21.4 C
Yerevan

Իրանն Այլընտրանք Չունի. Թեհրա­նը Զիջե­լու Է

Հիմա նորից ԱՄՆ‑ն Իրա­նին ստի­պում է, որ իր ունե­ցած 440 կիլոգրամ 60% հարստացված ուրա­նը պետք է երկրի սահմաննե­րից դուրս գա: Ըստ երև­ույթին, Իրա­նը ճնշումնե­րի ներքո դրան համա­ձայնել է, համա­ձայնել է, որ հարստացված ուրա­նը տեղա­փոխվի Ռուսաստան, փորձա­գետնե­րը համոզված են, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն այդ հարցն է քննարկել մոսկովյան այցի ընթացքում:

Տիգրան Դավուդյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է իրա­նա­գետ Տիգրան Դավուդյա­նը

– Պարո՛ն Դավուդյան, Axios լրատվա­կան հարթա­կը, հղում անե­լով իրա­վի­ճա­կին ծանոթ աղբյուրնե­րին, տեղե­կացնում է, որ ԱՄՆ նախա­գա­հի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Աբբաս Արաղչին, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, փետրվա­րի 6‑ին կհանդի­պեն Ստամբուլում։ Իրա­նա­կան կողմում կա՞ հստա­կություն այս հանդիպման վերա­բերյալ:

– Գիտեք, որ ԻԻՀ արտգործնա­խա­րարն անցյալ շաբաթ այցե­լեց Թուրքիա, իսկ Իրա­նի անվտանգության խորհրդի քարտուղարն էլ այցե­լեց Մոսկվա ու հանդի­պեց Դաշնության նախա­գահ Պուտի­նի հետ: Հիմա, ըստ երև­ույթին, Թուրքիան դարձել է ԱՄՆ-ԻԻՀ միջնորդա­վորված բանակցության հերթա­կան հյուրընկալ, ըստ երև­ույթին իրանցի­նե­րը ընդա­ռա­ջում են Թուրքիա­յի միջնորդա­կան առա­քե­լությա­նը, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիան ավե­լի ողջա­միտ առա­ջարկ է ներկա­յացրել ԱՄՆ-ին: 

Մենք հիշում ենք, որ անցյալ շաբաթ Թուրքիա­յի արտգործնա­խա­րա­րը հայտա­րա­րեց, որ հարմար չէ, որ ԱՄՆ‑ն միանգա­մից բանակցության օրա­կարգի երեք կետ է պարտադրում Իրա­նին: Այդ երեք կետը միջուկա­յին հնա­րա­վո­րություննե­րի սահմա­նա­փա­կումն է, հրթի­ռա­շի­նությունն ու պրոքսի՝ ներկա­յա­ցուցչա­կան ուժե­րի ներկա­յությունը հարև­ան երկրնե­րում սահմա­նա­փա­կե­լը: Ըստ երև­ույթին, հիմա բանակցության օրա­կարգի միակ կետը՝ որպես առա­ջին փուլ, միջուկա­յին խնդիրն է: 

Մենք գիտենք, որ Իրա­նի միջուկա­յին հնա­րա­վո­րություննե­րի սահմա­նա­փակման բանակցություննե­րը սկսվել են դեռ 2015-ին՝ Օբա­մա­յի նախա­գա­հության ժամա­նակ, ու այդ ժամա­նակ Իրա­նի պատվի­րա­կությունը ստո­րագրեց այդ համա­ձայնա­գի­րը, ու Իրա­նը իր հարստացրած ուրա­նը հանձնեց Ռուսաստա­նին ի պահ: Հետո եկավ Թրամփը նախա­գահ ու հետ վերցրեց ԱՄՆ‑ի ստո­րագրությունը, ու այս միջուկա­յին հարցը տարի­ներ է՝ ինչ ձգձգվում է: Հիմա նորից ԱՄՆ‑ն Իրա­նին ստի­պում է, որ իր ունե­ցած 440 կիլոգրամ 60% հարստացված ուրա­նը պետք է երկրի սահմաննե­րից դուրս գա: Ըստ երև­ույթին, Իրա­նը ճնշումնե­րի ներքո դրան համա­ձայնել է, համա­ձայնել է, որ հարստացված ուրա­նը տեղա­փոխվի Ռուսաստան, փորձա­գետնե­րը համոզված են, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն այդ հարցն է քննարկել մոսկովյան այցի ընթացքում: 

Կան նաև վերլուծա­բաններ, որոնք կարծում են, որ այս անգամ այդ ուրա­նը ի պահ կտրվի Թուրքիա­յին: Երկու դեպքում էլ ԱՄՆ‑ն այս հարցում որևէ կերպ զիջման չի գնում, ամբողջությամբ շրջա­պա­տել է Իրա­նը ու սպառնում է ռազմա­կան ուժեղ հարվա­ծով։ Ինձ թվում է, որ Իրա­նը պատրաստվում է զիջման գնալ ու իր ունե­ցած ուրա­նը կհա­նի երկրի սահմաննե­րից, այս հարցը քննարկվե­լու է առա­ջի­կա ուրբաթ Թուրքիա­յում: 

– Այսինքն՝ գոնե այդ զիջմա­նը Իրա­նը պատրա՞ստ է:

– Կարծում եմ, որովհետև Իրա­նը 47 տարի է, որ Արևմուտքի, Իսրա­յե­լի հետ քաշքշուկի մեջ է, ու իրենք շատ լավ ու խորա­մանկ դիվա­նա­գետներ են, գիտեն՝ երբ քանի քայլ առաջ գնան, երբ՝ քանի քայլ հետքայլ անեն: Իրենց համար Իսլա­մա­կան Հանրա­պե­տության պահպա­նությունը գերա­կա շահ է, այսինքն՝ նրանք հանուն գոյատևման նաև զիջման կգնան: Հիմա ահա­վոր տնտե­սա­կան վիճակ է Իրա­նում, ամեն օր իրենց ազգա­յին արժույթը սրընթաց արժեզրկվում է, ԱՄՆ‑ն ամբողջությամբ Իրա­նը շրջա­փա­կել է, շրջա­փա­կել է նաև նավթի արտա­հանման իմաստով: 

Երեկ արդեն պաշտո­նա­պես Հնդկաստա­նին ասվեց, որ այլևս Իրա­նից նավթ չգնի, ու որպես այլընտրանք առա­ջարկե­ցին վենե­սուե­լա­կան նավթը: Իրա­նի հաջորդ ամե­նա­խո­շոր նավթ գնո­ղը Չինաստանն է, ուզում են, որ դա ևս սահմա­նա­փա­կեն: Իրա­նը բազմաֆունկցիո­նալ արտա­հա­նում չունի, հիմնա­կա­նում կախված է նավթա­դո­լարնե­րից, այստեղ էլ խնդիր ունի, քանի որ չի կարո­ղա­նում վաճա­ռած նավթի արտարժույթը ստա­նալ, որովհետև միջազգա­յին բանկե­րը չեն թողնում այդ դոլա­րը փոխանցվի Իրա­նին, փոխա­րե­նը այդ գնորդներն Իրա­նին առա­ջին անհրա­ժեշտության ապրանքներ են առա­ջարկում: Ստացվում է, որ Իրա­նը հիմա մի քանի կողմից ճնշումնե­րի տակ է և ուրբաթ զիջումնե­րի կգնա: 

– Եթե ձեր ասած առա­ջին զիջմա­նը Իրա­նը գնա, մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱՄՆ‑ի կողմից առա­ջարկվող մյուս պահանջնե­րը ևս Իրա­նը հերթով կատա­րե­լու է:

– Իրանցի­ներն այդ մասով մի քանի անգամ արտա­հայտվել են, ասել են, որ միջուկա­յին հարցով զիջումնե­րի կգնան, բայց հրթի­ռա­շի­նության հարցով ոչ մի կերպ չեն ընկրկի: Երրորդ կետը պրոքսի ուժերն են, դա էլ արդեն իսկ շատ ճնշված է: Հրթի­ռա­շի­նության հարցն այնքան էլ հետաքրքիր չէ ԱՄՆ-ին, որքան Իսրա­յե­լին, որովհետև իրա­նա­կան հրթիռնե­րից վախե­նում է Իսրա­յե­լը, իսկ ԱՄՆ‑ն այդ առումով վախեր չունի: Իսրա­յելն է անընդհատ խնդրում ԱՄՆ-ին, որ հրթի­ռա­շի­նության հարցն էլ մտցնեն օրա­կարգ, քանի որ հիմա Իրանն ունի արդեն բալիստիկ հրթիռներ, որոնց շառա­վի­ղը 2000 կիլո­մետր է, այսինքն՝ հեշտությամբ կարո­ղա­նա­լու է Իսրա­յե­լի վրա հրթիռ արձա­կել: Արևմուտքն էլ ստի­պում է Իրա­նին, որ հրթիռնե­րը չեն կարող 400–600 կիլո­մետրից ավե­լի շառա­վիղ ունե­նալ, սա է խնդի­րը: Իրանն էլ ասում է, որ այդ զիջման չի գնա­լու, առա­ջի­կա ամիսնե­րին արդեն կտեսնենք՝ այդ զիջումը կլի­նի՞, թե՞ չէ: 

– Պարո՛ն Դավուդյան, եթե Իրա­նը ոչ մի զիջման չգնա, ԱՄՆ‑ն իսկապե՞ս պատրաստ է հարվա­ծել Իրա­նին:

– Այո՛, դրա համար էլ իրանցի­նե­րը մտա­հոգ են, ես կարծում եմ, որ Թրամփը լուրջ է տրա­մադրված: Իրանն անպայման զիջման կգնա, արդեն այն, որ համա­ձայնել է հարստացված ուրա­նը երկրի սահմաննե­րից դուրս հանել, արդեն իսկ մեծ զիջում է, այսինքն՝ միջուկա­յին հարցով զիջում են, հրթի­ռա­շի­նության հարցով ասում են, որ չեն զիջե­լու, բայց մենք չգի­տենք, թե ինչպես կլի­նի, որովհետև Արևմուտքն այստեղ էլ բավա­կան լծակներ ունի: Իրանն այս պահին զիջումնե­րից զատ այլընտրանք չունի: Իրա­նի ռազմա­կան հնա­րա­վո­րություննե­րը խիստ սահմա­նա­փակ են, 47 տարի է՝ ինչ պատժա­մի­ջոցնե­րի տակ է:

Աղբյուրը՝ https://medialab.am/311700/

Առնչվող Հոդվածներ