14.8 C
Yerevan

Սոցիալ-Դեմոկրա­տա­կան Հնչակյան Կուսակցությունը Եվ Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցությունը՝ Եղբայրա­կան Երկվորյակնե՞ր, Թե՞ Կիսաի­դենտիկ Երկվորյակներ

Միքա­յելյա­նը և նրա հետև­որդնե­րը, մերժե­լով կուսակցության գաղա­փա­րը, ընտրե­ցին «Ֆեդե­րա­ցիան»։ Այլ կերպ ասած, եթե Նազարբեկյա­նի համար կուսակցություննե­րը պետք է մնա­յին ինքնա­վար միության ֆեդե­րա­ցիա­յի մեջ, քանի որ դաշինքնե­րը ժամա­նա­կա­վոր էին, ապա Քրիստա­փո­րի համար կուսակցություննե­րը պետք է միա­ձուլվեին Ֆեդե­րա­ցիա­յի մեջ, որը պետք է մնար Ֆեդե­րա­ցիա և ոչ թե վերածվեր նոր կուսակցության։

Կայծ Մինասյան

Մաս վեցե­րորդ

Դաշնակցության առանձնա­հատկությունը լիարժեք ըմբռնե­լու համար անհրա­ժեշտ է տարբե­րա­կել երկու ժամա­նա­կաշրջան։ Առա­ջին շրջա­նում՝ մինչև 1905 թ. նրա մահը, Միքա­յելյա­նը ելնում էր այն կանխադրույթից, որ հայե­րը բաժանված են, և Դաշնակցությունը դարձրել էր գործնա­կան գաղա­փարնե­րի մի լաբո­րա­տո­րիա՝ ազգա­յին և սոցիա­լիստա­կան գաղա­փարնե­րի փոխհա­րա­բե­րության նման բարդ խնդրի ուրվագծե­րը սահմա­նե­լու համար։ Դաշնակցության ներսում նա առնչվում էր ազգայնա­կաննե­րի, ավանդա­պաշտնե­րի, պոպուլիստնե­րի, լիբե­րալնե­րի, հակա­մարքսիստ սոցիա­լիստնե­րի, մարքսիստնե­րի և այլ հոսանքնե­րի հետ։ Ազգայնա­կա­նության մասնա­վո­րա­կան տարրե­րի և սոցիա­լիզմի համա­մարդկա­յին արժեքնե­րի համա­տե­ղե­լիության հարցին նա պատասխա­նում էր, որ գաղա­փարնե­րի պայքա­րը պետք է նման լինի քաղա­քա­կան և ռազմա­կան պայքարնե­րին։ Միքա­յելյա­նը չանտե­սեց այդ պայքա­րը և գիտակցում էր, որ գերիշխե­լու համար պարտա­դիր է հայ ինքնության վերա­փոխման երկու առանցքա­յին վեկտորնե­րի համա­կե­ցությունն ապա­հո­վե­լը։ Այդ համա­կե­ցությա­նը հասնե­լու համար Միքա­յելյա­նի մեթո­դը հենվում էր կառուցո­ղա­կան սոցիա­լիզմի վրա, այսինքն՝ տարբեր հոսանքնե­րի հանդի­պումից ծնված մի նախագծի։ Այս կառուցո­ղա­կան սոցիա­լիզմը ոչ միայն գաղա­փա­րա­կան հավա­տամք էր, այլև տարբեր միտումնե­րի միա­վորման տեխնի­կա։ Այն ինքնաի­րա­գործվող ուտո­պիա չէր, այլ՝ դաշտում արմա­տա­վորված պրագմա­տիկ դինա­մի­կա՝ ճկուն դաշտ, որտեղ բոլոր գաղա­փարնե­րը ծառա­յում էին Հեղա­փո­խությա­նը և ազգա­յին ու սոցիա­լա­կան ինտեգրմա­նը։ Դա Քրիստա­փո­րիզմի ծնունդն էր, որը սոցիա­լա­կան գիտություննե­րի և հիմնա­կան գաղա­փարնե­րի կողքին իր ներառման մատրիցայում(տպագրական ամբողջկան էջի կաղա­պար՝ տպագրե­լի նյութը բազմացնե­լու համար) ներմուծում էր ժամա­նա­կի և տարա­ծության փոփո­խա­կաննե­րը։ Նրա «գերա­զանցման» տեխնի­կան հստակ նշում էր ժամա­նա­կի կառա­վարման կետե­րը՝ Հեղա­փո­խության նվա­զա­գույն և առա­վե­լա­գույն ծրագրե­րի միջո­ցով։ Կարճա­ժամկետն ու երկա­րա­ժամկե­տը միա­վո­րե­լով մեկ ռիթմի մեջ՝ Միքա­յելյա­նը կարո­ղա­ցավ իր գաղա­փարնե­րին տալ ուղղություն, իմաստ և խորություն, ինչպես նաև լեգի­տի­մության աղբյուր՝ ավե­լի լավ համախմբե­լու և ներկա­յա­նա­լու որպես Հեղա­փո­խության «ժամա­ցույցնե­րի» տերը։ Իր կառուցո­ղա­կան սոցիա­լիզմում օգտա­գործե­լով սոցիա­լա­կան և ազգա­յին ինտեգրման վեկտորնե­րը՝ նրա ամբողջա­կա­նությունը ձևա­վորվեց որպես սինկրե­տիկ (Որևէ երև­ույթի նախնա­կան, չզարգա­ցած վիճա­կին բնո­րոշ ոչ մասնատվա­ծությունը) համա­կարգ։ 

Միքա­յելյա­նի քաղա­քա­կան միտքը, բացա­հայտե­լով նրա բնազդա­յին էությունը, ձևա­վորվել էր սեփա­կան փորձի հիման վրա։ Այստե­ղից էլ նրա դոկտրի­նա­յի երկի­մաստ բնույթը, որը արտա­հայտում էր տատա­նումներ՝ կյանքի փորձի և արտա­քին երև­ույթնե­րի ազդե­ցությամբ։ Սակայն այն, ինչ նրա դոկտրի­նան կորցնում էր տեսա­կան խստության մեջ, շահում էր համո­զիչ լինե­լու և իսկա­կա­նության առումով։ Այն աստի­ճան, որ նրա հոդվածնե­րը գրե­թե ոչինչ չէին արտա­ցո­լում Դաշնակցա­կան շարժման քաղա­քա­կան ակունքնե­րից՝ բացի դետերմի­նիզմից (փիլի­սո­փա­յա­կան տեսա­կետ՝ պատճա­ռատև­անքա­յին չընդհատվող երև­ույթ)։ Այդպի­սով Միքա­յելյա­նը խառնում էր քարտե­րը և չէր ցուցադրում որևէ պատկա­նե­լություն 19-րդ դարում տարածված քաղա­քա­կան հոսանքնե­րին։

1905 թ. ուշ ձմռա­նը Միքա­յելյա­նի մահից հետո ամեն ինչ փոխվեց։ Ինչպե՞ս վերագտան նրա քաղա­քա­կան ժառանգությունը նրա ժառանգորդնե­րը։ Քրիստա­փո­րիզմի հիմքե­րին հավա­տա­րիմ մնա­լու և Միքա­յելյա­նի սառնասրտությունը յուրացնե­լու նրանց անկա­րո­ղությամբ, բայց միևնույն ժամա­նակ Դաշնակցության միասնությունը փրկե­լու մտա­հո­գությամբ, նրա հաջորդնե­րը արմա­տա­խիլ արե­ցին ՀՅԴ‑ն իր քաղա­քա­կան հիմքից և զրկե­ցին այն հավա­սա­րակշռությունից։ Ինչպե՞ս։ «Գերա­զանցման» տեխնի­կա­յից անցում կատա­րե­լով դեպի մեսիա­նիզմի գաղա­փա­րա­խո­սություն։ Այսպի­սով, Միքա­յելյա­նի պաշտպա­նած ներառման սոցիո­լո­գիա­կան մեթո­դը շարունա­կե­լու փոխա­րեն, նրա հաջորդնե­րը ընտրե­ցին սոցիա­լիզմի գաղա­փա­րա­կան դոգման։ «Գերա­զանցման սոցիո­լո­գիա­յի» վրա մոբի­լի­զացվե­լու փոխա­րեն նրանք ներդրվե­ցին գաղա­փա­րա­կան հռե­տո­րա­բա­նության մեջ։ Մինչ Սիմոն Զավարյա­նը ներկա­յացնում էր «Դաշնակցությունը որպես հումա­նիստա­կան սոցիա­լիզմ», Ռոստո­մը պատասխա­նում էր, որ «Դաշնակցությունը սկզբից ի վեր սոցիա­լիստա­կան կուսակցություն է եղել»։ Մինչ Ռուբեն Տեր-Մինասյա­նը պնդում էր, որ «Դաշնակցության սոցիա­լիստա­կան ծրա­գի­րը միա­ժա­մա­նակ Ղուրանն է, Թալմուդը և Աստվա­ծա­շունչը», Միքա­յել Վարանդյա­նը հակա­դարձում էր, որ «կարե­լի է սոցիա­լիզմ անել՝ չարտա­սա­նե­լով այդ անունը»։ 

Միքա­յելյա­նը երբեք նման անհե­թե­թություններ չէր շշնջա­ցել։ Նա երբեք Դաշնակցության մասին չէր խոսում «կուսակցություն», «սոցիա­լիստա­կան կուսակցություն», «գաղա­փա­րա­խո­սություն» կամ «սոցիա­լիզմ» եզրե­րով։ Նրա յուրա­քանչյուր հաջորդ հանդես էր գալիս սեփա­կան «խոսքով»՝ Դաշնակցության և հեղա­փո­խության միասնությունը փրկե­լու համար։ Յուրա­քանչյուրը գաղա­փա­րա­խո­սացնում էր Դաշնակցության ուղերձը, մինչ Քրիստա­փո­րը այն սոցիո­լո­գիացնում էր։ Սակայն Միքա­յելյա­նի բանա­կան քայլե­րին հետև­ե­լու այս անկա­րո­ղության մեջ նրա հաջորդնե­րը իրենց հենա­րա­նը գտան դոգմա­տիզմում և քաղա­քա­կա­նությունից անցան գաղա­փա­րա­խո­սության, բանա­կա­նությունից՝ կործա­նա­րար երև­ա­կա­յության, չափա­վո­րությունից՝ ծայրա­հե­ղության, իրա­կա­նությունից՝ գետնի վրա գործող ուժի։ Միքա­յելյա­նի համար Դաշնակցությունը տեխնի­կա էր և ամբողջո­վին սոցիա­լա­կան փաստ, իսկ նրա հաջորդնե­րի համար՝ գաղա­փա­րա­խո­սություն և մեքե­նա։ Միքա­յելյա­նի համար դաշնակցա­կա­նը մարդ էր, իսկ նրա հաջորդնե­րի համար՝ ատամնա­նիվ։ Միքա­յելյա­նի համար մարդիկ էին ստեղծում Դաշնակցությունն ու Հեղա­փո­խությունը, իսկ նրա հաջորդնե­րի համար՝ Դաշնակցությունն ու Հեղա­փո­խությունն էին ստեղծում մարդկանց։ Նա և նրա հաջորդնե­րը պատասխա­նատվության էթի­կան համոզմունքի էթի­կա­յին չէին հակադրում, սակայն նրա համար առա­ջի­նը գերակշռում էր երկրորդի նկատմամբ, մինչ նրա ժառանգնե­րի համար երկրորդը գերա­զանցում էր առա­ջի­նին։

1905-ից հետո Միքա­յելյա­նի ժառանգությունը հաճախ վատնվեց նրա հաջորդնե­րի կողմից, որոնք ակա­նա­տես եղան ռուսա­կան (1905), պարսկա­կան (1906) և երիտթուրքա­կան (1908) հեղա­փո­խություննե­րին։ Սակայն թուրքա­կան Հայաստա­նի ազա­տագրմա­նը հավա­տա­րիմ մնա­լու փոխա­րեն, Դաշնակցությունը 1907-ին ընտրեց Մեծ Հայաստա­նը, միջազգա­յին հարա­բե­րություննե­րի սոցիո­լո­գիա­կան կորպուսի փոխա­րեն՝ 1907-ին ընդունեց սոցիա­լիստա­կան ծրա­գիր, իսկ Դաշնակցության ներսում փոքրա­մասնություննե­րի ձայնե­րի նկատմամբ գաղա­փարնե­րի ֆեդե­րա­լիզմի սկզբունքի փոխա­րեն նոր ղեկա­վա­րությունը պարտադրեց երկաթյա կարգա­պա­հություն՝ առա­ջացնե­լով բազմա­թիվ պառակտումներ արդեն 1905-ից։ Միքա­յելյա­նի՝ Երիտթուրքե­րի «Միություն և առա­ջա­դի­մություն» կոմի­տեի հետ որևէ դաշինք մերժե­լու դիրքո­րոշմա­նը հավա­տա­րիմ մնա­լու փոխա­րեն, 1907-ին՝ նրա մահից ընդա­մե­նը երկու տարի անց, Դաշնակցությունը ստո­րագրեց դաշինք Ահմեդ Ռիզա­յի՝ արտաքսված կոմի­տեի առաջնորդի հետ։ Մինչ Քրիստա­փո­րը պատնեշ էր մաքսի­մա­լիստնե­րի դեմ, Ռոստոմն ու Զավարյա­նը անկա­րող էին դիմա­կա­յել նրանց։ 

Պատճա­ռը պարզ էր․ նրանք իրար հետ չէին համե­րաշխվում։ Այնտեղ, որտեղ Զավարյա­նը պաշտպա­նում էր գործո­ղության հիմնա­րար ու բարո­յա­կան մոտե­ցում, ըստ որի անհատնե­րը պետք է հարմարվեն հաստա­տություննե­րին, Ռոստո­մը պաշտպա­նում էր արմա­տա­կան և ինքնա­վար մոտե­ցում, ըստ որի անհա­տը միայնակ է իր ճակա­տագրի տերը, իսկ Միքա­յելյա­նը քարո­զում էր գործի­քա­յին և պրագմա­տիկ մոտե­ցում։ Միա­վորվել չկա­րո­ղա­նա­լով՝ հիմնադրի երկու գլխա­վոր համա­խոհնե­րը զիջե­ցին դիրքե­րը կոշտ գծի կողմնա­կիցնե­րին, ինչպի­սիք էին Հովնան Դավթյա­նը։ Ամեն անգամ, Քրիստա­փո­րիզմից անցնե­լով դրա հակա­ռա­կին, Դաշնակցությունը դուրս էր գալիս իրա­կա­նության նորմա­տիվ դաշտից և վերածվում էր գետնի վրա գործող անխուսա­փե­լի ուժի։ Այժմ, հրա­պա­րա­կայնո­րեն ընդունե­լով սոցիա­լիզմը որպես այդպի­սին, Դաշնակցությունը ավե­լի ու ավե­լի էր մրցում ՍԴՀԿ‑ի հետ, մինչև որ հրա­ժարվեց միա­վորման նախագծից։ Եթե Միքա­յելյա­նի օրոք Դաշնակցությունը փորձում էր միա­ձուլվել ՍԴՀԿ‑ի հետ, ապա նրա մահից հետո այն մշա­կում էր լարվա­ծություն ՍԴՀԿ‑ի հետ։

Կազմա­կերպչա­կան ձևի հարցում ևս երկու կազմա­վո­րումնե­րը սկզբունքո­րեն հակադրվում էին միմյանց։ Հնչակյաննե­րը կազմա­վորվել էին որպես «կուսակցություն»՝ Լենինյան առա­ջա­մարտիկ կազմա­կերպության մոդե­լով, որը բաղկա­ցած էր հեղա­փո­խության պրոֆե­սիո­նալնե­րից։ Միքա­յելյա­նը և նրա հետև­որդնե­րը, մերժե­լով կուսակցության գաղա­փա­րը, ընտրե­ցին «Ֆեդե­րա­ցիան»։ Այլ կերպ ասած, եթե Նազարբեկյա­նի համար կուսակցություննե­րը պետք է մնա­յին ինքնա­վար միության ֆեդե­րա­ցիա­յի մեջ, քանի որ դաշինքնե­րը ժամա­նա­կա­վոր էին, ապա Քրիստա­փո­րի համար կուսակցություննե­րը պետք է միա­ձուլվեին Ֆեդե­րա­ցիա­յի մեջ, որը պետք է մնար Ֆեդե­րա­ցիա և ոչ թե վերածվեր նոր կուսակցության։ Միայն նրա մահից հետո դաշնակցա­կան ղեկա­վարնե­րը բացա­հայտ սկսե­ցին ՀՅԴ‑ն անվա­նել «կուսակցություն», բացա­ռությամբ Սոցիա­լիստա­կան ինտերնա­ցիո­նա­լի առա­ջին կոնգրեսնե­րի շրջա­նի, երբ դեռ 1896-ին Լոնդո­նում Դաշնակցությունը մասնակցեց՝ ներկա­յացնե­լով «Դաշնակցություն կուսակցություն» վերնագրով գրքույկներ՝ համա­ձայն Երկրորդ ինտերնա­ցիո­նա­լի ղեկա­վա­րության գործե­լա­կերպի։ Սակայն դաշնակցա­կան ֆեդե­րա­լիստա­կան սկզբունքից այս շեղումը ավե­լի շատ հարմարվո­ղա­կա­նություն էր Երկրորդ ինտերնա­ցիո­նա­լի գործունեությա­նը, քան ցանկություն՝ Դաշնակցությունը դասա­կան քաղա­քա­կան կազմա­վո­րում դարձնե­լու։ Միքա­յելյա­նի մահից հետո Վարանդյա­նը պնդում էր «Դաշնակցություն կուսակցություն» բանաձևի վրա՝ եվրո­պա­կան սոցիա­լիստա­կան և սոցիալ-դեմոկրա­տա­կան կուսակցություննե­րին նմա­նա­կե­լու և եվրո­պա­կան ձախի հիմնա­կան կազմա­կերպություննե­րի հետ համադրե­լի լինե­լու համար։ Ռոստո­մը «Դաշնակցություն կուսակցություն» արտա­հայտությունն օգտա­գործում էր մարքսիստա­կան ռեֆլեքսով և գիտա­կան սոցիա­լիզմի հետ համա­հունչ լինե­լու նպա­տա­կով։ Ինչ վերա­բե­րում է Զավարյա­նին, նա մշտա­պես տատանվում էր «կուսակցություն» և «կազմա­կերպություն» եզրե­րի միջև՝ ցույց տալու համար, որ Դաշնակցությունը կանգնած է զանգվածնե­րից վեր, և որ բնակչությունն է պարտա­վոր հարմարվել Հեղա­փո­խության ուղերձին, ոչ թե հակա­ռա­կը։ Վերջա­պես, Հովնան Դավթյա­նի համար «կուսակցություն» բառը դարձել էր դաշնակցա­կան քերա­կա­նության էական բաղադրիչ՝ որպես մարտա­կան և հեղա­փո­խա­կան ինտեգրման գործիք։

Այս հակա­սություննե­րը նկատվում էին թե՛ ՍԴՀԿ‑ի և Դաշնակցության միջև, թե՛ յուրա­քանչյուր կազմա­վորման ներսում՝ կազմա­կերպություննե­րի գործե­լա­կերպի շուրջ։ Ռուսա­կան ներշնչմամբ լավ մարքսիստա­կան կուսակցություն լինե­լով՝ ՍԴՀԿ‑ն պաշտպա­նում էր ժողովրդա­վա­րա­կան կենտրո­նա­ցումը։ Ամեն ինչ սկսվում էր վերև­ից՝ Ժնև­ից, Նազարբեկյան զույգից, և ոչինչ չէր թողնվում պատա­հա­կա­նությա­նը։ Այդ նպա­տա­կով հարկ է նշել ՍԴՀԿ գործա­կալնե­րի հմտությունը Կոստանդնուպոլսում և նրա շրջա­կայքում, Կիլի­կիա­յում կամ նույնիսկ Օսմանյան կայսրության հեռա­վոր նահանգնե­րում (օրի­նակ՝ Տրա­պի­զո­նում), որտեղ նրանք ստեղծում էին բազմա­թիվ գաղտնի բջիջներ՝ դարձնե­լով դրանք օսմանյան հասա­րա­կության քայքայման և զենքի ու հրա­տա­րա­կություննե­րի մատա­կա­րարման դարպասներ։ Անկասկած, Կիլի­կիա­յում ՍԴՀԿ‑ի սադրած Զեյթունի ապստամբությունն է բացատրում, թե ինչու Տավրո­սի լեռնե­րին հարող այդ նահանգնե­րը «հնչակյան մարքսիզմի» հենա­կե­տեր էին։ Սակայն այս կենտրո­նա­ցումն, որքան էլ ժամա­նա­կա­կից թվա, թանկ արժե­ցավ ՍԴՀԿ ղեկա­վա­րության համար։

Կայսե­րա­կան ոստի­կա­նության վերահսկո­ղության տակ և Ժնևի ղեկա­վա­րության կողմից «կողպված»՝ տեղում գործող մարտիկնե­րը զրկված էին որևէ ազա­տությունից։ Շատ արագ դժգո­հությունը հասավ Ժնև, որը անկա­րող էր լսել իր բազա­յի բողոքնե­րը և համա­ռո­րեն ղեկա­վա­րում էր իր ցանցը երկաթյա ձեռքով։ Դա հանգեցրեց անխուսա­փե­լի պայթյունի 1896-ին․մարքսիստական սոցիա­լիզմի շուրջ հակա­մարտությունից բացի, Հնչակյան կուսակցության վերա­կազմյալ (Վերա­կազմյալ) թևը դատա­պարտեց Ժնևի ժողովրդա­վա­րա­կան կենտրո­նա­ցումը և պաշտպա­նեց դրա հակա­ռակ սկզբունքը՝ ապա­կենտրո­նա­ցումը։ Դաշնակցա­կան կողմում բանա­վե­ճե­րը արտա­քուստ ավե­լի հանգիստ էին․ Զավարյա­նի և Հովնան Դավթյա­նի ջանքե­րով տեսա­կա­նո­րեն գերակշռում էր ապա­կենտրո­նա­ցումը, ըստ որի մարտա­վա­րությունը բազա­յի պատասխա­նատվությունն էր, իսկկենտրո­նը՝ ռազմա­վա­րության։ Իրա­կա­նում ամեն ինչ շատ ավե­լի բարդ էր։ Միքա­յելյա­նը ապա­կենտրո­նացման կողմնա­կից չէր, այլ համոզված կենտրո­նացնող։ Դա ապա­ցուցում էր ոչ միայն նրա ծավա­լուն նամա­կագրությունը 1890–1905 թթ․, որտեղ նա մշտա­պես հրա­մաններ էր տալիս, պահանջում հաշվետվություն և միջամտում տեղա­կան կոմի­տե­նե­րի գործե­րին, այլև այն փաստը, որ նա ապա­հո­վեց իր ընտրությունը միա­ժա­մա­նակ Թիֆլի­սի Արև­ելյան բյուրո­յում և Ժնևի Արևմտյան բյուրո­յում, մի երև­ույթ, որը երբեք այլևս չկրկնվեց Դաշնակցության պատմության մեջ։

Կայծ Մինասյան

Շարունա­կե­լի

The Social Democratic Hnchakian Party

and the Armenian Revolutionary Federation,

fraternal twins or semi-identical twins?

Part Six

For the ARF, two periods should be distinguished in order to fully grasp the specificity of Dashnakism. In the first period, until his death in 1905, Mikaelian assumed that Armenians were divided and made his Federation a laboratory of practical ideas in order to define the contours of such a complex issue as the relationship between nationalism and socialism. Within the Federation, he had to deal with nationalists, traditionalists, populists, liberals, anti-Marxist socialists, Marxists, etc. To the question of how to make the particularistic elements of nationalism coexist with the universalist values of socialism, he answered that the battle of ideas is a field that should be similar to political and military battles. Mikaelian did not neglect this battle and knew, that in order to dominate, he should necessarily make the two key vectors of the transformation of the Armenian identity coexist. To reach this stage of coexistence, Mikaelian’s method referred to constructivist socialism, i.e. a project born from the meeting of different currents. This constructivist socialism constituted an ideological credo, but also a technique of unification of the various tendencies. His constructivist socialism was not a self-fulfilling utopia, but rather a pragmatic dynamic rooted in the field, a kind of elastic field where all ideas are at the service of the Revolution and of national and social integration. It was the birth of Kristaporism, which in addition to social sciences and the major ideas, introduced the variables of time and space in its integrationist matrix. Its technique of overtaking marked indeed the points on the ground of the management of the time with a minimum and a maximum program of the Revolution. Linking short and long time into a single rhythm allowed Mikaelian to give direction, meaning, and depth to his ideas, a source of legitimacy to better gather and appear as the master of the clocks of the Revolution. By using the vectors of social and national integration in his constructivist socialism, his whole constituted a syncretic system. Mikaelian’s political thought, revealing his instinctive nature, was formed on his own experience. Hence, the ambivalent character of his doctrine, which expressed fluctuations according to the experiences of life and the external phenomena. But what his doctrine lost in theoretical rigor, gained in persuasiveness and authenticity. So much so that his articles did not reflect anything of the political origins of the Dashnak movement, except for  determinism. Mikaelian thus blurred the cards and did not show any belonging to the political currents, which abounded in the nineteenth century. 

Everything changed after Mikaelian’s death in late winter of 1905. How did his political heirs recover his heritage? By their inability to remain faithful to the foundations of Kristaporism and to appropriate Mikaelian’s coolness, but also moved by their concern to save the unity of the Federation, his successors uprooted the ARF from its political basis and made it lose its balance. How did they achieve  this? By making a shift from the technique of overtaking to the ideology of messianism. Thus, instead of pursuing the sociological method of integration defended by Mikaelian, his successors opted for the ideological dogma of socialism. Instead of mobilizing on the sociology of overtaking  (sociologie du dépassement), they invested themselves in ideological rhetoric. While Simon Zavarian presented “the ARF in the guise of humanistic socialism,”Rostom replied that “the ARF has been a socialist party from the very beginning.” While Roupen Der Minassian argued that “the ARF’s socialist program is the Koran, the Talmud and the Bible at the same time,” Mikael Varandian retorted that “one can do socialism without pronouncing the name.” Mikaelian never whispered such nonsense. He never spoke of the ARF in terms of “party” or “socialist party” or “ideology” or “socialism.” Each one of his successors came up with his own chorus to save the unity of the Federation and the revolution. Each ideologized the ARF message while Kristapor sociologized it. But in this inability to follow Mikaelian’s rational steps, his successors found their feet in dogmatism and moved out of politics into ideology; they moved out of rationality into destructive imagination; they moved out from moderation into excess; they moved out of reality onto the ground. For Mikaelian, the ARF was a technique and a totally social fact; for his successors, the ARF was an ideology and a machine. For Mikaelian, the Dashnaktsakan was a man; for his successors, he was a cog. For Mikaelian, it was the men who made the Federation and the Revolution; for his successors, it was the Federation and the Revolution that made the men. He and his successors did not oppose the ethics of responsibility to the ethics of conviction, but for him, the first prevailed on the second, whereas for his heirs, the second outclassed the first.

From 1905 onwards, Mikaelian’s legacy was thus often squandered by his successors who witnessed the Russian (1905), Persian (1906), and Young Turk (1908) revolutions. But instead of remaining faithful to the liberation of Turkish Armenia, the ARF chose Greater Armenia in 1907; instead of the sociological corpus of international relations, the ARF adopted a socialist program in 1907; instead of the principle of federalism of ideas with regard to minority voices in the ARF, the new leadership imposed an iron discipline, generating multiple dissidences as early as 1905. Instead of remaining faithful to Mikaelian’s refusal of any alliance with the Young Turks’ Committee of Union and Progress (CUP), in 1907, just two years after his death, the ARF signed an alliance with Ahmed Riza, the leader of the exiled CUP. While Kristapor stood as a bulwark against the maximalists, Rostom and Zavarian were unable to confront them. For good reason, they did not get along: where Zavarian defended a fundamental and moral approach to action in which individuals must adapt to institutions, Rostom advocated a radical and autonomous approach to action in which the individual is the only master of his destiny, while Mikaelian preached an instrumental and pragmatic approach. Unable to unite, the two main acolytes of the founder gave ground to the hardliners like Hovnan Davtian. Each time, by passing from Kristaporism to its opposite, the ARF extracted itself from the normative field of reality to become an unavoidable force out of the ground. Now that it publicly adhered to socialism as such, the ARF competed more and more with the SDHP until it left the project of union fall out. If under Mikaelian the ARF tried to merge with the SDHP, since his death the ARF cultivated friction with the SDHP.

As for the mode of organization, there too everything opposed a priori the two formations. The Hnchakians constituted themselves as a “party” on the Leninist model of the vanguard organization, composed of professionals of the revolution. Mikaelian and his followers opted for the “Federation” out of rejection of the party concept. In other words, if for Nazarbekian, the parties should remain autonomous in a federation of union because the alliances were only temporary, for Kristapor, the parties should merge into the Federation, which should remain a Federation and not a new party. It was only after his death that the Dashnaktsakan leaders openly described the ARF as a “party,” with the exception of the period of the first congresses of the Socialist International, when, as early as 1896, in London, the ARF participated by presenting pamphlets entitled “The Dashnaktsutiun party” in accordance with the practices of the leadership of the Second International. But this departure from the federalist principle of the Dashnaktsutiun was more an adaptation to the functioning of the Second International than a desire to transform the ARF into a classical political formation. After Mikaelian’s death, Varandian insisted on the formula “Dashnaktsutiun party” to mimic the European socialist and social democratic parties andbe on a par with the main organizations of the European left. Rostom used the expression “Dashnaktsutiun party” by Marxist reflex and alignment with scientific socialism. As for Zavarian, he constantly alternated between “party” and “organization” in order to demonstrate that the ARF was above the masses and that it was up to the population to adapt to the message of the Revolution and not the other way around. Finally, for Hovnan Tavtian, the word “party” had become an essential part of the Dashnaktsakan grammar as a tool for militant and revolutionary integration.

These contradictions could be found both between the SDHP and the ARF and within each formation about the functioning of the organizations. As a good Marxist party of Russian inspiration, the SDHP was a party that advocated democratic centralism. Everything began from the top, from Geneva, from the Nazarbekian couple and nothing was left to chance. To this end, it is necessary to note the prowess of the agents of the SDHP in regions such as Constantinople and its surroundings, Cilicia, or even the remote provinces of the Ottoman Empire (Trabizond for example), where they created a large number of clandestine cells making them gateways to the subversion of Ottoman society and the delivery of weapons and publications. No doubt the rebellion of Zeytun, in Cilicia, fomented by the SDHP, explains why these provinces near the Taurus Mountains were bastions of “Hnchakian Marxism.” But this centralism, as modern as it seems, cost the SDHP leadership dearly. Monitored by the imperial police and padlocked by their leadership in Geneva, the militants on the spot were deprived of any freedom of action. Very quickly, the discontent went up to Geneva, which was unable to hear the complaints of its base and stubbornly directed its network with an iron hand. It turned into the inevitable explosion in 1896: in addition to the conflict around Marxist socialism, the Reformed (Verakazmyal) branch of the Hnchakian party denounced the democratic centralism of Geneva and advocated the opposite, decentralization. On the Dashnaktsakan side, the debates were apparently calmer: decentralization prevailed in theory thanks to the efforts of Zavarian and Hovnan Davtian, who considered that tactics were the responsibility of the base while the center was responsible for strategy. Actually, things were much more complex: Mikaelian was not a decentralizer, but a convinced centralizer. Not only did his voluminous correspondence between 1890 and 1905 demonstrate this—he constantly gave orders, demanded accountability, and interfered in the affairs of local committees—but he also ensured to beelected to both the Eastern Bureau in Tbilisi and the Western Bueau in Geneva, a fact that would never be repeated in the history of the ARF.

To be continued

Առնչվող Հոդվածներ