27.2 C
Yerevan

Վենսի Այցը Փրկություն Կամ Կործա­նում Չէ․Հարկավոր Է Լուրջ Լինել

Հարա­վա­յին Կովկա­սը ԱՄՆ‑ի համար ունի տնտե­սա­կան, կոմունի­կա­ցիոն և անվտանգա­յին կարև­որ պոտենցիալ, ինչպես նաև կարող է ծառա­յել որպես կամուրջ դեպի Կենտրո­նա­կան Ասիա։  

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվում է ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյդի Վենսի պատմա­կան այցը Հայաստան, որը դիտարկվում է որպես երկկողմ հարա­բե­րություննե­րի աննա­խա­դեպ խորացման և ռազմա­վա­րա­կան գործընկե­րության նոր փուլ։ Քննարկման առանցքում են տնտե­սա­կան և էներգե­տիկ հավակնոտ ծրագրե­րը, մասնա­վո­րա­պես՝ խաղաղ միջուկա­յին էներգե­տի­կա­յի ոլորտում համա­գործակցությունը և TRIPP նախա­գի­ծը, որոնք նպա­տակ ունեն նվա­զեցնել տարա­ծաշրջա­նա­յին կախվա­ծությունը Ռուսաստա­նից։

Վահրամ Աթա­նեսյա­նը ասաց, որ այս պահին դժվար է միանշա­նակ կանխա­տե­սում անել ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսի այցի արդյունա­վե­տության վերա­բերյալ։ Նրա խոսքով՝ միայն այցից հետո, երբ պարզ դառնան ստո­րագրված փաստաթղթե­րը, ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություններն ու հետա­գա համա­գործակցության պարա­մետրե­րը, հնա­րա­վոր կլի­նի առարկա­յա­կան գնա­հա­տա­կան տալ։

Աթա­նեսյա­նը նշեց, որ ԱՄՆ փոխնա­խա­գա­հի այցը Երև­ան, այնուհետև Բաքու, ինքնին լուրջ քաղա­քա­կան և աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կություն ունե­ցող իրա­դարձություն է։ Նրա դիտարկմամբ՝ ծայրա­հեղ լավա­տե­սա­կան կամ ծայրա­հեղ հոռե­տե­սա­կան գնա­հա­տա­կաննե­րը ոչ արդյունա­վետ մոտե­ցում են․ ոչ ճիշտ է ամեն ինչ պայմա­նա­վո­րել Վենսի այցով կամ Դոնալդ Թրամփի կամե­ցո­ղությամբ, ինչպես նաև՝ սխալ է այցի մեջ ավտո­մատ կերպով սպառնա­լիքներ տեսնել։

Նա ընդգծեց, որ պետք է հետև­ել գործնա­կան քայլե­րին և հասկա­նալ, թե ինչ գործընթացներ են տեղի ունե­նում ոչ միայն տարա­ծաշրջա­նում, այլև դրա­նից դուրս։ Աթա­նեսյա­նը օրի­նակ բերեց այն փաստը, որ շուրջ մեկ տարվա դադա­րից հետո ԱՄՆ փոխնա­խա­գա­հը փետրվա­րի 6‑ին Իտա­լիա­յում հանդի­պել է Վրաստա­նի նախա­գա­հի և արտա­քին գործե­րի նախա­րա­րի հետ՝ Վրաստան, Հայաստան և Ադրբե­ջան այցե­րից առաջ։ Նրա խոսքով՝ սա հստակ ազդակ է, որ Միացյալ Նահանգնե­րը Հարա­վա­յին Կովկա­սը դիտարկում է որպես մեկ ամբողջա­կան տարա­ծաշրջան՝ երեք պետություննե­րով։

Վահրամ Աթա­նեսյա­նը կարծում է, որ Հարա­վա­յին Կովկա­սը ԱՄՆ‑ի համար ունի տնտե­սա­կան, կոմունի­կա­ցիոն և անվտանգա­յին կարև­որ պոտենցիալ, ինչպես նաև կարող է ծառա­յել որպես կամուրջ դեպի Կենտրո­նա­կան Ասիա։ Նա ընդգծեց, որ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րով միայն ոգև­որվե­լը բավա­րար չէ․ անհրա­ժեշտ է սպա­սել, թե այցից հետո ինչ իրա­վա­պայմա­նագրա­յին հիմքեր կձև­ա­վորվեն։

Աթա­նեսյա­նը հատուկ ուշադրություն դարձրեց Ադրբե­ջա­նում ընթա­ցող գործընթացնե­րին՝ նշե­լով, որԲա­քուն ակտիվ լոբբինգ է իրա­կա­նացնում Վաշինգտո­նում՝ «Ազա­տության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը օրենսդրա­կան կարգով չեղարկե­լու համար։ Նրա խոսքով՝ սա լուրջ հարց է Հայաստա­նի համար, և անհրա­ժեշտ է հասկա­նալ, թեինչ քայլեր է ձեռնարկում հայկա­կան կողմը և հայկա­կան լոբբին։

Աթա­նեսյա­նը դիտարկեց, որ հայաստանյան մեդիա­դաշտում ձևա­վորվել են երկու ծայրա­հեղ մոտե­ցումներ․ մի մասը անսահման գովա­բա­նում է հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը, մյուս մասը դրանք ներկա­յացնում է որպես սպառնա­լիք։ Նրա կարծի­քով՝ անհրա­ժեշտ է սառնա­սիրտ, պրագմա­տիկ և փորձա­գի­տա­կան վերլուծություն։

Նա անդրա­դարձավ նաև Թուրքիա­յի, Ադրբե­ջա­նի, Իրա­նի և Ռուսաստա­նի ակտի­վությա­նը Վենսի այցի նախա­շե­մին՝ ընդգծե­լով, որ այդ քայլե­րը պետք է դիտարկել փոխկա­պակցված գործընթացնե­րի համա­տեքստում, այլ ոչ թե մեկուսացված։ Աթա­նեսյա­նի խոսքով՝ օրի­նակ՝ Իրա­նի պաշտպա­նության նախա­րա­րի այցը Ադրբե­ջան Վենսի այցից անմի­ջա­պես առաջ ինքնին ազդակ է, որը պահանջում է լուրջ վերլուծություն։

Վահրամ Աթա­նեսյա­նը քննա­դա­տա­կան դիտարկում արեց նաև ԱՄՆ փոխնա­խա­գա­հին հասցեագրված բաց նամակնե­րի վերա­բերյալ՝ նշե­լով, որ Արցա­խի ռազմա­գե­րի­նե­րի և անհայտ կորածնե­րի հարցե­րը չպետք է խտրա­կան կերպով բարձրացվեն միայն որոշ պաշտոնյա­նե­րի այցե­րի ժամա­նակ։ Նրա խոսքով՝ նման մոտե­ցումը կարող է ստեղծել տեղե­կատվա­կան ֆոն, որը ոչ թե նպաստում, այլ բարդացնում է դիվա­նա­գի­տա­կան գործընթացները։Գերիների և անհայտ կորածնե­րի հարցը, անկասկած, կարև­որ է, սակայն դրա քաղա­քա­կա­նա­ցումը և սխալ հասցեա­տե­րե­րի ընտրությունը կարող է հակա­ռակ արդյունք տալ՝ դնե­լով ԱՄՆ փոխնա­խա­գա­հին անհարմար իրա­վի­ճա­կում։

Աթա­նեսյա­նը անդրա­դարձավ նաև ռուս-հայկա­կանև ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րին՝ նշե­լով, որ Ռուսաստա­նը Հարա­վա­յին Կովկա­սը դիտարկում է որպես մեկ ամբողջություն, ինչպես Միացյալ Նահանգնե­րը։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նի և Ռուսաստա­նի հարա­բե­րություններ ըպետք է կառուցվեն փոխշա­հա­վետ և պրագմա­տիկ հիմքի վրա, իսկ «հետնա­բա­կի» մտա­ծո­ղությունը այլևս կենսունակ չէ։

Նա ընդգծեց, որ եթե ԱՄՆ‑ն և Ռուսաստա­նը Ուկրաի­նա­յի հարցում հասնեն որո­շա­կի պայմա­նա­վորվա­ծություննե­րի, դրանք անխուսա­փե­լիո­րեն ազդե­ցություն կունե­նան նաև Հարա­վա­յին Կովկա­սի վրա։ Սակայն, ըստ նրա, այս պահին անհնար է կանխա­տե­սել, թե ինչ մակարդա­կի աշխարհա­քա­ղա­քա­կան համա­ձայնություններ կձև­ա­վորվեն։

Ամփո­փե­լով՝ Վահրամ Աթա­նեսյա­նը ասաց, որ Վենսի այցից հետո հնա­րա­վոր կլի­նի գնա­հա­տել ոչ միայն Հայաստան, այլ նաև Ադրբե­ջան ուղղությամբ այցի արդյունքնե­րը։ Նրա խոսքով՝ այցի արդյունա­վե­տության մասին կարե­լի է խոսել միայնայն դեպքում, եթե այն հանգեցնի կոնկրետ քաղա­քա­կան և իրա­վա­կան արդյունքնե­րի։ Նա հավե­լեց, որ եթե այցից հետո Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը մասնակցեն Վաշինգտո­նում նախա­տեսվող խաղա­ղության խորհրդի նիստին, դա արդեն կարե­լի կլի­նի համա­րել դրա­կան ազդակ և այցի արդյունա­վե­տության նշան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ