14.7 C
Yerevan

Հայ Ժողովրդին Այլևս Անհնար Է Մոլո­րեցնել «Դաշնակցա­յին» Ստե­րով

Ժամա­նա­կա­կից աշխարհում անվտանգությունը մեծա­պես կախված է նաև միջազգա­յին ցանցա­յին դաշինքնե­րից։ Նախկի­նում Հայաստա­նը վստա­հում էր նման համա­կարգե­րի, սակայն դրանք գործնա­կա­նում չեն աշխա­տել։ 

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ‑ի նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի ինքնիշխա­նության դեմ ուղղված մարտահրա­վերնե­րը, որոնք բխում են Ռուսաստա­նի կողմից իրա­կա­նացվող քաղա­քա­կան և տնտե­սա­կան ճնշումնե­րից։ Ըստ Խուրշուդյանի՝Մոսկվան օգտա­գործում է տեղա­կան «հինգե­րորդ շարասյա­նը» և Ադրբե­ջա­նի հետ ստվե­րա­յին պայմա­նա­վորվա­ծություննե­րը, որպեսզի խոչընդո­տի Հայաստա­նի մերձե­ցումը Արևմուտքին։

Հովսեփ Խորշուդյա­նը հիշեցրեց, որ նախկի­նում բազմիցս ասել է՝ Ռուսաստանն ունի երեք հիմնա­կան գործիք Հայաստա­նի ինքնիշխա­նության դեմ։ Նրա խոսքով՝ առա­ջի­նը տնտե­սա­կան կախվա­ծությունն է, որը պարբե­րա­բար օգտա­գործվել է որպես ճնշման միջոց։ Նա նշեց, որ այժմ այդ գործի­քի կիրա­ռումը սահմա­նա­փակ է, քանի որ Հայաստա­նի կողմից հնչել են հակա­քայլե­րի մասին ազդակներ։ Երկրորդ գործի­քը Ադրբե­ջանն էր, որը երկար ժամա­նակ օգտա­գործվում էր որպես ճնշման լծակ Հայաստա­նի նկատմամբ։ Սակայն, նրա կարծի­քով, այժմ իրա­վի­ճա­կը փոխվել է, քանի որ Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րությունը ստա­ցել է այն, ինչ անհրա­ժեշտ էր, և այլևս չի շտա­պում կատա­րել Ռուսաստա­նի հետ ունե­ցած պայմա­նա­վորվա­ծություննե­րը։

Խորշուդյա­նը հավե­լեց, որ այս պայմաննե­րում Ռուսաստա­նի հիմնա­կան լծա­կը Հայաստա­նում մնա­ցել են այն քաղա­քա­կան ուժե­րը, որոնք, իր գնա­հատմամբ, հանդես են գալիս ռուսա­կան շահե­րին համա­հունչ դիրքե­րից։ Նա նշեց, որ այդ ուժե­րը տարբեր շարժա­ռիթնե­րով են գործում՝ ոմանք իշխա­նության հասնե­լու նպա­տա­կով, ոմանք՝ անվտանգության կամ քաղա­քա­կան հաշվարկնե­րի պատճա­ռով, իսկ մի մասը՝ գաղա­փա­րա­կան ռուսա­մե­տությունից ելնե­լով։

Հովսեփ Խորշուդյա­նը նաև անդրա­դարձավ տարա­ծաշրջա­նա­յին զարգա­ցումնե­րին՝ նշե­լով, որ Ադրբե­ջան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րում նկատվում է լարվա­ծություն։ Նրա խոսքով՝ եթե Ադրբե­ջա­նը ստո­րագրի խաղա­ղության պայմա­նա­գիր Հայաստա­նի հետ, դա կարող է դիտվել որպես Ռուսաստա­նի համար կարև­որ սահմա­նա­գիծ։ Նա կարծիք հայտնեց, որ նախկի­նում եղել է պայմա­նա­վորվա­ծություն, ըստ որի Ռուսաստա­նը աջակցել է Ադրբե­ջա­նին Արցա­խում, իսկ Ադրբե­ջա­նը պետք է հետա­գա­յում աջակցեր Հայաստա­նի վրա ճնշումնե­րի ավե­լացմա­նը։ Սակայն այժմ, ըստ Խորշուդյա­նի, այդ փոխա­դարձ սպա­սումնե­րը լիո­վին չեն իրա­կա­նա­նում։

Խորշոդյա­նը նաև հիշեցրեց, որ Ռուսաստա­նի խաղա­ղա­պահնե­րի ներկա­յությամբ տեղի ունե­ցավ Արցա­խի հայ բնակչության բռնա­գաղթը, ինչը, նրա համոզմամբ, ցույց տվեց անվտանգության նախկին համա­կարգե­րի անկա­րո­ղությունը։ Նա նշեց, որ այս ամե­նից հետո Ռուսաստա­նը ակնկա­լում էր ավե­լի մեծ ազդե­ցություն ունե­նալ Հայաստա­նի տարածքում, այդ թվում՝ ենթա­կա­ռուցվածքնե­րի վերահսկո­ղության միջո­ցով։

Անդրա­դառնա­լով ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րին՝ Խորշուդյա­նը դիտարկեց, որ Հայաստա­նում գործող ռուսա­մետ քաղա­քա­կան խոսույթը տարածվում է ինչպես տեղա­կան ուժե­րի, այնպես էլ ռուսա­կան մեդիա և տեղե­կատվա­կան հարթակնե­րի միջո­ցով։ Նրա համոզմամբ՝ հասա­րա­կությունը աստի­ճա­նա­բար ավե­լի լավ է հասկա­նում այդ գործընթացնե­րը։

Խորշուդյա­նը նաև խոսեց անվտանգա­յին ընտրություննե­րի մասին։ Նա նշեց, որ Հայաստա­նը չի կարող իր տարա­ծաշրջա­նում անվտանգության ապա­հովման հարցում հենվել այլընտրանքա­յին կենտրոննե­րի վրա՝ բացի արևմտյան ուղղությունից։ Նրա խոսքով՝ համա­գործակցությունը Եվրա­միության և Միացյալ Նահանգնե­րի հետ կարող է նպաստել ինչպես անվտանգության, այնպես էլ տնտե­սա­կան զարգացման ապա­հովմա­նը։ Միևնույն ժամա­նակ նա հավե­լեց, որ Չինաստա­նի հետ համա­գործակցությունը հնա­րա­վոր է, սակայն Չինաստա­նը սովո­րա­բար ֆինանսա­կան աջակցություն տրա­մադրում է սեփա­կան շահե­րի խիստ հաշվարկով, և դա չի կարե­լի համե­մա­տել եվրո­պա­կան աջակցության մեխա­նիզմնե­րի հետ։Նույնիսկ ուժեղ բանակ ունե­նա­լու դեպքում Հայաստա­նը միայնակ չի կարող հավա­սա­րակշռել տարա­ծաշրջա­նա­յին ռազմա­կան անհա­վա­սա­րությունը՝ հաշվի առնե­լով Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի համա­տեղ ներուժը։ Նրա խոսքով՝ ժամա­նա­կա­կից աշխարհում անվտանգությունը մեծա­պես կախված է նաև միջազգա­յին ցանցա­յին դաշինքնե­րից։ Նախկի­նում Հայաստա­նը վստա­հում էր նման համա­կարգե­րի, սակայն դրանք գործնա­կա­նում չեն աշխա­տել։ Խորշուդյա­նի խոսքով՝ օրի­նակ՝ ՀԱՊԿ‑ը պատրաստա­կա­մություն չի ցուցա­բե­րել միջամտե­լու նույնիսկ անդամ երկրնե­րի միջև բախումնե­րի դեպքում, ինչը կասկա­ծի տակ է դնում այդ կառույցի արդյունա­վե­տությունը։

Հայ հասա­րա­կությա­նը այլևս դժվար է մոլո­րեցնել արտա­քին քաղա­քա­կան կեղծ ընտրություննե­րով։ Սակայն նա նաև զգուշացրեց, որ ներքա­ղա­քա­կան դժգո­հությունը կարող է օգտա­գործվել տարբեր ուժե­րի կողմից։ Նրա կարծի­քով՝ ժողովրդա­վա­րա­կան և արևմտա­մետ քաղա­քա­կան ուժե­րը պետք է իրա­կան այլընտրանք առա­ջարկեն հասա­րա­կությա­նը, որպեսզի դժգոհ ընտրողնե­րը չդառնան մանի­պուլյա­ցիա­նե­րի զոհ։

Անդրա­դառնա­լով ռուսա­կան տնտե­սությա­նը՝ Խորշուդյա­նը նշեց, որ մի շարք խոշոր պետա­կան ընկե­րություններ արդեն ֆինանսա­կան խնդիրներ ունեն, և դա վկա­յում է համա­կարգա­յին դժվա­րություննե­րի մասին։ Նրա խոսքով՝ նավթի գնե­րի անկումը, զեղչե­րով վաճառքը և սահմա­նա­փա­կումնե­րը լուրջ ազդե­ցություն են ունե­նում Ռուսաստա­նի տնտե­սա­կան կայունության վրա։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը փորձում են խուսա­փել կտրուկ քայլե­րից Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում՝ սպա­սե­լով, որ որոշ խնդիրներ ժամա­նա­կի ընթացքում ինքնին կլուծվեն։ Նա ընդգծեց, որ չի կարող միանշա­նակ ասել՝ այդ մոտե­ցումը որքան արդյունա­վետ է, սակայն նկա­տե­լի է, որ արևմտյան գործընկերներն էլ առայժմ բավա­րարված են ընթա­ցիկ աստի­ճա­նա­կան զարգա­ցումնե­րով։

Հայաստա­նին անհրա­ժեշտ է նաև ներքին կառա­վարման և կադրա­յին քաղա­քա­կա­նության համա­պա­տասխա­նե­ցում՝ արևմտյան երկրնե­րի հետ ընդլայնվող համա­գործակցության պահանջնե­րին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ