14.6 C
Yerevan

Հայաստա­նի Գերխնդի­րը Պետության Ամրապնդումը Եվ  Կատա­րե­լա­գործումն Է

Երկրորդ նախա­գա­հը քաջ գիտի, որ համա­կիրնե­րից ոչ ոք չի հարցնե­լու, թե «վարչա­պե­տի պաշտոնն ստանձնե­լուց հետո» ու՞մ հետ է քննարկե­լու Արցախ վերա­դարձի հարցը: Նա գերա­զանց գիտի, որ ոչ միայն Իլհամ Ալիեւը, Ադրբե­ջա­նի որեւէ առաջնորդ Հայաստա­նի վարչա­պե­տի հետ այդ խնդի­րը չի քննարկե­լու:

Վահրամ Աթա­նեսյան

Շուրջ քառորդ դար առաջ, երբ «օդում կախված էր քիուեսթյան վարդա­գույն երազնե­րի ուրվա­կա­նը», տողե­րիս հեղի­նա­կը մի հոդվա­ծա­շար նախա­ձեռնեց, որ տպագրվում էր «Ազատ Արցախ» հանրա­պե­տա­կան թերթում: 

Առա­ջին երկու հրա­պա­րա­կումներն «աննկատ մնա­ցին», երրորդը թողեց «ռումբի պայթյունի էֆեկտ». ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի արտա­քին հարա­բե­րություննե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հը հանդգնել էր «հերե­տի­կո­սա­յան» երկու միտք արտա­հայտել: Առա­ջի­նը վերա­բե­րում էր Ադրբե­ջա­նին Մեղրիում ցամա­քա­յին անխո­չընդոտ ճանա­պարհ տրա­մադրե­լուն եւ մտա­հա­գություն էր արտայտում, որ կարգա­վորման այդ տարբե­րա­կով «Լեռնա­յին Ղարա­բա­ղը եւ Հայաստա­նը կարող են միա­վորվել, բայց ռազմա­վա­րա­կան իմաստով մնալ խուլ շրջա­փակման մեջ»: 

Երկրորդ ընդգծումը ԼՂ չափա­զանց հոռե­տե­սա­կան էր: Գրել էի, որ Ղարա­բաղյան Շարժումը չպետք է այնպի­սի տրա­մա­բա­նություն եւ ընթացք ունե­նա, երբ մի X պահի հարկադրված կլի­նենք ասել, որ «ավե­լի լավն էինք ցանկա­նում, բայց ստացվեց՝ ինչպես միշտ»: Օրի­նակ էի բերել նախանցյալ դարա­վերջի-անցյալ դարասկզբի ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րի առանձին դրվագնե­րի վերա­բերյալ պատմա­գի­տա­կան բնութագրումը. «Թեեւ Զեյթունի/Սասունի ապստամբությունը պարտվեց, բայց խոր հետք թողեց հայ ժողովրդի պատմության մեջ»: 

Հոդվա­ծը նոր էր լույս տեսել, երբ ԱԺ նախա­գահ Օլեգ Եսա­յա­նը «հրա­վի­րեց իր մոտ» եւ առանց նախա­բա­նի հայտնեց, որ պետք է դիմում գրեմ եւ  «Ազատ Արցախ» թերթում աշխա­տանքից ազատվեմ: Հիմնա­վո­րե­ցի, որ օրենքը պատգա­մա­վո­րի ստեղծա­գործա­կան, մանկա­վարժա­կան եւ գիտա­կան վճա­րո­վի աշխա­տանքը թույլատրում է: Հակա­դարձեց, որ «Ազատ Արցա­խը» պետա­կան պաշտո­նա­թերթ է: Հիշում եմ, որ թերթի խմբագրին մոտա­վո­րա­պես այս բովանդա­կությամբ դիմում գրե­ցի. «Չցանկա­նա­լով խաթա­րել Ազգա­յին ժողո­վում քաղա­քա­կան ուժե­րի համա­գործակցությունը, խնդրում եմ ինձ ազա­տել աշխա­տանքից»: Արդեն գիտեի, որ հանրա­պե­տա­կան թերթից ինձ հեռացնե­լու պահանջ «Դաշնակցություն» խմբակցությունն էր հարուցել: 

Երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի մամուլի ասուլի­սի առա­ջին տպա­վո­րությամբ ֆեյսբուքում կարճ գրա­ռում եմ կատա­րել: Իմաստն այն է, որ «պետք չէ Հայաստա­նը ներկա վիճա­կից դուրս բերել»: Քաղա­քա­կան գործիչնե­րի եւ կուսակցություննե­րի խնդիրն է Հայաստա­նը «պահել ռեսլսե­րի վրա, մնա­ցած խնդիրնե­րը հընթացս կկարգա­վորվեն»: 

Մշտա­կան ընթերցողնե­րից մեկը մեկնա­բա­նել է. «Պարոն Աթա­նեսյան, ինչու՞ Քոչարյա­նին,- ինքը այլ «անվա­նում» է գործա­ծել,- ուղղա­կի չեք քննա­դա­տում»: Սա արդեն «ախտո­րո­շում» է, երբ մարդկանց թվում է, թե ով ավե­լի խիստ քննա­դա­տի Քոչարյա­նին, ուրեմն Փաշինյա­նի ամե­նա­հա­վա­տա­րիմն է կամ ով Փաշինյա­նին է դատա­փե­տում, նա է Քոչարյա­նի համա­խո­հը: 

Քառորդդարյա վաղե­մության իմ հոդվա­ծա­շա­րը, որի տպագրությունն ընդհատվեց, Ռոբերտ Քոչարյա­նի եւ ՀՅԴ Բյուրո­յի դեմ չէր: Անհանգստություն էր, որ ԼՂ հարցում ամե­նա­բարձր նշա­ձող սահմա­նե­լով՝ մենք կարող ենք կորցնել անգամ նվա­զա­գույնը, հետո «հիմնա­վո­րել» կամ «դավա­ճաններ» փնտրել: 

Այսօր հենց այդ վիճա­կում ենք: Երկրորդ նախա­գա­հը քաջ գիտի, որ համա­կիրնե­րից ոչ ոք չի հարցնե­լու, թե «վարչա­պե­տի պաշտոնն ստանձնե­լուց հետո» ու՞մ հետ է քննարկե­լու Արցախ վերա­դարձի հարցը: Նա գերա­զանց գիտի, որ ոչ միայն Իլհամ Ալիեւը, Ադրբե­ջա­նի որեւէ առաջնորդ Հայաստա­նի վարչա­պե­տի հետ այդ խնդի­րը չի քննարկե­լու: Լավա­գույն դեպքում քննարկե­լու է «պարի­տե­տի սկզբունքով. որքան հայ տեղա­փոխվի Ղարա­բաղ, նույնքան ադրբե­ջանցի պիտի վերա­դառնա Հայաստան, իրա­վունքնե­րի հարցն էլ պետք է կարգա­վորվի համարժե­քո­րեն»: Այդպես էլ՝ մյուս հարցե­րի դեպքում: Երկրորդ նախա­գա­հը երբեք նախընտրա­կան նման «խոստում» չէր հնչեցնի, եթե համոզված չլի­ներ, որ այդ խոսույթը հանրության որո­շա­կի խավե­րի կողմից պահանջված է: 

«Վճռա­կան մենա­կի» կերպա­րը մեր ազգա­յին հոգե­կերտվածքին հարա­զատ է: Հակա­ռակ դեպքում Հայաստա­նի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հանրությունը, հայ ժողո­վուրդն առհա­սա­րակ կպաշտպա­ներ ղարա­բաղյան կարգա­վորման փոխզի­ջումա­յին առա­ջարկությունը, որ 1997–1998 թվա­կաննե­րին դեռեւս իրացնե­լի էր, այդուհե­տեւ՝ ոչ: Քանի որ, ինչպես ժամա­նա­կին Վանո Սիրա­դեղյանն է ճշտո­րեն սահմա­նել, «ազգա­յին-ազա­տագրա­կան պայքարն ավարտվում է, երբ ազգն ունե­նում է պետություն»: Հայաստա­նի այսօրվա գերխնդի­րը պետության ամրապնդումը եւ բոլոր առումնե­րով կատե­րա­լա­գործումն է: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ