26.1 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Կայուն տպա­վո­րություն կա, թե Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի արդյունքնե­րը սահմանվել են այնպես, որպեսզի նախկին ԼՂԻՄ հասկա­ցությունը իրա­վա-քաղա­քա­կան իմաստով քննարկման թեմա չլի­նի։

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 20

«Իսկ (քիուեսթյան)  համա­ձայնության ձախո­ղության գործում հաջո­ղություն ունե­նա­լու պարա­գա­յին հնա­րա­վոր չե՞նք դարձնե­լու արհեստա­կան պատե­րազմի հավա­նա­կա­նությունը, որի արդյունքը լավա­գույն դեպքում լինե­լու է այն՝ ինչ  լինե­լու է այս նոր տարբե­րա­կով նշվա­ծը (Լաչի­նի միջանցքից զատ ԼՂ շուրջ մյուս բոլոր տարածքնե­րի կորուստ), բայց արդեն որպես ներկա պատե­րազմում պարտված կողմին  պարտադրված պայմաններ»: 

Որքան էլ արտա­ռոց չհնչի, մեջբե­րումը ՀՅԴ Բյուրո­յի 2001թ. ապրի­լի 16‑ի «Շրջա­բե­րա­կա­նի» հավելվա­ծից է: Դաշնակցության բարձրա­գույն ղեկա­վար մարմինն, ընդ որում, այս հարցադրման գոյության իրա­վունքը հիմնա­վո­րում է այսպես. «Մինչ այժմ ոչ ԼՂՀ‑ն, ոչ էլ ՀՀ‑ն ազա­տագրված տարածքնե­րը իրենց գերիշխա­նության մաս չեն հայտա­րա­րել, իսկ Ղարա­բա­ղը թե իր միա­ցումը ՀՀ հետ եւ թե իր անկա­խությունը հայտա­րա­րել է ԼՂԻՄ ‑ի սահմաննե­րով»:

Այստեղ թույլ է տրված կոպիտ սխալ. Լեռնա­յին Ղարա­բա­ղի եւ ՀԽՍՀ միա­վորման մասին 1989թ. դեկտեմբե­րի 1‑ի որո­շումը շոշա­փում է նաեւ Շահումյա­նի շրջա­նի եւ Գետա­շե­նի գյուղախմբի խնդի­րը, իրա­վա­բա­նո­րեն միացյալ Հայաստա­նը պարտա­վորվում է ներկա­յացնել տեղի բնակչության շահե­րը: Իսկ 1991թ. սեպտեմբե­րի 2‑ին Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության հռչա­կումը տեղի է ունե­ցել նախկին ԼՂԻՄ‑ի եւ Շահումյա­նի շրջա­նի սահմաննե­րում: Այդ ակտի ընդունումից տասը տարի հետո, պարզվում է, Հայաստա­նի ամե­նաազգա­յին կուսակցությունը՝ ՀՅԴ‑ն, արդեն պնդում էր, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի թե Հայաստա­նին միա­ցումը, թե անկա­խության հռչա­կումը տեղի է ունե­ցել բացա­ռա­պես նախկին ԼՂԻՄ‑ի սահմաննե­րում:

Պետք է ուշադրություն դարձնել եւս մի շատ կարեւոր «նենգա­փո­խության» վրա, որ թույլ է տալիս ՀՅԴ Բյուրոն: Բանն այն է, որ քիուեսթյան «փաթե­թով» Հայաստա­նին «միա­վորվում էր» ոչ թե ամբողջա­կան ԼՂԻՄ‑ը, ինչպես ներկա­յացված է խնդրո առարկա «Շրջա­բե­րա­կա­նում», այլ՝ «Ադրբե­ջա­նա­կան Հանրա­պե­տության Լեռնա­յին Ղարա­բա­ղի տարածքի այն մասը, որ ադրբե­ջա­նա­կան վերահսկո­ղության տակ չէր»: Իսկ 1994թ. մայի­սի 12‑ի հրա­դա­դա­րի հաստատման, ինչպես նաեւ քիուեսթյան «փաթե­թի» քննարկման պահին եւ հետա­գա բոլոր տարի­նե­րին նախկին ԼՂԻՄ‑ի տարածքի զգա­լի մասը՝ Մարտա­կերտի եւ Մարտունու շրջաննե­րում, գտնվել է ադրբե­ջա­նա­կան զորքե­րի հսկո­ղության տակ:

Դաշնակցությունն ինչու՞ այդ կարեւո­րա­գույն հանգա­մանքը չի դարձրել քննարկման առարկա, եթե համոզմունք ուներ, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը թե Հայաստա­նի հետ իր միա­վո­րումը, թե իր անկա­խությունը «հայտա­րա­րել է ԼՂԻՄ‑ի սահմաննե­րով», որպեսզի Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ բանակցություննե­րում գոնե քննարկման առարկա լինի նախկին ԼՂԻՄ‑ի տարածքի ամբողջա­կա­նության վերա­կանգնումը:

Կայուն տպա­վո­րություն կա, թե Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի արդյունքնե­րը սահմանվել են այնպես, որպեսզի նախկին ԼՂԻՄ հասկա­ցությունը իրա­վա-քաղա­քա­կան իմաստով քննարկման թեմա չլի­նի, իսկ տարածքնե­րի հարցում տեղի է ունե­ցել ոչ պաշտո­նա­պես արձա­նագրված, բայց փաստա­ցի գոյություն ունե­ցող փոխա­նա­կում՝ Մարտա­կերտի ողջ հարթա­վայրա­յին գոտին եւ Մարտունու արեւլյան հատվա­ծը թողնվել են Ադրբե­ջա­նին, որպեսզի վերջինս «զիջի» Լաչի­նի միջանցքը:

ՀՅԴ խոր մտա­հո­գությունը առ այն, որ քիուեսթյան «փաթե­թի» ձախո­ղումը կարող է նոր պատե­րազմի «արհեստա­կան (ըստ երեւույթին, տեքստի հեղի­նա­կը խուսա­փել է «ֆորմալ» բառից) պատճառ հանդի­սա­նալ, պայմա­նա­վորված է նրա­նով, որ Բյուրոն տեղե­կացված էր բանակցություննե­րի նրբություննե­րից եւ, ըստ էության, մարմիննե­րին ահա­զանգել է մի բան. այն, ինչ առա­ջարկվում է, առա­վե­լա­գույնն է, որ Հայաստա­նը երբեւէ կարող է ստա­նալ:

«Շրջա­բե­րա­կա­նը» հեղի­նա­կե­լու դրությամբ ՀՅԴ‑ն Հայաստա­նում եւ Արցա­խում իշխա­նության այլեւս անքակտե­լի մաս էր թե խորհրդա­րա­նա­կան, թե կառա­վա­րության կազմում ներկա­յացվա­ծությամբ , եւ նրա բարձրա­գույն ղեկա­վար մարմի­նը, ինչպես հետեւում է վերո­մեջբերյա­լից, համոզմունք ուներ, թե նոր պատե­րազմի արդյունքը «լավա­գույն դեպքում լինե­լու է այն, ինչ առա­ջարկվում է» քիուեսթյան «փաթե­թով»: Այդու, որքան էլ չցանկա­նաք կամ փորձենք ձեռնպահ մնալ քաղա­քա­կան բնութա­գիր հնչեցնե­լու «գայթակղությունից», ճշմարտության առջեւ չմե­ղանչե­լու պարտա­վո­րությամբ ստիպված ենք կարեւո­րա­գույն արձա­նագրում անել. արդեն  2001թ.-ին, Ադրբե­ջա­նի հետ հրա­դա­դա­րից յոթ տարի անց, Հայաստա­նի իշխա­նություննե­րը կայուն համոզմունք ունեին, որ նոր պատե­րազմը միայն աղետ է բերե­լու:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ