16.5 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Տպա­վո­րություն է, որ Բյուրոն, չարա­շա­հե­լով Հայաստա­նի նախա­գա­հի հետ շփվե­լու հնա­րա­վո­րությունը, Արցա­խի խնդրի լուծման քիուեսթյան տարբե­րա­կին իր համա­ձայնությունը կուսակցության մարմիննե­րին «պարտադրե­լու» ավե­լի լավ ձեւ ու եղա­նակ չի ունե­ցել, քան՝ Ռոբերտ Քոչարյա­նի «վրեժխնդրության» վարկա­ծով նրանց «սպառնա­լը»:

Վահրամ  Աթա­նեսյան

Մաս 17

Շարունա­կե­լով քիուեսթյան «փաթե­թին» դրա­կան վերա­բերմունք դրսեւո­րե­լու անհրա­ժեշտության հիմնա­վո­րումնե­րը, որ ներկա­յացված են հեռե­տո­րա­կան հարցադրումնե­րի տեսքով, ՀՅԴ Բյուրոն դրանք հանկարծա­կան ընդմի­ջել է այսպի­սի միանշա­նակ արձա­նագրումով. «Մերժման պարա­գա­յին պետք է քաջ գիտակցել, որ հալա­ծանքը մեր նկատմամբ անխուսա­փե­լի է լինե­լու, հար եւ նման, գուցե առա­վել խիստ, քան նախորդ իշխա­նություննե­րի օրոք: 

Հոգնած, սոցիալ-տնտե­սա­կան դժվա­րություններ դիմագրա­վող մի ժողո­վուրդ քայլե­լու՞ է մեր ետեւից»: 

Թե նախորդ իշխա­նություննե­րի կողմից ի՞նչ «հալա­ծանքնե­րի է ենթարկվել» Դաշնակցությունը, Բյուրոն ոչինչ չի մատնանշում, ոչ էլ նույնիսկ՝ ակնարկում: Կարե­լի է ենթադրել, որ խոսքը ՀՅԴ գործունեությունը կասեցնե­լու, նրա լրատվա­մի­ջոցնե­րի գործունեությունը ժամա­նա­կա­վո­րա­պես դադա­րեցնե­լու՝ նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի հայտնի հրա­մա­նագրի, ինչպես նաեւ մի քանի ազդե­ցիկ դաշնակցա­կաննե­րի ձերբա­կա­լության, ապա ազա­տազրկման ենթարկե­լու մասին է, որ Դաշնակցությունը ցայսօր ներկա­յացնում է որպես «քաղա­քա­կան հալա­ծանք»: Բայց վերա­մեջբերյալ հատվա­ծում ուշադրության առա­վել արժա­նի է ՀՅԴ երկյուղը, որ քիուեսթյան «փաթե­թը» մերժե­լու պարա­գա­յին Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյա­նի կողմից կարող է արժա­նա­նալ ավե­լի խիստ հալա­ծանքնե­րի, քան նախորդ իշխա­նություննե­րի օրոք: 

Ազգա­յին կուսակցությունը, որ Բյուրո­յի այս շրջա­բե­րա­կա­նի ժամա­նա­կից մեկ դար առաջ տեսել էր Օսմանյան կառա­վա­րության եւ ցարա­կան Ռուսաստա­նի գաղտնի ծառա­յություննե­րի հալա­ծանքնե­րը, տասնյակ երդվյալ հեղա­փո­խա­կաննե­րի բանտարկությունը, աքսո­րը, մահա­պա­տի­ժը,- պարզվում է իր հայրե­նի­քում հայ ժողովրդի, Հայաստա­նի եւ Արցա­խի համար բախտո­րոշ նշա­նա­կության հարցի շուրջ անկախ տեսա­կետ արտա­հայտե­լուց երկյուղում էր, քանի որ կարող էր ավե­լի խիստ հալա­ծանքնե­րի ենթարկվել: 

Նախորդիվ արձա­նագրել ենք իրո­ղությունը, որ Հայաստա­նում Դաշնակցության «դեմ հալա­ծանքնե­րի» փուլում ՀՅԴ Արցա­խի կառույցն անարգել գործել է, երբ ԼՂՀ նախա­գա­հը Ռոբերտ Քոչարյանն էր: Արդեն քաղա­քա­կան վերածննդի հասած՝ Դաշնակցությունը, այդ նախա­դե­պի եւ քաղա­քա­կան հայացքնե­րի որո­շա­կի ընդհանրության հանգա­մանքնե­րով 2001թ.-ի գարնա­նը նույն Ռոբերտ Քոչարյա­նից երկյուղե­լու որեւէ հիմք, տրա­մա­բա­նո­րեն, չպետք է ունե­նար: 

Պարզվում է, ՀՅԴ Բյուրոն Քոչարյա­նից գրե­թե «սարսա­փում էր»: Ընդ որում, Բյուրոն ոչ միայն դա չի թաքցրել, այլեւ մարմիննե­րին ներշնչել է, որ քիուեսթյան «փաթե­թը» մերժե­լու դեպքում կուսակցությա­նը սպա­սում են «ավե­լի խիստ հալա­ծանքներ»: Ի՞նչ է նախորդել «Շրջա­բե­րա­կա­նի» տեքստի հեղի­նակմա­նը: Բյուրոն Ռոբերտ Քոչարյա­նի հետ առանձնազրույց է ունե­ցել եւ նրա­նից «սպառնալիքնե՞ր լսել»: Սա անհա­վա­նա­կան է թվում. եթե Դաշնակցությունն ունե­նար կարգա­վորման այդ տարբե­րա­կին հակակշիռ որեւէ առա­ջարկություն, Հայաստա­նի նախա­գա­հը «չէր դիմի սպառնա­լիքնե­րի»: 

Տպա­վո­րություն է, որ Բյուրոն, չարա­շա­հե­լով Հայաստա­նի նախա­գա­հի հետ շփվե­լու հնա­րա­վո­րությունը, Արցա­խի խնդրի լուծման քիուեսթյան տարբե­րա­կին իր համա­ձայնությունը կուսակցության մարմիննե­րին «պարտադրե­լու» ավե­լի լավ ձեւ ու եղա­նակ չի ունե­ցել, քան՝ Ռոբերտ Քոչարյա­նի «վրեժխնդրության» վարկա­ծով նրանց «սպառնա­լը»: Դա ոչ միայն արժա­նա­պա­տիվ կեցվածք համա­րել չի կարե­լի, այլեւ հարկ է արձա­նագրել, որ այդ «հնարքով» ՀՅԴ Բյուրոն Արցա­խի հարցով որոշման լեգի­տի­մությունն իջեցրել է իր հանդեպ իշխա­նություննե­րի լավ կամ վատ վերա­բերմունքի միջեւ հօգուտ երկրորդի ընտրության ցավա­լի «մակարդա­կի»: 

Վահրամ Աթա­նեսյան 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ