27.2 C
Yerevan

ՌԴ‑ն Դեռ Չի  Հասկա­նում, Որ Կորցրել Է Հայաստա­նը

Լավրո­վը փորձում է նորից մանի­պուլյա­ցիա­նե­րի դիմել և այսպի­սով հենց ինքը դառնում է հիբրի­դա­յին գործո­ղություններ իրա­կա­նացնող պաշտոնյա­նե­րից մեկը:  Նա մի կողմից պետք է սպառնար Հայաստա­նին, ինչը փաստա­ցի արեց՝ հայտա­րա­րե­լով, թե ԵԱՏՄ-ից դուրս կգաք, եթե ԵՄ‑ի հետ հարա­բե­րություննե­րը խորացնեք, մյուս կողմից էլ փորձում է փափուկ բարձ դնել Հայաստա­նի գլխի տակ՝ պահպա­նե­լով սպառնա­լից տոնը:

Ռոբերտ Ղևոնդյան

«Բավա­կան արդյունա­վետ այցե­լություն էր, վերջին շրջա­նում հաստատված այն միտումը, որ  հայ պաշտոնյա­նե­րը ռուս իրենց գործընկերնե­րի հետ շփվե­լիս փորձում են բարձրացնել հարցեր, որոնք  հետաքրքրում են ՀՀ-ին, շատ կարև­որ է, որովհետև նախկի­նում մենք հիմնա­կա­նում տեսնում էինք պատասխաններ ռուսնե­րի կողմից հնչած մտա­հո­գություննե­րին, բայց չէինք տեսնում մեր կողմից մտա­հո­գություններ: Ալեն Սիմոնյա­նը կարո­ղա­ցավ  պաշտապնել ՀՀ‑ի հիմնա­կան հետաքրքրություններն այս այցի ընթացքում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրա­դառնա­լով ԱԺ նախա­գահ Ալեն Սիմոնյա­նի ՌԴ այցին և արտգործնա­խա­րար Սերգեյ Լավրո­վի հետ հանդիպմա­նը՝ ասաց քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նը:

Խոսե­լով Սիմոնյա­նի այն հայտա­րա­րության մասին, թե ՀՀ-ին անհանգստացնում է Մոսկվա­յից հնչող հռե­տո­րա­բա­նությունը՝ Ղևոնդյա­նը նշեց. «Ռուսաստանն այնպի­սի պետություն չէ, որ կարող է ինչ-որ մի լրագրող կամ պատգա­մա­վոր կարծիք հնչեցնել, որը չեն ընդունում Կրեմլում, ընդհա­կա­ռա­կը՝ նրանք բոլորն ուղղորդվում են Կրեմլից և նրանց բոլո­րի խոսքը պետք է գնա­հա­տել որպես Կրեմլի կողմից գոնե հավա­նության արժա­նա­ցած տեսա­կետ, եթե ոչ ամբողջությամբ թելադրված, Սիմոնյա­նի հարցադրումնե­րը տեղին էին: Լավրովն էլ խոսեց ՌԴ‑ի մտա­հո­գություննե­րից, այստեղ դերե­րը հավա­սարվել են և Ռուսաստա­նի մտա­հո­գություննե­րին Հայաստա­նը պատասխա­նում է իր մտա­հո­գություննե­րով»:

Ըստ քաղա­քա­գե­տի՝ Ռուսաստա­նում դեռևս ամբողջա­պես չեն հասկա­ցել, թե Հարա­վա­յին Կովկա­սում ինչ փոփո­խություններ են տեղի ունե­ցել վերջին հինգ-վեց տարի­նե­րի ընթացքում. «ՌԴ-ում դեռևս կարծում են, թե իրենք ունեն ազդե­ցության գոտի մեր տարա­ծաշրջա­նում և կարող են իրենց շահերն ավե­լի կարև­որ համարվել ՀՀ-ում, քան հենց Հայաստա­նի շահե­րը, Ռուսաստա­նում սկսել են մի փոքր հասկա­նալ, որ այնուա­մե­նայնիվ ՀՀ‑ն գնա­լու տեղ ունի և հանկարծ կարող է այն պետությունը, որ իրենք համա­րում էին իրենց գրպա­նում դրված՝ դուրս գալ»:

Ղևոնդյանն ընդգծեց, որ չնա­յած Լավրո­վը տարօ­րի­նակ համա­րեց հիբրի­դա­յին գործո­ղություննե­րի մասին խոսքե­րը, բայց հենց իր խոսքում հիբրի­դա­յին գործունեության տարրեր օգտա­գործեց. «Նա ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ԵԱՏՄ և ԵՄ անդա­մակցություննե­րը համա­տե­ղե­լի չեն, այն դեպքում, երբ բոլորն էլ հասկա­նում են, որ դրանք համա­տե­ղե­լի չեն մեկ պետության դեպքում: Պարոն Լավրո­վը փորձում է նորից մանի­պուլյա­ցիա­նե­րի դիմել և այսպի­սով հենց ինքը դառնում է հիբրի­դա­յին գործո­ղություններ իրա­կա­նացնող պաշտոնյա­նե­րից մեկը:  Նա մի կողմից պետք է սպառնար Հայաստա­նին, ինչը փաստա­ցի արեց՝ հայտա­րա­րե­լով, թե ԵԱՏՄ-ից դուրս կգաք, եթե ԵՄ‑ի հետ հարա­բե­րություննե­րը խորացնեք, մյուս կողմից էլ փորձում է փափուկ բարձ դնել Հայաստա­նի գլխի տակ՝ պահպա­նե­լով սպառնա­լից տոնը: Մոսկվա­յում հասկա­նում են, որ ձևա­վորված միջազգա­յին հարա­բե­րություննե­րի պայմաննե­րում Ռուսաստա­նը շատ մեծ գործիքներ չունի ՀՀ‑ի որո­շումնե­րի վրա ազդե­լու: Միայն ԵԱՏՄ-ից հանե­լու սպառնա­լի­քը կամ տնտե­սա­կան որո­շա­կի պատժա­մի­ջոցներն են մնա­ցել, որոնք ՌԴ‑ն կարող է օգտա­գործել ՀՀ‑ի նկատմամբ»:

Ինչ վերա­բե­րում է ռուս լրագրողնե­րի կողմից ՀՀ ներքա­ղա­քա­կան կյանքին վերա­բե­րող հարցե­րին և Սիմոնյա­նի պատասխա­նին՝ Ղևոնդյա­նը նշեց. «Քանի որ հարցե­րը հնչում էին լրատվա­մի­ջոցնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի կողմից, ապա գոնե արտաքնա­պես Հայաստա­նը չի կարող մեղադրել ՌԴ-ին Հայաստա­նի ներքին կյանքին խառնվե­լու մեջ: Հետաքրքիր տպա­վո­րություն է ստեղծվում, կարծես Սիմոնյա­նը պատասխա­նում էր ոչ թե Ռուսա­սա­տա­նի մեդիա­յի ներկա­յա­ցուցիչնե­րի հարցե­րին, այլ ՀՀ-ում ռուսա­կան կողմնո­րո­շում ունե­ցող քաղա­քա­կան ուժե­րի  կողմից ֆինանսա­վորվող լրատվա­մի­ջոցնե­րի հարցե­րին, հարցե­րը շատ նման էին իրար: Ալեն Սիմոնյանն էլ ուղղեց նրանց սխալնե­րը, հերքեց պնդումնե­րը»: 

Ռոբերտ Ղևոնդյա­նի խոսքով՝ ՀՀ‑ն փորձում է Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րը հավա­սա­րակշռել. «Սուբյեկտայնության բարձրացման որո­շա­կի նշաններ կան: Հարցն այն է, որ նախկի­նում ակնհայտո­րեն խաթարված կողմե­րի միջև փոխհա­րա­բե­րություննե­րում շատ մեծ տարբե­րությունը ներկա իշխա­նություննե­րը փորձում են հավա­սա­րակշռել, ինչը որո­շա­կի առումով արդեն սկսել է ստացվել»:

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/146293

Առնչվող Հոդվածներ