26.5 C
Yerevan

ՀՅԴ‑ն Կրա­կեց Իր Ոտքին

ՈՒրեմն ի՞նչ պատա­հեց այդ կուսակցությա­նը։ Ինչո՞վ կարող է հպարտա­նալ ՀՅԴ‑ն Հայաստա­նում վերջին 5, տասը, քսան տարում։ Ոչ մի բանով։ Դաշնակցությունը բացի երգե­լուց, գոռգո­ռա­լուց ու թուրքե­րի պատկե­րով վախեցնե­լուց, այլևս ոչինչ չի արել։ Արա­ծը եղել է իշխա­նություննե­րի թևի տակ տաք տեղա­վորվելն ու իբր ներսից բարե­փո­խե­լը ու շարքերն էլ միամտա­բար հավա­տա­ցել ու երևի շարունա­կում են հավա­տալ, որ ՀՅԴ‑ն այնքան անձնա­զոհ է, որ պաշտոն է վերցնում, որ չար ու վատ իշխա­նություննե­րին ներսից փոխի։

Մեր Ուղին

Երեկ ՀՌՀ անդամ Հակոբ Մովսե­սին իր լիա­զո­րություննե­րից զրկե­լու «Հայաստան» խմբակցության, մասնա­վո­րա­պես ՀՅԴ անդամնե­րի կողմից ձեռնարկված նախա­գի­ծը ոչ միայն տապալվեց, այլև, ինչպես նշեց ՔՊ անդամ Թագուհի Ղազարյա­նը, վերածվեց ՀՅԴ հոգե­հանգստի կազմա­կերպման։ ՀՅԴ-ին հասցեին ՔՊ պատգա­մա­վորնե­րը բավա­կան կոշտ, երբեմն էլ ծաղրա­կան ու հեգնա­կան տոնով ելույթ ունե­ցան։ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյա­նի ելույթն էլ նոր սրա­խո­սություննե­րի առիթ տվեց, երբ նա նորից սկսեց խոսել այն մասին, որ իրենց դեմ կայսրություններն են պայքա­րել ու հիմա արխի­վացված են ու նա մեղադրեց, որ իրենց շարքե­րում Հովհաննես Թումանյան ու Ավե­տիք Իսա­հակյան են եղել, ՔՊ‑ն ո՞վ է որ իրենց դեմ պայքա­րի։ Նրան էլ հակա­դարձե­ցին, որ եթե հիշում են Թումանյա­նին ու Իսա­հակյա­նին, ապա թող հիշեն Շիրվանզա­դեին, ՆԺդե­հին կամ այլ մեծե­րի, ովքեր խստա­գույնս քննա­դա­տել են ՀՅԴ-ին։

ՀՌՀ անդամ Հակոբ Մովսե­սի խոսքե­րը քիչ թե շատ սթափ վիճա­կում լսե­լու և մտա­վո­րա­կա­նին որպես մտա­վո­րա­կան պատասխա­նե­լու փոխա­րեն ՀՅԴ‑ն կրա­կեց իր իսկ ոտքին՝ հնա­րա­վո­րություն տալով ՀՅԴ-ին նվաստա­ցուցիչ մակարդա­կի ծաղրե­լու։ Դաշնա­կա­ցա­կաննե­րը հավա­նա­բար կրկին չեն ընդունի այն փաստը որ իրենք կուսակցությանն այնպի­սի անմխի­թար վիճա­կում են դրել, որ ցանկա­ցած քիչ թե սթափ միտք ունե­ցող մարդ կարող է այդպես ծաղրել։ Դաշնակցա­կաննե­րը իրենք իրենց հարցրե՞լ են, թե ո՞րն է պատճա­ռը, որ ՔՊ հասա­րակ պատգա­մա­վորնե­րը կարո­ղա­նում են այդպես սուր ու հեգնա­կան տոնով հատ-հատ կուսակցության «դեմքին շպրտել» նրանց անթիվ սխալնե­րը։ Հավա­նա­բար ոչ։ ՀՅԴ‑ն իրեն հակա­դարձող ցանկա­ցած մեկին թուրք է անվա­նում ու դրա­նով իսկ բավա­րարվում։ 

Հավա­նա­բա­րար ՀՅԴ-ում չեն էլ ուզում մտա­ծել, թե այդ ինչպե՞ս է պատա­հել, որ իրենց իսկ բնո­րո­շած «կայսրություննե­րի դեմ պայքա­րած» կուսակցությունը իր միակ զենքը դարձրել է այս ու այն կողմ «թուրք» բառը վիրա­վո­րե­լը։ Այդ ինչպե՞ս է պատա­հել, որ «Մահ կամ Ազա­տություն» ՀՅԴ‑ն դեմ էր 1990-ականնե­րին Հայաստա­նի անկա­խացմա­նը, այդ ինչպե՞ս է պատա­հել, որ «Միացյալ ու Ազատ Հայաստան» քարո­զող ՀՅԴ‑ն ունի 55 շրջա­բե­րա­կա­նը, որտեղ շատ հանգիստ տոնով քննարկում է, թե ինչ միջոցնե­րով կարե­լի է Մեղրին փոխա­նա­կել Լաչի­նի հետ, կամ էլ մեկ այլ 004 շրջա­բե­րա­կա­նը, որտեղ էլի հանգիստ քննարկում են ՀՀ անկա­խությունը սակարկե­լու հարցը։

Հակոբ Մովսեսն ասում էր, որ ժողո­վուրդը 60 տարի սպա­սել է ՀՅԴ-ին, բայց այդ ո՞վ եկավ ՀՅԴ անունով, աղա­վա­ղեց ու այլա­սե­րեց կուսակցությանն այնպես, որ վերջինս իր ուժե­րով 5 տոկոս քվե չի կարո­ղա­նում ստա­նալ։ Այդ ովքե՞ր ՀՅԴ անունից գործե­ցին վերջին 30 տարում, որ հասա­րա­կության մեջ ՀՅԴ անունն այդպես կատե­գո­րիկ կերպով ընկավ։ Եվ մի՞թե Արմեն Ռուստամյա­նը ինքն իր խոսքին հավա­տում է, երբ ասում էր, որ ՀՅԴ‑ի շարքե­րում Հովհաննես Թումանյան ու Իսա­հակյան են եղել, նշա­նա­կում է իրենց դեմ չպետք է պայքա­րել, չի կարե­լի պայքա­րել։ Նույն տրա­մա­բա­նությամբ կարե­լի էր 2020թ․ ադրբե­ջանցի­նե­րի երե­սին գոռալ, որ հայ ժողովրդի շարքե­րում Տիգրան Մեծ ու Նարե­կա­ցի է եղել, այդ ինչպե՞ս են ադրբե­ջանցի­նե­րը հանդգնում ձեռք բարձրացնել հայի վրա։ 

Սա զավեշտ չէ, ոչ էլ ծաղր, սա խորը մտա­հո­գություն է առ այն, որ ՀՅԴ‑ն ոչ միայն կորցրել է իրա­կա­նության զգա­ցումը, այլև ապրում է այդ իրա­կա­նության զգա­ցումից դուրս, իր պատվի պահա­պաններ է կարգում միայն իր անցյա­լը։ Այո՛, եղել են Թումանյան ու Իսա­հակյան, բայց չէ՞ որ Հակոբ Մովսե­սը Դաշնակցության գաղա­փա­րի ու Թումանյա­նի վրա չէր հարձակվել։ Իսկ ո՞ւր են ժամա­նա­կա­կից թումանյաններն ու իսա­հակյաննե­րը ՀՅԴ շարքե­րում։ Իր անցյա­լի մտա­վո­րա­կաննե­րով հպարտա­ցող ՀՅԴ‑ի մտա­վո­րա­կա­նությունն ո՞ւր է, ովքե՞ր են։ Ու մի՞թե Ռուսատմյա­նը կարծում է, որ ՀՅԴ‑ն է Հովհաննես Թումանյա­նին դարձրել Հովհաննես Թումանյան։ Մի՞թե Ռուստամյա­նի մտքով չի անցնում, որ Թումանյանն է իր հեղի­նա­կությամբ բարձրացրել ՀՅԴ անունը ու մտել է ՀՅԴ շարքեր, որովհետև այն ժամա­նակ ՀՅԴ‑ն իրա­կան էր։ Իսկ ինչո՞ւ այսօր մարդիկ հերթ չեն կանգնում դաշնակցա­կան դառնա­լու համար։ Ինչո՞ւ ՀՅԴ‑ն չունի այն էլե­գանտ մտա­վո­րա­կա­նությունը, որ կարող է ցանկա­ցած կուսակցության ու նունիսկ հասա­րա­կության զարդա­րել։ 

Որովհետև ՀՅԴ‑ն այլևս ՀՅԴ չէ։ Ամեն ինչ է, բայցի ՀՅԴ լինե­լուց։ Տխուր է, բայց ճշմարտություն է նաև այն, որ ՀՅԴ‑ն այսօր իրոք «Սարո­յան եղբայրներ» ֆիլմի Հայկին է սկսել նմանվել, մինչդեռ բոլորս միշտ ՀՅԴ‑ն նույնացրել ենք Գևորգի հետ։ 

ՈՒրեմն ի՞նչ պատա­հեց այդ կուսակցությա­նը։ Ինչո՞վ կարող է հպարտա­նալ ՀՅԴ‑ն Հայաստա­նում վերջին 5, տասը, քսան տարում։ Ոչ մի բանով։ Դաշնակցությունը բացի երգե­լուց, գոռգո­ռա­լուց ու թուրքե­րի պատկե­րով վախեցնե­լուց, այլևս ոչինչ չի արել։ Արա­ծը եղել է իշխա­նություննե­րի թևի տակ տաք տեղա­վորվելն ու իբր ներսից բարե­փո­խե­լը ու շարքերն էլ միամտա­բար հավա­տա­ցել ու երևի շարունա­կում են հավա­տալ, որ ՀՅԴ‑ն այնքան անձնա­զոհ է, որ պաշտոն է վերցնում, որ չար ու վատ իշխա­նություննե­րին ներսից փոխի։ 

ՀՅԴ ամեն հրա­պա­րա­կա­յին նման քայլը միայն բախվում է տապալման ու հերթա­կան ծաղրի ալիքն է բարձրացնում։ Հակոբ Մովսե­սին չէր կարե­լի նման մեղադրանքով դիմել, թեկուզ այն բանի համար, որ վերջինս, ըստ էության հայ հասա­րա­կությա­նը գերմա­նա­կան դասա­կան փիլի­սո­փա­յությա­նը ծանո­թացնող այն բացա­ռիկ մարդն է, ով կարո­ղա­ցել է բնօ­րի­նա­կից Նիցշե թարգմա­նել։ Քանի՞սը կարող են ոչ միայն կարդալ, այլև հասկա­նալ, իսկ հետո այնպես թարգմա­նել, որ հայե­րե­նով ևս այն հասկա­նա­լի լինի։ 

Մեղքը Հակոբ Մովսե­սի­նը չէր, այլ ՀՅԴ-ինն էր, որ որևէ լուրջ բան օրա­կարգ բերել չկա­րո­ղա­նա­լու պատճա­ռով ընկավ սովո­րա­կան խարդա­վանքնե­րի հետև­ից ու փոխա­րե­նը միայն խայտա­ռակ եղավ։

Հիմա հավա­նա­բար ՀՅԴ գրա­սենյակնե­րում ամե­նա­վերջին հայհո­յանքներն են ուղղում թե՛ Հակոբ Մովսե­սի, թե՛ իշխա­նություննե­րի հասցեին ու թե առհա­սա­րակ իրենց քննա­դա­տողնե­րին, բայց դա այլևս կարև­որ չէ, որովհետև դա որևէ կերպ չի փոխում իրա­վի­ճա­կը։ Որովհետև ՀՅԴ‑ն շարունա­կում է մերժված մնալ։ Բավ է չարա­շա­հել ՀՅԴ ֆիդա­յա­կան անցյալն ու Առա­ջին Հանրա­պե­տության զոհո­ղություննե­րը։ Նրանց հանդեպ բոլո­րի հարգանքը մնում է բարձր ու կայուն։ ՀՅԴ‑ի պատմա­կան անցյա­լի լավը հարգում ու սիրում են բոլո­րը, իսկ վրի­պումնե­րի ու թերություննե­րի մասին խոսե­լիս պետք չէ նման ցավա­գին կերպով անհանգստա­նալ։

ՀՅԴ‑ն ի՞նչ է պատրաստվում անել ապա­գա­յում։ Բացի հայհո­յե­լուց ու սրան-նրան «թուրք» անվա­նե­լուց։ 2026թ‑ի ընտրություննե­րին նորից Քոչարյա­նի թևի տա՞կ են աշխա­տե­լու ու դա արդա­րացնեն հերթա­կան անհասկա­նա­լի բառե­րով, նոր շրջաբերականնե՞ր են ի հայտ գալու։ ՀՅԴ‑ն ինչո՞ւ է շարունա­կում իր տակ նոր ռումբեր դնել։ Մի՞թե հայ ժողովրդի ազա­տագրության համար երդում տված ուժն այնպես է զառա­մել, որ ինքն էլ իրեն հաշիվ չի տալիս, թե ինչով է զբաղված ու թույլ է տալիս, որ մի քանի պատգա­մա­վոր այդպես կարո­ղա­նան իրեն խայտա­ռա­կել։

Մեր Ուղին

Առնչվող Հոդվածներ