16.5 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Սա, թերեւս, ՀՅԴ Բյուրո­յի խնդրո առարկա «Շրջա­բե­րա­կա­նի» ամե­նացնցող բացա­հայտումն է: Այն միանշա­նա­կո­րեն վկա­յում է, որ ղարա­բաղյան կարգա­վորման քիուեսթյան «փաթե­թը» Հայաստա­նի համար ընդունե­լի է եղել ոչ թե սկզբունքո­րեն, այլ՝ նոր պատե­րազմի պատրաստ չլի­նե­լու հանգա­մանքով պայմա­նա­վորված:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 16

Թե ինչու՞ Ղարա­բաղյան կարգա­վորման քիուեսթյան «փաթե­թը» չի կարե­լի «վասն պատմության» կեցվածքով մերժել, ՀՅԴ Բյուրոն ներկա­յացրել է խիստ ուշագրավ հիմնա­վո­րում: «Այս պարա­գա­յում մասամբ մերժումը եւս ունե­նա­լու է նույն արդյունքը, ինչ որ կարող էր ունե­նալ ամբողջա­կան մերժումը՝ առճա­կա­տում»: 

Անկասկած է, որ խոսքը ոչ թե ներքին՝ իշխա­նություն-ՀՅԴ, այլ՝ Հայաստան-Ադրբե­ջան «առճա­կատման» մասին է: Ընդ որում, Դաշնակցության ղեկա­վար մարմի­նը վճռա­կա­նո­րեն պնդել է, որ «առճա­կա­տումն անխուսա­փե­լի կլի­նի նույնիսկ առա­ջարկվող տարբե­րա­կը մասամբ մերժե­լու դեպքում»:

Մինչ այդ, ինչպես նկա­տել ենք, ՀՅԴ Բյուրոն հռե­տո­րա­կան հարցադրումներ է արել՝ կապված ԼՂ շուրջ ազա­տագրված տարածքնե­րը վերա­դարձնե­լու աննպա­տա­կա­հարմա­րության, դրա­նից հետո Հայաստա­նի համար բարդ անվտանգա­յին միջա­վայրի, շրջա­փակման ոչ լիա­կա­տար վերացման հետ, նույնիսկ կասկա­ծել, թե արդյո՞ք ապա­գա սերունդնե­րի փոխա­րեն եւ նրանց ազգա­յին իղձե­րի հաշվին արժե՞ գնալ Արցա­խի հարցի կարգա­վորման:

Համա­րե­լով, որ քիուեսթյան «փաթե­թի» անգամ մասամբ մերժումը կբե­րի հայ-ադրբե­ջա­նա­կան անխուսա­փե­լի «առճա­կատման», ավե­լի պարզ ասած՝ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ նոր պատե­րազմի, Դաշնակցության Բյուրոն անուղղա­կի, բայց շատ բաց տեքստով հրա­ժարվում է նախորդիվ հնչեցրած բոլոր հարցե­րից: Բայց դա միայն խնդրի մի կողմն է: Պարզվում է, որ Դաշնակցությունը իրեն վերագրել է մի դերա­կա­տա­րություն, որ չէր կարող ունե­նալ ոչ քաղա­քա­կան դաշտում այդ պահի դրությամբ ներկա­յա­ցուցչությամբ, ոչ, հատկա­պես, Հայաստա­նի գործող սահմա­նադրությամբ: 

ՀՅԴ Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նի» վերո­մեջբերյալ ձեւա­կերպումից կայուն տպա­վո­րություն է, որ Դաշնակցությունը «կարող էր կանխա­պես մերժել քիուեսթյան գործընթա­ցը», բայց այդ քայլին չի գնա­ցել, քանի որ դա կբե­րեր հայ-ադրբե­ջա­նա­կան առճա­կատման: Կուսակցության պարա­գա­յին այս պատասխա­նատվությունը խիստ չափա­զանցված է. սահմա­նադրությամբ Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության պատասխա­նա­տուն նախա­գահն էր, նա էր իրա­վա­սու բաղդա­տել «պատե­րազմի եւ խաղա­ղության» հնա­րա­վո­րությունը եւ կայացնել մեկը կամ մյուսը նախընտրե­լու որո­շում: 

Դաշնակցության Բյուրոն, կարծես, Ռոբերտ Քոչարյա­նին ձերբա­զա­տել է նման ծանր պատասխա­նատվությունից եւ որո­շել, որ «վասն խաղա­ղության» կամ, ավե­լի ճիշտ, «ելնե­լով պատե­րազմից խուսա­փե­լու անհրա­ժեշտությունից», պետք է ընդունել քիուեսթյան «փաթե­թը»: Սա, թերեւս, ՀՅԴ Բյուրո­յի խնդրո առարկա «Շրջա­բե­րա­կա­նի» ամե­նացնցող բացա­հայտումն է: Այն միանշա­նա­կո­րեն վկա­յում է, որ ղարա­բաղյան կարգա­վորման քիուեսթյան «փաթե­թը» Հայաստա­նի համար ընդունե­լի է եղել ոչ թե սկզբունքո­րեն, այլ՝ նոր պատե­րազմի պատրաստ չլի­նե­լու հանգա­մանքով պայմա­նա­վորված: Ռազմա­քա­ղա­քա­կան այդ կեցվածքի ծանրա­գույն հետեւանքնե­րին կանդրա­դառնանք հետա­գա դիտարկումնե­րով: 

Վահրամ Աթա­նեսյան

Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ