14.7 C
Yerevan

Ո՞ւր Է Տանում Ռուս-Ուկրաի­նա­կան Մաշեցնող Պատե­րազմը

Ռուսաստա­նի ռազմա­վա­րա­կան նպա­տակնե­րի մի մասը չի իրա­կա­նացվել, և կարև­ո­րա­գույն ձախո­ղումը բլիցկրի­գի չստացվելն էր։

Լեո­նիդ Ներսիսյան

Civilnet‑ը զրուցել է APRI Armenia կենտրո­նի հետա­զո­տող, ռազմա­կան փորձա­գետ Լեո­նիդ Ներսիսյա­նի և ռազմա­կան ոլորտի ներկա­յա­ցուցիչ, Հանրա­յին Խորհրդի անվտանգության և պաշտպա­նության հարցե­րով հանձնա­ժո­ղոի նախա­գահ Վազգեն Ղազարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում ներկա­յացվում է մասնա­գի­տա­կան քննարկում Ուկրաի­նա­յում ընթա­ցող լայնա­մասշտաբ և հյուծող պատե­րազմի չորրորդ տարվա մեկնարկի, դրա ռազմա­վա­րա­կան փոփո­խություննե­րի և տարա­ծաշրջա­նա­յին ազդե­ցություննե­րի շուրջ։ Փորձա­գետնե­րը վերլուծում են կողմե­րի մարդկա­յին և ռազմա­տեխնի­կա­կան ռեսուրսնե­րի սպառման ճգնա­ժա­մը՝ ընդգծե­լով, որ հակա­մարտությունը վերածվել է դիրքա­յին պայքա­րի, որտեղ կտրուկ առաջխա­ղա­ցումնե­րը դժվա­րա­ցել են տեխնո­լո­գիա­կան նորա­րա­րություննե­րի և ԱԹՍ-ների լայն կիրառման պատճա­ռով։

Լեո­նիդ Ներսիսյա­նը նշեց, որ հակա­մարտող կողմե­րի մարդկա­յին ռեսուրսնե­րի վիճա­կը կարճ ժամկե­տում ճշգրիտ գնա­հա­տե­լը  դժվար է, և իրա­կան պատկե­րը կերևա ճակա­տի դինա­մի­կա­յից։ Նրա խոսքով՝ ներկա­յումս ռազմա­ճա­կա­տում հարա­բե­րա­կան սառե­ցում է, մեծ առաջխա­ղա­ցումներ չկան, ինչն մասամբ պայմա­նա­վորված է եղա­նա­կա­յին պայմաննե­րով։ Ռազմա­կան փորձա­գե­տը կարծում է, որ գարնա­նը հնա­րա­վոր է նոր ակտի­վա­ցում, քանի որ կան գնա­հա­տա­կաններ, թե ռուսա­կան կողմը զորք է կուտա­կում և կարող է փորձել հարձա­կո­ղա­կան գործո­ղություններ մեկ կամ երկու ուղղությամբ։ Ներսիսյա­նը դիտարկում է, որ պատե­րազմը փաստա­ցի դարձել է դիրքա­յին և հյուծող․մարտական գործո­ղություններ լինում են, սակայն խոշոր տարածքա­յին փոփո­խություններ գրե­թե չեն արձա­նագրվում։ Նրա գնա­հատմամբ՝ նման պայմաննե­րում կողմե­րը շարունա­կում են պայքարը՝փորձելով բարե­լա­վել դիրքե­րը և ազդե­ցություն ունե­նալ հետա­գա բանակցություննե­րի վրա։

Վազգեն Ղազարյանն ասաց, որ մարդկա­յին ռեսուրսնե­րի խնդի­րը եղել է պատե­րազմի սկզբից և այն Ռուսաստա­նի գլխա­վոր ռազմա­վա­րա­կան սխալնե­րից էր։ Նա նշեց, որ ներխուժումն ակնհայտո­րեն պլա­նա­վորված էր որպես բլիցկրիգ, սակայն մոտա­վո­րա­պես 220 հազար հարվա­ծա­յին ուժով փորձել գրա­վել 40-միլիո­նա­նոց երկիր, որի բանա­կը մոտ 200 հազար էր, սկզբից էլ ռիսկա­յին էր։ Ղազարյա­նը կարծում է, որ բլիցկրի­գի ձախողման և հետա­գա նահանջնե­րի հիմնա­կան պատճառնե­րից մեկը հենց մարդկա­յին ռեսուրսնե­րի և ապա­հովման խնդիրն էր։

Անվտանգության ոլորտի ներկա­յա­ցուցի­չը նշեց, որ ներկա­յումս ռուսա­կան բանա­կը կարող է ունե­նալ շուրջ 700 հազար անձնա­կազմ, սակայն որա­կա­կան խնդիրնե­րը պահպանվում են, և որո­շիչ առա­վե­լություն չունի։ Նրա խոսքով՝ ուկրաի­նա­կան բանա­կը գնա­հատվում է մոտ 400–500 հազար, և նույնիսկ դասա­կան թվա­յին գերա­զանցություն չկա։ Ղազարյա­նը որպես ապա­ցույց նշեց, որ 2025 թվա­կա­նին Ռուսաստա­նը կարո­ղա­ցել է գրա­վել Ուկրաի­նա­յի տարածքի մոտ 0.75%-ը, ինչը ցույց է տալիս առաջխա­ղացման սահմա­նա­փա­կությունը։

Նա հավե­լեց, որ Ռուսաստա­նը շարունա­կա­բար բախվել է մարդկա­յին ռեսուրսնե­րի խնդրի, իսկ կողմե­րից որևէ մեկը տարածքա­յին լուրջ առա­ջընթաց ապա­հո­վե­լու համար ստիպված կլի­նի մեծացնել զորքե­րի քանա­կը, հնա­րա­վոր է՝ նոր քայլեր ձեռնարկե­լով գարնա­նը։

Լեո­նիդ Ներսիսյա­նը մասամբ համա­ձայնեց այն գնա­հա­տա­կաննե­րին, որ Ռուսաստա­նի ռազմա­վա­րա­կան նպա­տակնե­րի մի մասը չի իրա­կա­նացվել, և կարև­ո­րա­գույն ձախո­ղումը բլիցկրի­գի չստացվելն էր։ Նա օրի­նակ բերեց հարա­վա­յին ուղղությունը, որտեղ ռուսա­կան զորքե­րը արագ առա­ջա­ցան՝ հասնե­լով Խերսոն, ինչը, նրա կարծի­քով, պայմա­նա­վորված էր նաև տեղում պաշտպա­նա­կան խնդիրնե­րով և հնա­րա­վոր հետա­խուզա­կան հաջո­ղություննե­րով։ Այլ ուղղություննե­րում նույնը չստացվեց, և ամբողջ պլա­նը տապալվեց։  

Ներսիսյա­նը կարծում է, որ պատե­րազմը մոտա­կա ամիսնե­րին դժվար թե ավարտվի, սակայն մեկ-երկու տարվա ընթացքում կողմե­րը կարող են հասնել ռեսուրսա­յին սահմաննե­րի։ Նա համե­մա­տեց իրա­վի­ճա­կը ռինգում երկար կռվող երկու հավա­սար ուժե­րի հետ, որոնք ժամա­նա­կի ընթացքում սպառվում են և չեն կարող վճռա­կան առա­վե­լություն գրանցել։ 

Վազգեն Ղազարյա­նը նշեց, որ դեռ 2022-ից հետո պատե­րազմը արդեն որոշ առումով անտրա­մա­բա­նա­կան էր, բայց չի կարծում, թե կողմե­րից որևէ մեկը պատրաստ է հեշտությամբ զիջել։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նը ռազմա­կան բյուջեն հասցրել է մոտ 105 միլիարդ եվրո­յի և կարող է ավե­լացնել այն նաև ոչ հրա­պա­րա­կա­յին միջոցնե­րով։ Միևնույն ժամա­նակ Ուկրաի­նան նույնպես մեծացրել է ռազմաարդյունա­բե­րա­կան ներուժը․ այժմ օգտա­գործվող զենքի մոտ 40%-ը կամ ինքն է արտադրում, կամ համա­տեղ։

Ղազարյա­նը նշեց նաև, որ Ուկրաի­նան սկսել է ավե­լի ակտիվ հարվա­ծել Ռուսաստա­նի ռազմա­վա­րա­կան օբյեկտնե­րին՝ նավթա­վե­րամշակման և ռազմարդյունա­բե­րա­կան կենտրոննե­րին, ինչը թեև կործա­նա­րար հետև­անքներ չի բերել, բայց խնդիրներ է ստեղծել։ Նրա դիտարկմամբ՝ տրա­մա­բա­նո­րեն պատե­րազմը կարող էր վաղուց կանգնել, սակայն ագրե­սո­րը չի պատրաստվում թուլացնել հարվածնե­րը, և բանակցա­յին գործընթացնե­րում նույնպես վճռա­կան առա­ջընթաց չի երև­ում։ Նա հավե­լեց, որ որոշ գնա­հա­տա­կաննե­րով Ուկրաի­նան նույնիսկ պատրաստվում է երկա­րատև պատե­րազմի։ Նման երկա­րատև, առանց հստակ հաղթո­ղի ավարտվող պատե­րազմնե­րի օրի­նակ կա՝ Իրա­նի և Իրա­քի ութամյա պատե­րազմը, և կարծում է, որ ներկա­յիս հակա­մարտությունն էլ կարող է ավարտվել նման տրա­մա­բա­նությամբ։

Լեո­նիդ Ներսիսյա­նը անդրա­դարձավ եվրո­պա­կան դիրքո­րոշմա­նը՝ նշե­լով, որ չափա­զանցված է ասել, թե Եվրո­պան չի ցանկա­նում պատե­րազմի ավարտ։ Նրա խոսքով՝ եվրո­պա­կան երկրնե­րը չեն ուզում, որ պատե­րազմը ավարտվի Ուկրաի­նա­յի պարտությամբ, սակայն Ուկրաի­նա­յի լիա­կա­տար հաղթա­նա­կի մոդե­լը նույնպես քիչ է քննարկվում։ Նա կարծում է, որ Եվրո­պան ավե­լի շատ շահագրգռված է հարա­բե­րա­կա­նո­րեն ընդունե­լի պայմաննե­րով սառեցման տարբե­րա­կով՝ առանց խոշոր զիջումնե­րի։

Ներսիսյա­նը նշեց, որ Եվրո­պան չի ցանկա­նում անմի­ջա­կա­նո­րեն ներգրավվել պատե­րազմում երկու պատճա­ռով՝ հասա­րա­կա­կան տրա­մադրություննե­րի և հնա­րա­վոր մեծ էսկա­լա­ցիա­յի, այդ թվում՝ միջուկա­յին ռիսկե­րի վախի պատճա­ռով։ Միա­ժա­մա­նակ, նրա խոսքով, արևմտյան աջակցությունը շարունակվում է՝ հետա­խուզա­կան տվյալնե­րից մինչև զինա­մա­տա­կա­րա­րում։ 

Վազգեն Ղազարյա­նը Հարա­վա­յին Կովկա­սի ազդե­ցություննե­րի մասին ասաց, որ Արցա­խի կորուստը միայն Ռուսաստա­նի թուլացման հետև­անք չէր, այլ նաև լայն ռազմա­քա­ղա­քա­կան գործընթացնե­րի մաս։ Նա նշեց, որ Ուկրաի­նա­յի պատե­րազմը հանգեցրեց Ռուսաստա­նի դիրքե­րի թուլացմա­նը տարբեր տարա­ծաշրջաննե­րում, այդ թվում՝ Սիրիա­յում, ինչն իր հերթին ուժե­ղացրեց Թուրքիա­յի տարա­ծաշրջա­նա­յին դերը։ Նրա կարծի­քով՝ սա Հայաստա­նի համար ռիսկա­յին է, սակայն միա­ժա­մա­նակ բացում է համա­գործակցության նոր հնա­րա­վո­րություններ Եվրո­պա­յի և ԱՄՆ‑ի հետ։

Ղազարյա­նը նշեց նաև, որ Ուկրաի­նա­յի պատե­րազմը դարձել է ռազմա­տեխնի­կա­կան փորձա­դաշտ, որտեղ եվրո­պա­կան նախագծե­րը զարգա­նում են, օրի­նակ՝ համա­տեղ հրթի­ռա­յին ծրագրեր, և Եվրո­պան ակտի­վո­րեն օգտվում է այդ փորձից։ 

Լեո­նիդ Ներսիսյանն ասաց, որ շատ արևմտյան ռազմարդյունա­բե­րա­կան ընկե­րություններ նույնիսկ փոքր խմբա­քա­նակնե­րով զենք են ուղարկում Ուկրաի­նա՝ մարտա­դաշտում փորձարկե­լու համար։ Նրա խոսքով՝ սա հնա­րա­վո­րություն է նաև այլ երկրնե­րի համար՝ ավե­լի օբյեկտիվ հասկա­նա­լու, թե ինչ զինա­տե­սակ է արդյունա­վետ, և ինչ՝ ոչ։

Վազգեն Ղազարյա­նը նշեց, որ Հայաստա­նում տարածված է կարծիք, թե Ուկրաի­նա­յի փորձը լիո­վին կիրա­ռե­լի է Հայաստա­նի համար, սակայն դա ամբողջությամբ ճիշտ չէ, քանի որ լանդշաֆտը, ռազմա­ճա­կատնե­րի խորությունը և պատե­րազմնե­րի բնույթը տարբեր են։ Նա ընդգծեց, որ պատե­րազմի ընթացքում կիրառված որոշ նորա­րա­րություններ, օրի­նակ՝ փոքր խմբե­րի, դրոննե­րի և էժան տեխնո­լո­գիա­նե­րի լայն օգտա­գործումը, հաճախ առա­ջա­ցել են ոչ թե ռազմա­վա­րա­կան պլա­նա­վորման, այլ ձախո­ղումնե­րը փակե­լու անհրաժեշտությունից։Ղազարյանը կարծում է, որ այդ փորձը պետք է ուսումնա­սի­րել և ադապտացնել, սակայն ինստի­տուցիո­նալ մակարդա­կով դեռ պարզ չէ՝ որքա­նով է դա արվում Հայաստա­նում։

Լեո­նիդ Ներսիսյա­նը հավե­լեց, որ նոր տեխնո­լո­գիա­նե­րը, հատկա­պես FPV դրոննե­րը, արագ զարգա­ցել են և արդեն մեծ ազդե­ցություն ունեն մարտա­դաշտում՝ ստեղծե­լով լայն «անվտանգ գոտի­ներ», որտեղ տեխնի­կա­յի կամ մեծ խմբե­րի շարժը դժվա­րա­նում է։ Սակայն նա նշեց, որ նույնիսկ առա­ջա­տար բանակնե­րում այս տեխնո­լո­գիա­նե­րի կիրա­ռումը դեռ լիո­վին կարգա­վորված չէ։ Ներսիսյանն ընդգծեց, որ Հայաստա­նի հնա­րա­վոր պատե­րազմը չի լինի նույնը, ինչ ռուս-ուկրաի­նա­կա­նը, և Ադրբե­ջա­նի բանա­կը մի շարք ոլորտնե­րում, օրի­նակ՝ դրոննե­րի կիրառման մեջ, արդեն բավա­կան զարգա­ցած է։ Միա­ժա­մա­նակ նա նշեց, որ դասա­կան զինա­տե­սակնե­րը՝ հրե­տա­նին և ավիա­ցիան, շարունա­կում են որո­շիչ դեր ունե­նալ, պարզա­պես փոխվել է դրանց կիրառման ձևը, արա­գությունը և կառա­վարման համա­կարգե­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ