14.6 C
Yerevan

Թրամփի «Խաղա­ղության Ռազմա­վա­րությունը» Եվ Նոր Աշխարհա­կարգի Ձևա­վորման Փուլը

Սա կլի­նի առա­ջին անգամ, երբ Հայաստա­նը կհյուրընկա­լի այս մակարդա­կի միջո­ցա­ռումը: Բացի այդ, 2026‑ի մայի­սի 5‑ին նախա­տեսված է առա­ջին Հայաստան–ԵՄ գագաթնա­ժո­ղո­վը Երև­ա­նում: Այս երկու իրա­դարձություննե­րը կամրապնդեն Հայաստա­նի միջազգա­յին դիրքը, կբարձրացնեն Եվրո­պա­յի հետ հարա­բե­րություննե­րը և կօգնեն դիվերսիֆի­կացնել արտա­քին քաղա­քա­կա­նությունը:

Մեր Ուղին

Ներա­ծություն 2025‑ը որպես անցումա­յին գլո­բալ տարի

2024 թվա­կա­նի նոյեմբե­րի 5‑ի նախա­գա­հա­կան ընտրություննե­րում Դոնալդ Թրամփի հաղթա­նա­կից հետո, 2025 թվա­կա­նի հունվա­րի 20-ին նրա երդմնա­կա­լության հետ ԱՄՆ արտա­քին քաղա­քա­կա­նությունում տեղի ունե­ցավ կտրուկ շրջա­դարձ՝ «պատե­րազմնե­րի ավարտ՝ ուժի դիրքե­րից» տրա­մա­բա­նությամբ: Թրամփի վարչա­կազմը (խորհրդա­կաններ Ջոն Բոլթո­նը և Մայք Պոմպեոն) առաջնա­հերթություն տվեց արագ լուծումնե­րին՝ առանց երկա­րատև հակա­մարտություննե­րի: Օրի­նակ՝ 2025‑ի փետրվա­րին Բրյուսե­լում Թրամփը հանդի­պեց ՆԱՏՕ առաջնորդնե­րի հետ և պահանջեց բարձրացնել պաշտպա­նա­կան ծախսե­րը մինչև 3% ՀՆԱ-ից:

Միջանկյալ ընտրություննե­րը 2026 թվա­կա­նի նոյեմբե­րին Թրամփի համար դարձան խթան՝ արտա­քին ճգնա­ժա­մե­րը արագ կառա­վա­րե­լու համար: 2025‑ի հունի­սին Սինգա­պուրում Թրամփը հանդի­պեց Սի Ծինփի­նի հետ՝ քննարկե­լով առևտրա­յին հարա­բե­րություննե­րը, ինչը ազդեց ընտրություննե­րի նախա­պատրաստության վրա: Առհա­սա­րակ, հարկա­վոր է նկա­տել, որ ամե­րիկյան քաղա­քա­կա­նությունը ոչ թե քաո­սա­յին ու անկախ կառա­վա­րե­լի մի բան է, ինչպես հաճախ մեկնա­բանվում է հայկա­կան կարծիքնե­րում, այլ հստակ որոշված և ռիթմի սեփա­կան արա­գությունը լավ հաշվարկված իրո­ղություն։ Միացյալ նահանգնե­րի նման երկի­րը չի կարող ունե­նալ նախա­գահ, որը միայնակ կփո­խի ողջ հայե­ցա­կարգը և դա կհա­կա­սի իր իսկ երկրի շահե­րին։ ԱՄՆ-ում նախա­գա­հը պարզա­պես շարունա­կում է անել այն, ինչը արդեն իսկ համարվում է Միացյալ Նահանգնե­րի համար հայե­ցա­կարգա­յին և Թրամփի գործո­ղություննե­րը պետք է դիտարկել հենց այդ համա­տեքստում։ Դա երև­ում է ցանկա­ցած գործո­ղությունով և ոչ միայն Թրամփի պարա­գա­յում։ Այնպես, ինչպես իր ժամա­նա­կին հանրա­պե­տա­կան Բուշը մտավ Իրաք, իսկ հաջորդող դեմոկրա­տա­կան Օբա­ման շարունա­կեց իր «հակա­ռա­կորդի» սկսա­ծը, այնպես էլ Թրամփն է գլո­բալ առումով շարունա­կում այն, ինչն անում էր Բայդե­նը՝ լինի դա Հարա­վա­յին Կովկա­սում ԱՄՆ շահե­րի առաջ տանումը, Վենե­սուե­լա­յում կատարված դեպքե­րը, կամ Սիրիան և այլն։ ԱՄՆ նախա­գա­հի քայե­րում ոչ թե հարկա­վոր է քաո­տիկ անկա­ռա­վա­րե­լի տագնապ տեսնել, այլ ամե­րիկյան հայե­ցա­կարգի այն հատվա­ծը, որի դերա­կա­տա­րումը տրված է Թրամփին և ոչ ավել։ Թրամփը կարող է լինել առանձնա­հա­տուկ կերպար, բայց Թրամփը միայնակ չի սկսել և շարունա­կում, Թրամփը կատա­րողն է ամե­րիկյան հեգե­մո­նիա­յի ցանկություննե­րի, որի մի հատվածն այս փուլում մտել է նաև հայկա­կան իրա­կա­նություն։

Տնտե­սա­կան ճնշման գործիք սակագնա­յին պատե­րազմ Չինաստա­նի դեմ

2018–2020 թվա­կաննե­րին Թրամփի առա­ջին վարչա­կազմը սահմա­նեց մինչև 25% մաքսա­տուրքեր չինա­կան ավե­լի քան 360 մլրդ դոլա­րի ապրանքնե­րի վրա: 2025 թվա­կա­նին սակագնա­յին ճնշման նոր փուլ սկսվեց՝ ուղղված Չինաստա­նի տեխնո­լո­գիա­կան ոլորտին (AI, միկրո­չի­պեր, էլեկտրո­մո­բիլներ): Ապրի­լին ԱՄՆ‑ը սահմա­նեց 10–60% սակագներ չինա­կան ապրանքնե­րի վրա, իսկ նոյեմբե­րին ստո­րագրվեց ժամա­նա­կա­վոր համա­ձայնա­գիր՝ Չինաստա­նի կողմից ֆենթա­նի­լի դեմ պայքա­րի և սոյա­յի գնումնե­րի դիմաց սակագնե­րը նվա­զեցնե­լու մասին: Չինաստա­նը պատասխա­նեց նույն մակարդա­կի սակագնե­րով ԱՄՆ ապրանքնե­րի առումով: Ամե­րի­կա-չինա­կան տնտե­սա­կան պատե­րազմը նոր երև­ույթ չէ ու հաճախ այն կարող է նաև հասնել ընդհուպ մինչև ռազմա­կան ցուցադրության, երբ օրի­նակ Թայվա­նում հերթա­կան անգամ ռազմա­կան բնույթի հայտա­րա­րություններ են հնչում կամ Պեկի­նը կործա­նիչներ է օդ բարձրացնում, հասկացնե­լու համար, որ կարող է ու պատրաստ է անել ավե­լին։ Աշխարհա­կարգը փոխվել է ու դրա­նում բոլորն են ուզում իրենց ապա­հո­վագրած տեղն ունե­նալ։ Ամե­նից անցանկա­լին իհարկե ռազմա­կան բախումն ու դրան ուղեկցող տոտալ քաոսն է, բայց հաշվի առնե­լով Ռուսաստա­նի թուլա­ցումը, ԱՄՆ դերի կտրուկ աճը մեր տարա­ծաշրջա­նում, հավա­նա­կան է, որ չինա-ամե­րիկյան տնտե­սա­կան պատե­րազմը դեռ մի որոշ ժամա­նակ մաքաստուրքե­րից այն կողմ չի անցնի ու գուցե ինչ որ չափով նաև պահպա­նի առևտրա­յին, թեկուզ և խիստ մրցակցա­յին բնույթը։

Տարա­ծաշրջա­նա­յին ճգնա­ժա­մե­րի շղթակառա­վարվող լարվա­ծություններ

1. Մերձա­վոր Արև­ելք

2023–2024 թվա­կաննե­րի Գազա­յի պատե­րազմից հետո Իսրա­յե­լը պահպա­նեց ռազմա­կան գերա­կա­յությունը: 2025‑ի ընթացքում հրա­դա­դա­րի համա­ձայնա­գիր ստո­րագրվեց (հոկտեմբե­րին), որտեղ Իսրա­յե­լը հետ քաշեց զորքե­րը, բայց պահպա­նեց վերահսկո­ղությունը Համա­սի ապա­ռազմա­կա­նացման համար: Վարչա­պետ Բենյա­մին Նեթանյա­հուն շարունա­կեց հակաի­րա­նա­կան քաղա­քա­կա­նությունը, ինչին ակա­նա­տես եղանք և՛ Իրան-Իսրա­յել մի քանի օր տևած պատե­րազմում, և՛ ներկա­յումս Իրա­նի ցույցե­րի ընթա­ցում ԱՄՆ ուղղա­կի հայտա­րա­րություննե­րի տեսքով։ Հարկա­վոր է նշել, որ ԱՄՆ կողմից Իրա­նի նկատմամբ քայլե­րի կտրուկ սրումը ոչ թե Թրամփի անձնա­կան խելա­գար ամբի­ցիան է, այլ Իրա­նի կողմից Ռուսաստա­նին շարունա­կա­բար մերձե­ցումը, ինչը Վաշինգտո­նի համար ոչ ցանկա­լի երև­ույթ է։ Միա­ժա­մա­նակ միջուկա­յին համա­ձայնագրե­րի տապա­լումը ամե­րի­կա­ցի­նե­րին դրդել է անցնել ավե­լի կտրուկ քայլե­րի և պատժել Իրա­նին, որը, օգտվե­լով համընդհա­նուր խառնաշփո­թից, փորձել է նաև Ռուսաստա­նի հետ մերձե­նա­լով ավարտին հասցնել իր միջուկա­յին ծրա­գի­րը։ Հենց այդ և Չինաստա­նի հետ հնա­րա­վոր մերձե­ցումը թույլ չտա­լու նպա­տա­կով էլ Վաշինգտո­նը գլխա­վո­րա­բար Իսրա­յե­լի ձեռքե­րով վնա­սա­զերծում է Իրա­նին, ընդ որում ոչ միայն Իրա­նի տարածքում, այլև Սիրիա­յի, Լիբա­նա­նի և Իրա­քի տարածքնե­րում՝ հարվա­ծե­լով իրա­նա­կան պրոքսի Հեզբոլլա­հին, Համա­սին, Հուսիթնե­րին։ Ներկա­յումս Իրա­նը արդեն իսկ բավա­կան խախուտ դիրքե­րում է և մոտա­կա ժամա­նակնե­րում այնտեղ ստիպված կլի­նեն որո­շում կայացնել, թե արդյո՞ք պատաստ են ընդունել խաղի ամե­րիկյան կանոննե­րը, թե՞ այա­թոլլա­նե­րի ռեժի­մը պատրաստ է կործա­նա­րար պատե­րազմի մեջ մտնել հանուն իշխա­նության պահպա­նության։ Նշենք, որ սա դեպքե­րի ամե­նաանցանկա­լի տարբե­րակն է, քանի որ պատե­րազմը տարա­ծաշրջա­նում սարսա­փե­լի անկանխա­տե­սե­լի, գուցե նաև չկա­ռա­վարվող բնույթ ընդունի, ինչը նաև Հայաստա­նի համար էապես սպառնա­լիքներ է առա­ջացնե­լու՝ վտանգե­լով հայ-ադրբե­ջա­նա­կան փխրուն խաղա­ղության համա­ձայնա­գի­րը։

Ամե­րիկյան քաղա­քա­կա­նությունը Սիրիա­յում լուծեց նաև Բաշար Ասա­դի իշխա­նության հարցե­րը, որը գոյատև­ում էր զուտ Ռուսաստա­նի և Իրա­նի աջակցությամբ: Իրա­նի դեմ ԱՄՆ‑ը և Իսրա­յե­լը շարունա­կե­ցին պատժա­մի­ջոցնե­րը և կիբեր հարձա­կումնե­րը, իսկ Վաշինգտո­նը պարզա­պես վռնդեց Ասա­դին Սիրիա­յից, այս անգամ թուրքե­րի ձեռքե­րով։ Թե ի՞նչ շարունա­կություն կունե­նա Սիրիա­յի քաղա­քա­կան իշխա­նությունը, այս պահին բավա­կան բարդ է ասել։ Փաստ է միայն այն, որ Իրա­նի հետ միա­ժա­մա­նակ Սիրիա­յում պարտվեց նաև Ռուսաստա­նը, ոչ չկա­րո­ղա­ցավ որևէ օգնություն ցույց տալ իր երկա­րամյա դաշնակցին։

2. Հարա­վա­յին Կովկաս

2020 և 2023 թվա­կաննե­րի պատե­րազմնե­րից հետո Ադրբե­ջա­նը էապես ամրապնդել է դիրքե­րը: 2025 թվա­կա­նի մարտին Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը համա­ձայնեցրին խաղա­ղության համա­ձայնագրի նախա­գի­ծը: 2025 թվա­կա­նի օգոստո­սի 8‑ին Վաշինգտո­նում Թրամփի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյա­նը և Իլհամ Ալիևը ստո­րագրե­ցին խաղա­ղության համա­ձայնա­գիր և համա­տեղ հայտա­րա­րություն՝ սահմաննե­րի ճանաչման և տնտե­սա­կան կապե­րի մասին: Թուրքիան՝ Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նի ղեկա­վա­րությամբ, մնաց Բաքվի հիմնա­կան գործընկե­րը: 2026-ին սպասվում է համա­ձայնագրի կյանքի կոչումը և Թրամփի ուղու գործարկումը։ Այս դեպքե­րը թերևս ամե­նաանսպա­սե­լին կարող ենք որա­կել, քանի որ դեռևս չորս, հինգ տարի առաջ բոլո­րո­վին անհնար էր թվում, որ Մոսկվան կարող է այն աստի­ճան թուլացնել իր դիրքե­րը, որ ամե­րիկյան միջնորդությամբ հնա­րա­վոր լինի սկսել մի պրո­ցես, որ շարունա­կա­բար խափանվել է Մոսկվա­յի ու Բաքվի կողմից։ Հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության համա­ձայնա­գի­րը, որ նաև ենթադրում է ամե­րիկյան մեծ կապի­տա­լի ներդրում և շրջա­նա­ռում, կարող է կտրուկ մեծացնել Հայաստա­նի դիրքե­րը, որին ԱՄՆ‑ն դիտարկում է որպես տարա­ծաշրջա­նում իր տնտե­սա­կան շահե­րի լավա­գույն գործընկերներնե­րից մեկը։ Դրա մասին են վկա­յում հայ ամե­րիկյան քաղա­քա­կան, ռազմա­կան, տնտեսկան, արդյունա­բե­րա­կան շփումնե­րը, որոնք, պետք է խոստո­վա­նել, անցնում են աննա­խա­դեպ բարձր մակարդա­կում։ Վերջին երեք տարի­նե­րին աշխարհի գրե­թե բոլոր քաղա­քա­կան կենտրոննե­րի ու առաջնորդնե­րի հետ կատարված երկա­րատև ու բարդ աշխա­տանքի հետև­անքով Երև­ա­նը էապես բարձրացրել է իր դիվա­նա­գի­տա­կան մակարդակն ու քաղա­քա­կան կշի­ռը, դուրս է գալիս մեկուսա­ցումից ու հանդես է գալիս տարա­ծաշրջա­նում տեխնո­լո­գիա­կան ու տնտե­սա­կան մեծ շահույթ խոստա­ցող մի երկիր, ինչը կարող է ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ունե­նալ ապա­գա­յի համար՝ փակե­լով Բաքվի ռազմա­շունչ դռնե­րը և ստի­պե­լով անցնել տնտե­սա­կան հարա­բե­րություննե­րի։ Անշուշտ դեռևս բավա­կան մեծ աշխա­տանք կա անե­լու մինչև խաղա­ղության հաստա­տումը, բայց ներկա­յիս դինա­մի­կան մխի­թա­րող է և անսպա­սե­լի ճգնա­ժա­մի բացա­կա­յության պայմաննե­րում կարող ենք առա­վե­լա­գույնս լավա­տես լինել։

3. Լատի­նա­կան Ամե­րի­կա և Արկտի­կա

Վենե­սուե­լա­յում Նիկո­լաս Մադուրո­յի իշխա­նությունը շարունա­կեց մնալ մեկուսացված՝ ԱՄՆ‑ի խստացված պատժա­մի­ջոցնե­րի պայմաննե­րում (2025‑ի դեկտեմբե­րին նոր սահմա­նա­փա­կումներ նավթա­յին առևտրի վրա): 2026‑ի հունվա­րին տեղի ունե­ցավ ԱՄՆ‑ի հատուկ գործո­ղություն՝ Մադուրո­յի ձերբա­կալման համար: Այս միջո­ցա­ռումը, որ արտա­քին առումով հետաքրքրություն և դժգո­հություն առա­ջացրեց շատ վայրե­րում և ԱՄՆ-ին մեղադրե­ցին սովո­րա­կան «մարդա­գո­ղության» մեջ՝ նշե­լով, որ ամե­րի­կա­ցի­նե­րին միայն նավթն է հետաքրքրում, ունի նաև աշխարհա­քա­ղա­քա­կան այն նշա­նա­կությունը, որ ԱՄՆ‑ն պարզա­պես չէր կարող թույլ տալ, որ իր հետաքրքրություննե­րի անմի­ջա­կան գոտում նավթով հարուստ Վենե­սուե­լան վերջնա­կա­նա­պես դառնա ռուսա­կան կցորդ, ինչին ի պատասխան Մոսկվան որևէ քայլ չարեց, ինչպես, որ Ասա­դի պարա­գա­յում։ Չինա­կան արձա­գանքը ևս բավա­կան մեղմ էր ու ոչ գործուն։ Թրամփը շարունա­կեց հետաքրքրությունը նաև Գրենլանդիա­յի նկատմամբ՝ Արկտի­կա­յի պաշարնե­րի և Չինաստա­նի ներթա­փանցման սահմա­նա­փակման պատճա­ռա­բա­նությամբ: 2025‑ի վերջին և 2026‑ի սկզբին առա­ջարկվե­ցին «շրջա­նա­կա­յին» համա­ձայնագրեր Դանիա­յի հետ, բայց առանց վերջնա­կան գնման: Թրամփը հազիվ թե ռազմա­կան ներխուժում իրա­կա­նացնի և զավթի Գրենլանդիան, որը դարձել է չինա­կան ու ռուսա­կան նավե­րի պատսպա­րան, բայց, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ այդ միջո­ցա­ռումնե­րով կսթա­փեցնի եվրո­պա­կան առաջնորդնե­րին՝ նրանց ստի­պե­լով նաև սեփա­կան միջոցնե­րի վրա հույս դնել, ինչպես նաև ավե­լի սթափ նայել իրա­կա­նությա­նը։ Թրամփը նույն կերպ կոշտ դիրքո­րո­շումներ ունի նաև Պանա­մա­յի ջրանցքի առումով՝ հայտա­րա­րե­լով, որ այդ ջրանցքը ամե­րի­կա­ցի զինվո­րա­կաննե­րը նրա համար չեն կառուցել ու նվի­րել Պանա­մա­յին, որ վերջինս այն դարձնի չինա­կան հանգրվան։ 

Հասկա­նա­լի է, որ այդ տարա­ծաշրջա­նա­յին կոնֆլիկտնե­րը թրամփյան քմա­հա­ճույք չեն, այլ ամե­րիկյան հեգե­մո­նիան պահպա­նե­լու քաղա­քա­կա­նության կտրուկ քայլե­րի ժամա­նա­կա­հատված։

IV. Ուկրաի­նա­յի պատե­րազմը կասե­ցում, ոչ թեհաղթա­նակ

2022-ից սկսված պատե­րազմը 2025-ին հասավ հյուծման փուլի: Թրամփը ճնշում գործադրեց հրա­դա­դա­րի և բանակցություննե­րի համար: Դեկտեմբե­րին Թրամփը և Զելենսկին հանդի­պե­ցին՝ քննարկե­լով 15-ամյա անվտանգության երաշխիքներ և հրա­դա­դա­րի պլան: Ռուսաստա­նը համա­ձայնեց բանակցություննե­րին, բայց տարածքա­յին հարցե­րը մնա­ցին անլուծե­լի: 2026-ին սպասվում է ավե­լի խորքա­յին բանակցություններ: Ուկրաի­նան, որը մեծ խնդիրներ ունի բոլոր առումնե­րով, հյուծել է ռուսնե­րին։ Մոսկվան չափից ավե­լի խորն է խրվել ուկրաի­նա­կան պատե­րազմում և իր ձեռքից քիչ-քիչ թողնում է իր ազդե­ցության գոտի­ներն ու ավե­լի քիչ է դառնում այն վերա­դարձնե­լու հավա­նա­կա­նությունը։ 2026-ին սպասվող խաղա­ղությունը հնա­րա­վո­րություն կտա երկու կողմե­րին էլ անցնե­լու վերա­կանգնվե­լու գործո­ղություննե­րին, բայց Մոսկվան հասկա­նում է, որ եթե այդ խաղա­ղությամբ Ուկրաի­նան առնվազն տասը տարի հետո կունե­նա բավա­կան հզոր և 6–8 հարյուր հազա­րա­նոց բանակ, ապա ինքը՝ Մոսկվան, հազիվ թե կարո­ղա­նա հետ գալ իր ազդե­ցության գոտի­ներ, ինչպես նաև այդ պատե­րազմում իր շահա­ծը կարող է լինել ռուսա­կան «պյուռոսյան հաղթա­նա­կը»։

V. Եվրո­պա­կան միության հարկադրանքը դեպի ինքնուրույնություն

Ուկրաի­նա­յի պատե­րազմից հետո ԵՄ‑ն մեծացրեց պաշտպա­նա­կան ծախսե­րը՝ 2025-ին հասնե­լով 381 մլրդ եվրո­յի (մոտ 2% ՀՆԱ-ից): Գերմա­նիան հատկացրեց ավե­լի քան 100 մլրդ եվրո, ծրագրե­լով մինչև 2029‑ը հասնել 153 մլրդ եվրո­յի: ԱՄՆ‑ը խրա­խուսեց ԵՄ-ին ինքնուրույնություն ստեղծել՝ պահպա­նե­լով հակա­ռուսա­կան ճնշումը: Եվրո­պան այլընտրանք չունի։ Ամե­րիկյան վերա­բերմունքը, որ հաճախ ընկալվում է վիրա­վո­րա­կան և արհա­մարհա­կան, Եվրո­պա­յին մի ուղի է ցույց տալիս՝ վերա­կանգնել իր սեփա­կան ռազմա­կան ուժը։ 1945-ից հետո Եվրո­պա ապրում է ամե­րիկյան անվտանգության հովա­նո­ցի տակ, բայց այդ իրա­վի­ճա­կը պիտի փոխվի։ Եվրո­պան կամ դուրս կգա կոմֆորտի դաշտից ու նորից կդառնա ռազմա­կան ու տնտե­սա­կան անկախ ու հզոր միա­վոր, կամ, աստի­ճա­նա­բար կկլանվի ամե­րիկյան ու չինական/ռուսական հետաքրքրություննե­րի կողմից։ Եվրո­պան այլընտրանք չունի։

Ուկրաի­նա­յի և Գազա­յի պատե­րազմնե­րը ցույց տվե­ցին ՄԱԿ Անվտանգության խորհրդի անարդյունա­վե­տությունը: 2025‑ի երկրորդ կեսին սկսվե­ցին քննարկումներ վետո­յի սահմա­նա­փակման և բարե­փո­խումնե­րի մասին՝ ԱՄՆ‑ի և Եվրո­պա­յի նախա­ձեռնությամբ:

2026 թվա­կա­նը Հայաստա­նի համար կարող է դառնալ պատմա­կան շրջա­դարձի տարի՝ պայմա­նա­վորված 2025‑ի օգոստո­սի 8‑ին Վաշինգտո­նում ստո­րագրված Հայաստան–Ադրբեջան խաղա­ղության համա­ձայնագրով (միջնորդ՝ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփ): Այդ համա­ձայնա­գի­րը, որը ներա­ռում է սահմաննե­րի ճանա­չում, տարա­ծաշրջա­նա­յին կապե­րի բացում և անվտանգության երաշխիքներ, ստեղծում է նոր իրա­կա­նություն, որտեղ Հայաստա­նը կարող է անցում կատա­րել պասիվ դիրքից դեպի ակտիվ սուբյեկտ:

Հայաստան–ԱՄՆ–Ադրբեջան համա­ձայնա­գիր 2025‑ի օգոստո­սի 8‑ին Վաշինգտո­նում Նիկոլ Փաշինյա­նը և Իլհամ Ալիևը Թրամփի միջնորդությամբ ստո­րագրե­ցին խաղա­ղության համա­ձայնա­գիր, որը պաշտո­նա­պես ավարտում է տասնամյակնե­րի հակա­մարտությունը: Փաստա­թուղթը նախնա­կան համա­ձայնեցված է, բայց 2026‑ի սկզբին դեռ չի վերջնա­կան ստո­րագրվել և չի վավե­րացվել խորհրդա­րաննե­րում: Հիմնա­կան խոչընդո­տը մնում է Հայաստա­նի Սահմա­նադրության մեջ Ադրբե­ջա­նի տարածքա­յին պահանջնե­րի հնա­րա­վոր հղումնե­րի հեռա­ցումը (Բաքուն պահանջում է դա որպես նախա­պայման): 2026-ին սպասվում է համա­ձայնագրի լիարժեք կյանքի կոչում՝ ներառյալ անվտանգության փաթե­թա­յին պայմա­նա­գիր ԱՄՆ‑ի միջնորդությամբ (հնա­րա­վոր է՝ ԱՄՆ‑ի կողմից երաշխիքներ կամ ռազմա­կան աջակցություն): Այս գործընթա­ցը կապված է նաև TRIPP (Trans-Regional Infrastructure and Prosperity Partnership) նախա­ձեռնության հետ՝ էներգե­տիկ և տրանսպորտա­յին կապե­րի զարգացման համար, որտեղ ԱՄՆ‑ը ստա­նում է զգա­լի մասնա­բա­ժին՝ մոտ 74 տոկոս, Երև­ա­նը՝ 26 տոկոս։ Նախա­տեսվում է ապա­գա­յում այն հասնցել մինչև 50 տոկո­սի:

Հայ-թուրքա­կան սահմա­նի վերա­բա­ցում2025‑ի խաղա­ղության համա­ձայնագրից հետո Թուրքիան ցույց է տալիս պատրաստա­կա­մություն՝ վերա­բա­ցել ցամա­քա­յին սահմա­նը Հայաստա­նի հետ (որը փակ է 1993 թվա­կա­նից): Դեկտեմբեր 2025-ին Bloomberg‑ը հաղորդեց, որ Թուրքիան քննարկում է սահմա­նի բացումը առա­ջի­կա վեց ամսում (այսինքն՝ 2026‑ի առա­ջին կեսին): Սպասվում է, որ սահմա­նը սկզբում կբացվի երրորդ երկրնե­րի քաղա­քա­ցի­նե­րի համար (տուրիզմի և առևտրի խթանման նպա­տա­կով), իսկ հետո՝ ամբողջա­կան վերա­գործարկում: Սա կարող է հանգեցնել տնտե­սա­կան աճի (ՀՀ տնտե­սության նախա­րա­րի տեղա­կա­լը գնա­հա­տում է մինչև 20% ներդրումնե­րի աճ), տարա­ծաշրջա­նա­յին ինտեգրման և Հայաստա­նի մեկուսացման վերացման: Սակայն գործընթա­ցը կախված է Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի կայունա­ցումից:

Երև­ա­նում Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի (EPC) 8‑րդ գագաթնա­ժո­ղով 2026 թվա­կա­նի մայի­սի 4‑ին Երև­ա­նում տեղի կունե­նա Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի 8‑րդ գագաթնա­ժո­ղո­վը (ոչ թե Եվրո­պա­յի խորհուրդ, այլ EPC‑ն՝ որը ներա­ռում է ԵՄ‑ն և այլ երկրներ): Սա կլի­նի առա­ջին անգամ, երբ Հայաստա­նը կհյուրընկա­լի այս մակարդա­կի միջո­ցա­ռումը: Բացի այդ, 2026‑ի մայի­սի 5‑ին նախա­տեսված է առա­ջին Հայաստան–ԵՄ գագաթնա­ժո­ղո­վը Երև­ա­նում: Այս երկու իրա­դարձություննե­րը կամրապնդեն Հայաստա­նի միջազգա­յին դիրքը, կբարձրացնեն Եվրո­պա­յի հետ հարա­բե­րություննե­րը և կօգնեն դիվերսիֆի­կացնել արտա­քին քաղա­քա­կա­նությունը:

Ազգա­յին ժողո­վի ընտրություններ 2026 թվա­կա­նի հունի­սի 7‑ին տեղի կունե­նան ՀՀ Ազգա­յին ժողո­վի հերթա­կան ընտրություննե­րը (ըստ Սահմա­նադրության՝ 2021‑ի ընտրություննե­րից 5 տարի հետո): Սա կլի­նի ժողովրդա­վա­րա­կան մրցակցության կարև­որ փորձություն՝ հաշվի առնե­լով հասա­րա­կության մեջ առկա հիասթա­փությունը տնտե­սա­կան դժվա­րություննե­րից, արտա­քին քաղա­քա­կան որո­շումնե­րից և կառա­վարման ոճից: Նիկոլ Փաշինյա­նի «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցությունը համարվում է առա­ջա­տար),  ընդդի­մությունը (այդ թվում՝ նախկին իշխա­նություննե­րի հետ կապված ուժե­րը) կփորձի օգտա­գործել հասա­րա­կա­կան դժգո­հությունը: Ընտրություննե­րի արդյունքը կորո­շի, թե արդյո՞ք կշա­րունակվի ընթա­ցիկ քաղա­քա­կան ուղղությունը, բայց հազիվ թե խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը որևէ նշա­նա­կա­լից հաջո­ղության հասնի՝ հաշվի առնե­լով հասա­րա­կության մեջ առկա խորը դժգո­հությունն ու ընդդի­մության մի շարք առանցքա­յին կերպարնե­րի հետ կապված աղմկա­լից դատա­կան գործե­րը, նրանց կերպարնե­րի անցանկա­լիությունը, որն ավե­լի ուժեղ է, քան Նիկոլ Փաշինյա­նի նկատմամբ եղած դժգո­հություննե­րը։ Նորա­հայտ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որ ստեղծվել է ռուսաստա­նաբնակ միլիարդա­տեր Սամվել Կարա­պետյա­նի միջո­ցով, գուցե հաղթա­հա­րի անցո­ղիկ շեմը, բայց քիչ սպա­սե­լի է իշխա­նություն ձևա­վո­րե­լու հավա­նա­կա­նությունը։

Նոր Սահմա­նադրության հանրաքվե Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ նոր Սահմա­նադրության հանրաքվեն տեղի կունե­նա 2026 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո (հավա­նա­բար 2026‑ի երկրորդ կեսին կամ 2027‑ի սկզբին): Նոր Սահմա­նադրությունը նախա­տե­սում է պետա­կան կառա­վարման համա­կարգի վերա­նա­յում՝ հավա­սա­րակշռե­լով իշխա­նություննե­րի ճյուղե­րը, հնա­րա­վոր է՝ անցում դեպի խորհրդա­րա­նա­կան համա­կարգի ավե­լի հստակ ձևա­չափ կամ փոփո­խություններ նախա­գա­հա­կան լիա­զո­րություննե­րում: Սա կարև­որ քայլ է երկա­րա­ժամկետ կայունության համար, բայց կարող է առա­ջացնել լուրջ քննարկումներ և բևե­ռա­ցում:

Եզրա­փա­կիչ դիտարկում

2025–2026 թվա­կաննե­րը դառնում են նոր աշխարհա­կարգի ձևա­վորման կարև­որ փուլ՝ Թրամփի «խաղա­ղության ռազմա­վա­րության» շնորհիվ, որը կենտրո­նա­ցած է արագ, ուժի դիրքե­րից լուծումնե­րի վրա: Հարա­վա­յին Կովկա­սում սա բերում է խաղա­ղության համա­ձայնագրե­րի, սահմաննե­րի բացման և տարա­ծաշրջա­նա­յին կապե­րի վերա­կանգնման: Հայաստա­նի առջև կանգնած է պատմա­կան ընտրություն՝ դառնալ սուբյեկտ (ակտի­վո­րեն մասնակցե­լով և օգտա­գործե­լով նոր հնա­րա­վո­րություննե­րը՝ տնտե­սա­կան աճի, անվտանգության և միջազգա­յին դաշինքնե­րի համար) թե մնալ գործընթացնե­րի օբյեկտ (պասի­վո­րեն ընդունե­լով արտա­քին ճնշումնե­րը): Այս ընտրությունը կախված է ներքին միասնությունից, ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի ամրապնդումից և արտա­քին գործընկերնե­րի հետ հավա­սա­րակշռված հարա­բե­րություննե­րից:

Մեր Ուղին

Առնչվող Հոդվածներ