14.6 C
Yerevan

Քոչարյա­նի Նախընտրա­կան Վտանգա­վոր Մտքե­րը

Ամբողջ տարա­ծաշրջա­նը, որտեղ գտնվում է Իրա­նը, վաղուց արդեն շրջա­պատված է Միացյալ Նահանգնե­րի ռազմա­հե­նա­կա­յաննե­րի ցանցով, և Իրա­նը վերահսկե­լու համար 42 կիլո­մետրա­նոց հատվա­ծի անհրա­ժեշտություն պարզա­պես չկա։ ԱՄՆ‑ն նման գործիքնե­րի պակաս չունի, ինչպես նաև Հայաստա­նի տարածքով նման խորհրդանշա­կան ճանա­պարհի կարիք չունի։ 

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է արվում ՀՀ երկրորդ  նախա­գահ Ռոբերտ  Քոչարյա­նի տեսա­կետնե­րին՝ արևմտյան «Խաչմե­րուկ» (TRIPP) նախագծի վերա­բերյալ, որը նա համա­րում է վտանգա­վոր աշխարհա­քա­ղա­քա­կան ծրա­գիր։ Վահրամ Աթա­նեսյա­նը նշում է, որ նման հայտա­րա­րություննե­րը կրում են քարոզչա­կան բնույթ և նպա­տակ ունեն արդա­րացնել Ռուսաստա­նի վերահսկո­ղությունը Հայաստա­նի հարա­վա­յին հաղորդակցության ուղի­նե­րի նկատմամբ: Աթա­նեսյա­նը շեշտում է, որ ԱՄՆ‑ն Իրա­նին վերահսկե­լու համար Մեղրիի հատվա­ծի կարի­քը չունի, քանի որ արդեն իսկ ունի անհրա­ժեշտ ռազմա­կան հենա­կա­յաններ տարա­ծաշրջա­նում:

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ Ռոբերտ Քոչարյա­նի հայտա­րա­րություննե­րը «TRIPP» նախագծի վերա­բերյալ պատա­հա­կան չեն և պետք է դիտարկվեն ներքա­ղա­քա­կան համա­տեքստում։ Արցա­խի Ազգա­յին ժողո­վի նախկին պատգա­մա­վո­րը կարծում է, որ խոսքը կապված է խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի քարոզչա­կան փուլ մտնե­լու հետ, և այդ հայտա­րա­րություննե­րի նպա­տակն է հանրությա­նը ներշնչել, թե «TRIPP» խաղա­ղության նախա­գիծ չէ, այլ Հայաստա­նի անվտանգության համար սպառնա­լիք։

Նա դիտարկում է, որ Քոչարյա­նի մոտե­ցումը բխում է այն աշխարհա­յացքից, ըստ որի աշխարհը պետք է բաժանված լինի ազդե­ցության գոտի­նե­րի, և Հայաստա­նը պետք է տեղա­վորվի Ռուսաստա­նի առաջնորդությամբ ինչ-որ ռազմա­քա­ղա­քա­կան դաշինքի մեջ։ Աթա­նեսյա­նի խոսքով՝ երկրորդ նախա­գա­հը համա­րում է, որ փոքր պետություննե­րը պետք է ունե­նան անվտանգության երաշխա­վոր, և այդ երաշխա­վո­րը նա տեսնում է Ռուսաստա­նում՝ հաշվի առնե­լով Հայաստա­նի և Միացյալ Նահանգնե­րի անհա­մադրե­լի կշիռնե­րը։

Վահրամ Աթա­նեսյա­նը շեշտեց, որ հատկա­պես խնդրա­հա­րույց է այն հանգա­մանքը, երբ երկրի նախկին նախա­գա­հը խոսում է Իրա­նի շուրջ հնա­րա­վոր վտանգնե­րի մասին՝ առանց հաշվիառնե­լու, թե որ Իրա­նի մասին է խոսքը։ Նա նշեց, որ Իրա­նի ներսում և Իրա­նի շուրջ իրա­վի­ճա­կը դինա­միկ է, և հնա­րա­վոր է ապա­գա­յում գործ ունե­նալ բոլո­րո­վին այլ իշխա­նության հետ, որի վերա­բերմունքը «TRIPP» նախագծի նկատմամբ կարող է արմա­տա­պես տարբերվել ներկա­յի­նից։

Աթա­նեսյա­նը վտանգա­վոր է համա­րում նաև այն միտումը, երբ Հայաստա­նի ներսից, հատկա­պես ընդդի­մա­դիր շրջա­նակնե­րից, անուղղա­կի հրա­վերներ են հնչում Իսլա­մա­կան Հանրա­պե­տության հասցեին՝ ակնկա­լե­լով կոշտ արձա­գանք ծրագրին։ Նրա խոսքով՝ պնդումը, թե Մեղրիի 42 կիլո­մետրա­նոց հատվա­ծը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրա­յե­լին հնա­րա­վո­րություն տալ վերահսկե­լու Իրա­նին, քննա­դա­տության չի դիմա­նում։

Նա նշեց, որ ամբողջ տարա­ծաշրջա­նը, որտեղ գտնվում է Իրա­նը, վաղուց արդեն շրջա­պատված է Միացյալ Նահանգնե­րի ռազմա­հե­նա­կա­յաննե­րի ցանցով, և Իրա­նը վերահսկե­լու համար 42 կիլո­մետրա­նոց հատվա­ծի անհրա­ժեշտություն պարզա­պես չկա։ Աթա­նեսյա­նի գնա­հատմամբ՝ ԱՄՆ‑ն նման գործիքնե­րի պակաս չունի, ինչպես նաև Հայաստա­նի տարածքով նման խորհրդանշա­կան ճանա­պարհի կարիք չունի։

Արցա­խի ԱԺ նախկին պատգա­մա­վո­րը անդրա­դարձավ նաև Իսրա­յե­լի գործո­նին՝ նշե­լով, որ Իսրա­յե­լը Իրա­նի հետ ավե­լի քան հազար կիլո­մետր սահման ունե­ցող Ադրբե­ջա­նում վաղուց ունի հենա­կե­տեր։ Նա հիշեցրեց, որ այդ համա­գործակցության հիմքե­րը դրվել են հենց Ռոբերտ Քոչարյա­նի նախա­գա­հության շրջա­նում, և եթե Իրա­նի նկատմամբ վերահսկո­ղություն կա, ապա այն իրա­կա­նացվում է Ադրբե­ջա­նի տարածքից, ոչ թե Հայաստա­նի։

Վահրամ Աթա­նեսյա­նը կարծում է, որ Չինաստա­նի, իսկ վաղը նաև այլ երկրնե­րի անուննե­րի շրջա­նա­ռումը քարոզչա­կան հնարք է, որի նպա­տակն է քողարկել իրա­կան միտումը՝ Սյունի­քի հարա­վով հաղորդակցություննե­րի վերահսկո­ղությունը Ռուսաստա­նի ձեռքում կենտրո­նացնե­լու ցանկությունը։ Նա նշեց, որ եթե այդ քարոզչությունը խորա­նա, օրա­կարգ կբերվի այն թեզը, թե՝ քանի որ Հայաստա­նի երկա­թուղի­նե­րը կոնցե­սիոն կառա­վարման տակ են, Մեղրիի 42 կիլո­մետրա­նոց հատվա­ծը նույնպես չպետք է բացա­ռություն լինի։

Նա հավե­լեց, որ Ադրբե­ջա­նում արդեն իսկ փորձա­գի­տա­կան մակարդա­կով առաջ է մղվում այն մոտե­ցումը, թե խորհրդա­յին շրջա­նում այդ հատվա­ծը կառա­վարվել է Ադրբե­ջա­նի երկա­թուղի­նե­րի կողմից, և հետև­ա­բար Ադրբե­ջա­նը պետք է մասնակցության իրա­վունք ունե­նա։ Աթա­նեսյա­նի խոսքով՝ նման թեզե­րը ուղղա­կիո­րեն կապվում են այն հանգա­մանքի հետ, որ Խորհրդա­յին Միության իրա­վա­հա­ջորդը համարվում է Ռուսաստա­նը։

Ամփո­փե­լով՝ Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ «TRIPP»-ը ներկա­յացնել որպես ԱՄՆ‑ի կողմից նախա­ձեռնված նախա­գիծ բացա­ռա­պես խաղա­ղության նկա­տա­ռումնե­րից ելնե­լով՝ միա­կողմա­նի մոտե­ցում է։ Նրա կարծի­քով՝ անտեսվում է այն իրո­ղությունը, որ Միացյալ Նահանգնե­րը չի ընդունում բազմաբև­եռ աշխարհա­կարգը, որտեղ Ռուսաստա­նը և Չինաստա­նը կլի­նեն իրեն համարժեք սուբյեկտներ, և այս հանգա­մանքը պետք է հաշվի առնել քաղա­քա­կան գնա­հա­տա­կաններ անե­լիս։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ