14.7 C
Yerevan

ՌԴ‑ն Ամեն Ինչ Կանի Հայաստա­նը Չկորցնե­լու Համար

Արդեն ինքնին այն փաստը, որ երկա­թուղու թեմա­յով խոսում է անվտանգության ոլորտի բարձրաստի­ճան պաշտոնյա, վկա­յում է, որ հարցը դիտարկվում է ռազմա­վա­րա­կան և անվտանգության հարթությունում։ 

Գայա­նե Աբրա­համյան

Factor TV‑ն զրուցել է  Հանուն հավա­սար իրա­վունքնե­րի կենտրոն ՀԿ ղեկա­վար Գայա­նե Աբրա­համյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րի դիվերսիֆի­կացման ջանքե­րը և դրա­նից բխող աշխարհա­քա­ղա­քա­կան լարվա­ծությունը, հատկա­պես Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում։ Հիմնա­կան շեշտադրումը կատարվում է երկա­թուղա­յին համա­կարգի և ատո­մա­կա­յա­նի նկատմամբ վերահսկո­ղության վրա, որտեղ ռուսա­կան կողմի սպառնա­լից հռե­տո­րա­բա­նությունը դիտվում է որպես խոչընդոտ Հայաստա­նի տնտե­սա­կան ապաշրջա­փակման և ինքնիշխա­նության ամրապնդման համար։ Գայա­նե Աբրա­համյա­նը հիմնա­վո­րում է, որ արևմտյան տեխնո­լո­գիա­նե­րի և ներդրումնե­րի ներգրա­վումը կենսա­կան է, քանի որ Ռուսաստա­նի հետ նախկին կախվա­ծությունը չի ապա­հո­վել ո՛չ անվտանգություն, ո՛չ էլ զարգա­ցում։

Գայա­նե Աբրա­համյա­նը անդրա­դառնա­լով Հայաստա­նի շուրջ ակտիվ զարգա­ցումնե­րին՝ նշեց, որ դրանք վկա­յում են երկրի նկատմամբ աճող միջազգա­յին հետաքրքրության մասին։ Նրա գնա­հատմամբ՝ հատկա­պես ԱՄՆ փոխնա­խա­գա­հի այցը կարև­որ էր թե՛ տնտե­սա­կան, թե՛ քաղա­քա­կան իմաստով։ Աբրա­համյա­նը կարծում է, որ այդ այցը Հայաստա­նին հստակ տեղադրեց տնտե­սա­կան քարտե­զի վրա և ուղերձ դարձավ միջազգա­յին, մասնա­վո­րա­պես՝ բարձր տեխնո­լո­գիա­կան ընկե­րություննե­րի համար, որ Հայաստա­նը ոչ միայն ունի մարդկա­յին ներուժ, այլ նաև վստա­հե­լի գործընկեր է։ Նա ընդգծեց, որ սա կարև­որ է նաև խաղա­ղության օրա­կարգի ամրապնդման տեսանկյունից։

Անդրա­դառնա­լով Ռուսաստա­նի արձա­գանքնե­րին՝ Գայա­նե Աբրա­համյա­նը նշեց, որ հատկա­պես Ռուսաստա­նի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտա­րա­րություննե­րը մտա­հո­գիչ են։ Նրա խոսքով՝ արդեն ինքնին այն փաստը, որ երկա­թուղու թեմա­յով խոսում է անվտանգության ոլորտի բարձրաստի­ճան պաշտոնյա, վկա­յում է, որ հարցը դիտարկվում է ռազմա­վա­րա­կան և անվտանգության հարթությունում։ Աբրա­համյա­նը սա գնա­հա­տում է որպես սպառնա­լից հռե­տո­րա­բա­նություն և ընդգծում, որ Հայաստա­նը պետք է ունե­նա հստակ այլընտրանքա­յին ծրագրեր։

Նա հիշեցրեց, որ դեռ 2018–2019 թվա­կաննե­րին հարուցված քրեա­կան գործե­րի շրջա­նա­կում բացա­հայտվել էին լուրջ չարա­շա­հումներ, այդ թվում՝ շուրջ 60 միլիոն դոլա­րի ներդրումնե­րի չկա­տարման դեպքեր։ Աբրա­համյա­նը նշեց, որ երկա­թուղա­յին համա­կարգը տարի­ներ շարունակ չի արդիա­կա­նացվել, մինչդեռ պետությունը շարունա­կում է սուբսի­դա­վո­րել այն։ Նրա համոզմամբ՝ եթե Երև­ան-Թբի­լի­սի ճանա­պարհը տևում է 8–9 ժամ, դա վկա­յում է ոչ մրցունակ համա­կարգի մասին, որը կարող էր շահութա­բեր լինել համա­պա­տասխան ներդրումնե­րի դեպքում։ 

Գայա­նե Աբրա­համյա­նը դիտարկում է նաև կոնցե­սիոն կառա­վարման վերա­նայման հնա­րա­վո­րությունը։ Նա ընդգծեց, որ երկա­թուղին պետա­կան սեփա­կա­նություն է, և ի տարբե­րություն այլ ոլորտնե­րի, այստեղ կառա­վա­րի­չը պարզա­պես կառա­վարման իրա­վունք ունի։ Նրա խոսքով՝ եթե ներդրումներ չեն իրա­կա­նացվում և համա­կարգը չի արդիա­կա­նացվում, ապա պետությունը պետք է քննարկի կառա­վարման վերա­դարձը կամ այլ գործընկե­րոջ ներգրա­վումը, նույնիսկ եթե դա կարող է լարվա­ծություն առա­ջացնել Ռուսաստա­նի հետ։ Սակայն նա շեշտեց, որ նման առճա­կա­տումը ցանկա­լի չէ, և անհրա­ժեշտ է փորձել բանակցա­յին լուծումներ գտնել, այդ թվում՝ այլ միջազգա­յին դերա­կա­տարնե­րի միջնորդությամբ։

Ատո­մա­կա­յա­նի թեմա­յին անդրա­դառնա­լով՝ Աբրա­համյա­նը նշեց, որ ամե­րիկյան միջուկա­յին տեխնո­լո­գիա­նե­րի շուրջ տարածված թեզե­րը, թե դրանք «փորձարկված չեն», փաստա­ցի կրկնում են ռուսա­կան պաշտո­նա­կան խոսույթը։ Նա հիշեցրեց, որ միջուկա­յին տեխնո­լո­գիա­նե­րի փոխանցումը խիստ վերահսկվող գործընթաց է, և նման համա­գործակցությունը ինքնին բարդ է։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նը բնա­կա­նա­բար շահագրգռված չէ կորցնել ևս մեկ լծակ Հայաստա­նում։

Տրանսպորտա­յին նախագծե­րի շուրջ քննարկումնե­րում Գայա­նե Աբրա­համյա­նը կարև­ո­րեց այն հանգա­մանքը, որ Հայաստա­նը դեռ 2021 թվա­կա­նից առաջ է քաշել ինքնիշխա­նության պահպանման սկզբունքը՝ շեշտե­լով, որ որևէ ճանա­պարհ պետք է լինի հայկա­կան իրա­վա­զո­րության ներքո։ Նա հիշեցրեց, որ նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությունից հետո Հայաստա­նը բախվեց անվտանգա­յին լուրջ խնդիրնե­րի, այդ թվում՝ 2022 թվա­կա­նի սեպտեմբե­րի հարձակմա­նը, և ըստ նրա՝ Ռուսաստա­նը չիրա­կա­նացրեց ակնկալվող պարտա­վո­րություննե­րը։ Աբրա­համյա­նի դիտարկմամբ՝ ռուսա­կան կողմը հաճախ չի իրա­կա­նացնում ինքնաքննա­դա­տություն, սակայն շարունա­կում է պահանջներ ներկա­յացնել։

Նա նաև կարծիք հայտնեց, որ եթե երկա­թուղին մնա ռուսա­կան կառա­վարման ներքո, ապա արևմտյան ֆինանսա­կան կառույցնե­րը կարող են խուսա­փել ներդրումնե­րից՝ հաշվի առնե­լով Ռուսաստա­նի դեմ կիրառվող պատժա­մի­ջոցնե­րը և ԵՄ–ՌԴ հարա­բե­րություննե­րը։ Այդ պատճա­ռով, Աբրա­համյա­նի համոզմամբ, կառա­վարման դիվերսիֆի­կա­ցիան կարող է ավե­լի արդյունա­վետ լուծում լինել։ 

Ընտրա­կան գործընթացնե­րի և արտա­քին ազդե­ցություննե­րի մասին խոսե­լով՝ Գայա­նե Աբրա­համյա­նը անդրա­դարձավ Ռուսաստա­նի արտգործնա­խա­րար Սերգեյ Լավրո­վի հայտարարություններին՝«մոլդովական սցե­նա­րի» վերա­բերյալ։ Նա նշեց, որ նման ձևա­կերպումնե­րը փորձ են՝ կանխավ անվստա­հություն սերմա­նե­լու ընտրա­կան գործընթացնե­րի նկատմամբ։ Աբրա­համյա­նը զգուշացրեց, որ եթե իշխա­նության գան բացա­հայտ պրո­ռուսա­կան ուժեր, ապա Հայաստա­նը կարող է կանգնել ինքնիշխա­նության կորստի և խաղա­ղության գործընթա­ցի տապալման վտանգի առաջ։

Նրա գնա­հատմամբ՝ Ռուսաստա­նի հետ սերտ կապ ունե­ցող գործիչնե­րը օբյեկտի­վո­րեն կախված են այդ համա­կարգից, և դժվար է պատկե­րացնել, որ նրանք կկա­րո­ղա­նան վարել լիարժեք ինքնուրույն քաղա­քա­կա­նություն։ Աբրա­համյա­նը նշեց, որՌուսաստա­նի քաղա­քա­կան համա­կարգում խոշոր բիզնե­սը չի կարող գոյատև­ել առանց իշխա­նության հետ սերտ կապե­րի, և սա ազդում է քաղա­քա­կան որո­շումնե­րի վրա։

Անդրա­դառնա­լով տարա­ծաշրջա­նա­յին անվտանգությա­նը՝ Գայա­նե Աբրա­համյա­նը շեշտեց, որ արժա­նա­պատվության մասին խոսե­լը ռուսա­կան ազդե­ցության տիրույթում, իր կարծի­քով, անհա­մա­տե­ղե­լի է իրա­կան քաղա­քա­կան փորձի հետ։ Նա ընդգծեց, որ Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի շահե­րը Ռուսաստա­նի հետ ունեն ավե­լի լայն համընկնումներ, քան Հայաստա­նի շահե­րը, և այդ պայմաննե­րում Հայաստա­նը կարող է վերածվել գործի­քա­յին տարրի։

Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հռե­տո­րա­բա­նությունը շարունա­կում է կոշտ մնալ, սակայն ամե­րիկյան ներգրավվա­ծությունը և խաղա­ղության օրա­կարգը, իր դիտարկմամբ, հանդի­սա­նում են զսպող գործոններ։ Նրա խոսքով՝ եթե Հայաստա­նը վերա­դառնա նոյեմբե­րի 9‑ի տրա­մա­բա­նությա­նը և ռուսա­կան լիարժեք ազդե­ցության տիրույթ, ապա այդ զսպող մեխա­նիզմը կարող է չգործել։

Եզրա­փա­կե­լով՝ ՀԿ ղեկա­վար Գայա­նե Աբրա­համյա­նը համոզմունք հայտնեց, որ թեև գործող իշխա­նություննե­րի նկատմամբ հասա­րա­կա­կան դժգո­հություն կարող է լինել, սակայն արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րի կտրուկ շրջա­դարձը դեպի ռուսա­կան ազդե­ցության դաշտ, նրա կարծի­քով, կարող է ունե­նալ գոյութե­նա­կան հետև­անքներ Հայաստա­նի համար։

Առնչվող Հոդվածներ