21.4 C
Yerevan

Պետություն Չունե­նա­լը Մեզ Մակա­բույծ Է Դարձրել

Կրթության և լուսա­վո­րության բացը ուղիղ կապ ունի պետության անվտանգության հետ։ Կրթված ու լուսա­վորված քաղա­քա­ցին դժվար է մոլո­րեցնել, վախեցնել կամ մանի­պուլացնել, մինչդեռ անկիրթ հասա­րա­կությունը դառնում է հեշտ կառա­վա­րե­լի։

Հակոբ Մովսես

1inTV‑ն զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է կրթության պակա­սը որպես Հայաստա­նի պետա­կա­նության և անվտանգության հիմնա­կան սպառնա­լիք, որը հասա­րա­կությա­նը խոցե­լի է դարձնում տեղե­կատվա­կան մանի­պուլյա­ցիա­նե­րի նկատմամբ: Հակոբ Մովսե­սը շեշտում է, որ երկար ժամա­նակ շարունակ սեփա­կան պետություն չունե­նա­լը ձևա­վո­րել է մակա­բուծա­կան հոգե­բա­նություն, ինչը խանգա­րում է քաղա­քա­ցի­նե­րին իրա­կա­նությունն ընկա­լել սթափ քաղա­քա­գի­տա­կան կատե­գո­րիա­նե­րով:

Հակոբ Մովսե­սը նշեց, որ այսօր Հայաստա­նը կանգնած է ոչ միայն տնտե­սա­կան ու քաղա­քա­կան, այլև խորա­պես հոգե­բա­նա­կան մարտահրա­վերնե­րի առաջ, որոնց հասա­րա­կությունը պատրաստ չէ՝ կրթության պակա­սի պատճա­ռով։ Հակոբ Մովսե­սը ընդգծեց, որ երբեմն պարտա­դիր է ժողովրդին ասել դառը ճշմարտություններ, նույնիսկ եթե դրանք նեղացնող են։ Պատմա­կա­նո­րեն՝ պետություն չունե­նա­լու պայմաննե­րում ապրած ժողո­վուրդը հաճախ ընկնում է մակա­բուծա­կան վիճա­կի մեջ․չունենալով կազմա­կերպե­լու և նախա­ձեռնե­լու պատասխա­նատվություն՝ նա սովո­րում է միայն գոյությունը պաշտպա­նել։ Նրա դիտարկմամբ՝ այսօր, երբ Հայաստա­նը պետություն է, նույն այդ իներցիան շարունա­կում է գործել, և մարդիկ չեն մտա­ծում պետա­կան, քաղա­քա­գի­տա­կան կատե­գո­րիա­նե­րով։

Մովսե­սը կարծում է, որ հասա­րա­կության մեծ մասը չի պատկե­րացնում՝ ինչ է պետությունը, ինչ է քաղա­քա­կա­նությունը, ինչ է հարև­ա­նը միջազգա­յին հարա­բե­րություննե­րի իմաստով։ Նա օրի­նակ բերեց, որ դիվա­նա­գի­տա­կան լեզուն հաճախ ընկալվում է «քուչի» հասկա­ցություննե­րով՝ «կզել», «քծնել», «շողո­քորթել», մինչդեռ դրանք անթույլատրե­լի են պետա­կան մտա­ծո­ղության մեջ։

Նա նշեց, որ կրթության և լուսա­վո­րության բացը ուղիղ կապ ունի պետության անվտանգության հետ։ Նրա խոսքով՝ կրթված ու լուսա­վորված քաղա­քա­ցին դժվար է մոլո­րեցնել, վախեցնել կամ մանի­պուլացնել, մինչդեռ անկիրթ հասա­րա­կությունը դառնում է հեշտ կառա­վա­րե­լի։

Հակոբ Մովսե­սը դիտարկեց, որ Հայաստա­նի հասա­րա­կությունը չունի քաղա­քա­կան գրա­գի­տություն նաև հարև­աննե­րի հետ հարա­բե­րություննե­րում։ Նա նշեց, որ խաղաղ պայմաննե­րում հարև­աննե­րի հետ հարա­բե­րություննե­րը ունեն գերա­գույն նշա­նա­կություն, և պետություննե­րը առաջնորդվում են ոչ թե հավերժ բարե­կամնե­րով կամ թշնա­մի­նե­րով, այլ մշտա­կան շահե­րով։ Հայաստա­նի այսօրվա գլխա­վոր շահը պետա­կա­նության կառուցումն է՝ բանա­կով, կրթությամբ և հասա­րա­կությամբ։ Նրա համոզմամբ՝ պաթե­տիկ հայտա­րա­րություննե­րը չեն կարող փոխա­րի­նել հասա­րա­կա­գի­տա­կան նորմե­րին և պետա­կան առաջնա­հերթություննե­րին։

Մովսե­սը նշեց, որ ներկա­յիս իշխա­նություննե­րը փորձում են ստեղծա­գործա­բար կողմնո­րոշվել բարդ քաղա­քա­կան միջա­վայրում, և որքան միջազգա­յին հարթակնե­րում վավե­րացվեն հարա­բե­րություննե­րը, այնքան դրանք կդառնան անվտանգ։ Նա դրա­կան գնա­հա­տեց միջազգա­յին մրցա­նակնե­րի ու հանդի­պումնե­րի փաստը՝ դիտարկե­լով դրանք որպես հարա­բե­րություննե­րի ամրապնդման գործիք։Հայերը ազգ են, սակայն ազգ լինե­լը դեռ չի նշա­նա­կում հասա­րա­կություն լինել։ Նրա խոսքով՝ հասա­րա­կությունը պետության մեխա­նիզմն է, իսկ Հայաստա­նը դեռ չունի ինքնա­կա­ռա­վարվող համա­կարգով աշխա­տող հասա­րա­կություն։

Նա օրի­նակ բերեց զարգա­ցած պետություննե­րը՝ նշե­լով, որ այնտեղ համա­կարգե­րը կարող են աշխա­տել նույնիսկ իշխա­նության ժամա­նա­կա­վոր բացա­կա­յության դեպքում, մինչդեռ Հայաստա­նում պետա­կան մեխա­նիզմնե­րը դեռևս կախված են անհատնե­րից։

Հակոբ Մովսե­սը նշեց, որ 1999 թվա­կա­նի հոկտեմբերի27‑ի իրա­դարձություննե­րը ողբերգա­կան օրի­նակ են՝ կրթված հասա­րա­կության բացա­կա­յության հետև­անքնե­րի։ Նրա համոզմամբ՝ եթե հասա­րա­կությունը լիներ կրթված ու գիտա­կից, այդ ողբերգության հետև­անքնե­րը կարող էին բոլո­րո­վին այլ լինել։

Նա ասաց, որ ցանկա­ցած իշխա­նություն պրակտի­կո­րեն պետք է շահագրգռված լինի կրթված հասա­րա­կություն ունե­նա­լու մեջ և օրի­նակ բերեց Մեծ Բրի­տա­նիան՝ ընդգծե­լով, թե ինչպես պետությունը գիտակցա­բար ներդրում կատա­րեց լեզվի և մշա­կույթի զարգացման մեջ։

Մովսե­սը կարծում է, որ Հայաստա­նը նույնպես պետք է հստակ հաշվարկի՝ ինչ կրթություն և գիտե­լիքներ ենանհրա­ժեշտ հասա­րա­կությա­նը և չխնա­յի միջոցներ՝ դրանք դպրո­ցից մինչև բուհ ներարկե­լու համար։ Նա կարև­ո­րեց գրա­կա­նության, թարգմա­նություննե­րի, կինո­յի և մշա­կութա­յին քաղա­քա­կա­նության դերը՝ որպես քաղա­քա­կան կրթության միջոց։ Հայ ժողո­վուրդը պետք է քաջություն ունե­նա ընդունե­լու սեփա­կան պատմա­կան սխալներն ու մեղքե­րը, ոչ թե ամեն ինչ բարդի արտա­քին ուժե­րի վրա։ Նրա խոսքով՝ պատասխա­նատվության գիտակցման բացա­կա­յությունն է, որ կրկնվող խնդիրնե­րի պատճառ է դառնում։

Հակոբ Մովսե­սը խիստ քննա­դա­տությամբ խոսեց Ռուսաստա­նի պետա­կան մոդե­լի մասին՝ տարբե­րա­կե­լով ռուս ժողովրդին և մշա­կույթը ռուսա­կան պետությունից։ Նա նշեց, որ Ռուսաստա­նի կերպա­րը հայ հասա­րա­կության մեջ միստիֆի­կացված է, և չկա հստակ պատկե­րա­ցում նրա քաղա­քա­կան իդեո­մա­տի­կա­յի, կառուցվածքի և նպա­տակնե­րի մասին։

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստա­նը պահպա­նել է բացարձակ պետա­կա­նության մոդել, որը պատմա­կա­նո­րեն վնա­սա­կար է եղել հայ ժողովրդի համար։ Նա ասաց, որ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը պետք է կառուցել ոչ հուզա­կան, այլ սառնա­սիրտ քաղա­քա­կան հաշվարկով՝ հասկա­նա­լով բոլոր վտանգնե­րը։ Ալիևը լավ է հասկա­նում ռուսա­կան քաղա­քա­կան տրա­մա­բա­նությունը և հմտո­րեն օգտա­գործում է այն, մինչդեռ հայ քաղա­քա­կան միտքը երկար տարի­ներ մնա­ցել է «Փրկիչ Ռուսաստա­նի» կեղծ նարա­տի­վի գերի։

Նրա համոզմամբ՝ հայ հասա­րա­կությունը պետք է տեսնի Ռուսաստա­նը ոչ միայն որպես խոպա­նի օբյեկտ, այլ որպես բարդ և վտանգա­վոր քաղա­քա­կան գործընկեր, որի հետ հարա­բե­րություննե­րը պահանջում են խորքա­յին վերլուծություն և գիտակցում։

Նա եզրա­փա­կեց, որ Հայաստա­նի անկա­խությունն ու ինքնիշխա­նությունը հնա­րա­վոր են միայն կրթված, լուսա­վորված և պատասխա­նատվություն գիտակցող հասա­րա­կության առկա­յության դեպքում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ