16.5 C
Yerevan

Մոսկվան Փորձում Է  Վախի Մթնո­լորտ Ձևա­վո­րել Հայաստա­նում

ԱՄՆ‑ի անունը հաճախ բացա­հայտ չի հնչում, սակայն ակնհայտ է, որ Վաշինգտոնն էլ դիտարկվում է որպես պոտենցիալ թիրախ ռուսա­կան պրո­պա­գանդա­յի մեջ։ 

Կայծ Մինասյան

1inTV‑ն զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են Հայաստա­նի առջև ծառա­ցած բարդ աշխարհա­քա­ղա­քա­կան մարտահրա­վերնե­րը, երբ երկի­րը փորձում է դիվերսիֆի­կացնել իր արտա­քին քաղա­քա­կա­նությունը՝ միա­ժա­մա­նակ բախվե­լով Մոսկվա­յի ուժե­ղա­ցող ճնշումնե­րին: Անդրա­դարձ է կատարվում Ռուսաստա­նի կողմից վախի մթնո­լորտ ձևա­վո­րե­լու փորձե­րին, որոնց նպա­տակն է կանխել Երև­ա­նի վճռա­կան մերձե­ցումը Արևմուտքի հետ և պահպա­նել տարա­ծաշրջա­նա­յին վերահսկո­ղությունը։

Քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նը նշեց, որ Հայաստա­նի շուրջ տեղի ունե­ցող գործընթացնե­րը չեն կարող դիտարկվել մեկ ուղղությամբ կամ մեկկենտրո­նից թելադրված իրա­կա­նության մեջ։ Նրա խոսքով՝ սխալ է կարծել, թե Հայաստա­նի ընտրությունը կարող է լինել միայն Արևմուտքի օգտին կամ միայն Ռուսաստա­նի դեմ, քանի որ միջազգա­յին հարա­բե­րություննե­րը կառուցված են փոխկա­պակցված շահե­րի վրա, ոչ թե բարե­կա­մության հռե­տո­րա­բա­նության։

Նա ընդգծեց, որ Ռուսաստա­նը հաճախ խոսում է երկու լեզվով․ մի կողմից հայտա­րա­րում է հայ ժողովրդի հանդեպ բարե­կա­մության և ինքնիշխա­նության հարգման մասին, մյուս կողմից՝գործնական քայլե­րով փորձում է ճնշում գործադրել Հայաստա­նի քաղա­քա­կան որո­շումնե­րի վրա։ Քաղա­քա­գե­տը նկա­տեց, որ այս մոտե­ցումը նոր չէ և կիրառվել է նաև նախկի­նում՝ հատկա­պես ընտրա­կան փուլե­րում կամ արտա­քին քաղա­քա­կան շրջա­դարձե­րի ժամա­նակ։

Կայծ Մինասյա­նի դիտարկմամբ՝ ռուսա­կան պաշտո­նա­կան խոսույթում ակնհայտ է այն թեզը, որ Հայաստա­նը պարտա­վոր է իր բոլոր որո­շումնե­րը համադրել Ռուսաստա­նի շահե­րի հետ՝ հաշվի առնե­լով Մոսկվա­յի լարված հարա­բե­րություննե­րը Եվրա­միության և Արևմուտքի հետ։ Նա նշեց, որ այդ համա­տեքստում ԱՄՆ‑ի անունը հաճախ բացա­հայտ չի հնչում, սակայն ակնհայտ է, որ Վաշինգտոնն էլ դիտարկվում է որպես պոտենցիալ թիրախ ռուսա­կան պրո­պա­գանդա­յի մեջ։

Քաղա­քա­գե­տը հիշեցրեց, որ նախկի­նում ևս Եվրո­պա­կան միությունը ներկա­յացվում էր որպես զուտ տնտե­սա­կան կառույց, մինչդեռ այսօր հենց ռուսա­կան կողմն է խոսում ԵՄ‑ի՝ ռազմա­քա­ղա­քա­կան կառույցի վերածվե­լու մասին՝ դա ներկա­յացնե­լով որպես սպառնա­լիք։ Նրա խոսքով՝ սա հակա­սա­կան մոտե­ցում է, որը ցույց է տալիս ռուսա­կան քաղա­քա­կան խոսքի ճկունությունն ու իրա­վի­ճա­կա­յին բնույթը։

Կայծ Մինասյա­նը կարև­ո­րեց այն հանգա­մանքը, որ որոշ շրջա­նակներ առա­ջարկում են տարբեր նախագծե­րում ներա­ռել Ռուսաստա­նին կամ Չինաստա­նին՝ դրանք «անվտանգ» դարձնե­լու նպա­տա­կով, սակայն, նրա համոզմամբ, վերջնա­կան որո­շումնե­րի պատասխա­նատվությունն ամբողջությամբ կրում է պաշտո­նա­կան Երև­ա­նը։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նի ինքնիշխա­նությունը դրսև­որվում է հենց այն պահին, երբ պետությունը ինքն է կայացնում իր որո­շումնե­րը՝ անկախ արտա­քին ճնշումնե­րից։

Ռուսաստանն այսօր չունի բավա­րար գործիքներ՝ լիարժեք վերահսկե­լու տարա­ծաշրջա­նա­յին գործընթացնե­րը, ինչպես նախկի­նում, և դա տեսա­նե­լի է նաև Արևմուտքի արձա­գանքնե­րում։ Նրա գնա­հատմամբ՝ Թուրքիան ևս վարում է սեփա­կան խաղը, որը լավ հասկա­նա­լի է թե՛ Արևմուտքի, թե՛ մյուս դերա­կա­տարնե­րի համար։

Կայծ Մինասյա­նը կարծում է, որ Հայաստա­նի համար առա­վել իրա­տե­սա­կան ուղին բազմա­վեկտոր քաղա­քա­կա­նությունն է՝ աշխա­տել բոլոր հնա­րա­վոր կենտրոննե­րի հետ՝ առանց որևէ մեկի նկատմամբ կույր կախվա­ծության։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը պետք է կարո­ղա­նա համա­գործակցել և՛ Բրյուսե­լի, և՛ Վաշինգտո­նի, և՛ այլ մայրա­քա­ղաքնե­րի հետ՝ ելնե­լով բացա­ռա­պես սեփա­կան շահե­րից։

Նա նաև ընդգծեց, որ միջազգա­յին իրա­կա­նությունը փոխվում է, և այդ փոփո­խություննե­րի ֆոնին Հայաստա­նի դիրքա­վո­րումը պահանջում է սառնա­սիրտ հաշվարկ, ոչ թե հուզա­կան կամ պարտադրված որո­շումներ։ Քաղա­քա­գե­տի համոզմամբ՝ ինչ որո­շում էլ կայացվի, դրա քաղա­քա­կան և պատմա­կան պատասխա­նատվությունը կրե­լու է հենց Հայաստա­նը։

Կայծ Մինասյա­նը եզրա­փա­կեց՝ նշե­լով, որ այսօր բոլոր պետություննե­րը փորձում են նորից ձևա­կերպել իրենց հարա­բե­րություննե­րը Հայաստա­նի հետ, և հենց այս փուլում է, որ Երև­ա­նը­պետք է հանդես գա որպես սուբյեկտ, ոչ թե օբյեկտ՝ հստակ պատկե­րացնե­լով իր տեղը տարա­ծաշրջա­նա­յին և գլո­բալ փոփո­խություննե­րի մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ