14.7 C
Yerevan

Հարցազրույց Արա­յիկ Հարությունյա­նի Հետ

Իշխա­նություննե­րը տեղե­կություններ են ստա­նում հնա­րա­վոր փորձե­րի մասին՝ ընտրություննե­րի վրա ազդե­ցություն ունե­նա­լու նպա­տա­կով արտերկրում բնակվող քաղա­քա­ցի­նե­րի ներգրավման միջո­ցով։

Արա­յիկ Հարությունյան

AMGA TV‑ն զրուցել է ՀՀ վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վար Արա­յիկ Հարությունյա­նի հետ։ Զրույցի ընթացքում Արա­յիկ Հարությունյա­նը ներկա­յացնում է «իրա­կան Հայաստա­նի» հայե­ցա­կարգը՝ նպա­տակ ունե­նա­լով հակա­դարձել Սփյուռքում տարածված ապա­տե­ղե­կատվությա­նը և պարզա­բա­նել երկրի ներկա­յիս բարե­փո­խումնե­րը։ Հիմնա­կան շեշտադրումն արվում է պետության և եկե­ղե­ցու հարա­բե­րություննե­րի վրա, որտեղ Հարությունյա­նը հերքում է կառա­վա­րության թշնա­մանքը հավա­տի հանդեպ՝ միա­ժա­մա­նակ քննա­դա­տե­լով որոշ հոգև­որ առաջնորդնե­րի հակա­պե­տա­կան գործունեությունը։

Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ իր այցի նպա­տա­կը Միացյալ Նահանգնե­րում տարածված ապա­տե­ղե­կատվությա­նը հակազդելն է և իրա­կան Հայաստա­նը ներկա­յացնե­լը։ Նա ասաց, որ վերջին տարի­նե­րին Հայաստա­նում լուրջ փոփո­խություններ են տեղի ունե­ցել, և շատե­րը, այցե­լե­լով երկիր, վերա­դառնում են այլ պատկե­րա­ցումով։ Հարությունյա­նը նաև ընդգծեց, որ առա­ջի­կա ընտրություննե­րի համա­տեքստում կարև­որ է հայրե­նա­կիցնե­րին ներկա­յացնել իրա­կան գործընթացնե­րը և ազա­տել նրանց ապա­տե­ղե­կատվությունից։

Նա նշեց, որ եկե­ղե­ցու և պետության միջև պայքար չկա․ ըստ Արա­յիկ Հարությունյա­նի՝ խնդի­րը որոշ եկե­ղե­ցա­կան ղեկա­վարնե­րի գործունեությունն է, որը, նրա գնա­հատմամբ, հակա­պե­տա­կան բնույթ ունի։ Հարությունյա­նը դիտարկեց, որ պատե­րազմից հետո եկե­ղե­ցու կողմից կառա­վա­րության հրա­ժա­րա­կա­նի պահանջը արտա­ռոց քայլ էր, իսկ հետա­գա հայտա­րա­րություննե­րը՝ կառա­վա­րությանչ ճանաչման մասին, ևս գնա­հատվում են որպես քաղա­քա­կան միջամտություն։ Նա հավե­լեց, որ պետությունը չի կարող հանդուրժել «պետության մեջ պետություն» իրա­վի­ճակ և անհրա­ժեշտ է հանգիստ ճանա­պարհով հասնել հանգուցա­լուծման՝ ունե­նա­լով իրա­կան հոգև­ո­րա­կաններ և ղեկա­վա­րություն։

Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ իրա­վա­պահ մարմիննե­րը գործում են իրենց լիա­զո­րություննե­րի շրջա­նա­կում և որևէ քաղա­քա­կան միջամտություն չկա։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը միջազգա­յին կառույցնե­րի կողմից արձա­նագրում է առա­ջընթաց իրա­վա­կան համա­կարգի և խոսքի ազա­տության ոլորտնե­րում, և այդ ուղղությամբ աշխա­տանքը շարունակվե­լու է։

Խոսե­լով ընտրություննե­րի մասին՝ Հարությունյա­նը վստա­հություն հայտնեց, որ դրանք կլի­նեն ազատ և արդար։ Նա ասաց, որ նույնիսկ 2021 թվա­կա­նի բարդ հետպա­տե­րազմյան պայմաննե­րում իշխա­նությունը թույլ չի տվել կեղծել որևէ քվեա­թերթիկ, և նույն սկզբունքով են առաջնորդվե­լու նաև առա­ջի­կա ընտրություննե­րի ժամա­նակ։

Հայաստա­նը, ինչպես շատ երկրներ, ենթարկվում է հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի՝ ապա­տե­ղե­կատվության և կիբերհարձա­կումնե­րի տեսքով։ Արա­յիկ Հարությունյա­նը դիտարկեց, որ այդ պատճա­ռով Հայաստա­նը համա­գործակցում է միջազգա­յին գործընկերնե­րի, այդ թվում եվրո­պա­կան կառույցնե­րի հետ՝ ինստի­տուտնե­րի դիմա­կա­յունությունը բարձրացնե­լու համար։ Նրա խոսքով՝ սա բնա­կան պրակտի­կա է, և նման աջակցություն ստա­նում են բազմա­թիվ երկրներ։

Հարությունյա­նը նշեց, որ իշխա­նություննե­րը տեղե­կություններ են ստա­նում հնա­րա­վոր փորձե­րի մասին՝ ընտրություննե­րի վրա ազդե­ցություն ունե­նա­լու նպա­տա­կով արտերկրում բնակվող քաղա­քա­ցի­նե­րի ներգրավման միջո­ցով։ Նա ասաց, որ կառա­վա­րությունը ուսումնա­սի­րում է իրա­վի­ճա­կը և անհրա­ժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի, իսկ հանրությա­նը կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություննե­րին՝ պահպա­նե­լու խաղա­ղությունը և կայունությունը։

Տնտե­սա­կան ծրագրե­րի մասին խոսե­լիս՝ Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ ամե­րիկյան ներդրումա­յին ծրագրե­րը կարող են մեծ ազդե­ցություն ունե­նալ Հայաստա­նի տնտե­սության վրա՝ բերե­լով ներդրումներ և տեխնո­լո­գիա­ներ։ Նրա գնա­հատմամբ՝ Միացյալ Նահանգնե­րի հետ համա­գործակցության խորա­ցումը նաև քաղա­քա­կան նշա­նա­կություն ունի և Հայաստա­նին դարձնում է ավե­լի վստա­հե­լի գործընկեր այլ ներդրողնե­րի համար։ Նա հավե­լեց, որ արդեն իսկ տնտե­սությունը բարձր աճ է արձա­նագրում, և դրա­կան մթնո­լորտը պայմա­նա­վորված է վերջին համա­ձայնագրե­րով և քաղա­քա­կան քայլե­րով։

Արա­յիկ Հարությունյա­նը համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ-ում իշխա­նություննե­րի հնա­րա­վոր փոփո­խությունը չի խաթա­րի հարա­բե­րություննե­րը, քանի որ ԱՄՆ‑ը համա­կարգա­յին պետություն է, իսկ ներդրումա­յին ծրագրե­րը երկա­րա­ժամկետ բնույթ ունեն։ Նա նշեց, որ Հայաստա­նը կառուցում է այնպի­սի մեխա­նիզմներ, որոնք կապա­հո­վեն հարա­բե­րություննե­րի շարունա­կա­կան զարգա­ցումը՝ անկախ քաղա­քա­կան փոփո­խություննե­րից։

Անվտանգության թեմա­յով նա ասաց, որ վերջինշրջա­նում սահմա­նին զոհեր չեն եղել, ինչը, ըստ նրա, աննա­խա­դեպ իրա­վի­ճակ է։ Հարությունյա­նը կարծում է, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րություննե­րը որո­շում են կայացրել շարժվել խաղա­ղության ճանա­պարհով, իսկ ստո­րագրված փաստաթղթե­րը և միջազգա­յին ներգրավվա­ծությունը լրա­ցուցիչ երաշխիքներ են ստեղծում գործընթացնե­րի անշրջե­լիության համար։ Նա նաև նշեց, որ տրանսպորտա­յին կապե­րի բացումը, առևտրի զարգա­ցումը և գերի­նե­րի վերա­դարձը ևս խոսում են դրա­կան գործընթացնե­րի մասին։

Արա­յիկ Հարությունյա­նը ընդգծեց, որ կառա­վա­րությունն ու պաշտպա­նության նախա­րա­րությունը շարունա­կում են աշխա­տել բանա­կի պաշտպա­նունա­կության բարձրացման ուղղությամբ, իսկ արտա­քին քաղա­քա­կա­նությունը նպա­տակ ունի բացա­ռել պատե­րազմի հավա­նա­կա­նությունը։ Նրա խոսքով՝ խաղա­ղությունը պետք է պահպա­նել և զարգացնել՝ բոլոր ներքին և արտա­քին քայլե­րը ուղղե­լով այդ նպա­տա­կին։

Արտա­քին քաղա­քա­կա­նության մասին խոսե­լիս՝ նա բարձր գնա­հա­տեց արտա­քին գործե­րի նախա­րա­րի աշխա­տանքը և նշեց, որ վերջին տարի­նե­րին Հայաստա­նը ռազմա­վա­րա­կան համա­գործակցության փաստաթղթեր է ստո­րագրել մի շարք խոշոր երկրնե­րի հետ։ Հարությունյա­նը կարծում է, որ այս գործընթացնե­րը նպաստում են նոր դաշնա­կիցնե­րի ձեռքբերմա­նը և հնա­րա­վոր խնդիրնե­րի դեպքում միջազգա­յին աջակցություն ունե­նա­լուն։

Ապա­գա­յի տեսլա­կա­նի մասին Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ 10 տարի հետո Հայաստա­նը պետք է լինի խաղաղ, զարգա­ցող և սոցիալ-տնտե­սա­պես բարե­կե­ցիկ երկիր։ Նա ասաց, որ մեծ ներդրումներ են արվում կրթության, ենթա­կա­ռուցվածքնե­րի, դպրոցնե­րի և մանկա­պարտեզնե­րի կառուցման մեջ, ինչպես նաև ստեղծվե­լու է ակա­դե­միա­կան քաղաք, որը կբարձրացնի համալսա­րաննե­րի մակարդա­կը միջազգա­յին չափա­նիշնե­րին։ Նրա խոսքով՝ նպա­տակն է Հայաստա­նը դարձնել միջին եվրո­պա­կան երկրի մակարդա­կի հարմար և ապա­հով պետություն՝ նաև օտա­րերկրա­ցի­նե­րի համար գրա­վիչ։

Վերջում Արա­յիկ Հարությունյա­նը դիմեց սփյուռքի հայրե­նա­կիցնե­րին՝ կոչ անե­լով ակտիվ կապ պահպա­նել Հայաստա­նի հետ, հաճախ այցե­լել, ներդրումներ անել և հնա­րա­վո­րության դեպքում հաստատվել հայրե­նի­քում։ Նա նշեց, որ իշխա­նության ռազմա­վա­րա­կան նպա­տակնե­րից մեկն է մինչև 2050 թվա­կա­նը ունե­նալ 5 միլիոն բնակչություն, և դրա լավա­գույն միջո­ցը ներգաղթն է։ Հարությունյա­նը հավե­լեց, որ արդեն արձա­նագրվել է միտում, երբ տարվա ընթացքում ավե­լի շատ քաղա­քա­ցի­ներ վերա­դարձել են Հայաստան, քան հեռա­ցել, ինչը, նրա խոսքով, վկա­յում է երկրի զարգացման ճիշտ ուղղության մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ