16.3 C
Yerevan

Պատասխան Մի  «Ալքի­մի­կոս Քաղա­քա­գե­տի» 

Ոչ ոք պատասխա­նա­տու չէ նաեւ նրա համար, որ «տղերքը» Արա­յիկ Հարությունյա­նի  «կաբի­նե­տում» պաշտոն չեն ստա­ցել: Իրենք էլ քաջ գիտեն, որ այդ «կաբի­նետն» ամե­նեւին էլ Արա­յիկ Հարությունյա­նը չի ձեւա­վո­րել: Սկզբունքա­յին պաշտոննե­րում նշա­նակվել են նրա նախորդնե­րի մարդիկ: 

Վահրամ Աթա­նեսյան

Ոչ ոք պատասխա­նա­տու չէ, որ ստե­փա­նա­կերտցի «ալքի­մի­կոս քաղա­քա­գետնե­րը» 2018թ. մայիս-հունիս ամիսնե­րին Նիկոլ Փաշինյա­նի եւ ՔՊ կուսակցության կողմից, շատ մեղմ ասած, չեն նկատվել: Իրենց սիրե­լի ռուսնե­րը նման դեպքում ասում են. «Քո անկման համար ես մեղա­վոր չեմ»: Ոչ ոք պատասխա­նա­տու չէ նաեւ նրա համար, որ «տղերքը» Արա­յիկ Հարությունյա­նի  «կաբի­նե­տում» պաշտոն չեն ստա­ցել: Իրենք էլ քաջ գիտեն, որ այդ «կաբի­նետն» ամե­նեւին էլ Արա­յիկ Հարությունյա­նը չի ձեւա­վո­րել: Սկզբունքա­յին պաշտոննե­րում նշա­նակվել են նրա նախորդնե­րի մարդիկ: 

Ոչ ոք պատասխա­նա­տու չէ, որ նրանք քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո կամ տեղա­փոխվել են Երեւան, կամ պաշտոն են ստա­ցել, բայց «չեն ձգել»: Ինչ վերա­բե­րում է ԼՂ-ին տրա­մադրվող «միջպե­տա­կան վարկին», ապա «տղերքի քաղա­քա­կան դեմք դառնա­լուց» տասնամյակ առաջ ԼՂՀ ԱԺ «կոնյունկտուրային»(իրադրություն, իրա­վի­ճակ) գործիչնե­րը կառա­վա­րությա­նը եւ Հայաստա­նի խորհրդա­րա­նին առա­ջարկել են հետեւյալ տարբե­րա­կը. սահմա­նել առա­վե­լա­գույն գումա­րի չափ, նշվել է հարյուր միլիարդ դրա­մը, մշա­կել տնտե­սա­կան «զարթոնքի ծրա­գիր», ապա տարեց-տարի կրճա­տել վարկի չափը՝ ԼՂ ներքին եկա­մուտնե­րի ծավա­լի աճին համե­մատ: 

Դրվել է Լեռնա­յին Ղարա­բա­ղում տնտե­սա­կան ինքնա­բա­վության հասնե­լու եւ Հայաստա­նից կախվա­ծությունը հաղթա­հա­րե­լու գերխնդիր: Ոչ ոք, այդ թվում նշված ծրա­գիրն առա­ջարկած տնտե­սա­գետնե­րը եւ այն Հայաստա­նի ԱԺ-ին ներկա­յացրած քաղա­քա­կան գործիչնե­րը մեղա­վոր չեն, որ պաշտո­նա­կան Երեւա­նից մերժում են ստա­ցել: «Կոնյունկտուրա­յին գործիչնե­րի» եւ «ալքի­մի­կոս քաղա­քա­գետնե­րի» տարբե­րությունն այն է, որ առա­ջիննե­րը գերկա­րեւոր էին համա­րում բուն ԼՂ-ում տնտե­սա­կան ինքնա­բա­վության խնդրի լուծումը, իսկ «տղերքը» պայքա­րում էին միջազգայնո­րեն միանշա­նակ ադրբե­ջա­նա­կան եւ վերա­դարձման ենթա­կա ճանաչված տարածքնե­րում «լայնա­ծա­վալ վերաբնա­կե­ցում իրա­կա­նացնել»: Թեեւ բոլո­րի համար պարզ էր, որ նախկին ԼՂԻՄ‑ի եւ ենթադրյալ Լաչի­նի միջանցքի տարածքից դուրս բոլոր տեսա­կի ներդրումնե­րը կորած են, քանի որ արվում են Ադրբե­ջա­նի համար: 

Գուցե դրա համա՞ր էին Հայաստա­նից տրվող «միջպե­տա­կան վարկի» ծավալնե­րը հետեւո­ղա­կա­նո­րեն աճում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բյուջե­տա­յին միջոցներն առա­վե­լա­գույն չափով մսխվել են «ազա­տագրված շրջաննե­րում վերաբնա­կեցման ծրագրե­րի» անվան տակ: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ