16.8 C
Yerevan

Մոսկվան Ուզում Է Կա՛մ Վերահսկել, Կա՛մ Խափա­նել TRIPP‑ը

TRIPP‑ը փաստա­ցի ուժե­ղացնում է Հայաստա­նի, Վրաստա­նի և Ադրբե­ջա­նի դիրքե­րը Եվրա­սիա­կան մայրցա­մա­քում և դրա­նով իսկ թուլացնում է Ռուսաստա­նի նեո­կայսրա­կան աշխարհա­քա­ղա­քա­կան տրա­մա­բա­նությունը։

Աննա Օհանյան

1inTV‑ն զրուցել է Միացյալ Նահանգնե­րում գործող Ստոունհիլ քոլե­ջի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի պրոֆե­սոր Աննա Օհանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ փոխնա­խա­գա­հի այցին ընդա­ռաջ Հայաստա­նի վրա Ռուսաստա­նի կողմից գործադրվող ճնշումը ՝ սպառնա­լով եվրո­պա­կան ինտեգրմա­նը և TRIPP նախագծին։ Կարև­որվում են ինստի­տուցիո­նալ բարե­փո­խումնե­րը և տնտե­սա­կան արդիա­կա­նա­ցումը՝ որպես ինքնիշխա­նության պահպանման և տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության հիմք։

Աննա Օհանյա­նը նշեց, որ Հայաստան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րի առանցքա­յին բաղադրիչնե­րից մեկը TRIPP նախա­ձեռնությունն է, հատկա­պես էներգե­տի­կա­յի և կիսա­հա­ղորդիչնե­րի ոլորտնե­րում համա­գործակցությունը։ Նրա խոսքով՝ կիսա­հա­ղորդիչնե­րի շուրջ բանակցություննե­րը Հայաստա­նի պետա­կա­նության թարմանցման ու նորացման տեսանկյունից ամե­նա­կարև­որ ուղղություննե­րից են, քանի որ դրանք կարող են Հայաստա­նը դարձնել նոր ձևա­վորվող թվա­յին գլո­բալ տնտե­սության կարև­որ մաս։ Նույնիսկ եթե TRIPP‑ը դիտարկվի զուտ որպես ենթա­կա­ռուցվածքա­յին ծրա­գիր, այն միևնույն է բարձրացնում է Հայաստա­նի դերը տարա­ծաշրջա­նում և ամբողջ Եվրա­սիա­կան մայրցա­մա­քում։ Սակայն, նրա համոզմամբ, նախա­ձեռնության իրա­կան արժե­քը բացա­հայտվում է այն դեպքում, երբ այն վերածվում է տարա­ծաշրջա­նա­յին ինտեգրման ինստի­տուցիո­նալ ծրագրի․ միայն այդ պայմաննե­րում է հնա­րա­վոր Հայաստա­նի անվտանգության երկա­րա­ժամկետ ապա­հո­վումը։

Աննա Օհանյա­նը դիտարկում է, որ Ռուսաստա­նի կոշտ արձա­գանքը TRIPP-ին պայմա­նա­վորված չէ տնտե­սա­կան վնասնե­րով։ Նրա խոսքով՝ եթե Ռուսաստա­նը ունե­նար ներսից ռեֆորմացված, մրցունակ տնտե­սություն, ապա այդ նախա­գի­ծը կարող էր նաև հնա­րա­վո­րություն ստեղծել Մոսկվա­յի համար։ Սակայն Ուկրաի­նա­յում պատե­րազմը, ներքին տնտե­սա­կան ու կառա­վարման ճգնա­ժա­մը հանգեցրել են նրան, որ Ռուսաստա­նը չի փորձում մասնակցել նոր ձևա­վորվող փոխկա­պակցվա­ծությա­նը, այլ ձգտում է վերահսկել և խոչընդո­տել գործընթացնե­րը։

Պրոֆե­սո­րը նշեց, որ TRIPP‑ը փաստա­ցի ուժե­ղացնում է Հայաստա­նի, Վրաստա­նի և Ադրբե­ջա­նի դիրքե­րը Եվրա­սիա­կան մայրցա­մա­քում և դրա­նով իսկ թուլացնում է Ռուսաստա­նի նեո­կայսրա­կան աշխարհա­քա­ղա­քա­կան տրա­մա­բա­նությունը։ Նրա կարծի­քով՝ հետխորհրդա­յին տարածքի երկրնե­րից այսօր Ռուսաստանն ավե­լի կախված է, քան այդ երկրներն են կախված Ռուսաստա­նից, թեև տնտե­սա­կան կապե­րը դեռևս կարև­որ են։ Օհանյա­նը ուշադրություն հրա­վի­րեց նաև այն հանգա­մանքի վրա, որ միջազգա­յին վարկա­նիշնե­րում Ռուսաստա­նի պետա­կան կառա­վարման ու տնտե­սա­կան կայունության ցուցա­նիշնե­րը զգա­լիո­րեն ընկել են՝ մոտե­նա­լով ոչ ռեֆորմացված կենտրո­նաա­սիա­կան և նույնիսկ որոշ աֆրիկյան երկրնե­րի մակարդա­կին, մինչդեռ Հայաստա­նը և Վրաստա­նը այդ ցուցա­նիշնե­րով ավե­լի բարձր դիրքե­րում են։

Խոսե­լով Կենտրո­նա­կան Ասիա­յի մասին՝ միջազգա­յին հարա­բե­րություննե­րի մասնա­գե­տը նշեց, որ TRIPP ‑ը կարև­որ է ոչ միայն Հարա­վա­յին Կովկա­սի, այլև Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի համար, քանի որ նրանց հնա­րա­վո­րություն է տալիս դուրս գալ Ռուսաստան-Չինաստան աշխարհա­քա­ղա­քա­կան կախվա­ծությունից և ինտեգրվել համաշխարհա­յին տնտե­սությա­նը Հարա­վա­յին Կովկա­սի միջո­ցով։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճա­ռով է նախա­ձեռնությունը շահե­կան նաև Միացյալ Նահանգնե­րի համար։

Պրոֆե­սոր Օհանյա­նը կարծում է, որ Ռուսաստա­նի­ռազմա­կան հոխորտանքնե­րը և սպառնա­լիքնե­րը միայն խորացնում են Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի միջև կոորդի­նա­ցիան և նվա­զեցնում Մոսկվա­յի ազդե­ցությունը։ Նա ընդգծեց, որՌուսաստա­նի վարքա­գի­ծը բնո­րոշ է նեո­կայսրա­կան քաղա­քա­կա­նությա­նը, որը փորձում է տարա­ծաշրջա­նա­յին գործընթացնե­րին մասնակցել ոչ թե ինստի­տուցիո­նալ, այլ անհատնե­րի և քաղա­քա­կան խմբե­րի միջո­ցով։

Անդրա­դառնա­լով Հայաստա­նի ներքին քաղա­քա­կան ընտրություննե­րին՝ Օհանյա­նը նշեց, որ իրա­կան ընտրությունը ոչ միայն դեմոկրա­տիա­յի և ավտո­րի­տա­րիզմի միջև է, այլ՝ պետա­կան կառա­վարման ինստի­տուցիո­նալ մոդե­լի և անհա­տա­կա­նացված աշխարհա­քա­ղա­քա­կան խնա­մա­կա­լության միջև։ Նրա խոսքով՝ վերջի­նը հատկա­պես վտանգա­վոր է փոքր պետություննե­րի համար, քանի որ չի խթա­նում արտա­քին ներդրումնե­րի աճը և տնտե­սության մոդեռնի­զա­ցիան։

Պրոֆե­սո­րը կտրա­կա­նա­պես չհա­մա­ձայնեց այն տեսա­կե­տի հետ, թե TRIPP‑ը աշխարհա­քա­ղա­քա­կան բախում է հրահրում։ Նրա համոզմամբ՝ Հայաստա­նը չի կանգնում կտրուկ աշխարհա­քա­ղա­քա­կան ընտրության առաջ, ինչպես Ուկրաի­նան կամ Վրաստա­նը որոշ փուլե­րում, և նախա­ձեռնությունը չի պահանջում հրա­ժարվել Ռուսաստա­նի, Չինաստա­նի կամ Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րից։ Ընդհա­կա­ռա­կը, այն կարող է ծառա­յել որպես գործիք՝ անկախ աշխարհա­քա­ղա­քա­կան լարվա­ծություննե­րից տնտե­սա­կան փոխկա­պակցվա­ծությունը պահպա­նե­լու համար։

Օհանյանն ընդգծեց, որ TRIPP‑ի դրա­կան կողմե­րը՝ կիսա­հա­ղորդիչներ, էներգե­տիկ անվտանգություն, ենթա­կա­ռուցվածքա­յին կապեր, զգա­լիո­րեն գերա­զանցում են հնա­րա­վոր ռիսկե­րը։ Նրա խոսքով՝ աշխարհա­քա­ղա­քա­կան բախումնե­րը ծագում են այն երկրնե­րում, որտեղ պետա­կան կառույցնե­րը թույլ են, մինչդեռ Հայաստա­նի խնդի­րը պետք է լինի հենց պետա­կա­նության և ինստի­տուտնե­րի ամրապնդումը։

Խոսե­լով Իրա­նի շուրջ զարգա­ցումնե­րից՝ Աննա Օհանյա­նը նշեց, որ իրա­վի­ճա­կը դժվար է կանխա­տե­սել։ Նրա կարծի­քով՝ ԱՄՆ‑ն հազիվ թե գնա ուղիղ ռազմա­կան ներգրավման կամ ռեժի­մի փոփո­խության ճանա­պարհով, սակայն վերև­ից ճնշումը կարող է թուլացնել իրա­նա­կան ռեժի­մը ներսից։ Նա նաև նշեց, որ Իրա­նի հասա­րա­կությունը շատ ավե­լի կրթված և լիբե­րալ է, քան իր կառա­վա­րությունը, ինչը երկա­րա­ժամկետ դրա­կանս ցենարնե­րի հնա­րա­վո­րություն է տալիս։

Պրոֆե­սո­րը հավե­լեց, որ թե՛ Իրա­նի, թե՛ Թուրքիա­յի, թե՛ Ռուսաստա­նի օրի­նա­կը ցույց է տալիս՝ որքան ռիսկա­յին է անհա­տա­կա­նացված կառա­վարման մոդե­լը։ Նրա խոսքով՝ տարա­ծաշրջա­նա­յին տնտե­սա­կան և սոցիա­լա­կան ինտեգրա­ցիան Հարա­վա­յին Կովկա­սում կարող է փոքր պետություննե­րին օգնել դիմա­կա­յել ապա­գա խոշորցնցումնե­րին։

Ամփո­փե­լով՝ Աննա Օհանյա­նը նշեց, որ Հայաստա­նի համար ամե­նից դրա­կան դիրքա­վո­րումը կախված է ոչ թե մեծ տերություննե­րի միջև ընտրությունից, այլ սեփա­կան պետա­կա­նության, ինստի­տուտնե­րի և սուվե­րե­նության ամրապնդումից։ Նրա համոզմամբ՝ խաղաղ, բաց սահմաննե­րով և ինտեգրված Հարա­վա­յին Կովկա­սում Հայաստա­նը կունե­նա մանևրե­լու հնա­րա­վո­րություն, մինչդեռ անկա­յուն և բախումնե­րով լի տարա­ծաշրջա­նում փոքր պետություննե­րի համար այդ հնա­րա­վո­րությունը գրե­թե բացա­կա­յում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ