18 C
Yerevan

TRIPP‑ի Հարցով Քոչարյա­նի Կարծի­քը Թելադրված Է Արտա­քին Ուժի Կողմից

Ամբողջ աշխարհի անկա­յունության ֆոնին՝ նույնիսկ ՆԱՏՕ‑ի անդամ երկրնե­րում պատե­րազմի վախի պայմաննե­րում, Հայաստա­նում պահպանվում է որո­շա­կի կայունություն և դրա­կան դինա­մի­կա, որի կարև­որ բաղադրիչնե­րից մեկն է TRIPP ‑ը։

Միքա­յել  Զոլյան

Հայաստա­նի Հանրա­յին Ռադիոն զրուցել է քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են TRIPP նախա­գի­ծը, դրա շուրջ ձևա­վորված հանրա­յին կարծիքնե­րը, իշխա­նության և ընդդի­մության տեսա­կետնե­րը։

Միքա­յել Զոլյանն ասաց, որ եթե խոսքը զուտ ներքա­ղա­քա­կան մարտա­վա­րության մասին լիներ, ապա TRIPP‑ի ամբողջա­կան ժխտումը տրա­մա­բա­նա­կան չէր լինի։ Նրա կարծի­քով՝ հնա­րա­վոր էր քննա­դա­տել իշխա­նություննե­րին՝ չժխտե­լով նախագծի կարև­ո­րությունը, սակայն այն ներկա­յացնե­լը որպես Հայաստա­նի շահե­րին հակա­սող նախա­ձեռնություն արդեն խոսում է արտա­քին ազդե­ցության մասին։

Քաղա­քա­գե­տը ընդգծեց, որ TRIPP‑ի գոյությունը էապես փոխել է հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի դաշտը։ Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ Հայաստա­նում լրջո­րեն քննարկվում էր պատե­րազմի վերսկսման, Սյունիք ներխուժման և անվտանգության երաշխիքնե­րի բացա­կա­յության հարցը, մինչդեռ այսօր քննարկումնե­րը տեղա­փոխվել են տնտե­սա­կան և առևտրա­յին թեմա­նե­րի դաշտ։ Նա նշեց, որ այդ փոփո­խության հիմնա­կան բանա­լի­նե­րից մեկը հենց TRIPP‑ն է։

Միքա­յել Զոլյա­նը դիտարկեց, որ TRIPP‑ը առա­ջարկում է լուծում այն փակուղուն, որտեղ Ադրբե­ջա­նը պահանջում էր միջանցք, իսկ Հայաստա­նը մերժում էր։ Նրա ձևա­կերպմամբ՝ նախա­գի­ծը թույլ է տալիս երկու կողմին ստա­նալ անհրա­ժեշտը՝ առանց մյուսի համար անընդունե­լի իրա­վի­ճակ ստեղծե­լու։ Նա շեշտեց, որ այստեղ խոսքը զրո­յա­կան գումա­րով խաղի մասին չէ, և հավե­լեց, որ հենց զրո­յա­կան մտա­ծո­ղությունն է ռուսա­կան քաղա­քա­կա­նության հիմնա­կան խնդի­րը։ Ամե­րիկյան մոտե­ցումը ավե­լի ճկուն է․ ըստ նրա՝Միացյալ Նահանգնե­րը փորձել են գտնել այնպի­սի տարբե­րակ, որտեղ կողմե­րից ոչ մեկը չի պարտվում։Զոլյանը կարծում է, որ քաղա­քա­կան առումով TRIPP‑ը կարև­որ դեր է խաղա­ցել պատե­րազմի վտանգի չեզո­քացման գործում՝ հաստա­տե­լով թեկուզ փխրուն, բայց իրա­կան խաղա­ղություն։ Ամբողջ աշխարհի անկա­յունության ֆոնին՝ նույնիսկ ՆԱՏՕ‑ի անդամ երկրնե­րում պատե­րազմի վախի պայմաննե­րում, Հայաստա­նում պահպանվում է որո­շա­կի կայունություն և դրա­կան դինա­մի­կա, որի կարև­որ բաղադրիչնե­րից մեկը  TRIPP ‑ն է։ Տնտե­սա­կան օգուտնե­րի մասին, նրա խոսքով, կարող են ավե­լի մանրա­մասն խոսել տնտե­սա­գետնե­րը, սակայն նախա­գի­ծը ամբողջությամբ անտե­սե­լը նա անվա­նեց տարօ­րի­նակ։

Խոսե­լով Ռուսաստա­նի դիրքո­րոշման մասին՝ Զոլյա­նը նշեց, որ Մոսկվա­յում առկա են երկու մոտե­ցումներ Հայաստա­նի և TRIPP‑ի վերա­բերյալ։ Առա­ջի­նը՝ ավանդա­կան կոշտ մոտե­ցումն է, որը բնո­րոշ է Սոլովյո­վի, Դուգի­նի և նրանց շրջա­պա­տի հռե­տո­րա­բա­նությա­նը։ Երկրորդը՝ ավե­լի պրագմա­տիկ մոտե­ցումն է, որը փորձում է ընդունել իրե­րի ներկա դրությունը և այդ պայմաննե­րում նվա­զա­գույն կորուստնե­րով գործել։ Քաղա­քա­գե­տը նշեց, որ Ռուսաստա­նը դեռ վերջնա­կան որո­շում չի կայացրել, թե որ ճանա­պարհով գնա, ինչի հետև­անքով նաև հրա­պա­րա­կա­յին կոշտ քննա­դա­տությունը սահմա­նա­փակ է։ Նրա դիտարկմամբ՝ Մոսկվան խուսա­փում է բացա­հայտ հակադրվել Թրամփին, հատկա­պես հաշվի առնե­լով վերջի­նիս ընդգծած կարև­ո­րությունը հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության հարցում։

Միքա­յել Զոլյա­նը անդրա­դարձավ նաև Իրա­նի շուրջ ձևա­վորվող խոսույթին՝ նշե­լով, որ TRIPP‑ը ներկա­յացվում է որպես Իրա­նի դեմ ուղղված նախա­ձեռնություն՝ կրկնվող պնդումնե­րի միջո­ցով։ Նրա խոսքով՝ Իրա­նը ներկա­յում գտնվում է չափա­զանց բարդ ներքա­ղա­քա­կան և տարա­ծաշրջա­նա­յին իրա­վի­ճա­կում, և TRIPP‑ը նրա համար առաջնա­հերթ խնդիր չէ։

Զոլյա­նը նշեց, որ Իրա­նի կոշտ արձա­գանքնե­րը հիմնա­կա­նում պայմա­նա­վորված էին ներքին ճգնա­ժա­մով և փողո­ցա­յին բախումնե­րով։ Նա կարծում է, որ Թրամփը, որքան էլ անկանխա­տե­սե­լի լինի, ստիպված է լինե­լու գոնե խորհրդանշա­կան քայլ անել՝ սեփա­կան հեղի­նա­կությունը պահպա­նե­լու համար, և Իրա­նի շուրջ հնա­րա­վոր զարգա­ցումնե­րը կարող են ամբողջությամբ փոխել տարա­ծաշրջա­նա­յին հաշվեկշի­ռը։ Հայաստա­նի կառա­վա­րությունը Իրա­նի հետ մշտա­պես երկխո­սության մեջ է և փորձում է փարա­տել բոլոր մտա­հո­գություննե­րը՝ ընդգծե­լով, որ TRIPP-իշրջա­նա­կում ամե­րիկյան ռազմա­կան ներկա­յություն կամ սահմաննե­րի վերահսկում նախա­տեսված չէ։ Նրա համոզմամբ՝ Իրա­նի հետ կապված վտանգնե­րի շուրջ ահա­զանգե­րը հիմնա­կա­նում արհեստա­կան են։

Զոլյա­նը ասաց, որ ժողովրդա­վա­րության պայմաննե­րում իշխա­նություննե­րը չեն կարող կանխել այն խոսույթը, ըստ որի Հայաստա­նը ներկա­յացվում է որպես Իրա­նի դեմ հարձակման հարթակ, սակայն նշեց, որ իրանցի­նե­րը ունեն բավա­րար տեղե­կատվա­կան և հետա­խուզա­կան կարո­ղություններ՝ իրա­վի­ճա­կը ճիշտ գնա­հա­տե­լու համար։ Խոսե­լով Իրա­նի ապա­գա­յի մասին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ երկի­րը գտնվում է խորը ճգնա­ժա­մի մեջ, և հնա­րա­վոր սցե­նարնե­րը բազմա­զան են՝ շատ բացա­սա­կա­նից մինչև հարա­բե­րա­կա­նո­րեն դրա­կան։ Նա ընդգծեց, որ անգամ ամե­նա­ծանր սցե­նարնե­րի դեպքում TRIPP-ըկա­րող է Հայաստա­նի համար անվտանգության կարև­որ գործոն դառնալ։

Միքա­յել Զոլյա­նը անդրա­դարձավ նաև ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմին՝ նշե­լով, որ բանակցա­յին գործընթա­ցը ներկա­յում ավե­լի շատ իմի­տա­ցիոն բնույթ ունի։ Նրա կարծի­քով՝ Ռուսաստա­նի ներկա­յացրած պահանջնե­րը այնպի­սի են, որ որևէ ուկրաի­նա­կան ղեկա­վար չի կարող դրանք ընդունել, իսկ առա­ջարկվող անվտանգության երաշխիքնե­րը չափա­զանց անո­րոշ են։ Նա հիշեցրեց 1994 թվա­կա­նի Բուդա­պեշտի հուշա­գի­րը՝ ընդգծե­լով, թե ինչպես են աշխա­տել նախկին երաշխիքնե­րը, և ասաց, որ Ուկրաի­նան դժվար թե համա­ձայնի հերթա­կան նման առա­ջարկին։ Զոլյա­նը հնա­րա­վոր համա­րեց ժամա­նա­կա­վոր զինա­դա­դար, սակայն պատե­րազմը մոտա­կա ամիսնե­րին ավարտվե­լու հավա­նա­կա­նությունը գնա­հա­տեց որպես ցածր։

Չնա­յած Ռուսաստա­նի հիմնա­կան ռեսուրսնե­րը կենտրո­նացված են Ուկրաի­նա­յի ուղղությամբ, Հայաստա­նը մնում է նրա համար առաջնա­հերթ կարև­ո­րության հարցե­րից մեկը, հատկա­պես առա­ջի­կա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի համա­տեքստում։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը կորցնե­լով՝ Ռուսաստա­նը կորցնում է նաև ազդե­ցության լծակներ Ադրբե­ջա­նի և տարա­ծաշրջա­նի նկատմամբ։

Զոլյա­նը եզրա­փա­կեց՝ նշե­լով, որ ներկա­յիս ընդդի­մա­դիր դաշտի վիճա­կը մտա­հո­գիչ է։ Նրա կարծի­քով՝ եթե իշխա­նությունը կրկին ձևա­վորվի նույն կերպ, ապա առանց որա­կա­պես նոր ընդդի­մության դա վնա­սա­կար կլի­նի երկրի քաղա­քա­կան զարգացման համար։ Նա նշեց, որ մեծ սպա­սումներ ուներ նոր քաղա­քա­կան ուժե­րի ի հայտ գալու առումով, սակայն առայժմ դրանք չի տեսնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ