14.8 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Ակնարկն այն մասին, որ ՀՅԴ կենտրո­նը տեղա­փոխվել է Հայաստան, կարծես թե հասցեագրված է կուսակցության Սփյուռքի կառույցնե­րին, որ, ինչպես հասկացվում է, այդ քայլը, մեղմ ասած, չեն ողջունել:  

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 14 

Դաշնակցության Բյուրո­յի առ 2001թ. ապրի­լի 16 «Շրջա­բե­րա­կա­նի» հավելվա­ծում, որտեղ անդրա­դարձ է կատարվում ԼՂ կարգա­վորման քիուեսթյան «փաթե­թի» ընդունման դեպքում քաղա­քա­կան ուժե­րի պատասխա­նատվության խնդրին, հանդի­պում ենք այսպի­սի հարցադրման. «Եւ վերջա­պես չի՞ ձեւա­վորվե­լու մի համընդհա­նուր հակա­քա­րոզչություն, որ Դաշնակցության կենտրո­նը ՀՀ տեղա­փո­խե­լով, ՀՅԴ օրվա ղեկա­վա­րությունը իշխա­նա­կան տաքուկ աթոռնե­րին տիրա­նա­լով, իշխա­նության կերակրա­մա­նին մոտ գտնվե­լով, իշխա­նություննե­րի ուղղա­կի ազդե­ցությունը կրե­լով այլա­սերվել է եւ իշխա­նություննե­րի հետեւորդի դերում է հայտնվել»: 

Այս «մտա­հո­գությունը», ինչպես ակնհայտի հասկացվում է ձեւա­կերպումից, արտա­քին քաղա­քա­կան որեւէ նշա­նա­կություն չունի: Կարգա­վորման գործընթա­ցի միջնորդնե­րի եւ Ադրբե­ջա­նի համար կարեւո­րը ոչ թե պայմա­նա­վորվա­ծություննե­րից հետո Հայաստա­նի որեւէ կուսակցության վարկա­նի­շի անկումը կամ բարձրա­ցումն էր, այլ՝ թե նրանցից որը կարող է աջա­կից, որը՝ հակա­ճա­ռող կամ ընդդի­մա­դիր լինել: Այդու, Դաշնակցության կասկածնե­րը կապված են իր ապա­գա հեղի­նա­կության եւ, բնա­կա­նա­բար, Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքում ունե­նա­լիք դերի հետ:

Այստեղ, երեւի, շատ սկզբունքա­յին է, որ Դաշնակցությունը տեսնում է իր դեմ «համընդհա­նուր հակա­քա­րոզչության» վտանգ, բայց դա կապում է ոչ թե գաղա­փա­րա­կան, այլ, կարե­լի է ասել, «կենցա­ղա­յին մակարդա­կի» քննա­դա­տության հավա­նա­կա­նության հետ: Ընդ որում, ակնարկն այն մասին, որ ՀՅԴ կենտրո­նը տեղա­փոխվել է Հայաստան, կարծես թե հասցեագրված է կուսակցության Սփյուռքի կառույցնե­րին, որ, ինչպես հասկացվում է, այդ քայլը, մեղմ ասած, չեն ողջունել: «Շրջա­բե­րա­կա­նի» ընդունման փուլում Դաշնակցությունը, ճիշտ է, ներկա­յացված էր թե Ազգա­յին ժողո­վում, թե կառա­վա­րությունում, բայց, ինչպես փաստաթղթի հեղի­նակներն են ձեւա­կերպել՝ «իշխա­նա­կան տաքուկ աթոռնե­րի» ինստի­տուցիո­նալ տեր չէր: ՀՅԴ Բյուրոն, մինչդեռ, կանխա­տե­սում էր, որ այդ եւ «իշխա­նա­կան կերակրա­մա­նին մոտ գտնվե­լու» քննա­դա­տություն, համընդհա­նուր հակա­քա­րոզչություն ծավալվե­լու է: Կարե­լի է ենթադրել, որ ՀՅԴ այդ պահի ղեկա­վա­րությունը սեփա­կան վարկա­նի­շի խնդի­րը Ռոբերտ Քոչարյա­նի հետ քննարկել է: Փաստաթղթում Դաշնակցությունը գործա­ծել է «այլա­սե­րում» բնո­րո­շումը, որ ենթադրում էր ստա­նալ «համընդհա­նուր հակա­քա­րոզչության» դեպքում: Հայաստա­նում որեւէ քաղա­քա­կան ուժ ՀՅԴ-ին նման քննա­դա­տության չի արժա­նացրել ոչ քիուեսթյան գործընթա­ցի փուլում, ոչ՝ հետա­գա­յում:

Մնում է ենթադրել, որ ՀՅԴ Բյուրո­յի օրվա ներկա­յա­ցուցի­չը եւ նրա համա­կիրնե­րը երկյուղ ունեին, որ կուսակցությունը «կարող է ներքին պառակտում ապրել» մանա­վանդ Սփյուռքում, որտեղ, բնա­կա­նա­բար, քիուեսթյան «փաթե­թով» ենթադրվող տարածքա­յին եւ այլ զիջումնե­րը պետք է առա­վել սուր քննա­դա­տության արժա­նա­նա­յին: Դաշնակցությունն, այսպի­սով, 2001թ. ապրի­լի 16‑ի դրությամբ եւ հետա­գա ամիսնե­րին կանգնած էր իր իսկ «լարած ծուղա­կը» հաղթա­հա­րե­լու չափա­զանց բարդ, բայց միայն ներկուսակցա­կան արժեք ունե­ցող դժվա­րության առաջ: Նա քիուեսթյան «փաթե­թը» նախորդ առա­ջարկություննե­րի հետ բաղդա­տությամբ գնա­հա­տել էր «աչքա­ռու առա­վե­լություն ունե­ցող», բայց անգամ իր մարմիննե­րին դրա­նում համո­զե­լու հիմնա­վոր փաստարկներ չէր գտնում: 

Վահրամ Աթա­նեսյան 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ