14.6 C
Yerevan

Սոցիալ-Դեմոկրա­տա­կան Հնչակյան Կուսակցությունը Եվ Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցությունը՝ Եղբայրա­կան Երկվորյակնե՞ր, Թե՞ Կիսաի­դենտիկ Երկվորյակներ

Դաշնակցա­կան մոտե­ցումը հիմնված էր պատե­րազմի և խաղա­ղության ու
սոցիա­լա­կան ինտեգրման դիա­լեկտի­կա­յի վրա։ Հեղա­փո­խությունը
գաղա­փա­րա­խո­սություն չէր, այլ տեխնի­կա՝ հաղթա­հարման տեխնի­կան, իսկ
համընդհա­նուր ազա­տագրման միքա­յելյան դոգման՝ նրա ղեկը։

Կայծ Մինասյան

Մաս հինգե­րորդ

Դեպի աշխարհա­յացք, սոցիա­լիզմ, կազմա­կերպման տեսակ և հակա­սա­կան ռազմա­վա­րություն
Եթե ՍԴՀԿ‑ն և ՀՅԴ‑ն հայե­րին հրա­վի­րում էին աշխարհն ընկա­լել մտքի և գործո­ղության դիա­լեկտի­կա­յի մեջ, ապա երկու կազմա­կերպություննե­րը ժամա­նա­կա­կից աշխարհում իրենց նույն կերպ չէին պրո­յեկտում։ Այլ կերպ ասած՝ հնչակյան-դաշնակցա­կան
հակադրությունը բախում էր բացում Նազարբեկյա­նի տնտե­սա­կան և լենինյան սոցիա­լա­կան վերա­փոխման տեխնի­կա­յի ու Միքա­յելյա­նի
սոցիո­լո­գիա­կան և դյուրկհեյմյան համընդհա­նուր հաղթա­հարման տեխնի­կա­յի միջև։ Ինչ-որ առումով՝ Մարքսը ընդդեմ Կանտի։
Մի կողմից՝ ՍԴՀԿ‑ն իրեն ճանա­չում էր Գեորգի Պլե­խա­նո­վի (1856-
1918) ռուսա­կան մարքսիզմում՝ գիտա­կան սոցիա­լիզմի տեսա­բան և Ռուսաստա­նում սոցիալ-դեմոկրա­տա­կան շարժման հիմնա­դիր, և առա­վել ևս Լենի­նի մեջ՝ ՌՍԴԲԿ‑ի (Ռուսա­կանսո­ցիալ-դեմոկրա­տա­կան
բանվո­րա­կան կուսակցություն) առաջնորդ, պրո­լե­տա­րիա­տի դիկտա­տուրա­յի կողմնա­կից։ ՍԴՀԿ‑ն աշխարհը ներկա­յացնում էր
ուժե­րի կառուցվածքա­յին հարա­բե­րության մեջ՝ դասա­կարգա­յին պայքար նրանց միջև, ովքեր տիրա­պե­տում էին և նրանց, ովքեր
տիրա­պետված էին, իր համե­րաշխ, ինտերնա­ցիո­նա­լիստա­կան և
պրո­լե­տա­րա­կան չափումնե­րով։ Թեպետ հայկա­կան միջա­վայրը XIX դարի վերջում զուրկ էր աշխա­տա­վոր դասա­կարգի բոլոր հատկա­նիշնե­րից, բացա­ռությամբ գուցե Բաքվի և Թիֆլի­սի որոշ
արդյունա­բե­րա­կան կենտրոննե­րի։ Այս անհա­մա­պա­տասխա­նությունը
անխուսա­փե­լի լարվա­ծություններ առա­ջացրեց շարքե­րում, որոնք ի վերջո ավարտվե­ցին 1896 թվա­կա­նի բաժանմամբ։ Տարբեր ազգություննե­րի զանգվածնե­րի ինտերնա­ցիո­նա­լիզմն էր, որ պետք է
տապա­լեր բուրժուա­զիա­յին, կապի­տա­լիզմը և իմպե­րիա­լիզմը՝ հօգուտ
համաշխարհա­յին խաղա­ղության։ Հեղա­փո­խությունը
գաղա­փա­րա­խո­սություն էր, իսկ սոցիա­լա­կան ազա­տագրման մարքսիստա­կան դոգման՝ նրա ղեկը։
Մյուս կողմից՝ ՀՅԴ‑ն, առնվազն Միքա­յելյա­նի ՀՅԴ‑ն, ընդունում էր կանտյան հավերժ խաղա­ղության նախագծի բոլոր երեսնե­րը՝
ազգա­յին միա­վորնե­րից ազատ համաշխարհա­յին ֆեդե­րա­ցիա­յի ստեղծման միջո­ցով։ Միքա­յելյա­նի համար, քանի որ աշխարհը բաժանված էր մրցակցող կայսրություննե­րի, համաշխարհա­յին
ֆեդե­րա­ցիա­յի գաղա­փա­րը կարող էր իրա­գործվել, եթե
պետություննե­րի թիվը փոքր լիներ, և ազգա­յին միա­վորնե­րի վերա­կազմա­վորման այն դինա­մի­կան, որը նպաստում էր սոցիա­լա­կան ինտեգրմա­նը հեղա­փո­խա­կան ձևի մեջ, համա­հունչ լիներ Էմիլ Դյուրկհեյմի նախադրույթնե­րին։ Դաշնակցա­կան
մոտե­ցումը հիմնված էր պատե­րազմի և խաղա­ղության ու
սոցիա­լա­կան ինտեգրման դիա­լեկտի­կա­յի վրա։ Հեղա­փո­խությունը գաղա­փա­րա­խո­սություն չէր, այլ տեխնի­կա՝ հաղթա­հարման տեխնի­կան, իսկ համընդհա­նուր ազա­տագրման միքա­յելյան դոգման՝
նրա ղեկը։
Մարքսիստա­կան և կանտյան հեռանկարնե­րի, կամտե­սության և պրագմա­տիզմի այս սկզբունքա­յին հակադրությունից ելնե­լով՝
ինչպե՞ս զարգա­ցան ՍԴՀԿ‑ն և ՀՅԴ‑ն իրենց նպա­տա­կի մեջ։ Մինչ առա­ջի­նը պաշտպա­նում էր ինքնիշխա­նությունը՝ սոցիա­լիստա­կան
Հայաստա­նի Հանրա­պե­տություն ստեղծե­լու համար․ ի
հակադրություն, Արմե­նա­կան կուսակցությունը ընտրել էր
ինքնիշխա­նությունը՝ ի անունս Վանի շրջա­նում ծնված և
Բագրա­տունի­նե­րի ժառանգ հանդի­սա­ցող ինքնա­վար հայկա­կան թագա­վո­րության վերա­կանգնման, ՀՅԴ‑ն պաշտպա­նում էր
ինքնիշխա­նության առա­ջա­դեմ մոտե­ցումը․ ի սկզբա­նե Միքա­յելյա­նի հավակնությունն էր ստեղծել եռաստի­ճան համակարգ՝ինքնավարություն, անկա­խություն և ֆեդե­րա­ցիա։ Անկա­խությունից այն կողմ անցնե­լու՝ հասնե­լու կանտյան նախագծի շեմին,
Միքա­յելյա­նը ամրապնդեց այս դիրքո­րո­շումը պետա­կա­նության և ֆեդե­րա­լիզմի դիա­լեկտի­կա­յում, որը մշակված էրՀՅԴ ծրագրում
անկա­խության շուրջ և բխում էր նրա1919 թվա­կա­նին Երև­ա­նում անցկացված 9‑րդ համա­գումա­րից։ Քսա­նե­րորդ դարի
պատմա­բաննե­րը հաճախ ներկա­յացրել են հայկա­կան
հեղա­փո­խա­կան շարժումը որպես անկա­խությա­նը թշնա­մի ուժ։ Սա
կրկնա­կի սխալ է։ Մի կողմից՝ ՍԴՀԿ‑ն իր հիմնադրումից ի վեր նախա­պատվություն էր տվել Հայաստա­նի անկա­խությա­նը։ Մյուս
կողմից՝ Միքա­յելյա­նը ճանա­չում էր անկա­խության այս փուլի օգտա­կա­րությունը իր հայտնի «Այբուբեն» («Ա, Բ, Գ») վերնագրով հոդվա­ծում՝ միա­ժա­մա­նակ պաշտպա­նե­լով դրա հաղթահարումը(dépassement)։ Սակայն անկա­խությունից այն կողմ անցնե­լը
ինքնիշխա­նության դեմ լինել չէ, այլ անցնել ազգա­յին ազա­տագրման
այս անխուսա­փե­լի փուլից այն կողմ։ Սա էր նրա մշտա­կան պայքա­րի
(հարատև կռիվ)պատճառը՝ ազա­տագրել իր ժողովրդին և հայրե­նի­քը
բոլոր օտար տիրա­պե­տություննե­րից՝ որպեսզի հայկա­կան քարը
ներդնի կանտյան հավերժ խաղա­ղության շինության մեջ։ Ամեն ինչ
պետք է արվի այս իդեա­լի ծառա­յության համար։ Ամեն ինչ պետք է
գործի­քա­վորվի այս նպա­տա­կի համար։ Միքա­յելյա­նը չէր ընտրում,
այլ կուտա­կում էր։ Քրիստա­փո­րը չէր որո­շում, այլ ինտեգրում էր։
Միքա­յելյա­նը չէր արբիտրում, այլ գործի­քա­վո­րում էր։ Այստեղ մենք
դիպչում ենք նրա հմտության սրտին՝ հաղթա­հարման տեխնի­կա­յին։
Իշխա­նության հարա­բե­րություննե­րի իսկա­կան ինժե­ներ լինե­լով՝
Միքա­յելյա­նը ներքի­նացնում էր ամբողջ դիա­լեկտի­կան և ապա
արտա­քի­նացնում այն՝ սակայն ծածկված նոր պարա­դիգմի
հագուստով։ Այսպի­սով՝ կրո­նա­կան-քաղա­քա­կան, ավանդույթ-
մոդեռնություն, Արմե­նա­կան-Հնչակյան ճեղքվածքնե­րը բոլո­րը
հաղթա­հարվե­ցին՝ առանց խզման։ Միքա­յելյա­նը, օրի­նակ, երբեք
չխզեց կապը կրո­նա­կա­նի հետ, նա պարզա­պես այն փոխա­րի­նեց
քաղա­քա­կա­նով լեգի­տի­մության տարածքում՝ վերջինս դարձնե­լով
պատմագրության նոր ծանրության կենտրոն։ Միքա­յելյա­նը չկտրեց
ավանդույթի թելը՝ մոդեռնություն նետվե­լու համար, այլ պարզա­պես
վերա­կանգնեց հարուստ հայկա­կան անցյա­լի ժառանգությունը՝ այն
ներկա աշխարհ ներմուծե­լու և ապա­գա­յում դրա համար տեղ գտնե­լու
նպա­տա­կով։ Միքա­յելյա­նը տեսնում էր հնչակյան ինտերնա­ցիո­նալ
սոցիա­լիզմի իդեա­լը, բայց այն առաջնա­հերթ չէր դարձնում․ նա այն
ներմուծում էր ազգա­յին, բայց ոչ ազգայնա­կան չափման մեջ։Սակայն
ոչ բոլոր դաշնակցա­կան առաջնորդներն էին կիսում այս
ճանա­պարհա­յին քարտե­զը կամ չէին շեղվում դրա սկզբնա­կան
իմաստից․ ոմանք սահմա­նա­փակվում էին միայն թուրքա­հա­յության
անկա­խությամբ (Սիմոն Զավարյան), ուրիշնե­րը՝ Մեծ Հայաստա­նի
իդեա­լով (Հովնան Դավթյան), ևս ուրիշնե­րը բավա­րարվում էին
հայկա­կան արտա­տա­րածքա­յին ինքնա­վա­րությամբ
(Միքա­յելՎա­րանդյան) կամ ֆեդե­րա­ցիա­յի մեջ տեսնում էին
ինստի­տուցիո­նալ տեխնի­կա՝ Հայաստա­նը Ռուսաստա­նին կապե­լու
համար, բայց ոչ մի դեպքում կանտյան նախա­գիծ (Ռոստոմ)։

Սոցիա­լա­կան վերա­փոխման տնտե­սա­կան տեխնի­կա­յի և
համընդհա­նուր հաղթա­հարման սոցիո­լո­գիա­կան տեխնի­կա­յի այս
հակադրությունը իր ամե­նա­գե­ղե­ցիկ արտա­հայտություննե­րից մեկը
գտավ սոցիա­լիզմի ընկալման մեջ՝ երկու գլխա­վոր առաջնորդնե­րի
մոտ։ Քաղա­քա­կա­նության նոր պարա­դիգմը՝ հայդա­տիզմը, հայե­րին
բերեց ունի­վերսա­լիզմի, բանա­կա­նության և հեղա­փո­խության մեջ,
սակայն, միա­ժա­մա­նակ կազմե­լով նոր ազգա­յին և տարածքայնացված
ինքնության հիմքը, ինքնիշխա­նության աղբյուրնե­րի
բացա­կա­յությունը և կրո­նա­կան ավանդույթին կցվա­ծությունը XIX
դարի վերջում իրեն բացեց գաղա­փարնե­րի մոդեռնության առաջ,
մասնա­վո­րա­պես՝ ազգայնա­կա­նության և սոցիա­լիզմի։ Սակայն որքան
ՍԴՀԿ‑ն իրեն նույնացնում էր սոցիա­լիզմ գաղա­փա­րա­խո­սության հետ,
այնքան Միքա­յելյա­նի ՀՅԴ‑ն իրեն սահմա­նում էր նախ և առաջ որպես
տեխնի­կա և հեռա­նում սոցիա­լիզմից։ ՍԴՀԿ‑ն իրեն հռչա­կում էր
մարքսիստ սոցիա­լիստ և ձեռնարկում էր անհրա­ժեշտ քայլե­րը՝
միա­նա­լու Երկրորդ Ինտերնա­ցիո­նա­լին։ Այն շփվում էր առա­վել ձախ
հոսանքնե­րի հետ և ստա­նում էր Պլե­խա­նո­վի և Լենի­նի ՌՍԴԲԿ‑ի
հովա­նա­վո­րությունը՝ համաշխարհա­յին սոցիա­լիզմի մեծ ընտա­նի­քին
միա­նա­լու ընթացքում։ Այս անդա­մակցության ուժով ՍԴՀԿ‑ն անում էր
առա­վե­լա­գույնը՝ իրեն ներկա­յացնե­լու որպես Ինտերնա­ցիո­նա­լի
սոցիա­լիզմին միա­ցած միակ հայկա­կան կազմա­կերպություն և
ծաղրում էր դաշնակցա­կան ղեկա­վա­րությա­նը։ Սակայն սա հաշվի չէր
առնում այն աջակցությունը, որից օգտվում էր ՀՅԴ‑ն Եվրո­պա­յում,
մասնա­վո­րա­պես ռուսա­կան ԷՍԷՌ-ները (Սոցիա­լիստ-
հեղա­փո­խա­կաններ) և ֆրանսիա­ցի սոցիա­լիստնե­րը (Ժան Ժորես),
որոնք պարտա­վորվե­ցին աջակցել ՀՅԴ‑ի թեկնա­ծությա­նը Երկրորդ
Ինտերնա­ցիո­նա­լին, որը ներկա­յացվել էր1905 թվա­կա­նին ռուսա­կան
սոցիա­լիստ-հեղա­փո­խա­կան մամուլում և հաստատվել 1907
թվա­կա­նին Շտուտգարտի կոնգրե­սում։ Այդ պահից ՍԴՀԿ‑ի և ՀՅԴ‑ի
միջև պայքա­րը դարձավ ռուսա­կան ՍԴ-ների (Սոցիալ-դեմոկրատներ)
և ռուսա­կան ԷՍԷՌ-ների միջև պայքա­րի փոքր չափի տարբե­րակ, և
ավե­լի ոչ բացա­հայտ կերպով՝ ուղղա­փառ մարքսիստ սոցիա­լիստնե­րի
և ժորեսյան ռեֆորմիստ սոցիա­լիստնե­րի միջև պայքա­րի։
Իրա­կան հարցը, որ հուզում էր այն ժամա­նակվա ակտի­վիստնե­րին և
դիտորդնե­րին, այն էր, թե ինչպես համա­տե­ղել ազգա­յին իդեա­լը և

սոցիա­լիստա­կան իդեա­լը, կամ ազգը և սոցիա­լիզմը նույն գործի մեջ։
ՍԴՀԿ‑ի համար հարցը նախա­պես լուծված էր․ կուսակցությունը
ստեղծվել էր սոցիա­լիզմի հիման վրա, և Եվրո­պա­յի ու Երկրի,
թուրքա­կան Հայաստա­նի ու ռուսա­կան Հայաստա­նի միջև
տարբե­րություննե­րը նշա­նա­կություն չունեին․կարևորն այն էր, որ
իրա­կա­նացվեն Նազարբեկյան զույգի հրա­հանգնե­րը։ Այս
դոգմա­տիզմը, անգամ
սեկտանտիզմը(աղանդավորականություն)Նազարբեկյանի և
Վարդանյա­նի, շրջվեց նրանց դեմ, որովհետև իրա­կա­նում ՍԴՀԿ‑ի
մարտիկնե­րը քիչ կապ ունեին մարքսիզմ-լենի­նիզմի հետ։
Հիմնա­կա­նում հաստատված լինե­լով Կոստանդնուպոլսում,
Կիլի­կիա­յում և Օսմանյան կայսրության արև­ելյան նահանգնե­րում,
մարտիկնե­րը ավե­լի շատ ներծծված էին ազգա­յին գաղա­փարնե­րով,
քան դիա­լեկտի­կա­կան մատե­րիա­լիզմով։ Իրոք, ի՞նչ կապ ունեին
Համբարձում Բոյաջյա­նը, այլ անունով «Մուրադ» (1867–1915), և
Միհրան Տամատյա­նը (1863–1945) մարքսիստա­կան սոցիա­լիզմի հետ
Սասունի խորքե­րում, ուր նրանք անցել էին ընդհա­տակ։ Շատ քիչ․ և
այս անհա­մա­պա­տասխա­նությունը, որը վկա­յում էր ՍԴՀԿ‑ի
սահմա­նա­փա­կումնե­րի մասին, արա­գացրեց, եթե ոչ հնչակյան
շարժման փլուզումը, ապա գոնե դրա անխուսա­փե­լի պառակտումը։

Կայծ Մինասյան

Շարունա­կե­լի

English text below‘

The Social Democratic Hnchakian Party
And The Armenian Revolutionary Federation,
Fraternal Twins Or Semi-Identical Twins?

Part 5

Toward a worldview, a socialism, a type of organization and a contradictory
strategy

If the SDHP and the ARF invited Armenians to embrace the world in a dialectics
of thought and action, the two organizations did not project themselves in the same
way in the contemporary world. In other words, the antagonism Hnchakian-
Dashnaktsakan unfolded a confrontation between Nazarbekian’seconomic and
Leninist technique of social transformation and Mikaelian’s sociological and
Durkheimian technique of global overcoming. It was, so to speak, Marx against
Kant.

On the one hand, the SDHP recognized itself in the Russian Marxism of Georgi
Plekhanov (1856–1918), theorist of scientific socialism and founder of the social-
democratic movement in Russia, and above all of Lenin, leader of the RSDLP
(Russian Social Democratic Labor Party), adept of the dictatorship of the
proletariat. The SDHP represented the world in a structural relation of forces, a
class struggle between those who possessed and those who were possessed, its
solidary, internationalist, and proletarian dimension. Although the Armenian
universe was deprived of all working-class characteristics at the end of the

nineteenth century, except perhaps for some industrial hubs in Baku and Tbilisi.
This discrepancy provoked inevitable tensions in the ranks, which ended up in the
division of 1896. It was the internationalism of the masses coming from different
nationalities that would overthrow the bourgeoisie, capitalism, and imperialism in
favor of world peace. Revolution was an ideology and Marxist dogma of social
liberation was its rudder.

On the other hand, the ARF, at least that of Mikaelian, embraced all facets of the
Kantian project of perpetual peace through the creation of a world federation free
of national units. For Mikaelian, since the world was divided into rival empires, the
idea of a world federation could be realized if the number of states was small and
the dynamics of re-composition of national units that favored social integration in a
revolutionary mold are in accordance with the precepts of Emile Durkheim. The
Dashnaktsakan approach was based on the dialectics of war and peace and social
integration. Revolution was not an ideology, but a technique, that of overtaking,
and the Mikaelian dogma of global liberation as its rudder.

From this principled antagonism between Marxist and Kantian perspectives, or
between theory and pragmatism, how did the SDHP and the ARF evolve in their
goal? While the former advocated sovereignty in order to create a socialist
Republic of Armenia— in contrast, the Armenakan party opted for sovereignty in
the name of the restoration of the autonomous Armenian kingdom born in the Van
region and heir to the Bagratids—the ARF defended a progressive approach to

sovereignty: from the outset, Mikaelian’s ambition was to create a three-stage
system: autonomy, independence, and federation. Going beyond independence to
reach the threshold of the Kantian project, Mikaelian reinforced this position in the
dialectic of statism and federalism, elaborated in the program of the ARF around
independence and emanating from its 9th congress in Yerevan in 1919. Twentieth-
century historians have often presented the Armenian revolutionary movement as a
force hostile to independence. This is doubly false. On the one hand, the SDHP had
favored the independence of Armenia since its foundation. On the other hand,
Mikaelian recognized the usefulness of this stage of independence in his famous
article titled Aybouben (“A, B, C”), while advocating its overtaking
(dépassement). However, to go beyond independence is not to be against
sovereignty, but to go further than this unavoidable stage of national emancipation.
This was the reason for his permanent struggle (haratew kŗiw): to liberate his
people and his homeland from all foreign domination in order to contribute the
Armenian stone to the Kantian edifice of perpetual peace. Everything must be done
in the service of this ideal. Everything must be instrumentalized for this purpose.
Mikaelian did not choose, but amassed. Kristapor did not decide, but integrated.
Mikaelian did not arbitrate, but instrumentalized. We touch there the heart of his
know-how: the technique of overtaking. True engineer of power relationship,
Mikaelian internalized the whole of the dialectics and then externalized it, covered
however with the clothes of the new paradigm. Thus, the religious-political,
tradition-modernity, Armenakan-Hnchakian cleavages were all overcome without
being disrupted. Mikaelian, for example, never broke with the religious, he had it
just replaced by the political in the space of legitimacy, making the latter the new
center of gravity in the writing of history. Mikaelian did not cut the thread with

tradition to project himself into modernity, but just recovered the heritage of the
rich Armenian past to introduce it into the present world and find a place for it in
the future. Mikaelian saw the Hnchakian ideal of international socialism, but did
not prioritize it; he inserted it into a national and not nationalist dimension. But not
all Dashnaktsakan leaders shared this roadmap or diverted it from its original
meaning; some stuck only to the independence of Turkish Armenia (Simon
Zavarian), others to the ideal of Greater Armenia (Hovnan Davtian), still others
were satisfied with Armenian extra-territorial autonomy (Mikayel Varandian) or
saw in federation an institutional technique linking Armenia to Russia but by no
means the Kantian project (Rostom).

This confrontation between the economic technique of social transformation and
the sociological technique of global overtaking found one of its most beautiful
expressions in the apprehension of socialism by the two main leaders. A new
paradigm of politics, haitadism brought Armenians into universalism, reason, and
revolution, but while composing the basis of a new national and territorialized
identity, the absence of sources of sovereignty and its attachment to the religious
tradition exposed itself to the modernity of ideas at the end of the 19th century,
namely nationalism and socialism. But as much as the SDHP identified with an
ideology, that of socialism, Mikaelian’s ARF defined itself primarily as a
technique and distanced itself from socialism. The SDHP claimed to be Marxist
socialist and took the necessary steps to join the Second International. It frequented
the most left-wing currents and received the sponsorship of Plekhanov and Lenin’s
RSDLP during its adhesion to the big family of world socialism. On the strength of
this membership, the SDHP did its utmost to appear as the only Armenian

organization affiliated with the socialism of the International and made a mockery
of the Dashnaktsakanleadership. But this this did not count on the support that the
ARF enjoyed in Europe, notably the Russian SRs (Socialist Revolutionaries) and
the French socialists (Jean Jaurès), who pledged to support the ARF’s candidacy to
the Second International filed in 1905 in the Russian socialist-revolutionary press
and validated in 1907 at the Stuttgart congress. From then on, the struggle between
the SDHP and the ARF became a reduced-size version of the struggle between the
Russian SDs (Social Democrats) and the Russian SRs, and less explicitly between
the orthodox Marxist socialists and the Jaurèsianreformist socialists.
The real question that obsessed activists and observers at the time was how to
combine the national ideal and the socialist ideal, or nation and socialism in the
same cause? For the SDHP, the question was settled beforehand: the party was
created on the basis of socialism and the differences between Europe and the
Yerkir, between Turkish Armenia and Russian Armenia did not matter; what
mattered was to carry out the orders of the Nazarbekian couple. This dogmatism,
even sectarianism of Nazarbekian and Vardanian turned against them, because
actually the militants of the SDHP did not have much to do with Marxism-
Leninism. Essentially implanted in Constantinople, Cilicia, and the eastern
provinces of the Ottoman Empire, the militants were more infused with national
ideas than with dialectical materialism. Indeed, what did HampartsoumBoyajian,
alias “Murad” (1867–1915), and Mihran Damadian (1863–1945) have to do with
Marxist socialism in the depths of Sasun, where they had gone into hiding? Not
much; and this discrepancy attesting the limits of the SDHP precipitated, if not the
collapse of the Hnchakian movement, at least its inevitable split.

To be continued…

Առնչվող Հոդվածներ