15.3 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Իրա­վի­ճա­կի կտրուկ սրա­ցումից ավե­լի քան մեկ ամիս առաջ «անհայտ անձինք» նախա­գա­հա­կան նստա­վայրի մոտ անկա­նոն կրա­կա­հերթեր են արձա­կել, ինչը հանրության զգա­լի մասի կողմից ընկալվել է Արա­յիկ Հարությունյա­նին «ուղղված նախազգուշա­ցում»: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 97-րդ

2023թ. օգոստո­սի 31-ին Արա­յիկ Հարությունյա­նը ստո­րագրել է Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նում վերջին երկու հրա­մա­նա­գի­րը: Նա Գուրգեն Ներսիսյա­նին ազա­տել է պետա­կան նախա­րա­րի պաշտո­նից: Մեկ այլ հրա­մա­նագրով Արա­յիկ Հարությունյանն այդ պաշտո­նում նշա­նա­կել է Սամվել Շահրա­մանյա­նին: Վերջինս մինչ այդ հանդի­սա­նում էր Անվտանգության խորհրդի քարտուղար եւ համա­կարգում ԼՂ-ում ՌԴ զորախմբի հրա­մա­նա­տա­րության հետ շփումնե­րը: 

Սամվել Շահրա­մանյա­նին պետա­կան նախա­րար նշա­նա­կե­լուց ժամեր հետո Արա­յիկ Հարությունյա­նը ֆեյսբուքյան գրա­ռում է կատա­րել եւ հանրայնացրել, որ պատրաստվում է նախա­գա­հի պաշտո­նից հրա­ժա­րա­կան տալ: Իր այդ որոշման քաղա­քա­կան կամ անձնա­կան, կամ այլ պատճառնե­րի մասին Արա­յիկ Հարությունյա­նը հրա­պա­րա­կա­յին ոչինչ չի ասել: Իրա­վի­ճա­կին տեղյակ աղբյուրնե­րը, մինչդեռ, ներկա­յացնում են, որ պաշտո­նը թողնե­լու պահանջ նրան ներկա­յացվել է «Արցա­խի դիմադրության եւ զարգացման ճակա­տի» կողմից, որի ֆորմալ(պաշտոնապես) ղեկա­վա­րը նախկին պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյանն էր: Այդ տեսա­կե­տը, հավա­նա­բար, հիմնա­վոր է, քանի որ նույն օրը «Ճակա­տը» ֆեյսբուքի պաշտո­նա­կան էջում Արա­յիկ Հարությունյա­նին բաց տեքստով մեղադրել է Աղդա­մի ճանա­պարհով Ադրբե­ջա­նից մթերքներ ստա­նա­լու նպա­տա­կադրվա­ծության մեջ եւ սահմա­նել, որ դա նրա կողմից «վերջին կարմիր գծի հատումն է»: 

Այդ օրե­րի ստե­փա­նա­կերտյան «խոհա­նո­ցա­յին քննարկումնե­րին» լավա­տեղյակ  մի աղբյուր վկա­յել է, որ հրա­ժա­րա­կա­նից առաջ Արա­յիկ Հարությունյա­նի հետ առանձնազրույց է ունե­ցել եւ հորդո­րել, որ «իշխա­նությունը փոխանցի» Սամվել Բաբա­յա­նին: Ըստ աղբյուրի, Արա­յիկ Հարությունյանն ասել է, որ «ֆիզի­կա­պես չի կարող նման որո­շում կայացնել»: Կարե­լի է միայն ենթադրել, թե նա ինչ է նկա­տի ունե­ցել: 

Իրա­վի­ճա­կի կտրուկ սրա­ցումից ավե­լի քան մեկ ամիս առաջ «անհայտ անձինք» նախա­գա­հա­կան նստա­վայրի մոտ անկա­նոն կրա­կա­հերթեր են արձա­կել, ինչը հանրության զգա­լի մասի կողմից ընկալվել է Արա­յիկ Հարությունյա­նին «ուղղված նախազգուշա­ցում»: Այդ փաստով, սակայն, քրեա­կան գործ չի հարուցվել, հետաքննություն չի իրա­կա­նացվել: Դա բացա­հայտ վկա­յություն էր, որ Արա­յիկ Հարությունյա­նը հատուկ ծառա­յություննե­րի եւ ուժա­յին մյուս կառույցնե­րի նկատմամբ անմի­ջա­կան վերահսկո­ղություն այլեւս չունի: 

Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նից հետո նախա­գա­հի լիա­զո­րություննե­րը, սահմա­նադրության համա­ձայն, անցել են Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Դավիթ Իշխանյա­նին, իսկ նրա պարտա­կա­նություննե­րի կատա­րումը՝ խորհրդա­րա­նի փոխխոսնակ Գագիկ Բաղունցին: Սեպտեմբե­րի 8‑ին վերջի­նիս անունից պաշտո­նա­կան հաղորդագրություն է տարածվել առ այն, որ ԱԺ «Դաշնակցություն», «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ», «Արդա­րություն» եւ «Ժողովրդա­վա­րություն» խմբակցություննե­րի կողմից Արցա­խի նախա­գա­հի թեկնա­ծու է առա­ջադրվել մեկ շաբաթ առաջ պետա­կան նախա­րար նշա­նակված Սամվել Շահրա­մանյա­նը, իսկ «Միասնա­կան հայրե­նիքն» առա­ջադրել է ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նին: Հաղորդագրության տեքստում բառա­ցի ասված է հետեւյալը.««Միասնական հայրե­նիք» խմբակցության կողմից Սամվել Անդրա­նի­կի Բաբա­յա­նին Հանրա­պե­տության նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրե­լու դիմումը և դրան կից ներկա­յացված փաստաթղթե­րը հետ են վերա­դարձվել՝ վերջին տասը տարում միայն Արցա­խի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի հանդի­սա­նա­լու, վերջին տասը տարում Արցա­խի Հանրա­պե­տությունում մշտա­պես բնակվե­լու մասին տեղե­կանքը չներկա­յացնե­լու պատճա­ռով»: Հաղորդագրությունն ավարտվել է ծանուցմամբ, որի համա­ձայն «2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի 9‑ին՝ ժամը 11:00-ին, իրա­վունքի ուժով  կգումարվի Ազգա­յին ժողո­վի հատուկ նիստ՝ Հանրա­պե­տության նախա­գա­հի ընտրության հարցով»: 

Վահրամ Աթա­նեսյան 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ