14.8 C
Yerevan

Փախստա­կա­նի Հոգե­բա­նությունը Իր Տեղը Զիջում Է Իրա­տե­սությա­նը

Քաղա­քա­ցիա­կան մտա­ծո­ղությունը չի նշա­նա­կում հրա­ժա­րում ազգա­յին հիշո­ղությունից կամ պատմությունից, սակայն պահանջում է իրա­տե­սություն և քաղա­քա­կան հասունություն։  Ամե­նա­մեծ խնդի­րը հայ իրա­կա­նության մեջ պատասխա­նատվության հասկա­ցության պակասն է։ 

Կայծ Մինասյան

Լուրեր‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի անցումը դեպի «դրա­կան խաղա­ղություն», որը հիմնված է ոչ թե լոկ զինա­դա­դա­րի, այլ իրա­կան համա­գործակցության և միջազգա­յին իրա­վունքի վրա։ Քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նը հակադրում է «փախստա­կա­նի մոտե­ցումը», որը կառչած է անցյա­լի կորուստնե­րից ու պատմա­կան արդա­րության պահանջնե­րից, «քաղա­քա­ցիա­կան մոտեցմա­նը», որն առաջնա­հերթություն է տալիս ինքնիշխան պետության սահմաննե­րի ճանաչմանն ու իրա­տե­սա­կան պատասխա­նատվությա­նը։

Կայծ Մինասյա­նը նշեց, որ Ֆրանսիա­յից և ընդհանրա­պես Եվրո­պա­յից այսօր իրա­վի­ճա­կը երև­ում է որպես նոր դարաշրջա­նի սկիզբ։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը կամաց-կամաց անցում են կատա­րում պատե­րազմա­կան տրա­մա­բա­նությունից դեպի «դրա­կան խաղա­ղության» գործընթա­ցի։ Նա ասաց, որ մինչև 2020–2023 թվա­կաննե­րը գործ ունեինք միայն զինա­դա­դա­րի հետ, որը միջազգա­յին հարա­բե­րություննե­րի մեջ համարվում է «բացա­սա­կան խաղա­ղություն», մինչդեռ այժմ կողմե­րը փորձում են հասնել համա­գործակցության և իրա­կան խաղա­ղության՝ ներառյալ տնտե­սա­կան զարգա­ցումնե­րը։ Արտա­քին աշխարհում բազմա­թիվ պետություններ դրա­կան են գնա­հա­տում այս նոր մոտե­ցումը, քանի որ տարա­ծաշրջա­նում այլևս լայնա­ծա­վալ բախումներ չկան, իսկ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի ճակա­տա­գի­րը մեծա­պես գտնվում է հենց այդ պետություննե­րի ձեռքե­րում։

Անդրա­դառնա­լով հայ հասա­րա­կության ընկա­լումնե­րին՝ Կայծ Մինասյա­նը նշեց, որ թե՛ Հայաստա­նում, թե՛ Հայաստա­նից դուրս գոյություն ունեն երկու հիմնա­կան մոտե­ցում։ Նրա խոսքով՝ սխալ է հարցը բաժա­նել «Հայաստան-սփյուռք» կամ «արև­ե­լա­հայ-արևմտա­հայ» հակադրությամբ․իրական բաժա­նումը վերա­բե­րում է մտա­ծո­ղության ձևին։ Առա­ջին մոտե­ցումը, նրա բնո­րոշմամբ, «փախստա­կան մոտե­ցումն» է, որը հիմնված է պահանջա­տի­րության, արդա­րության վերա­ցա­կան պատկե­րա­ցումնե­րի, հակա­թուրքա­կան և հակաադրբե­ջա­նա­կան մշտա­կան պայքա­րի վրա։ Նա ասաց, որ այս մոտե­ցումը մերժում է սահմաննե­րի գաղա­փա­րը և Հայաստա­նը դիտարկում է որպես անսահման տարածք՝ ներառյալ Արցա­խը, Ջավախքը, Արևմտյան Հայաստա­նը և սփյուռքը։

Մինասյա­նը կարծում է, որ նման մտա­ծո­ղությունը վտանգա­վոր է, քանի որ կտրված է իրա­կա­նությունից և անտե­սում է պետա­կան պատասխա­նատվության հարցը։ Նրա խոսքով՝ երկրորդ, ավե­լի առողջ մոտե­ցումը քաղա­քա­ցիա­կան մոտե­ցումն է, որը ընդունում է միջազգա­յին իրա­վունքը, սահմաննե­րը և Հայաստա­նի Հանրա­պե­տությունը որպես ինքնիշխան պետություն։ Նա ընդգծեց, որ այս մոտեցման դեպքում շեշտը դրվում է ոչ թե վերա­ցա­կան արդա­րության, այլ իրա­վունքի և պատասխա­նատվության վրա։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ քաղա­քա­ցիա­կան մտա­ծո­ղությունը չի նշա­նա­կում հրա­ժա­րում ազգա­յին հիշո­ղությունից կամ պատմությունից, սակայն պահանջում է իրա­տե­սություն և քաղա­քա­կան հասունություն։ Նրա խոսքով՝ ամե­նա­մեծ խնդի­րը հայ իրա­կա­նության մեջ պատասխա­նատվության հասկա­ցության պակասն է․ պատմա­կա­նո­րեն քաղա­քա­կան և հոգև­որ վերնա­խա­վը հաճախ իրենց ձախո­ղումնե­րի պատասխա­նատվությունը բարդել են արտա­քին ուժե­րի՝ Ռուսաստա­նի, Արևմուտքի կամ հարև­ան պետություննե­րի վրա։

Կայծ Մինասյա­նը շեշտեց, որ սահմաննե­րի ճանա­չումը չի նշա­նա­կում թրքա­սի­րություն կամ որևէ մեկի շահե­րի սպա­սարկում։ Ըստ նրա՝ սեփա­կան տան սահմաննե­րը հստակ իմա­նա­լը նախա­պայման է խաղաղ հարև­ա­նության համար։ Նա կարծում է, որ ավանդա­կան կառույցնե­րը, որոնք շարունա­կում են առաջնորդվել միայն փախստա­կա­նի մտա­ծո­ղությամբ, կամ ստիպված կլի­նեն փոխվել, կամ աստի­ճա­նա­բար կմարգինալացվեն(կմեկուսացվեն ու կհայտնվեն անկյունում)։

Անդրա­դառնա­լով վերջին տասնամյակնե­րի փորձին՝ Մինասյա­նը նշեց, որ պետության վերա­կանգնումը և 2020–2023 թվա­կաննե­րի պարտությունը եղել են«իրատեսության ապտակ» հայ ժողովրդի համար։ Նրա խոսքով՝ 30 տարի շարունակ գերիշխող մոտե­ցումը հիմնված էր այն մտքի վրա, որ պատե­րազմ չի լինի, իսկ անվտանգությունը կապա­հո­վի Ռուսաստա­նը, սակայն իրա­կա­նությունը ցույց տվեց այդ մտա­ծո­ղության սնանկությունը։

Քաղա­քա­գե­տը ներկա­յացրեց երեք հնա­րա­վոր ճանա­պարհ հայ ժողովրդի համար․ առա­ջի­նը՝ մինչև վերջ պայքա­րել առանց ռեսուրսնե­րի, երկրորդը՝ ամբողջա­պես հենվել արտա­քին ուժե­րի, հատկա­պես ՝ Ռուսաստա­նի վրա, և երրորդը՝ խելա­միտ ու պատասխա­նա­տու լինել՝ սեփա­կան ուժե­րի հաշվարկով։ Նա ընդգծեց, որ «խելոք լինե­լը» չի նշա­նա­կում թույլ լինել, այլ նշա­նա­կում է կենտրո­նա­նալ տնտե­սա­կան զարգացման, սոցիա­լա­կան կայունության և մարդկանց հայրե­նի­քում պահե­լու վրա։

Խոսե­լով տնտե­սա­կան համա­գործակցության մասին՝ Կայծ Մինասյա­նը նշեց, որ Հայաստա­նի զարգացման առանցքա­յին նպա­տա­կը պետք է լինի կենսունակ պետություն ստեղծե­լը, որտեղ մարդիկ կցանկա­նան ապրել և վերա­դառնալ։ Նրա խոսքով՝ հայրե­նա­սի­րությունը չի սահմա­նա­փակվում միայն տարածքա­յին պահանջնե­րով, այլ ներա­ռում է մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նությունը և արժա­նա­պա­տիվ կյանքի ապա­հո­վումը։

Անդրա­դառնա­լով ԱՄՆ‑ի հետ ստո­րագրված հռչա­կագրին և «TRIPP» նախագծին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ նման նախա­ձեռնությունը մի քանի տարի առաջ անհա­վա­նա­կան կթվար։ Նրա կարծի­քով՝ ամե­րիկյան ներգրավվա­ծությունը կարող է ամրապնդել Հայաստա­նի ինքնիշխա­նությունն ու անվտանգությունը և փոխել երկրի տեղը միջազգա­յին քարտե­զի վրա՝ դարձնե­լով Հայաստա­նը կարև­որ խաչմե­րուկ։

Մինասյա­նը ընդգծեց, որ Հայաստա­նը երկար ժամա­նակ ապրել է պատե­րազմի, ճգնա­ժա­մե­րի և տոտա­լի­տար համա­կարգե­րի պայմաննե­րում, և այժմ պատմա­կան հնա­րա­վո­րություն ունի՝ խելա­միտ քաղա­քա­կա­նության դեպքում։ Նրա խոսքով՝ կրթության, անվտանգության և տնտե­սա­կան զարգացման վրա կենտրո­նա­նա­լը կարող է Հայաստա­նը դարձնել տարա­ծաշրջա­նում գրա­վիչ և մրցունակ պետություն։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ Ռուսաստա­նի ազդե­ցությունից աստի­ճա­նա­բար դուրս գալը չի նշա­նա­կում հակա­ռուսա­կան դիրքո­րո­շում, ինչպես նաև Արևմուտքի հետ համա­գործակցությունը չի նշա­նա­կում թրքա­սի­րություն։ Նրա խոսքով՝ մանիքեական(երկգույն, դուա­լիստա­կան)՝ «կամմե­կը, կամ մյուսը» մտա­ծո­ղությունը մանկա­կան է և վտանգա­վոր Հայաստա­նի համար։

Ամփո­փե­լով՝ Կայծ Մինասյա­նը ասաց, որ հայ ժողովրդի ներուժը մեծ է, և ժամա­նակն է այդ ներուժը վերա­ծել կայուն պետության և առողջ հասա­րա­կության։ Նրա համոզմամբ՝ իրա­կան վտանգը ոչ թե խաղա­ղության օրա­կարգն է, այլ դատարկ, պահանջա­տի­րա­կան խոսքը, որը տարի­նե­րի ընթացքում մարդկանց դուրս է մղել Հայաստա­նից և չի ապա­հո­վել երկրի զարգա­ցումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ