25 C
Yerevan

Ո՞րն Էր Վենսի Այցի Արդյունքը

Սխալ է պնդել, թե ԱՄՆ‑ը սպա­սել է երկրորդ Ղարա­բաղյան պատե­րազմի ավարտին՝ տարա­ծաշրջա­նում ներկա­յությունը հաստա­տե­լու համար։ 44-օրյա պատե­րազմի հրա­դա­դա­րի միջնորդը Ռուսաստանն էր, ինչպես նաև Լեռնա­յին Ղարա­բա­ղի անվտանգության երաշխա­վո­րը, և այսօր հետպա­տե­րազմյան իրա­վի­ճա­կում ԱՄՆ ակտի­վա­ցումը չի կարե­լի դիտարկել որպես ուշա­ցած կամ պատե­հա­պաշտ քայլ։

Վահրամ Աթա­նեսյան

«Լուրե­րը» զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր, քաղա­քա­կան վերլուծա­բան Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվում է ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսի տարա­ծաշրջա­նա­յին այցի նշա­նա­կությունը՝ ընդգծե­լով Միացյալ Նահանգնե­րի դերը որպես Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև հավա­սա­րակշռված միջնորդի: Քննարկման առանցքում են հայ-ամե­րիկյան գործակցության նոր հորի­զոննե­րը, հատկա­պես խաղաղ միջուկա­յին էներգե­տի­կա­յի և ժամա­նա­կա­կից պաշտպա­նա­կան տեխնո­լո­գիա­նե­րի ոլորտնե­րում, որոնք դիտարկվում են որպես Հայաստա­նի համար անվտանգա­յին լրա­ցուցիչ երաշխիքներ:

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ ՄիացյալՆա­հանգնե­րի փոխնա­խա­գա­հի այցը առա­ջինհա­յացքից կարե­լի է գնա­հա­տել դրա­կան, սակայն, նրա համոզմամբ, անհրա­ժեշտ է սպա­սել նաև Բաքու կատարվե­լիք այցին և դրա վերա­բերյալ տեղե­կատվա­կան ամբողջա­կան պատկե­րին։ Վերլուծա­բա­նը կարծում է, որ միայն դրա­նից հետո հնա­րա­վոր կլի­նի անել վերջնա­կան և ամփո­փիչ եզրա­կա­ցություններ, քանի որ այցը տարա­ծաշրջա­նա­յին բնույթ ունի։ Նա հիշեցրեց, որ փետրվա­րի 6‑ին Վենսը Իտա­լիա­յում հանդի­պել է Վրաստա­նի նախա­գա­հի և արտա­քին գործե­րի նախա­րա­րի հետ, ուստի ամբողջ շղթան պետք է դիտարկել միասնա­կան համա­տեքստում։

Աթա­նեսյա­նը դիտարկում է, որ ընդհա­նուր առմամբ Վենսի Երև­ան այցը լիո­վին արդա­րացրել է սպա­սե­լիքնե­րը՝ հատկա­պես տեղե­կատվա­կան հոսքե­րի և վերլուծա­կան արձա­գանքնե­րի տեսանկյունից։

Վերլուծա­բա­նը կարև­ո­րեց բարձրաստի­ճան պաշտոնյա­յի այցը՝ նշե­լով, որ ԱՄՆ փոխնա­խա­գա­հը դա ինքն է ընդգծել վարչա­պետ Փաշինյա­նի հետ բանակցություննե­րից հետո, երբ հայտա­րա­րել է, որ Միացյալ Նահանգնե­րը կառուցում է խաղա­ղություն Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև։ Նրա խոսքով՝ սա գործնա­կան շարունա­կությունն է 2024 թվա­կա­նի օգոստո­սի 8‑ի քաղա­քա­կան հայտա­րա­րության, որի մասնա­կիցն ու վկան ԱՄՆ նախա­գահն էր։ Աթա­նեսյա­նը ընդգծեց, որ այդ գործընթացն արդեն կարե­լի է անվա­նել խաղա­ղության գագա­թա­ժո­ղո­վի արդյունք, և այստեղ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ներկա­յիս խոսույթի ու մեկ-երկու տարի առաջվա դիրքո­րո­շումնե­րի միջև արմա­տա­կան տարբե­րությունը ակնհայտ է։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ տարածված այն տեսա­կետնե­րը, թե ԱՄՆ հետաքրքրությունը պայմա­նա­վորված է բացա­ռա­պես Իրա­նով, Չինաստա­նից Կենտրո­նա­կան Ասիան կտրե­լու ցանկությամբ կամ Ռուսաստա­նի ազդե­ցությունը չեզո­քացնե­լու նպա­տա­կով, ինքը չի կիսում։ Նա դրանք համա­րեց թերի կամ մանի­պուլյա­տիվ՝ հիշեցնե­լով, որ Միացյալ Նահանգնե­րը դեռևս նախկի­նում՝ Ղարա­բաղյան կարգա­վորման գործընթա­ցում, եղել է առանցքա­յին մոդե­րա­տոր։ Նրա խոսքով՝ Քի Վեսթի բանակցություննե­րը, Մադրիդյան սկզբունքնե­րի ձևա­վո­րումը և մինչև 2008 թվա­կա­նը ընթա­ցող գործընթացնե­րը փաստում են ԱՄՆ երկա­րա­ժամկետ ներգրավվա­ծության մասին։

Աթա­նեսյա­նը կարծում է, որ սխալ է պնդել, թե ԱՄՆ‑ը սպա­սել է երկրորդ Ղարա­բաղյան պատե­րազմի ավարտին՝ տարա­ծաշրջա­նում ներկա­յությունը հաստա­տե­լու համար։ Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատե­րազմի հրա­դա­դա­րի միջնորդը Ռուսաստանն էր, ինչպես նաև Լեռնա­յին Ղարա­բա­ղի անվտանգության երաշխա­վո­րը, և այսօր հետպա­տե­րազմյան իրա­վի­ճա­կում ԱՄՆ ակտի­վա­ցումը չի կարե­լի դիտարկել որպես ուշա­ցած կամ պատե­հա­պաշտ քայլ։

Վերլուծա­բա­նի գնա­հատմամբ՝ Միացյալ Նահանգնե­րի շահը ոչ թե առանձին վերցրած Հայաստանն է կամ Ադրբե­ջա­նը, այլ ամբողջ Հարա­վա­յին Կովկա­սը՝ Սև ծովյան-Կասպյան տարա­ծաշրջա­նով և Կենտրո­նա­կան Ասիա­յի­նինտեգրման հեռանկա­րով։ Նա հիշեցրեց Վաշինգտո­նում անցկացված «Կենտրո­նա­կան Ասիա- ԱՄՆ» առա­ջին գագաթնա­ժո­ղո­վը՝ շեշտե­լով, որ գործընթացնե­րը փոխկա­պակցված են։

Վահրամ Աթա­նեսյա­նը կարծում է, որ Վենսի այցը կարող է վերջ դնել Ալիևի նախկին հավակնություննե­րին և հստա­կեցնել այն իրո­ղությունը, որ Միացյալ Նահանգնե­րը Հարա­վա­յին Կովկա­սի երեք երկրնե­րին դիտարկում է որպես իրա­վա­հա­վա­սար գործընկերներ։ Նրա խոսքով՝ այսօր դիվա­նա­գի­տա­կան դիսկուրսում Ադրբե­ջա­նը որևէ առա­վե­լություն չունի Հայաստա­նի նկատմամբ, ինչը էական փոփո­խություն է նախորդ տարի­նե­րի համե­մատ։

Խոսե­լով խաղա­ղության գործընթա­ցի «հաջորդ փուլի» մասին՝ Աթա­նեսյա­նը նշեց, որ խաղա­ղությունը թղթից իրա­կա­նություն դարձնե­լը ժամա­նակ և ջանք է պահանջում։ Նրա գնա­հատմամբ՝ հաջորդ փուլը վերա­բե­րում է գործնա­կան իրա­կա­նացմա­նը, ինչը լինե­լու է փորձություն կողմե­րի համար։ Նա օրի­նակ բերեց Նախիջև­ա­նի ուղղությամբ երկա­թուղու վերա­կա­ռուցման շուրջ իրա­կա­նացվող տնտե­սա­տեխնի­կա­կան ուսումնա­սի­րություննե­րը՝ դա դիտարկե­լով խաղա­ղության գործնա­կան հաստատման քայլ։

Վերլուծա­բա­նը կարծում է, որ նման շեշտադրումնե­րը անպայման կհնչեն նաև Բաքվում, քանի որ ԱՄՆ շահագրգռվա­ծությունը ոչ թե որևէ մեկ երկրի հետ հարա­բե­րություննե­րը առանձնացնելն է, այլ ողջ տարա­ծաշրջա­նում խաղա­ղության և կայունության հաստա­տումը։

Աթա­նեսյա­նը մեծ կարև­ո­րություն տվեց միջուկա­յին խաղաղ էներգիա­յի ոլորտում ԱՄՆ-Հայաստան համա­գործակցությա­նը՝ այն դիտարկե­լով որպես անվտանգության լուրջ երաշխիք։ Նրա խոսքով՝ այն երկրնե­րը, որտեղ ԱՄՆ‑ը ունի նման մակարդա­կի համա­գործակցություն, սովո­րա­բար զգում են իրենց ամե­րիկյան անվտանգության հովա­նո­ցի ներքո։ Նա ընդգծեց, որ սա իրա­վի­ճա­կա­յին քայլ չէ, այլպե­տա­կան նպա­տա­կաուղղված քաղա­քա­կա­նություն, որը, իր կարծի­քով, կշա­րունակվի նաև վարչա­կազմե­րի փոփո­խության դեպքում՝ դառնա­լով ինստի­տուցիո­նալ։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ փոքր մոդուլա­յին ատո­մա­կա­յաննե­րի հարցում միա­կողմա­նի ու վերջնա­կան ընտրություն պարտադրե­լը արդյունա­վետ չէ։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը չպետք է կախված լինի մեկ ուժա­յին կենտրո­նից, այլ պետք է առաջնորդվի սեփա­կան շահե­րով։ Նա օրի­նակ բերեց Ղազախստա­նը, որը միա­ժա­մա­նակ բանակցում է Ֆրանսիա­յի, Հարա­վա­յին Կորեա­յի և ԱՄՆ‑ի հետ՝ առանց մեղադրանքնե­րի արժա­նա­նա­լու։

Վերլուծա­բա­նը կարև­ո­րեց նաև այն հանգա­մանքը, որ Հայաստա­նը պետք է պահպա­նի իր խաղաղ միջուկա­յին երկրի կարգա­վի­ճա­կը, քանի որ դա անվտանգության համա­կարգի կարև­որ բաղադրիչ է, հատկա­պես ներկա­յիս պայմաննե­րում։

Խոսե­լով հետա­խուզա­կան և անօ­դա­չու թռչող սարքե­րի տեխնո­լո­գիա­նե­րի ձեռքբերման մասին՝ Աթա­նեսյա­նը նշեց, որ ինքը ռազմա­կան փորձա­գետ չէ, սակայն ենթադրում է, որ այդ տեխնո­լո­գիա­նե­րը կարող են ծառա­յել, մասնա­վո­րա­պես, Հնդկաստա­նից ձեռք բերված ինքնագնաց հրե­տա­նա­յին համա­կարգե­րի կրա­կի կոորդի­նացման համար։ Նա ընդգծեց, որ դա ընդա­մե­նը մասնա­գի­տա­կան ենթադրություն է։

Վերջում Վահրամ Աթա­նեսյա­նը անդրա­դարձավ հնա­րա­վոր արտա­քին դժգո­հություննե­րին՝ նշե­լով, որ Ռուսաստա­նի կողմից հնա­րա­վոր սահմա­նա­փա­կումնե­րը առա­ջին հերթին կվնա­սեն հենց իրեն։ Նրա կարծի­քով՝ ԱՄՆ‑ի ներգրավվա­ծությունը ավե­լի շատ բացում է նոր քննարկումնե­րի դաշտ, քան ստեղծում անմի­ջա­կան ճնշման ռիսկեր։ Ինչ վերա­բե­րում է Իրա­նին, ապա Աթա­նեսյա­նը կարծում է, որ Թեհրա­նը ներկա­յում կենտրո­նա­ցած է սեփա­կան միջուկա­յին ծրագրի վրա և շահագրգռված չէ հարև­աննե­րի նկատմամբ կոշտ արձա­գանքնե­րով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ