16.4 C
Yerevan

Հայաստա­նի Տնտե­սա­կան Հնա­րա­վո­րություննե­րը

Նույնիսկ եթե սկզբում վերա­կանգնվեն միայն առանձին կարճ հատվածներ՝ կապը տեխնի­կա­պես վերա­գործարկե­լու համար, դա կլի­նի առա­ջին քայլը։ Առաջնա­հերթ պետք է կապի­տալ վերա­նո­րոգվի Երև­ան-Երասխ-Գյումրի ուղղությունը, ապա աստի­ճա­նա­բար մյուս հատվածնե­րը՝ դեպի Վրաստան և Իջև­ան-Հաղարծին հատվա­ծում սողանքա­յին խնդիրնե­րով վնասված գծե­րը։

Հայկ Գևորգյան

1inTV‑ն զրուցել է Ազգա­յին ժողո­վի նախկին պատգա­մա­վոր, տնտե­սա­կան վերլուծա­բան Հայկ Գևորգյա­նի հետ։ Զրույցի ընթացքում մի շարք քաղա­քա­կան և տնտե­սա­կան խորքա­յին վերլուծություններներ են կատարվում, որտեղ առանցքա­յին տեղ է զբա­ղեցնում Հայաստա­նի երկա­թուղա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի վերա­կանգնումը և դրա աշխարհքա­ղա­քա­կան նշա­նա­կությունը։ Հայկ Գևորգյանն անդրա­դառնում է ռուսա­կան կոնցե­սիոն կառա­վարման ֆինանսա­կան խնդիրնե­րին և տարա­ծաշրջա­նա­յին կոմունի­կա­ցիա­նե­րի ապաշրջա­փակման տնտե­սա­կան հեռանկարնե­րին։

Հայկ Գևորգյա­նը նշեց, որ տարա­ծաշրջա­նա­յին երկա­թուղա­յին նախագծե­րը պետք է դիտարկել ոչ միայն որպես ֆինանսա­կան, այլ նաև ռազմա­վա­րա­կան ու քաղա­քա­կան գործընթացներ։ Նրա կարծի­քով՝ TRIPP‑ն ընդա­մե­նը խոշոր ենթա­կա­ռուցվածքա­յին ծրագրի մի հատված է, և պարզունակ պատկե­րա­ցումը, թե այն միայն Ադրբե­ջա­նի ներքին կապն է ապա­հո­վե­լու, չի համա­պա­տասխա­նում իրա­կա­նությա­նը։ Գևորգյա­նը դիտարկում է, որ նման ճանա­պարհի համար հսկա­յա­կան ներդրումներ չէին արվի, եթե այն չլի­ներ ավե­լի լայն տարա­ծաշրջա­նա­յին լոգիստիկ համա­կարգի մաս։

Տնտե­սա­գե­տը շեշտեց, որ Հայաստա­նի համար կարև­որ է ամբողջ երկա­թուղա­յին ցանցի արդիա­կա­նա­ցումը, քանի որ ներկա­յիս վիճա­կը տեխնի­կա­պես անբա­վա­րար է․արագությունները ցածր են, կառա­վարման ու ավտո­մա­տացման համա­կարգե­րը հնա­ցած, ենթա­կա­ռուցվածքնե­րը՝ մաշված։ Նրա խոսքով՝ սահմաննե­րի բացումից և բեռնա­փո­խադրումնե­րի աճից հետո կարե­լի է ասել, թե Հայաստա­նը փաստա­ցի լիարժեք գործող երկա­թուղի չունի, և պահանջվե­լու են ոչ թե տասնյակ միլիոններ, այլ տարի­նե­րի ընթացքում միլիարդա­վոր ներդրումներ։

Հայկ Գևորգյա­նը նաև նշեց, որ ռուսա­կան կոնցե­սիոն համա­կարգի շարունա­կությունը կախված է Ռուսաստա­նի ֆինանսա­կան հնա­րա­վո­րություննե­րից։ Նա ասաց, որ ռուսա­կան երկա­թուղի­նե­րի մայր ընկե­րությունը ծանր ֆինանսա­կան վիճա­կում է, ունի մեծ վնասներ և արդեն սկսել է վաճա­ռել որոշ ակտիվներ։ Այդ պատճա­ռով, նրա դիտարկմամբ, նույնիսկ ցանկության դեպքում Ռուսաստա­նին դժվար կլի­նի մեծ ներդրումներ անել Հայաստա­նի երկա­թուղում։ Տնտե­սա­գե­տը կարծում է, որ ամե­նա­հա­վա­նա­կան տնտե­սա­կան լուծումը կարող է լինել կոնցե­սիա­յի վաճառքը, ինչը թույլ կտա ռուսա­կան կողմին միջոցներ ստա­նալ, թեև հարցը նաև քաղա­քա­կան նշա­նա­կություն ունի՝ տարա­ծաշրջա­նում ներկա­յությունը պահպա­նե­լու տեսանկյունից։

Գևորգյա­նը ընդգծեց, որ նույնիսկ եթե սկզբում վերա­կանգնվեն միայն առանձին կարճ հատվածներ՝ կապը տեխնի­կա­պես վերա­գործարկե­լու համար, դա կլի­նի առա­ջին քայլը։ Նրա կարծի­քով՝ առաջնա­հերթ պետք է կապի­տալ վերա­նո­րոգվի Երևան–Երասխ-Գյումրի ուղղությունը, ապա աստի­ճա­նա­բար մյուս հատվածնե­րը՝ դեպի Վրաստան և Իջև­ան-Հաղարծին հատվա­ծում սողանքա­յին խնդիրնե­րով վնասված գծե­րը։ Նա համոզված է, որամբողջ համա­կարգը պետք է աշխա­տի նույն որա­կա­կան մակարդա­կով, քանի որ դանդաղ ու մասնա­կի լուծումնե­րը տնտե­սա­կան իմաստ չունեն։

Տնտե­սա­կան վերլուծա­բա­նը բացատրեց նաև, թե ինչու է Հարա­վա­յին Կովկա­սը կարև­որ Կենտրո­նա­կան Ասիան Եվրո­պա­յին կապե­լու համար։ Նրա խոսքով՝ հյուսի­սում Ռուսաստանն է, հարա­վում՝ Իրա­նը և Աֆղանստա­նը, իսկ իրա­կան գործնա­կան ուղին անցնում է հենց այս տարա­ծաշրջա­նով։ Այս պայմաննե­րում Հայաստա­նը մրցակցում է Վրաստա­նի հետ տարանցի­կության ոլորտում, և կոնցե­սիոն կառա­վարման փոփո­խությունը կարող է բարձրացնել հայկա­կան երկա­թուղու մրցունա­կությունը։

Հայկ Գևորգյա­նը նշեց, որ անհրա­ժեշտ է նաև հասկա­նալ նախկի­նում հայտա­րարված ներդրումնե­րի իրա­կան չափը՝ անցկացնե­լով օպե­րա­ցիոն աուդիտ, որովհետև ներկա­յիս տեխնի­կա­կան վիճա­կը, նրա կարծի­քով, չի համա­պա­տասխա­նում հայտա­րարված ծախսե­րին։ Նա չի բացա­ռում, որ կառա­վա­րումը կարող է ժամա­նա­կա­վո­րա­պես վերցնել պետությունը, բարե­փո­խումներ անել և հետո փոխանցել մասնա­գի­տացված միջազգա­յին ընկե­րության։

Տնտե­սա­գե­տը կարծում է, որ Հայաստա­նը պետք է շահագրգռված լինի հնա­րա­վո­րինս շատ տարանցիկ բեռնե­րի, ուղև­որնե­րի ու ենթա­կա­ռուցվածքնե­րի անցմամբ իր տարածքով, քանի որ դա տնտե­սա­կան աճի ակնհայտ գործոն է։ Նրա դիտարկմամբ՝ նաև ապա­գա­յում հնա­րա­վոր է, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի նմա­նա­տիպ գյուղ մթերքնե­րը համա­տեղ մեծ ծավալնե­րով արտա­հանվեն Եվրո­պա՝ ձևա­վո­րե­լով միասնա­կան շուկա­յի առա­ջարկ, ինչը կուժե­ղացնի մրցունա­կությունը։

Գևորգյա­նը հավե­լեց, որ սահմաննե­րի բացման հետկապված վախե­րը՝ թուրքա­կան ապրանքնե­րի կամ կապի­տա­լի ներհոսքի մասին, չափա­զանցված են։ Նրա խոսքով՝ իրա­վա­կան, մաքսա­յին և վերահսկո­ղա­կան մեխա­նիզմնե­րը թույլ են տալիս կառա­վա­րել թե՛ ապրանքնե­րի, թե՛ մարդկանց հոսքը, իսկ իրա­կան փոփո­խությունը հիմնա­կա­նում այն կլի­նի, որ ներմուծման մաքսա­տուրքը անմի­ջա­պես կմտնի Հայաստա­նի բյուջե՝ միջանկյալ երկրնե­րի փոխա­րեն։

Վերջում Հայկ Գևորգյա­նը նշեց, որ այս գործընթացնե­րը չեն կարող արագ արդյունք տալ․դրանք տարի­նե­րի աշխա­տանք են պահանջում, և անհրա­ժեշտ է գործել հանգիստ, հետև­ո­ղա­կան ու ռազմա­վա­րա­կան մտա­ծո­ղությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ