15.3 C
Yerevan

Հարցազրույց Թոմաս Ֆրիդմա­նի Հետ

Բայդե­նի վարչա­կազմի օրոք ձևա­վորվել էր երկկուսակցա­կան ներգաղթա­յին բարե­փոխման նախա­գիծ, որը հենց այդ տրա­մա­բա­նությունն ուներ, սակայն Թրամփը այն տապա­լեց՝ այն քաղա­քա­կան շահարկման գործիք դարձնե­լու համար։ 

Թոմաս Ֆրիդման

Տեսանյութը ներկա­յացնում է «New York Times»-ի սյունա­կա­գիր Թոմաս Ֆրիդմա­նի հետ հարցազրույցը, որտեղ նա քննա­դա­տում է նախա­գահ Դոնալդ Թրամփի արտա­քին և ներքին քաղա­քա­կա­նությունը։ Ֆրիդմա­նը պնդում է, որ Թրամփի մոտե­ցումնե­րը հիմնված են անձնա­կան մղումնե­րի, այլ ոչ թե ազգա­յին շահե­րի վրա՝ վտանգե­լով Ամե­րի­կա­յի դաշնակցա­յին հարա­բե­րություններն ու համաշխարհա­յին կարգը։ Զրույցի ընթացքում քննարկվում են նաև գլո­բա­լի­զա­ցիա­յի­հետև­անքնե­րը, Գրենլանդիան գնե­լու առա­ջարկը և ներգաղթի խնդիրնե­րը Մինեա­պո­լի­սում։

Թոմաս Ֆրիդմա­նը կարծում է, որ այսօր Ամե­րի­կա­յի առաջնորդած համաշխարհա­յին կարգի ավարտի հավա­նա­կա­նության հարցը իսկա­պես վճռո­րոշ է։ Նա նշում է, որ Թրամփի վարչա­կազմի ներսում կան մարդիկ, որոնց գործո­ղություննե­րը կարող են այդ գործընթա­ցը արա­գացնել, սակայն միա­ժա­մա­նակ ընդգծում է՝ դեռևս այդ կետին չեն հասել։ Ֆրիդմա­նի դիտարկմամբ՝ համա­կարգի ներսում և հատկա­պես ֆինանսա­կան շուկա­նե­րում առկա է լուրջ դիմադրություն այդ ուղղությամբ քայլե­րին, ինչի վկա­յությունն է շուկա­նե­րի բացա­սա­կան արձա­գանքը, երբ ԱՄՆ նախա­գա­հը ակնհայտո­րեն խզման ուղի ընտրեց Ատլանտյան դաշինքի հետ։

Ֆրիդմա­նը նշում է, որ թեև Թրամփը հայտա­րա­րում է «America First»-ի մասին, իր քաղա­քա­կա­նությունը ավե­լի շատ «Me First» է։ Նրա խոսքով՝ եթե նայենք ամե­րիկյան արտա­քին քաղա­քա­կա­նության պատմությա­նը, ապա այնպի­սի կտրուկ շրջա­դարձեր, ինչպի­սիք այսօր փորձում է իրա­կա­նացնել Թրամփը, սովո­րա­բար տեղի ենունե­նում միայն մեծ պատե­րազմնե­րի կամ խորը տնտե­սա­կան ճգնա­ժա­մե­րի պայմաննե­րում։ Սակայն ներկա­յիս իրա­վի­ճա­կի առանձնա­հատկությունն այն է, որ նման ֆոն չկա․ փոփո­խություննե­րը պայմա­նա­վորված են ոչ թե համա­կարգա­յին ճնշմամբ, այլ մեկ մարդու տրա­մադրություննե­րով, վերա­բերմունքնե­րով և անգամ սնա­հա­վա­տություննե­րով։

Թոմաս Ֆրիդմա­նը ընդգծում է, որ Թրամփը ժամա­նա­կա­կից Ամե­րի­կա­յի ամե­նաանսահմա­նա­փակ իշխա­նություն ունե­ցող նախա­գահն է՝ իր ձեռքում ունե­նա­լով Գերա­գույն դատա­րա­նը, Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տը, Սենա­տը և Սպի­տակ տունը։ Նա հավե­լում է, որ Հանրա­պե­տա­կան կուսակցությունը փաստա­ցի հրա­ժարվել է խորհրդատվության, վերահսկո­ղության և հակակշռման իր սահմա­նադրա­կան դերե­րից։ Արդյունքում ձևա­վորվել է աննա­խա­դեպ իրա­վի­ճակ՝ արմա­տա­կան արտա­քին քաղա­քա­կան հայացքներ ունե­ցող նախա­գահ՝ առանց որևէ ինստի­տուցիո­նալ զսպման։ Ֆրիդմա­նի կարծի­քով՝ սա դեռևս կայուն ու մշտա­կան շրջա­դարձ չէ, քանի որ դրա տակ չկա այն «խողո­վա­կա­շարն ու լարումը», որն անհրա­ժեշտ է իրա­կան համա­կարգա­յին փոփո­խության համար։

Խոսե­լով Դավո­սում Կանա­դա­յի վարչա­պետ Մարկ Քարնիի ելույթի մասին՝ Ֆրիդմա­նը նշում է, որ այն մեծ արձա­գանք գտավ հատկա­պես Կանա­դա­յում։ Նա պատմում է, որ Վանկուվե­րում համալսա­րա­նում ունե­ցած իր ելույթի ժամա­նակ լսա­րա­նը մեծ խանդա­վա­ռությամբ ընդունեց Քարնիի խոսքը։ Ֆրիդմա­նի դիտարկմամբ՝ Կանա­դա­յում իրա­վի­ճա­կը ընկալվում է ոչ միայն որպես վիրա­վո­րա­կան, այլև՝ վախեցնող։ Սակայն նա ընդգծում է, որ «աշխարհն էլ ունի քվե»․շուկաները, ոսկու գինը, կենտրո­նա­կան բանկե­րի վարքա­գի­ծը ցույց են տալիս, որ աշխարհը դիմադրում է և չի պատրաստվում լուռ ընդունել այս կուրսը։

Ֆրիդմա­նը կարծում է, որ Չինաստա­նը կփորձի օգտվել իրա­վի­ճա­կից և ներկա­յա­նալ որպես միջին երկրնե­րի ոչ ֆորմալ առաջնորդ, սակայն ընդգծում է, որ Չինաստանն ունի լուրջ ներքին խնդիրներ և անհա­մա­չափ տնտե­սա­կան հարա­բե­րություններ շատ երկրնե­րի հետ։ Նրա համոզմամբ՝ Ամե­րի­կա­յին փոխա­րի­նող պարզա­պես չկա։ Նա նշում է, որ Չինաստանն ու Ռուսաստա­նը միշտ էլ հասկա­ցել են Ամե­րի­կա­յի «գաղտնի բաղադրի­չը»՝ այն, որ նրանք ունեն վասալներ, մինչդեռ ԱՄՆ‑ն ունի դաշնա­կիցներ։ Այդ դաշնակցա­յին համա­կարգը քանդելն է եղել Մոսկվա­յի և Պեկի­նի երկա­րամյա երա­զանքը, և նրանք երբեք չէին պատկե­րացնի, որ մի օր հենց ԱՄՆ նախա­գա­հը կօգնի այդ գործընթա­ցին։

Անդրա­դառնա­լով Գրենլանդիա­յի թեմա­յին՝ Ֆրիդմա­նը նշում է, որ Թրամփի հայտա­րա­րություննե­րը լիո­վին անհե­թեթ են։ Նա հիշեցնում է, որ ԱՄՆ‑ն Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից ի վեր ունի Գրենլանդիա­յում անհրա­ժեշտ բոլոր ռազմա­կան հնա­րա­վո­րություննե­րը՝ առանց այն սեփա­կա­նացնե­լու։ Նրա խոսքով՝ այն պնդումը, թե առանց սեփա­կա­նության ԱՄՆ‑ն չի կարող ներդրումներ անել կամ անվտանգություն ապա­հո­վել, պարզա­պես անտրա­մա­բա­նա­կան է, քանի որ ԱՄՆ‑ն չի «սեփա­կա­նացնում» ոչ Գերմա­նիան, ոչ Ճապո­նիան, սակայն ունի այնտեղ ռազմա­բա­զա­ներ։

Ֆրիդմա­նը կարծում է, որ գլո­բա­լի­զա­ցիան ունե­ցել է թե՛ դրա­կան, թե՛ բացա­սա­կան կողմեր։ Նա նշում է, որ պատմության մեջ երբեք այնքան մարդ այդքա­նա­րագ դուրս չի եկել ծայրա­հեղ աղքա­տությունից, որքան Հնդկաստա­նում և Չինաստա­նում վերջին տասնամյակնե­րին։ Միևնույն ժամա­նակ նաընդունում է, որ ԱՄՆ-ում հատկա­պես Միջին Արևմուտքի միջին խավը վճա­րել է այդ գործընթա­ցի մի մասը, և պետությունը բավա­րար քայլեր չի ձեռնարկել նրանց պաշտպա­նե­լու համար։ 

Խոսե­լով ներգաղթի մասին՝ Թոմաս Ֆրիդմա­նը բաց տեքստով նշում է, որ այս հարցում լուրջ սխալներ են թույլ տրվել, հատկա­պես դեմոկրատնե­րի կողմից։ Նա հայտա­րա­րում է, որ կողմ է շատ բարձր սահմա­նա­յին պատին, բայց մեծ դարպա­սով։ Նրա համոզմամբ՝ առանց սահմաննե­րի վերահսկման ամե­րիկյան հասա­րա­կության մեջ երբեք չի ձևա­վորվի ներգաղթի վերա­բերյալ համազգա­յին կոնսենսուս։ Նա ընդգծում է, որ անձամբ կողմ է և՛ բարձր կրթությամբ ներգաղթին, և՛ էներգիա­յով ու նախա­ձեռնո­ղա­կա­նությամբ աչքի ընկնող մարդկանց ընդունե­լուն, սակայն միայն օրի­նա­կան ճանա­պարհով։

Ֆրիդմա­նը հիշեցնում է, որ Բայդե­նի վարչա­կազմի օրոք ձևա­վորվել էր երկկուսակցա­կան ներգաղթա­յին բարե­փոխման նախա­գիծ, որը հենց այդ տրա­մա­բա­նությունն ուներ, սակայն Թրամփը այն տապա­լեց՝ այն քաղա­քա­կան շահարկման գործիք դարձնե­լու համար։

Անդրա­դառնա­լով Մինեա­պո­լի­սի իրա­վի­ճա­կին՝ Ֆրիդմա­նը նշում է, որ քաղա­քը բախվել է շատ արագ ժողովրդագրա­կան փոփո­խություննե­րի, որոնք դժվար էր ամբողջությամբ ինտեգրել։ Միևնույն ժամա­նակ դա սոցիա­լա­կան պատասխա­նատվության ուժեղ ավանդույթ ունե­ցող համայնք է։ Նրա կարծի­քով՝ Թրամփը գիտակցա­բար ընտրեց Մինեա­պո­լի­սը՝ որպես բաժա­նա­րար քաղա­քա­կա­նության հարթակ, այլ ոչ թե լուծումներ գտնե­լու վայր։

Խոսե­լով ICE‑ի գործո­ղություննե­րի մասին՝ Թոմաս Ֆրիդմա­նը շեշտում է, որ ինքը կողմ է սահմաննե­րի վերահսկմա­նը, սակայն դեմ է Մինեա­պո­լի­սում կիրառված մեթոդնե­րին։ Նա հատկա­պես մտա­հո­գիչ է համա­րում այն փաստը, որ դաշնա­յին գործա­կալնե­րը գործում էին դիմակնե­րով։ Ֆրիդմա­նի խոսքով՝ իր լրագրո­ղա­կան փորձը Մերձա­վոր Արև­ելքում իրեն սովո­րեցրել է, որ մարդիկ դիմակ են կրում, երբ ինչ-որ վատ բան են անում և չեն ուզում տեսախցիկնե­րի առաջ երև­ալ։ Նա ընդգծում է, որ դա լրջո­րեն վնա­սում է ICE‑ի լեգի­տի­մությունը և ստի­պում հարց տալ՝ ինչու են նրանք թաքցնում իրենց դեմքե­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ