27.2 C
Yerevan

Ազատվե­լով Ռուս-Թուրքա­կան Վանդա­կից

Նրանք պետք է ընդունեն, որ Հայաստա­նը և ռեգիո­նը որո­շա­կի կարև­ո­րություն ներկա­յացնում են ԱՄՆ‑ի և ԵՄ‑ի համար։ Նրանք պետք է ընդունեն, որ Հայաստա­նը դատա­պարտված չէ լինել Ռուսաստա­նից միա­կողմա­նիո­րեն կախված և խամա­ճիկ պետություն։

Ռոբերտ Անանյան

Ես հիշում եմ, թե մոտ 3–4 տարի առաջ ինչքան շատ էին դեպրե­սիվ և վատա­տե­սա­կան գնա­հա­տա­կաննե­րը Հայաստա­նի և ԱՄՆ‑ի գործընկե­րության հանդեպ։ Ասում էին, որ ԱՄՆ‑ն շատ հեռու է մեզնից և այստեղ չունի ռազմա­վա­րա­կան շահեր։ 2022–2023-ին Հայաստա­նը ուշա­ցած ձևով, բայց նոր էր սկսել դիվերսիֆի­կացնել «Ռուսաստա­նին հույս դնե­լու» ռազմա­վա­րության վրա հենված արտա­քին և անվտանգա­յին քաղա­քա­կա­նությունը։ Աղետն ու հիասթա­փությունն այնքան ուժգին էր, որ այլ տարբե­րակ չկար, քան դիվերսիֆի­կա­ցիան է։ 

Ռուսա­կան համա­կարգը ձախողվել է կատա­րե­լա­պես, և միայն սեփա­կան պետության հանդեպ հանցա­գործ վարքա­գի­ծը կդրդեր չգնալ գործընկե­րության ԱՄՆ‑ի, ԵՄ‑ի և ԵՄ երկրնե­րի հետ, ինչպես նաև՝ անվտանգա­յին գործակցության Հնդկաստա­նի հետ։ 30 տարի մենք տեսել ենք Ռուսաստա­նին կցված Հայաստան։ Սա է մեր աղետնե­րի հիմքը, քանի որ մենք չենք ունե­ցել սուվե­րեն գործի­քա­կազմ՝ սեփա­կան անվտանգությունը ապա­հո­վե­լու։ Հետև­ա­բար, չենք ունե­ցել սուվե­րեն արտա­քին քաղա­քա­կա­նություն վարե­լու հնա­րա­վո­րություն, այդ թվում՝ մեր կոնֆլիկտի ուղղությամբ։

Դա ենթադրել է, որ Հայաստա­նը չի էլ փորձել օգտա­գործել Արևմուտքի երկրնե­րի հետ գործընկե­րության պոտենցիա­լը, որն իրա­կա­նում գոյություն ունե­ցել է, սակայն մենք ենք վախե­ցել ռազմա­վա­րա­կան բնույթի գործընկե­րություն հաստա­տել։ Բա Ռուսաստանն ի՞նչ կասի, չի՞ պատժի, չի՞ բարկա­նա։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես են ռուս պաշտոնյա­ներն ամեն օր ահա­զանգում, որ Հայաստա­նը հեռա­նում է իրենցից։ Լավ է, որ գիտակցում են մեր իրա­կան կարև­ո­րությունն իրենց համար։ Բայց կարծում եմ՝ ուշ է։

Մեր քաղա­քա­կան գործիչներն ու վերլուծա­բաննե­րը Հայաստա­նի և Արևմուտքի հնա­րա­վոր գործընկե­րության մասին խոսե­լիս անհրա­ժեշտ էին համա­րում շեշտել, որ այդ խորա­ցումը չպետք է հակա­սի Ռուսաստա­նի հետ մեր դաշինքին։ Եվ թերևս դա է պատճա­ռը, որը տասնամյակնե­րի ընթացքում ԱՄՆ‑ի, ԵՄ‑ի հետ քաղա­քա­կան և անվտանգա­յին գործընկե­րությունը հավա­սա­րացվել էր վտանգա­վոր մի բանի։ 

Այսօր Հայաստան է ժամա­նում ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսը։ Այցի օրա­կարգի կենտրո­նում լինե­լու է «Թրամփի ուղի» նախա­գի­ծը, էներգե­տիկ և արհեստա­կան բանա­կա­նության ոլորտում գործընկե­րությունը։ Սրանք կոնկրետ նախագծեր են, որոնք հաջո­ղությամբ իրա­գործե­լու դեպքում՝ Հայաստա­նը կարող է դուրս գալ տասնամյակներ շարունակվող կիսաշրջա­փա­կումից։ 

Այն կարող է բերել Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի հետ սահմաննե­րի բացում, երկա­թուղա­յին հաղորդակցություն մեր բոլոր հարև­աննե­րի հետ։ 

Ի վերջո սա կբե­րի Հայաստա­նի դերի փոփո­խություն․ ռեգիո­նալ փակուղուց մենք կարող ենք դառնալ կոմունի­կա­ցիոն կենտրոն՝ Արև­ելքը Արևմուտքին կապող գլո­բալ առևտրի ցամա­քա­յին ճանա­պարհնե­րի շղթա­յի մի մաս։ Այս աշխարհում ինչ-որ փոքրիկ բան կախված կլի­նի նաև մեզնից։ Դեպրես և վատա­տե­սություն տարա­ծողնե­րը այդ գործն անում են նաև այսօր՝ փորձե­լով ստվե­րել հայ-ամե­րիկյան գործընկե­րության այսօրվա ձեռքբե­րումնե­րը։ 

Նրանց տրա­մա­բա­նությամբ՝ այնտեղ, որտեղ չկա Ռուսաստա­նը, կան թուրքե­րը։ Հետև­ա­բար՝ «Թրամփի ուղին» մեզ «թրքացնե­լու» և «Ադրբե­ջա­նին ու Թուրքիա­յին միա­կողմա­նի զիջում անե­լու» մասին է։ Ասում են, թե ԱՄՆ‑ի ներա­կա­ցուցիչն այստեղ Թուրքիան է և մենք կարև­որ չենք ԱՄՆ‑ի համար, հետև­ա­բար՝ ԱՄՆ‑ն ռեսուրս չի տրա­մադրի՝ մեզ հետ իր դեմքով շփվե­լու, գործընկե­րություն իրա­կա­նացնե­լու համար։ Այսօրվա իրա­կա­նությունը լրիվ հակա­ռակն է։

Ես չեմ էլ ուզում խոսել նրանց մասին, ովքեր պատվեր ունեն այս նարա­տիվնե­րը տարա­ծե­լու և վախ ու սարսափ գենե­րացնե­լու։ Միշտ և բոլոր հարցե­րում կան պրոբլեմներ, որոնք պետք է լուծվեն, օրի­նակ՝ Թուրքիա­յի սահմա­նի բացման դեպքում թույլ չտալ հայկա­կան տնտե­սության վրա թուրքա­կան ազդե­ցության շեշտա­կի աճ, որպեսզի հիմա էլ միա­կողմա­նի կախվա­ծություն չլի­նի Թուրքիա­յից։ Բայց ազնիվ անձինք պետք է ընդունեն, որ իրենք սխալվել են։ 

Նրանք պետք է ընդունեն, որ Հայաստա­նը և ռեգիո­նը որո­շա­կի կարև­ո­րություն ներկա­յացնում են ԱՄՆ‑ի և ԵՄ‑ի համար։ Նրանք պետք է ընդունեն, որ Հայաստա­նը դատա­պարտված չէ լինել Ռուսաստա­նից միա­կողմա­նիո­րեն կախված և խամա­ճիկ պետություն։ Ազնից լինե­լու դեպքում՝ նրանք պետք է դադա­րեցնեն մեզ վախեցնել «Հայաստան լցվող թուրքե­րով, ադրբե­ջանցի­նե­րով, Իրա­նին լրտե­սե­լու համար Հայաստան եկող Իսրա­յե­լով» և այլն։

ԵՄ‑ն հարյուրա­վոր եվրո­նե­րի գումար է ներդնում Հայաստա­նի Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին միջանցքի Սյունի­քի հատվա­ծը կառուցե­լու վրա։ ԵՄ‑ն հավակնում է նաև Նախիջև­ա­նում երկա­թուղու կառուցմա­նը մասնակցել։ ԱՄՆ‑ն ցանկա­նում է Ադրբե­ջա­նի, Հայաստա­նի տարածքնե­րով Կենտրո­նա­կան Ասիա­յի օգտա­կար հանա­ծո­նե­րը, էներգա­կիրնե­րը խողո­վա­կա­շա­րե­րով, երկա­թուղա­յին համա­կարգե­րով տեղա­փո­խել Արևմուտք։ Եվ «Թրամփի ուղին» այդ մեծ ամե­րիկյան ռազմա­վա­րության մի մասն է ընդա­մե­նը։ 

Սա մեկ-երկու տարում չի իրա­գործվե­լու, բայց սա երկա­րա­ժամկետ պրո­ցես է, որը կարող է տնտե­սա­կան, քաղա­քա­կան, անվտանգա­յին օգուտներ բերել Հայաստա­նին։ Մեր ունե­ցած անվտանգա­յին մարտահրա­վերնե­րը չեն վերա­նա­լու։ Սակայն մենք շանս ունենք դառնա­լու գլո­բալ կոմունի­կա­ցիա­նե­րի մաս, ինչը թույլ կտա դրա­կա­նո­րեն փոխել մեր երկրի նշա­նա­կությունը և դերը։ 

Այն դեպքե­րում, երբ որո­շում ես չտրվել «ճակա­տագրին» և հավա­տում ես, որ «հայի բախտը» ինքդ ես ստեղծում, և որ այն պարտա­դիր չէ, որ դեպրե­սի­վության և մեկուսացվա­ծության մասին լինել, կարող ես հաջո­ղություններ ունե­նալ։ ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսը, վստա­հա­բար, կարև­որ քաղա­քա­կան ուղերձներ կփո­խանցի մեզ և ռեգիո­նի բոլոր երկրնե­րին։ 

Չէի ուզե­նա, որ մի օր Հայաստա­նը հայտնվի այսօրվա Վրաստա­նի կարգա­վի­ճա­կում, որի նախա­գահն ու ԱԳ նախա­րա­րը Վենսի հետ կարճատև շփումը և բարի շպիտ ստա­նա­լը քաղա­քա­կան հաջո­ղություն են ներկա­յացնում։ Այսօրվա աշխարհում գլո­բալ զարգա­ցումնե­րից մեկուսացվե­լը մեզ մղե­լու է հետամնա­ցության, աղքա­տության և կոնֆլիկտնե­րի դաշտ։ Մենք ԱՄՆ‑ի հետ ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք տնտե­սա­կան և քաղա­քա­կան շահ կբե­րեն մեզ։ 

Այս նախագծե­րը երկա­րա­ժամկետ են։ Թրամփի ադմի­նիստրա­ցիան եթե նույնիսկ փոխվի, ԱՄՆ‑ի երկա­րա­ժամկետ շահե­րը մեր ռեգիո­նի վերա­բերյալ չեն փոխվե­լու։ ԱՄՆ‑ի ցանկա­ցած ադմի­նիստրա­ցիա խնդիր է դնե­լու հակակշռել Չինաստա­նի, Ռուսաստա­նի ազդե­ցությունը և մեր ռեգիո­նը այդտեղ միշտ նշա­նա­կություն ունե­նա­լու է, այս դեպքում՝ այլընտրանքա­յին առևտրա­յին ճանա­պարհներ անցկացնե­լու առումով։ 

Այս ամե­նը սկսվել է դեռ Բայդե­նի վարչա­կազմի օրոք, պարզա­պես՝ մարմնա­վո­րում է ստա­նում Թրամփի ժամա­նակ։ 

Այո, միշտ է պետք լինել իրա­տես։ Բայց առա­ջարկում եմ իրա­տես բառը հոմա­նիշ չդարձնել դեպրես և վատա­տես բառե­րին, հատկա­պես՝ այս անկանխա­տե­սե­լի և արագ փոփոխվող աշխարհում։

Աղբյուրը՝  https://www.facebook.com/share/1Dh7xpyHnV/

Առնչվող Հոդվածներ