա­ղության գինը և նվա­զեցնում նոր ռազմա­կան էսկա­լա­ցիա­յի հավա­նա­կա­նությունը։

Անդրա­դառնա­լով Չինաստա­նի հնա­րա­վոր ներդրումնե­րին՝ Հովսեփ Խուրշուդյա­նը զգուշացրեց, որ չինա­կան մոդե­լը հաճախ կառուցվում է մենաշնորհի ստեղծման վրա․սկզբում ֆինանսա­վորվում են արտադրա­մա­սե­րը, իսկ հետա­գա­յում որոշվում է, թե որոնք պետք է շարունա­կեն աշխա­տել, և շահույթի մեծ մասը արտա­հանվում է Չինաստան։ Նա նշեց, որ ի տարբե­րություն դրա՝ արևմտյան ֆինանսա­կան կառույցնե­րը նման կախվա­ծություններ չեն ստեղծում։

Խուրշուդյա­նը դիտարկեց, որ ԱՄՆ քաղա­քա­կա­նությունը տարա­ծաշրջա­նի լոգիստիկ ուղի­նե­րի վերահսկման հարցում շարունա­կա­կան է՝ անկախ վարչա­կազմե­րի փոփո­խությունից։ Նրա խոսքով՝ վերջին շրջա­նում հենց ամե­րիկյան միջնորդության շնորհիվ է կանխվել Ադրբե­ջա­նի հնա­րա­վոր հարձա­կումը Հայաստա­նի դեմ։

Նա հատուկ ուշադրություն դարձրեց Ռուսաստա­նի վարքագծին՝ նշե­լով, որ ռուս գաղա­փա­րա­խոսնե­րի և քարո­զիչնե­րի վերջին հայտա­րա­րություննե­րը բացա­հայտում են իրա­կան վերա­բերմունքը Հայաստա­նի և ամբողջ տարա­ծաշրջա­նի սուվե­րե­նության նկատմամբ։ Խուրշուդյա­նը կարծում է, որ այդ բացա­հայտ անկեղծությունը, որքան էլվտանգա­վոր, միևնույն ժամա­նակ սթա­փեցնող է հայ հասա­րա­կության համար։

Խոսե­լով ներհա­յաստանյան իրա­վի­ճա­կից՝ Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ Ռուսաստա­նի կողմից խրա­խուսվող հիբրի­դա­յին ազդե­ցություննե­րը շարունա­կում են մնալ լուրջ խնդիր։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը պարտա­վոր է պատասխան քայլեր ձեռնարկել՝ պաշտպա­նե­լու իր ինքնիշխա­նությունն ու պետա­կան շահե­րը։

Խուրշուդյա­նը նաև մատնանշեց ԵԱՏՄ կարգա­վո­րումնե­րի միջո­ցով Հայաստա­նի բարձր տեխնո­լո­գիա­կան և ռազմաարդյունա­բե­րա­կան ոլորտնե­րի զարգացման արհեստա­կան խոչընդոտնե­րը՝ նշե­լով, որ դրանք հակա­սում են Հայաստա­նի՝ Արևմուտքի հետ խորա­ցող համա­գործակցությա­նը։

Ամփո­փե­լով՝ Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ հիբրի­դա­յին վտանգնե­րի պայմաննե­րում անհրա­ժեշտ է ոչ միայն խնդրի ճիշտ ձևա­կերպում, այլև հստակ գործո­ղություններ։ Նրա գնա­հատմամբ՝ խոսքի ազա­տության անվան տակ ստեղծված իրա­վա­կան բացե­րը թույլ են տալիս ներմուծել հակա­պե­տա­կան նարա­տիվներ, ինչը վտանգում է Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ու անվտանգա­յին հիմքե­րը։

Առնչվող Հոդվածներ