25 C
Yerevan

Տնտե­սա­կան Զգա­լի Աճ Է Սպասվում

Նույնիսկ AI գործա­րա­նի կառուցման փուլում, դեռ ծառա­յություններ չմա­տուցե­լով, ներդրումը կմտնի ՀՆԱ‑ի «հիմնա­կան միջոցնե­րի համա­խառն կուտա­կում» բաղադրիչ և ինքնին կարող է ապա­հո­վել երկնիշ տնտե­սա­կան աճ։ 

Հայկազ Ֆանյան

Հայաստա­նի հանրա­յին ռադիոն զրուցել է «Աքսես» վերլուծա­կան կենտրո­նի ղեկա­վար Հայկազ Ֆանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի տնտե­սության համար բացա­ռիկ նշա­նա­կություն ունե­ցող միլիարդա­վոր դոլարնե­րի հասնող ներդրումա­յին ծրագրե­րը, որոնք կարող են արմա­տա­պես փոխել երկրի զարգացման տեմպե­րը։ Տնտե­սա­գետ Հայկազ Ֆանյա­նը մանրա­մասնում է, որ հատկա­պես Firebird‑ի արհեստա­կան բանա­կա­նության կենտրո­նի և միջուկա­յին էներգե­տի­կա­յի նախագծե­րը ունակ են ապա­հո­վել երկնիշ տնտե­սա­կան աճ՝ շնորհիվ կապի­տա­լի կուտակման և բարձր տեխնո­լո­գիա­կան ծառա­յություննե­րի արտա­հանման։

Հայկազ Ֆանյա­նը նշեց, որ խոսքը գնում է աննա­խա­դեպ մեծ ներդրումնե­րի մասին։ Նրա խոսքով՝ մինչ այժմ Հայաստա­նում առանձին նախագծով ամե­նա­խո­շոր ներդրումը եղել է օդա­նա­վա­կա­յա­նի նախա­գի­ծը՝ մոտ 500–600 մլն դոլար, մինչդեռ այժմ արդեն խոսվում է մի քանի միլիարդնե­րի մասին։ Ընդհա­նուր հաշվարկով հնա­րա­վոր է մոտ 9 մլրդ դոլա­րի ներդրում՝ շուրջ 5 մլրդ միջուկա­յին տեխնո­լո­գիա­կան ուղղությամբ և մոտ 4 մլրդ՝ արհեստա­կան բանա­կա­նության գործա­րա­նի կառուցման ծրագրով։ Տնտե­սա­գե­տը հատկա­պես զարմա­ցած է AI գործա­րա­նի ներդրումա­յին ծրագրե­րից՝ ընդգծե­լով, որ նման ծավա­լի նախա­գի­ծը դժվար թե իրա­կա­նացվի միայն տեղա­կան միջոցնե­րով, և հավա­նա­կան է ներգրավվեն ամե­րիկյան ներդրողներ ու խոշոր ներդրումա­յին ֆոնդեր։

Միա­ժա­մա­նակ նա նշեց, որ որո­շա­կի թերա­հա­վա­տո­րեն է վերա­բերվում ծրագրի ժամա­նա­կա­ցույցին մինչև 2026 թվա­կա­նի վերջ, քանի որ նման նախա­գի­ծը պահանջում է մեծ ենթա­կա­ռուցվածքներ՝ էներգե­տիկ հզո­րություններ, ինտերնե­տա­յին և մալուխա­յին ցանցեր, տեխնո­լո­գիա­կան միջա­վայր։ Նրա հաշվարկնե­րով՝ նախա­տեսվող GPU-ների շահա­գործման համար կարող է պահանջվել շուրջ 800 մլն կՎտժ էլեկտրաէ­ներգիա, ինչը մոտա­վո­րա­պես Հայաստա­նի տարե­կան արտադրության շուրջ 10%-ն է։ Ֆանյա­նի կարծի­քով՝ տեխնի­կա­պես այդ հզո­րություննե­րը հնա­րա­վոր է ապա­հո­վել, օրի­նակ՝ չօգտա­գործվող կամ թերբեռնված էներգաբլոկնե­րի հաշվին, սակայն ինքնարժե­քը կարող է բարձր լինել։

Անդրա­դառնա­լով ենթա­կա­ռուցվածքա­յին ծրագրե­րին՝ Ֆանյա­նը ասաց, որ տարբերգ նահա­տա­կաննե­րով Մեղրիի հատվա­ծում երկա­թուղու ներդրումը նախկի­նում գնա­հատվել է մոտ 300 մլն դոլար, իսկ այժմ՝ շուրջ 350 մլն։ Եթե ավե­լացվի նաև մոտ 42–43 կմ ավտո­ճա­նա­պարհի կառուցումը և այլ պահանջներ, ապա ընդհա­նուր ներդրումնե­րը կարող են հասնել մոտ 600 մլն դոլա­րի։

Տնտե­սա­գե­տը կարծում է, որ եթե դիտարկվի մոտ 10 տարվա հեռանկար (նոր ատո­մա­կա­յա­նի կառուցման ժամկե­տը հաշվի առնե­լով), ապա Հայաստա­նը կարող է սպա­սել շուրջ 9.5 մլրդ դոլա­րի ներդրում։

Տնտե­սա­գե­տը բացատրեց նաև տնտե­սա­կան աճի հնա­րա­վոր ազդե­ցությունը․ ըստ նրա՝ նույնիսկ AI գործա­րա­նի կառուցման փուլում, դեռ ծառա­յություններ չմա­տուցե­լով, ներդրումը կմտնի ՀՆԱ‑ի «հիմնա­կան միջոցնե­րի համա­խառն կուտա­կում» բաղադրիչ և ինքնին կարող է ապա­հո­վել երկնիշ տնտե­սա­կան աճ։ Հետա­գա­յում, երբ սկսվի ծառա­յություննե­րի արտա­հա­նումը, դա ևս կնպաստի աճին, թեև միայն ծառա­յություննե­րի հաշվին նույնպի­սի բարձր աճ չի լինի։ Նա կարծում է, որ տնտե­սա­կան աճի պոտենցիա­լը ներկա­յիս մոտ 5–5.5%-ից կարող է բարձրա­նալ։

Խոսե­լով տնտե­սության կառուցվածքա­յին փոփո­խություննե­րի մասին՝ Ֆանյա­նը նշեց, որ նման խոշոր տեխնո­լո­գիա­կան նախագծե­րը կարող են ստեղծել «գրա­վի­տա­ցիոն էֆեկտ»․մեծ հաշվո­ղա­կան կենտրոննե­րի առկա­յությունը կբարձրացնի երկրի գրավչությունը այլ ներդրողնե­րի համար և կուժե­ղացնի Հայաստա­նի դիրքը տեղե­կատվա­կան տեխնո­լո­գիա­նե­րի ոլորտում։ Սակայն նա զգուշացրեց, որ զբաղվա­ծության ազդե­ցությունը սահմա­նա­փակ կլի­նի, քանի որ նման կենտրոննե­րում շահա­գործման փուլում աշխա­տա­կիցնե­րի թիվը մեծ չէ։

Ֆանյա­նը նաև նշեց, որ բյուջե­տա­յին անմի­ջա­կան եկա­մուտնե­րի աճը կարող է սահմա­նա­փակ լինել, քանի որ ծառա­յություննե­րի արտա­հա­նումը հաճախ ազատված է ԱԱՀ-ից, իսկ մեծ ներդրումնե­րի դեպքում առա­ջին տարի­նե­րին շահութա­հարկը կարող է նվազ լինել՝ «զսպա­նա­կի» պատճա­ռով։ Նրա դիտարկմամբ՝ առա­վել զգա­լի կարող են լինել երկրորդա­յին ազդե­ցություննե­րը՝ օրի­նակ՝ էլեկտրաէ­ներգիա արտադրող ընկե­րություննե­րի լրա­ցուցիչ հարկա­յին վճա­րումնե­րը։ Նման ծրագրե­րը կարող են բարե­լա­վել Հայաստա­նի միջազգա­յին իմի­ջը, բարձրացնել ներդրումա­յին գրավչությունը, նվա­զեցնել ռիսկայնության ընկա­լումը և նույնիսկ նպաստել եվրա­բոնդե­րի եկամտա­բե­րության նվազմա­նը։ Նա այս գործընթացնե­րը բնութագրեց որպես «խաղա­ղության դիվի­դենդնե­րի» դրսև­ո­րումներ։

Տնտե­սա­կան աճի ընթա­ցիկ կանխա­տե­սումնե­րի մասին խոսե­լով՝ Ֆանյա­նը նշեց, որ իր սպասումները2025 թվա­կա­նի համար ավե­լի բարձր են, քան մոտ 6% պաշտո­նա­կան գնա­հա­տա­կա­նը, և կարծում է, որա­ճը կարող է գերա­զանցել ինչպես տեղա­կան, այնպես էլ միջազգա­յին կանխա­տե­սումնե­րը։ Նա ընդգծեց, որ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի ազդե­ցությունը դեռ առկա է, բայց աստի­ճա­նա­բար նվա­զում է։

Սահմաննե­րի հնա­րա­վոր բացման ազդե­ցության մասին տնտե­սա­գե­տը նշեց, որ դա կարև­որ է ոչ միայն երկկողմ առևտրի համար, այլ նաև տարանցիկ հնա­րա­վո­րություննե­րի՝ հայկա­կան արտադրանքը այլ շուկա­ներ ավե­լի մատչե­լի հասցնե­լու և ներմուծումնե­րը դիվերսիֆի­կացնե­լու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ առանց հայ-թուրքա­կան սահմա­նի բացման դժվար է խոսել լիարժեք տնտե­սա­կան դիվերսիֆի­կա­ցիա­յի մասին, քանի որ բարձր տրանսպորտա­յին ծախսե­րը նվա­զեցնում են հայկա­կան ապրանքնե­րի մրցունա­կությունը։

Թվա­յին գնա­հա­տա­կան տալու հարցում Ֆանյա­նը նշեց, որ կոնկրետ հաշվարկներ չունի, սակայն տեսնում է առևտրի պոտենցիալ տարբեր ուղղություննե­րով՝ օրի­նակ էլեկտրաէ­ներգիա­յի հնա­րա­վոր արտա­հա­նում Թուրքիա կամ որոշ հումքե­րի ներմուծում Ադրբե­ջա­նից՝ հետա­գա վերամշակմամբ և արտա­հանմամբ։ Նա հավե­լեց, որ ավե­լի մատչե­լի ներմուծումնե­րը կարող են բարձրացնել ընդհա­նուր բարե­կե­ցությունը, քանի որ խնայված միջոցնե­րը կուղղվեն այլ սպառման։

Վերջում Ֆանյա­նը նշեց, որ իրենց կենտրո­նը նախկի­նում ուսումնա­սի­րել է հայ-ադրբե­ջա­նա­կան առևտրի հնա­րա­վո­րություննե­րը և գնա­հա­տում է, որ պոտենցիա­լը զգա­լի է, թեև այս պահին կոնկրետ թվե­րը չի հիշում։ Նա հույս հայտնեց, որ 2026 թվա­կա­նին հնա­րա­վոր կլի­նի տեսնել նաև հակա­ռակ ուղղությամբ ապրանքնե­րի մատա­կա­րա­րում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ