15.9 C
Yerevan

ՀՅԴ‑ի Ինքնա­խայտա­ռակ Ու Անմեղսունակ Պահվածքը

Ստա­խո­սությունը պատմության մեջ փակում է բուժման հնա­րա­վո­րությունը, իսկ ճշմարտության որո­նումը կարող է ցավոտ լինել, սակայն անհրա­ժեշտ է։ 

Հակոբ Մովսես

Մեր Խոսքը՝ 

Այսօր բանաստեղծ, թարգմա­նիչ, ՀՌՀ անդամ Հակոբ Մովսե­սը ԱԺ-ում ելույթ ունե­ցավ և ապա պատասխա­նեց մի շարք հարցե­րի։ Հարցը կայա­նում էր նրա­նում, որ Կոռուպցիա­յի կանխարգելման հանձնա­ժո­ղո­վի եզրա­կա­ցությամբ՝ Հակոբ Մովսեսն իր հայտա­րա­րություննե­րում կանոննե­րի խախտում է արել և «Հայաստան» խմբակցության կողմից նախա­ձեռնվել էր Հակոբ Մովսե­սի լիա­զո­րություննե­րը դադա­րեցնե­լու որոշմա­նը հասնել։ Հակոբ Մովսե­սի լիա­զո­րություննե­րը չեն դադա­րեցվել, բայց այս ամբողջ իրա­դարձությունը բավա­կան զարմա­նա­լի է ու անսպա­սե­լի։ Զարմա­նա­լի է նրա­նով, որ ՀՅԴ‑ն այսօր Հայաստա­նում ասես որևէ այլ խնդիր չի տեսնում, քան Հակոբ Մովսե­սի հետ ԱԺ-ում կռիվ տալը և զարմա­նա­լի, որ, լինե­լով մշտա­պես իր մտա­վո­րա­կան էլի­տա­յով պարծե­ցող կուսակցություն, այսօրվա ՀՅԴ‑ն փորձում է վերահսկել իր հասցեին արվող ոչ միայն քաղա­քա­կան, այլև մտա­վո­րա­կան խոսքը։ Մի ժամա­նակ ՀՅԴ-ում կային այնպի­սի մտա­վո­րա­կաններ, որոնք և՛ կուսակցա­կան էին, և՛ չէին խուսա­փում հարկ եղած ժամա­նակ կոշտ դիրքո­րո­շումնե­րով հանդես գալ, սեփա­կան գործունեության հանդեպ։ Մի ժամա­նակ ՀՅԴ‑ն այնքան վախկոտ չէր, որ բանաստեղծի քննա­դա­տություննե­րից այնպես վախե­նար, որ ցանկա­նար պաշտո­նա­զուրկ անել։ ՀՅԴ‑ի անցյա­լը մերժում է նման պահվածքը, որովհետև ՀՅԴ‑ն, որ ամենև­ին էլ հաշտ ու համե­րաշխ չէր իր հետ քայլող Հնչակյաննե­րի ու Արմե­նա­կաննե­րի հետ, նա նրանց հետ շփվում էր ոչ միայն քաղա­քա­կան, այլև մտա­վո­րա­կան հայացքնե­րով։ Այն ժամա­նակ ՀՅԴ‑ն գիտեր, ինչ է նշա­նա­կում մտա­վո­րա­կանն ու նրա խոսքը, որովհետև ինքն էլ ուներ մտա­վո­րա­կաննե­րի մի մեծ բազմություն։ Իսկ ՀՅԴ‑ն, գոնե մեկ անգամ իր հասցեին հնչած քննա­դա­տությա­նը սթափ հայացքով նայե­լու, գոնե մեկ անգամ մտա­ծե­լու, իսկ գուցե ինքը սխալ է թույլ թվել, որ արժա­նա­ցել է նման խիստ տոնի, քիչ է մնում դատի տա։ ՀՅԴ‑ն անգամ չի էլ փորձում Մովսե­սի գնա­հա­տա­կաննե­րին հակա­ճա­ռի իր մտա­վո­րա­կաննե­րով, թեև հարց է առա­ջա­նում թե ո՞վ հակա­ճա­ռի, ինչպե՞ս հակա­ճա­ռի։ Այդ ո՞վ է հիմա Դաշնակցությունում մտա­վո­րա­կան։ ՀՅԴ‑ն երևի չի հասկա­նում, որ ինքն իրեն դրեց ծիծա­ղե­լի իրա­վի­ճա­կում, երբ մտա­վո­րա­կան քննա­դա­տությա­նը մտա­վո­րա­կան պատասխա­նե­լու փոխա­րեն, խռովկան երե­խա­յի նման վազեց գանգատվե­լու մի ԱԺ, որի աշխա­տանքնե­րը «խանգա­րե­լու» խոսո­տումով էր 2021թ․ սեպտեմբե­րին մտել խորհրդա­րան։ «Սուլթաննե­րի ու ցարե­րի հետ կռիվ տվող»(ինչպես իրենք են սիրում անընդհատ կրկնել), հանրա­պե­տություն ստեղծող կուսակցությունն ինչո՞ւ է այդքան ցավա­գին արձա­գանքում, եթե կարող էր իր ունե­ցած մեդիա ու մտա­վո­րա­կան ռեսուրսով հանգիստ համարժեք արձա­գանքել ու նաև պատմա­կան մեղադրանքնե­րին պատասխա­նել։ ՀՅԴ‑ն ինչո՞ւ պատրաստ չէ ոչ մի տեսա­կի քննա­դա­տության։

ՀՅԴ-ում լավ կանեն, գոնե մեկ անգամ հասկա­նան, թե ի վերջո այս ո՞ւր են հասել, որ անգամ մտա­վո­րա­կան հակա­դարձման ռեսուրս չունեն, բայցի հայհո­յանքից ու անեծքից ոչինչ այլևս չեն կարո­ղա­նում անել։ Իսկ դա նաև ցուցիչ է, թե ովքեր են կառա­վա­րում իրենց։

Մեր Ուղին

Հակոբ Մովսե­սի ելույթի ու հարց-պատասխա­նի հակիրճ նկա­րագրությունը՝

Բանաստեղծ, թարգմա­նիչ, Հեռուստա­տե­սության և ռադիո­յի հանձնա­ժո­ղո­վի անդամ Հակոբ Մովսե­սը Ազգա­յին ժողո­վում ունե­ցած իր ելույթում նշեց, որ չի պատրաստվում երկար անդրա­դառնալ ընթա­ցա­կարգա­յին կամ քաղա­քա­կան մանրա­մասնե­րին՝ դրանք համա­րե­լով անի­մաստ վիճա­բա­նություն։ Նա սկզբում հստա­կեցրեց, որ հակա­դաշնակցա­կան չէ և երբեք չի եղել։ Նրա խոսքով՝ Դաշնակցության շարքե­րում եղել են մտա­վո­րա­կաններ ու պետա­կան գործիչներ, որոնք կիսել են ժողովրդի ողբերգություննե­րը և դերա­կա­տա­րություն ունե­ցել ազգա­յին, հասա­րա­կա­գի­տա­կան ու պետա­կան մտա­ծո­ղության ձևա­վորման մեջ։

Հակոբ Մովսե­սը շեշտեց, որ Դաշնակցության մասին խոսել է պատմա­կան կտրվածքով՝ որպես մտա­վո­րա­կան, որը պարտա­վոր է վերլուծել 1915 թվա­կա­նի ողբերգությունը ոչ միայն քաղա­քա­կան իրո­ղության, այլև պատմա­կան ու գաղա­փա­րա­կան հիմքե­րի տեսանկյունից։ Նա դիտարկեց, որ վերջին շրջա­նում մշա­կույթում, գրա­կա­նության մեջ և պատմագրության մեջ նման քննա­դա­տա­կան մոտե­ցումներն  արդեն սկսվել են։

Անդրա­դառնա­լով իր հասցեին հնչած դիտարկումնե­րին՝ Մովսե­սը նշեց, որ չի ցանկա­նա, որպեսզի այսօրվա մտա­վո­րա­կա­նը որևէ կուսակցության կամ գաղա­փա­րա­խո­սության կողմից ենթարկվի ճնշումնե­րի։ Նրա կարծի­քով՝ անգամ սուր բանա­վե­ճե­րի պարա­գա­յում չպետք է սահմա­նա­փակվի մտա­վո­րա­կա­նի ազատ խոսքը։

Նա ընդգծեց, որ Դաշնակցությունը դիտարկում է որպես պատմա­կան քաղա­քա­կան կուսակցություն և չի խոսում այսօրվա խորհրդա­րա­նա­կան խմբակցության գործունեության մասին։ Սակայն, ըստ նրա, պատմա­կա­նո­րեն դաշնակցա­կան մոտե­ցումը չի եղել լիարժեք պատմա­գի­տա­կան, քաղա­քա­գի­տա­կան և հասա­րա­կա­գի­տա­կան։ Մովսե­սը հիշեցրեց միջնա­դարյան պետա­կան մտա­ծո­ղության ավանդույթնե­րը՝ Մովսես Խորե­նա­ցուց մինչև Մադրասյան դպրոց և Կոստանդնուպոլսի սահմա­նադրա­կան փորձե­րը, և կարծիք հայտնեց, որ այդ մտա­վոր ժառանգությունը Դաշնակցության գաղա­փա­րա­խո­սության շրջա­նա­կում վերածվել է պաթո­սի։ Նա շեշտեց, որ սա իր՝ որպես մտա­վո­րա­կա­նի կարծիքն է և չպետք է ընկալվի որպես քաղա­քա­կան գնա­հա­տա­կան ներկա կուսակցության վերա­բերյալ։

Բացատրե­լով «խաժա­մուժ» բառի կիրա­ռումը՝ Հակոբ Մովսե­սը նշեց, որ այն օգտա­գործել է ոչ թե քաղա­քա­կան ուժի, այլ կոնկրետ վարքագծի վերա­բերյալ՝ կապված ավտո­բուսում տեղի ունե­ցած միջա­դե­պի հետ, երբ, իր խոսքով, որոշ անձինք նեղել են վարորդին և ուղև­որնե­րին։

Իր հիմնա­կան ելույթում Մովսե­սը պատմությունը ներկա­յացրեց որպես «անամնեզ»՝ հիվանդության պատմություն, որը պահանջում է ախտո­րո­շում։ Նրա համոզմամբ՝ ստա­խո­սությունը պատմության մեջ փակում է բուժման հնա­րա­վո­րությունը, իսկ ճշմարտության որո­նումը կարող է ցավոտ լինել, սակայն անհրա­ժեշտ է։ Նա ասաց, որ վերջին 100–150 տարվա ընթացքում գաղա­փարնե­րը հաճախ համա­պա­տասխա­նեցվել են իրո­ղություննե­րին, ոչ թե հակա­ռա­կը։

Հակոբ Մովսե­սը հիշեցրեց, որ հայ ժողո­վուրդը պատմության ընթացքում բազմա­թիվ քննություններ է հանձնել, սակայն այսօր կանգնած է «պետա­կան քննության» առջև։ Նա ընդգծեց, որ «ինքնություն» բառը հաճախ է օգտա­գործվում, բայց նախ պետք է «ինքն» դառնալ։ Նրա համոզմամբ՝ խնդիրնե­րը բարձրա­ձայնե­լու համար ավե­լի մեծ խիզա­խություն է պահանջվում, քան դրանց պատասխա­նե­լու համար։

Մովսե­սը քննա­դա­տեց պատմության պաթե­տիկ, մոնումենտալ ընկա­լումը և նշեց, որ անհրա­ժեշտ է ախտո­րո­շել քաղա­քա­կան, հասա­րա­կա­կան և բարո­յա­կան մարմի­նը՝ ապա­հո­վե­լու ժողովրդի գոյությունը ոչ թե անցյա­լում, այլ ներկա­յում և ապա­գա­յում։ Նա ընդգծեց, որ հայ ժողո­վուրդն այսօր պետություն ունի, և հենց պետությունն է, որ կարող է ձևա­վո­րել ինքնություն և ամո­քել ողբերգություննե­րը։

Նրա համոզմամբ՝ անհրա­ժեշտ է վերլուծել հատկա­պես վերջին երկուսուկես դարի պատմությունը՝ առանց արտա­քին մեղա­վորնե­րով սահմա­նա­փակվե­լու։ Նա հիշեցրեց Թումանյա­նի խոսքը, որ երկի­րը «թե դրսից և թե ներսից» է քանդվել, և կոչ արեց բաց խոսել նաև ներքին պատճառնե­րի մասին։

Պատգա­մա­վորնե­րի հարցե­րին պատասխա­նե­լիս Հակոբ Մովսե­սը նշեց, որ իր վերլուծություննե­րը կարող են վիճարկվել պատմա­բաննե­րի կողմից, ինչը բնա­կան է համա­րում։ Նա ընդունում է, որ օրենքը պետք է հավա­սար լինի բոլո­րի համար և իր պաշտո­նը ենթադրում է սահմա­նա­փա­կումներ, սակայն կարծում է, որ չի անցել կոռեկտության սահմաննե­րը, քանի որ խոսել է գաղա­փա­րա­խո­սություննե­րի, ոչ թե կոնկրետ կուսակցության ընթա­ցիկ գործունեության մասին։

Կոռուպցիա­յի կանխարգելման հանձնա­ժո­ղո­վի եզրա­կա­ցության վերա­բերյալ Մովսե­սը ասաց, որ այն մանրա­մասն կարդա­ցել է, բազմա­թիվ կետե­րի հետ համա­ձայն չէ, սակայն ընդունել է ի գիտություն։ Նրա կարծի­քով՝ կոռեկտության և զսպվա­ծության սահմաննե­րի մեկնա­բա­նությունը կարող է տարբեր լինել։

Պատգա­մա­վորնե­րից մեկի դիտարկմա­նը, թե իր արտա­հայտություննե­րը վիրա­վո­րա­կան են եղել, Մովսե­սը պատասխա­նեց, որ չի ցանկա­ցել որևէ մեկին անձնա­կա­նո­րեն վիրա­վո­րել և խոսել է գաղա­փարնե­րի մասին։ Նա կրկին ընդգծեց, որ Դաշնակցությունը չի ատում և չի համա­րում թշնա­մի ուժ։

Հարցին՝ արդյոք որևէ քաղա­քա­կան կուսակցություն պետք է արգելվի, Հակոբ Մովսե­սը պատասխա­նեց, որ պետությունում քրեա­կան ոլորտից դուրս ոչինչ չպետք է արգելվի։ Նա հիշեցրեց, որ նախկի­նում ևս նման դիրքո­րո­շում է ունե­ցել։

Դաշնակցության ներկա դերի մասին հարցին Մովսե­սը նշեց, որ բոլոր քաղա­քա­կան ուժե­րը, հատկա­պես պատմա­կան մեծ անցյալ ունե­ցողնե­րը, պետք է գաղա­փա­րա­խո­սա­կան ադապտա­ցիա իրա­կա­նացնեն ժամա­նա­կա­կից պայմաննե­րին։ Նրա համոզմամբ՝ Դաշնակցությունը պետք է ամբողջությամբ հարմա­րեցնի իր գաղա­փա­րա­խո­սությունը այսօրվա իրո­ղություննե­րին և ակտիվ մասնակցի պետա­կան կառուցմա­նը։

Խորհրդա­րա­նում տեղի ունե­ցած բախումնե­րի մասին հարցին նա ասաց, որ ընդդի­մությունը պետքէ լինի իշխա­նության հակակշիռն ու վերահսկող գործո­նը, այլ ոչ թե ներքաշվի անպտուղ բանա­վե­ճե­րի մեջ։

Եզրա­փա­կե­լով՝ Հակոբ Մովսե­սը նշեց, որ իր համոզմունքնե­րը երբևէ չեն ազդել հանձնա­ժո­ղո­վում իր որո­շումնե­րի օբյեկտի­վության վրա։ Նրա խոսքով՝ հանձնա­ժո­ղո­վը գործում է օրենքի շրջա­նակնե­րում, և ինքը չի կատա­րել որևէ հակաօ­րի­նա­կան քայլ։

Ելույթի ամբողջա­կան տեսագրությունը՝

Առնչվող Հոդվածներ