16.3 C
Yerevan

Քոչարյա՛ն, Դու Հայաստա­նի Թշնամի՞ն Ես

Ռոբերտ Քոչարյա­նը, փոխա­նակ պատասխան տալու՝ ինչու՞ է ապա­մոնտաժվել երկա­թուղին և ուր են գնա­ցել դրա վաճառքից ստացված միջոցնե­րը, հեգնանքով է խոսում ներդրումնե­րի մասին՝ կասկա­ծի տակ դնե­լով նույնիսկ 42 կիլո­մետրի վերա­կա­ռուցման նպա­տա­կա­հարմա­րությունը։ 

Ստյո­պա Սաֆարյան

1inTV‑ն զրուցել է միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի տնօ­րեն Ստյո­պա Սաֆարյա­նի հետ։ Քաղա­քա­գետ Ստյո­պա Սաֆարյա­նը հակա­դարձում է նախկին նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նին՝ նրան մեղադրե­լով ռուսա­կան շահե­րը պաշտպա­նե­լու և Հայաստա­նի ինքնիշխան ծրագրե­րը տապա­լե­լու փորձե­րի մեջ։ Սաֆարյա­նը խոսում է հայաստանյան քաղա­քա­կան դաշտում առկա խորը բևե­ռացման մասին՝ կապված երկրի աշխարհա­քա­ղա­քա­կան կողմնո­րոշման և տարա­ծաշրջա­նա­յին ապաշրջա­փակման հեռանկարնե­րի հետ։

Ստյո­պա Սաֆարյա­նը հայտա­րա­րեց, որ երկրորդ նախա­գա­հի հնչեցրած գնա­հա­տա­կաննե­րը խորա­պես վտանգա­վոր են և ողբերգա­կան իրենց բովանդա­կությամբ։ TRIPP նախա­ձեռնությունը «լավ օրից» չի առա­ջա­ցել․ Հայաստա­նը չունի միլիարդա­վոր ազատ միջոցներ, քանի որ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյա­նի և Ռոբերտ Քոչարյա­նի կառա­վարման տարի­նե­րին ընդունված որո­շումնե­րի արդյունքում ավերվել, ապա­մոնտաժվել և վաճառվել է երկրի երկա­թուղա­յին համա­կարգը։ Սաֆարյա­նի խոսքով՝ այսօր Հայաստա­նը ստիպված է արտա­քին ներդրողներ որո­նել՝ վերա­կանգնե­լու այն ենթա­կա­ռուցվածքնե­րը, որոնք հենց նախկին իշխա­նություննե­րի օրոք են ոչնչացվել։

Սաֆարյա­նը ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյա­նը, փոխա­նակ պատասխան տալու՝ ինչու է ապա­մոնտաժվել երկա­թուղին և ուր են գնա­ցել դրա վաճառքից ստացված միջոցնե­րը, հեգնանքով է խոսում ներդրումնե­րի մասին՝ կասկա­ծի տակ դնե­լով նույնիսկ 42 կիլո­մետրի վերա­կա­ռուցման նպա­տա­կա­հարմա­րությունը։ Նա կարծում է, որ իրա­կան հարցե­րը պետք է ուղղվեն հենց նախկին ղեկա­վա­րությա­նը։

Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի տնօ­րե­նը դիտարկում է, որ TRIPP գաղա­փա­րը ձևա­վորվել է նաև 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րության սխալ և վտանգա­վոր մեկնա­բա­նություննե­րի ֆոնին։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյա­նի և Սերժ Սարգսյա­նի քաղա­քա­կան ճամբարներն այդ կետը ներկա­յացրել են որպես «Զանգե­զուրի միջանցք», ինչը ներսում և դրսում ստեղծել է պայթյունավտանգ քննարկում։ Սաֆարյա­նը նշում է, որ հենց այդ վտանգա­վոր խոսույթը չեզո­քացնե­լու համար է առաջ քաշվել TRIPP‑ի գաղա­փա­րը։

Նա ընդգծեց, որ TRIPP ‑ի նպա­տակն է նվա­զեցնել Հայաստա­նի շուրջ ձևա­վորված լարվա­ծությունը, կանխել տեղե­կատվա­կան և քաղա­քա­կան պատե­րազմը և Հայաստա­նին դուրս բերել փակուղուց։ Ըստ նրա՝ ամե­րիկյան և միջնորդա­կան կողմե­րը գործել են ոչ թե Հայաստա­նի ինքնիշխա­նությունը սահմա­նա­փա­կե­լու, այլ հակա­ռա­կը՝ այն պաշտպա­նե­լու տրա­մա­բա­նությամբ։

Սաֆարյա­նը խիստ քննա­դա­տեց այն մոտե­ցումը, ըստ որի TRIPP ‑ը վտանգա­վոր է միայն այն պատճա­ռով, որ այնտեղ անմի­ջա­կա­նո­րեն ներգրավված չէ Ռուսաստա­նը։ Նա նշեց, որ Քոչարյա­նի խոսույթը օրգա­նա­պես կապված է այն խմբե­րի դիրքո­րո­շումնե­րի հետ, որոնք ամեն կերպ փորձում են վերա­դարձնել Հայաստա­նը նոյեմբե­րի 9‑ի ռուսա­կան բանակցա­յին ձևա­չափ, ինչը, նրա համոզմամբ, սպառնա­ցել է Հայաստա­նի հարա­վի կորստով։

Սաֆարյա­նը հայտա­րա­րեց, որ  TRIPP ‑ը դիտարկվում է ոչ որպես իդեա­լա­կան նախա­գիծ, այլ որպես Հայաստա­նի ապաշրջա­փակման, գլո­բալ հաղորդակցա­կան և մատա­կա­րարման շղթա­նե­րի մեջ մտնե­լու հնա­րա­վո­րություն։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նը, դառնա­լով այդ շղթա­նե­րի կարև­որ օղակ, բարձրացնում է իր արժե­քը խոշոր դերա­կա­տարնե­րի համար, ինչը նաև ավե­լացնում է երկրի անվտանգությունը։

Նա ընդգծեց, որ այն թեզը, թե TRIPP ‑ը Հայաստա­նը դարձնում է աշխարհա­քա­ղա­քա­կան բախման հարթակ, իրա­կա­նում վտանգա­վոր մանի­պուլա­ցիա է։ Սաֆարյա­նի խոսքով՝  TRIPP ‑ի մեջ Չինաստա­նի և Ռուսաստա­նի ներգրավման կոչե­րը կարող են Հայաստա­նին վերա­ծել մեծ տերություննե­րի առճա­կատման դաշտի՝ ինչպես Ուկրաի­նան։

Սաֆարյա­նը նաև անդրա­դարձավ իրա­նա­կան ուղղությամբ տարվող քարոզչությա­նը՝ նշե­լով, որ որոշ քաղա­քա­կան խմբեր Թեհրա­նում տարա­ծում են տեղե­կություններ, թե Հայաստա­նը իբր ամե­րիկյան կամ իսրա­յե­լա­կան հենա­կետ է դառնում Իրա­նի դեմ։ Նա նշեց, որ իր անձնա­կան հանդի­պումնե­րի ընթացքում իրա­նա­կան բարձրաստի­ճան շրջա­նակնե­րում այդ թեզե­րը ընկալվում են ծիծա­ղով և մտա­հո­գությամբ՝ որպես ապա­տե­ղե­կատվություն Հայաստա­նի ներսից։

Նրա համոզմամբ՝ այս վարքա­գի­ծը ոչ թե քաղա­քա­կան անգրա­գի­տության, այլ գիտակցված գործունեության հետև­անք է, որը վնա­սում է Հայաստա­նի պետա­կան շահե­րին և հարա­բե­րություննե­րին Իրա­նի, Ռուսաստա­նի և այլ երկրնե­րի հետ։

Սաֆարյա­նը եզրա­փա­կեց, որ նման ուժե­րի հիմնա­կան վտանգը ոչ թե ընտրություննե­րում հնա­րա­վոր տոկոսներն են, այլ հասա­րա­կա­կան դիսկուրսի թունա­վո­րումը։ Նա կարծում է, որ Հայաստա­նի ապա­գա­յի մասին քննարկումնե­րը պետք է լինեն սթափ, փաստարկված և ուղղված պետա­կա­նության ամրապնդմա­նը,  ոչ թե նախկին վտանգա­վոր խոսույթնե­րի վերարտադրությա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ