26.5 C
Yerevan

Նրա Ֆենո­մե­նը Քաղա­քա­կան Սկզբունքայնության Եվ Մարդկա­յին Հանդուրժո­ղա­կա­նության Համա­տե­ղումն Էր

Արցա­խը չէ՞ր կորսվի, եթե ավե­լի քան քառորդ դար ԼՂՀ բարձրա­գույն իշխա­նությունը նրան չուրա­նար:

Վահրամ Աթա­նեսյան

Արթուր Մկրտչյա­նի ծննդյան օրն է: Ֆեյսբուքում գրա­ռումնե­րի եւ մեկնա­բա­նություննե­րի պակաս չկա: 

Նրան հանդի­պել եմ ԼՂԻՄ բնակչության լիա­զոր ներկա­յա­ցուցիչնե­րի համա­գումա­րում: 

Երբ ընտրվեց Գերա­գույն խորհրդի նախա­գահ, այցե­լե­ցի՝ շնորհա­վո­րե­լու:  Նրա գրա­սենյա­կը նախկին մարզգործկո­մի շենքում էր: Ստե­փա­նա­կերտում հոսանք, գազ չկար: Ցուրտ առանձնա­սենյա­կում նստած էր վերարկուով, ինչ-որ մեկը փայտի վառա­րանն էր խառնշտում: Անկա­խություն հռչա­կած երկրի բարձրա­գույն պաշտոնյա­յի սեղա­նին զինվո­րա­կան դաշտա­յին կապի սեւ հեռա­խո­սա­տուփ էր՝ սնուցիչ մարտկոցնե­րով:

Պատմե­ցի, թե անցած ընտրություննե­րում մրցա­կիցս ինչպես է «հաղթել»: Ցնցվեց, զայրա­ցավ: Առա­ջարկեց, որ ԿԸՀ-ին դիմում գրեմ: Հրա­ժարվե­ցի: Գիտեի, թե ով, ինչպես եւ ինչու է կազմա­կերպել «ընտրությունը»: Անկեղծո­րեն ասա­ցի, որ եթե ընտրվեի ես, իր օգտին չէի քվեարկի: «Ինչու՞»,- հարցրեց: Բացատրե­ցի: Կարճ լռությունից հետո ասաց. «Գուցե ճիշտ ես»: Հրա­ժեշտ տվե­ցի: Հետո երկու անգամ հեռա­խո­սազրույց եմ ունե­ցել հետը: Նրա ֆենո­մե­նը քաղա­քա­կան սկզբունքայնության եւ մարդկա­յին հանդուժո­ղա­կա­նության համա­տե­ղումն է, որ, գուցե, ողբերգության պատճառ դարձավ:

Տասնհինգ տարի ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր եմ եղել: Տարի­ներ երկու անգամ՝ ծննդյան եւ զոհվե­լու օրով, այցե­լել Արթուր Մկրտչյա­նի շիրմին: Եւ այդպես էլ չեմ հասկա­ցել, թե ո՞վ եւ ինչու՞ է մի արա­րո­ղա­կարգ սահմա­նել, երբ երկրի առա­ջին ղեկա­վա­րի հիշա­տա­կը պիտի Ազգա­յին ժողո­վի փոխնա­խա­գա­հի եւ մի քանի պատգա­մա­վո­րի մակարդա­կով հարգվի:

ԼՂՀ նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լուց հետո Արա­յիկ Հարությունյա­նը հարգանքի տուրք մատուցեց Արթուր Մկրտչյա­նի հիշա­տա­կին: Աղե­տա­լի պատե­րազմից, երեւի, մեկ ամիս առաջ նա Արթուր Մկրտչյա­նին արժա­նացրեց Արցա­խի հերո­սի կոչման:

Ինչու՞ այդքան ուշա­ցած:

Արցա­խը չէ՞ր կորսվի, եթե ավե­լի քան քառորդ դար ԼՂՀ բարձրա­գույն իշխա­նությունը նրան չուրա­նար:

ՀՅԴ‑ն ինչու՞ չպանծացրեց Արթուր Մկրտչյա­նին: Գուցե նրա համար, որ Արթուր Մկրտչյա­նը կուսակցա­կան ծայրա­հե­ղա­կա­նությունը եւ քաղա­քա­կան սթա­փությունը փորձում էր մարմնա­վո­րել ԼՂՀ‑ո՞վ:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ