26.5 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Հստակ ասում է, որ այդ վարկա­նի­շը ոչ այնքան ներհա­յաստանյան առումով է անհանգստացնող, այլ՝ միջազգա­յին եւ մակա­բերվում է, որ քիուեսթյան «փաթե­թին» հակադրվե­լու դեպքում Դաշնակցությունը կենթարկվի «համընդհա­նուր եւ համա­տա­րած հալա­ծանքնե­րի»:  

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 19 

ՀՅԴ Բյուրո­յի առ 2001թ. ապրիլ 16 «Շրջա­բե­րա­կա­նի» հավելվա­ծա­յին մասում առկա է մի չափա­զանց կարեւոր հարցադրում: Քննարկե­լով ԼՂ կարգա­վորման քիուեսթյան «փաթե­թին» համա­ձայնություն չտա­լու դեպքում Դաշնակցությա­նը սպասվող փորձություննե­րի խնդի­րը, տեքստի հեղի­նա­կա­նե­րը նաեւ մտա­հո­գություն են հայտնել, թե կուսակցությունը նման դիրքո­րոշմամբ կարող է «շրջա­նա­ռության դնել» իր մասին «դեռեւս առկա տեռո­րիստա­կան ծայրա­հե­ղա­կան իմի­ջը՝ հաչս միջազգա­յին հանրության» եւ արդյոք չի՞ վայե­լե­լու «նրանց համընդհա­նուր ու համա­տա­րած հալա­ծանքը»: 

Մինչ այդ «Շրջա­բե­րա­կա­նը» բավա­կան թափանցիկ նկա­տել է տալիս, որ կարգա­վորման այդ տարբե­րա­կի մերժումը կհա­րուցի Դաշնակցության հանդեպ Հայաստա­նի իշխա­նություննե­րի կոշտ վերա­բերմունքը, ինչպես նաեւ քաղա­քա­կան այլ ուժե­րի բացա­սա­կան կեցվածքը: Այս հարցադրմամբ ՀՅԴ Բյուրոն ընդունում է, որ կուսակցությունը «դեռեւս ունի տեռո­րիստա­կան ծայրա­հե­ղա­կան իմիջ»: Ընդ որում, հստակ ասում է, որ այդ վարկա­նի­շը ոչ այնքան ներհա­յաստանյան առումով է անհանգստացնող, այլ՝ միջազգա­յին եւ մակա­բերվում է, որ քիուեսթյան «փաթե­թին» հակադրվե­լու դեպքում Դաշնակցությունը կենթարկվի «համընդհա­նուր եւ համա­տա­րած հալա­ծանքնե­րի»: 

ՀՅԴ Բյուրոն ի՞նչ տեղե­կատվության հիման վրա է նման հոռե­տե­սա­կան եզրա­կա­ցության եկել: Կուսակցության պատասխա­նա­տունե­րը ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահ երկրնե­րի՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիա­յի, ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, դիցուք՝ Երեւա­նում հավա­տարմագրված դեսպա­նատնե­րի մակարդա­կով, քննարկումներ ունեցե՞լ է, թե՞ «միջազգա­յին համա­տա­րած եւ համընդհա­նուր հալա­ծանքնե­րի ենթարկվե­լու» հավա­նա­կա­նության մասին նրան ասել են Հայաստա­նի իշխանություննե՞րը: Եթե երկրորդ տարբե­րակն է, ապա Դաշնակցության Բյուրո­յի «խորհրդա­տուն» ո՞վ էր, անմի­ջա­պես նախա­գահ Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ արտգործնա­խա­րար Վարդան Օսկանյա­նը: 

Դաշնակցության ղեկա­վար մարմնի կողմից արված այս հարցադրումը, սակայն, շատ ավե­լի կարեւոր է այն առումով, որ այն իր նկատմամբ «համա­տա­րած եւ համընդհա­նուր հալա­ծանքի» մասին է խոսում այն դեպքում, երբ ԼՂ կարգա­վորման քիուեսթյան «փաթե­թը», մեղմ ասած, խիստ խնդրա­հա­րույց էր Իրա­նի, մասամբ նաեւ՝ Ռուսաստա­նի Դաշնության համար: Ըստ այդմ, Մոսկվա­յում եւ Թեհրա­նում ամե­նեւին էլ ուրախ չէին, որ Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը ԼՂ կարգա­վորման համա­ձայնության հասնեն Միացյալ Նահանգնե­րի ուղղա­կի հովա­նա­վո­րությամբ՝ չխո­սած այն մասին, որ Սյունի­քի հարա­վում տարածքա­յին կամ սուվե­րեն միջանցքնե­րի փոխա­նակման պարա­գա­յին հայ-իրա­նա­կան սահմա­նի կարգա­վի­ճա­կը «մնում էր օդում կախված», իսկ այնտեղ ծառա­յություն իրա­կա­նացնող ՌԴ ԱԴԾ սահմա­նա­պահ զորքե­րը՝ հայտնվում իրա­վա­կան փակուղում: 

Այս տրա­մա­բա­նությամբ եւ հաշվի առնե­լով 

Դաշնակցության ավանդա­կան կողմնո­րո­շումնե­րը, քիուեսթյան «փաթե­թի» նրա կողմից մերժումը կուսակցության համար խնդիրներ կարող էր հարուցել ԱՄՆ-ում, գուցե նաեւ՝ Ֆրանսիա­յում, բայց ոչ երբեք՝ Իրա­նում: Դաշնակցությունը, կարծես, «Շրջա­բե­րա­կա­նի» այդ հարցադրմամբ «հրա­ժա­րիմք» է ասում Իրա­նին: Ինչու՞: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ