Հարավային Կովկասը ԱՄՆ‑ի համար ունի տնտեսական, կոմունիկացիոն և անվտանգային կարևոր պոտենցիալ, ինչպես նաև կարող է ծառայել որպես կամուրջ դեպի Կենտրոնական Ասիա։
Վահրամ Աթանեսյան
1inTV‑ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի պատմական այցը Հայաստան, որը դիտարկվում է որպես երկկողմ հարաբերությունների աննախադեպ խորացման և ռազմավարական գործընկերության նոր փուլ։ Քննարկման առանցքում են տնտեսական և էներգետիկ հավակնոտ ծրագրերը, մասնավորապես՝ խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը և TRIPP նախագիծը, որոնք նպատակ ունեն նվազեցնել տարածաշրջանային կախվածությունը Ռուսաստանից։

Վահրամ Աթանեսյանը ասաց, որ այս պահին դժվար է միանշանակ կանխատեսում անել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի արդյունավետության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ միայն այցից հետո, երբ պարզ դառնան ստորագրված փաստաթղթերը, ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա համագործակցության պարամետրերը, հնարավոր կլինի առարկայական գնահատական տալ։
Աթանեսյանը նշեց, որ ԱՄՆ փոխնախագահի այցը Երևան, այնուհետև Բաքու, ինքնին լուրջ քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող իրադարձություն է։ Նրա դիտարկմամբ՝ ծայրահեղ լավատեսական կամ ծայրահեղ հոռետեսական գնահատականները ոչ արդյունավետ մոտեցում են․ ոչ ճիշտ է ամեն ինչ պայմանավորել Վենսի այցով կամ Դոնալդ Թրամփի կամեցողությամբ, ինչպես նաև՝ սխալ է այցի մեջ ավտոմատ կերպով սպառնալիքներ տեսնել։
Նա ընդգծեց, որ պետք է հետևել գործնական քայլերին և հասկանալ, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում ոչ միայն տարածաշրջանում, այլև դրանից դուրս։ Աթանեսյանը օրինակ բերեց այն փաստը, որ շուրջ մեկ տարվա դադարից հետո ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 6‑ին Իտալիայում հանդիպել է Վրաստանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան այցերից առաջ։ Նրա խոսքով՝ սա հստակ ազդակ է, որ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասը դիտարկում է որպես մեկ ամբողջական տարածաշրջան՝ երեք պետություններով։
Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ Հարավային Կովկասը ԱՄՆ‑ի համար ունի տնտեսական, կոմունիկացիոն և անվտանգային կարևոր պոտենցիալ, ինչպես նաև կարող է ծառայել որպես կամուրջ դեպի Կենտրոնական Ասիա։ Նա ընդգծեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններով միայն ոգևորվելը բավարար չէ․ անհրաժեշտ է սպասել, թե այցից հետո ինչ իրավապայմանագրային հիմքեր կձևավորվեն։
Աթանեսյանը հատուկ ուշադրություն դարձրեց Ադրբեջանում ընթացող գործընթացներին՝ նշելով, որԲաքուն ակտիվ լոբբինգ է իրականացնում Վաշինգտոնում՝ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը օրենսդրական կարգով չեղարկելու համար։ Նրա խոսքով՝ սա լուրջ հարց է Հայաստանի համար, և անհրաժեշտ է հասկանալ, թեինչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը և հայկական լոբբին։
Աթանեսյանը դիտարկեց, որ հայաստանյան մեդիադաշտում ձևավորվել են երկու ծայրահեղ մոտեցումներ․ մի մասը անսահման գովաբանում է հայ-ամերիկյան հարաբերությունները, մյուս մասը դրանք ներկայացնում է որպես սպառնալիք։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է սառնասիրտ, պրագմատիկ և փորձագիտական վերլուծություն։
Նա անդրադարձավ նաև Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի ակտիվությանը Վենսի այցի նախաշեմին՝ ընդգծելով, որ այդ քայլերը պետք է դիտարկել փոխկապակցված գործընթացների համատեքստում, այլ ոչ թե մեկուսացված։ Աթանեսյանի խոսքով՝ օրինակ՝ Իրանի պաշտպանության նախարարի այցը Ադրբեջան Վենսի այցից անմիջապես առաջ ինքնին ազդակ է, որը պահանջում է լուրջ վերլուծություն։
Վահրամ Աթանեսյանը քննադատական դիտարկում արեց նաև ԱՄՆ փոխնախագահին հասցեագրված բաց նամակների վերաբերյալ՝ նշելով, որ Արցախի ռազմագերիների և անհայտ կորածների հարցերը չպետք է խտրական կերպով բարձրացվեն միայն որոշ պաշտոնյաների այցերի ժամանակ։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը կարող է ստեղծել տեղեկատվական ֆոն, որը ոչ թե նպաստում, այլ բարդացնում է դիվանագիտական գործընթացները։Գերիների և անհայտ կորածների հարցը, անկասկած, կարևոր է, սակայն դրա քաղաքականացումը և սխալ հասցեատերերի ընտրությունը կարող է հակառակ արդյունք տալ՝ դնելով ԱՄՆ փոխնախագահին անհարմար իրավիճակում։
Աթանեսյանը անդրադարձավ նաև ռուս-հայկականև ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես մեկ ամբողջություն, ինչպես Միացյալ Նահանգները։ Նրա կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններ ըպետք է կառուցվեն փոխշահավետ և պրագմատիկ հիմքի վրա, իսկ «հետնաբակի» մտածողությունը այլևս կենսունակ չէ։
Նա ընդգծեց, որ եթե ԱՄՆ‑ն և Ռուսաստանը Ուկրաինայի հարցում հասնեն որոշակի պայմանավորվածությունների, դրանք անխուսափելիորեն ազդեցություն կունենան նաև Հարավային Կովկասի վրա։ Սակայն, ըստ նրա, այս պահին անհնար է կանխատեսել, թե ինչ մակարդակի աշխարհաքաղաքական համաձայնություններ կձևավորվեն։
Ամփոփելով՝ Վահրամ Աթանեսյանը ասաց, որ Վենսի այցից հետո հնարավոր կլինի գնահատել ոչ միայն Հայաստան, այլ նաև Ադրբեջան ուղղությամբ այցի արդյունքները։ Նրա խոսքով՝ այցի արդյունավետության մասին կարելի է խոսել միայնայն դեպքում, եթե այն հանգեցնի կոնկրետ քաղաքական և իրավական արդյունքների։ Նա հավելեց, որ եթե այցից հետո Հայաստանը և Ադրբեջանը մասնակցեն Վաշինգտոնում նախատեսվող խաղաղության խորհրդի նիստին, դա արդեն կարելի կլինի համարել դրական ազդակ և այցի արդյունավետության նշան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
