14.6 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Կուսակցությունը, որքա­նով հասկացվում է «Շրջա­բե­րա­կա­նի» հետա­գա արձա­նագրումնե­րից, մարմիննե­րին իրա­զե­կում է, որ ինքն այլեւս նախկին, բացա­ռա­պես «հեղա­փո­խա­կան կուսակցությունը» չէ, այլ մաս է կազմում Հայաստա­նի քաղա­քա­կան եւ պետա­կան համա­կարգին, ուստի «չի կարող մնալ նախընթաց շրջա­նի դիրքո­րոշման» վրա:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 13

Գնա­հա­տե­լով Ղարա­բաղյան կարգա­վորման քիուեսթյան «փաթե­թի» վերա­բերյալ քաղա­քա­կան դիրքո­րո­շումնե­րը, Դաշնակցությունը 2001թ. ապրի­լի 16-ին եզրա­կացրել է. «Առկա են ուժեր, որոնք թեպետ բացեի­բաց չեն հայտնում իրենց ընդվզումն ու բողոքն այս ամե­նի (նկա­տի է առնված, հավա­նա­բար,  Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ տարածքնե­րի Ադրբե­ջա­նին հանձնումը, նրան Մեղրիի հատվա­ծում Նախի­ջեւա­նի հետ անխո­չընդոտ եւ մասնա­վոր ճանա­պարհի տրա­մադրումը, փոխա­դարձության սկզբունքի անո­րո­շությունը, Թուրքիա­յի տարածքով Հայաստա­նը Սեւ ծովին կապե­լու հարցի անտե­սումը եւ այլն) նկատմամբ, սակայն վաղը հայտնվե­լու են լուրջ անբա­րենպաստ պայմաննե­րում»:

Պատմա­կան այդ փուլում Հայաստա­նի նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը ֆորմալ առումով անկուսակցա­կան էր: Հայտնի է նախա­գա­հի պաշտո­նի համար մրցա­պայքա­րի նրա կարգա­խո­սը. «Իմ կուսակցությունը ժողո­վուրդն է»: Քիուեսթից շուրջ երկու տարի առաջ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում հարա­բե­րա­կան հաղթա­նակ էր տարել Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան «Միասնություն» դաշինքը, որ կազմել էին Հանրա­պե­տա­կան եւ Ժողովրդա­կան կուսակցություննե­րը: 

Հոկտեմբե­րի 27 –ից հետո երկու կուսակցություններն էլ գլխատված էին: Քիուեսթի բանակցություննե­րից մոտ մեկ տարի առաջ «Միասնություն» դաշինքը ծանր հարված էր ստա­ցել. Ռոբերտ Քոչարյա­նը պաշտո­նանկ էր արել Վազգեն Սարգսյա­նի եղբո­րը՝ Արամ Սարգսյա­նին, իսկ պաշտպա­նության նախա­րար Վաղարշակ Հարությունյա­նը զրկվել էր ոչ միայն պաշտո­նից, այլեւ՝ գենե­րա­լի զինվո­րա­կան կոչումից: Վարչա­պե­տի պաշտո­նում նշա­նակվել էր Անդրա­նիկ Մարգարյա­նը: Նա, ճիշտ է, հանդես էր գալիս որպես Վազգեն Սարգսյա­նի գաղա­փա­րա­կան հետեւորդ, բայց խարիզմա­յով չէր կարող նրան փոխա­րի­նել:

Ու՞մ նկա­տի ուներ Դաշնակցությունը, երբ արձա­նագրում էր, որ քիուեսթյան «փաթե­թի» դեմ բացա­հայտ ընդվզե­լու  քաջություն չունե­ցող ուժեր կան, եւ նրանք վաղը հայտնվե­լու են լուրջ անբա­րենպաստ պայմաննե­րում: Այդ փուլում խորհրդա­րա­նա­կան բավա­կան ազդե­ցիկ ուժ էր նաեւ «Ազգա­յին միա­բա­նություն» կուսակցության առաջնորդ Արտա­շես Գեղամյա­նի շուրջ ձեւա­վորված խմբակցությունը: Տպա­վո­րություն է, որ մինչ «Շրջա­բե­րա­կա­նի» ընդունումը ՀՅԴ ղեկա­վար մարմիննե­րը փորձել են քաղա­քա­կան այլ ուժե­րի հետ ինչ-որ «պլատֆորմ մշա­կել», բայց հաջո­ղություն չեն ունե­ցել:

Վերո­մեջբերյա­լը, կարծես, այդ մասին է անուղղա­կի ակնարկում եւ ընդգծում, որ, ի տարբե­րություն այլ ուժե­րի, Դաշնակցությունը քիուեսթյան «փաթե­թի» ենթադրյալ իրա­կա­նացման համար «իր բաժին պատասխա­նատվությունը ստանձնում է»՝ չնա­յած որ «լրջա­գույն վերա­պա­հումներ ունի»: Այդ փաստա­թուղթն, ըստ էության, ՀՅԴ քաղա­քա­կան պատմության մեջ կարե­լի է համա­րել «շրջա­դարձա­յին»:

Կուսակցությունը, որքա­նով հասկացվում է «Շրջա­բե­րա­կա­նի» հետա­գա արձա­նագրումնե­րից, մարմիննե­րին իրա­զե­կում է, որ ինքն այլեւս նախկին, բացա­ռա­պես «հեղա­փո­խա­կան կուսակցությունը» չէ, այլ մաս է կազմում Հայաստա­նի քաղա­քա­կան եւ պետա­կան համա­կարգին, ուստի «չի կարող մնալ նախընթաց շրջա­նի դիրքո­րոշման» վրա: Որքանո՞վ է անկեղծ եւ, մանա­վանդ, հիմնա­վոր, մարմիննե­րի եւ շարքե­րի համար համո­զիչ այդ մեկնա­բա­նությունը, չափա­զանց բարդ է ասել:

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ