14.7 C
Yerevan

Ռուսա­մետնե­րը Մեկ Ընդհա­նուր Ճակա­տով Են Գրո­հում

Սամվել Կարա­պետյա­նը ինքն էլ իրեն չի պատկե­րացնում վարչա­պե­տի պաշտո­նում, իսկ իրա­կան բանակցո­ղը Ռուսաստա­նի հետ, կարող է լինել այլ քաղա­քա­կան գործիչ։ Որոշ ուժեր ընտրություննե­րից հետո կարող են աջակցել այլ թեկնա­ծուի։ 

Արամ Սարգսյան

Civic News‑ը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում  վերլուծվում է Հայաստա­նի նախընտրա­կան իրա­վի­ճա­կը՝ շեշտադրե­լով պրո­ռուսա­կան ուժե­րի կենտրո­նացված մարտա­վա­րությունը և նրանց ազդե­ցությունը չեզո­քացնե­լու անհրա­ժեշտությունը։ Սարգսյա­նը պնդում է, որ ԿԸՀ‑ն պետք է արգե­լի Սամվել Կարա­պետյա­նի քաղա­քա­կան ուժի մասնակցությունը ընտրություննե­րին, քանի որ այն ներկա­յացնում է օտա­րերկրյա միջամտություն և ֆինանսա­վորվում է դրսից։

Արամ Սարգսյա­նը նշեց, որ պրո­ռուսա­կան դաշտի ուժե­րը, իր դիտարկմամբ, ուղղորդվում են մեկ կենտրո­նից, որի նպա­տա­կը եղած ձայնե­րի փոշիա­ցումից խուսա­փելն է։ Սարգսյա­նը կարծում է, որ այդ կենտրոննե­րը հաշվարկել են՝ Հայաստա­նում պրո­ռուսա­կան տրա­մադրություններ ունե­ցող քաղա­քա­ցի­նե­րի բաժի­նը մոտ 38–42 տոկոս է, և փորձում են այդ հատվա­ծից ոչ մի քվե չկորցնել՝ միա­ժա­մա­նակ քայլեր անել, որպեսզի պրոարևմտյան թևում ձայնե­րը մասնատվեն։

Սարգսյա­նի խոսքով՝ այդ տրա­մա­բա­նությամբ են ձևա­վորվում տարբեր դաշինքներ, որպեսզի որևէ ուժ պրո­ռուսա­կան դաշտից դուրս չմնա անհրա­ժեշտ տոկո­սից և ձայնե­րը չկորչեն։ Նա դիտարկեց, որ որոշ քաղա­քա­կան ուժեր միացվում են Գագիկ Ծառուկյա­նին, քանի որ առանձին մասնակցության դեպքում շեմը չէին հաղթա­հա­րի, մինչդեռ այս ձևա­չա­փով կարող են անցնել խորհրդա­րան։ Արամ Սարգսյա­նը նաև ընդգծեց, որ այդ ուժե­րը փորձում են մասնակցել ոչ թե դաշինքով, այլ կուսակցության ցուցա­կով՝ ավե­լի ցածր շեմ հաղթա­հա­րե­լու հաշվարկով։ Այդ ուժե­րը հիմնա­կա­նում խոսում են Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը խորացնե­լու, ռուսա­կան անվտանգության և տնտե­սա­կան համա­կարգի շրջա­նա­կում խնդիրներ լուծե­լու մասին, սակայն ինքն այդ մոտե­ցումնե­րը իրա­տե­սա­կան չի համա­րում՝ հաշվի առնե­լով Ռուսաստա­նի ներկա­յիս քաղա­քա­կան դիրքո­րո­շումնե­րը տարա­ծաշրջա­նի երկրնե­րի ինքնիշխա­նության վերա­բերյալ։

Սարգսյա­նը նաև ասաց, որ ռուսա­կան քաղա­քա­կան շրջա­նակնե­րում հնչող հայտա­րա­րություննե­րը երբեմն նույնիսկ ենթադրում են Հայաստա­նի տարածքա­յին հարցե­րի քննարկում այլ ուժե­րի մասնակցությամբ, ինչը, նրա խոսքով, վտանգա­վոր մոտե­ցում է։ Հանրա­պե­տություն կուսակցության նախա­գա­հը կարծում է, որ ռուսա­կան ուղղությամբ գործող քաղա­քա­կան ուժե­րը փաստա­ցի հակված են այնպի­սի քայլե­րի, որոնք կարող են հանգեցնել նոր պատե­րազմի ռիսկե­րի։

Խոսե­լով այն մասին, թե ինչու Մոսկվան մի քանի տարբեր թեկնա­ծունե­րով է ներկա­յա­նում, Սարգսյա­նը նշեց, որ ցուցա­կի առա­ջին համա­րը պարտա­դիր չի նշա­նա­կում ապա­գա վարչա­պետ։ Նրա խոսքով՝ քաղա­քա­կան ուժե­րը փորձում են տարբեր դեմքե­րով մասնակցել, քանի որ հասկա­նումեն՝ հաջո­ղության հավա­նա­կա­նությունը սահմա­նա­փակ է։

Սարգսյա­նը անդրա­դարձավ նաև Սամվել Կարա­պետյա­նի քաղա­քա­կան մասնակցությա­նը՝ նշե­լով, որ, իր համոզմամբ, այդ ուժի գրանցումը նույնիսկ կարող է իրա­վա­կան խնդիրնե­րի առաջ կանգնել, քանի որ կան կասկածներ արտա­քին ուղղորդման և ֆինանսա­վորման վերա­բերյալ։ Նա հավե­լեց, որ նման դեպքե­րում պետք է առաջնորդվել օրենքով և բացա­ռել արտա­քին միջամտությունը երկրի ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րին։   

Արամ Սարգսյա­նը կարծում է, որ Սամվել Կարա­պետյա­նը ինքն էլ իրեն չի պատկե­րացնում վարչա­պե­տի պաշտո­նում, իսկ իրա­կան բանակցո­ղը Ռուսաստա­նի հետ, ըստ Սարգսյա­նի, կարող է լինել այլ քաղա­քա­կան գործիչ։ Նա չի բացա­ռել, որ որոշ ուժեր ընտրություննե­րից հետո կարող են աջակցել այլ թեկնա­ծուի։

Անդրա­դառնա­լով սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի թեմա­յին՝ Սարգսյա­նը նշեց, որ երկու երրորդ ձայներ ապա­հո­վե­լը խորհրդա­րա­նում գործնա­կա­նում անհնար է առանց լայն հանրա­յին աջակցության, և նման խոսակցություննե­րը հիմնա­կա­նում ընտրողնե­րին մոլո­րեցնե­լու նպա­տակ ունեն։ Արամ Սարգսյա­նը շեշտեց, որ առա­ջի­կա ընտրություննե­րը, իր գնա­հատմամբ, լինե­լու են քաղա­քակրթա­կան ընտրություն՝ Հայաստա­նի արևմտյան ինտեգրման ճանա­պարհի և ռուսա­կան մոդե­լի միջև։ Նա կարծում է, որ խաղա­ղության հարցը ևս առանցքա­յին է, և հասա­րա­կությունը ավե­լի քիչ է վստա­հում ռուսա­կան անվտանգության մոդե­լին՝ տեսնե­լով վերջին տարի­նե­րի զարգա­ցումնե­րը տարա­ծաշրջա­նում։ Սարգսյա­նը մեկնա­բա­նեց նաև երկա­թուղու թեման՝ նշե­լով, որ հայկա­կան երկա­թուղի­նե­րի կառա­վա­րումը Ռուսաստա­նին հանձնե­լը նախկի­նում եղել է սխալ որո­շում, որի հետև­անքնե­րը մինչ օրս զգացվում են։ Նրա խոսքով՝ բեռնա­փո­խադրումնե­րի ծավալնե­րը նվա­զել են, աշխա­տա­տե­ղե­րը կրճատվել են, իսկ ենթա­կա­ռուցվածքնե­րի մի մասը դադա­րել է գործել։

Ռուսաստա­նը փորձում է տարբեր ուղղություննե­րով ազդե­ցություն ունե­նալ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքում, այդ թվում՝ լեզվա­կան և քաղա­քա­կան նախա­ձեռնություննե­րի միջո­ցով, և զգուշացրեց նման գործընթացնե­րի վտանգնե­րի մասին։ Որոշ քաղա­քա­կան ուժեր իրա­կան տնտե­սա­կան ծրագրեր չեն ներկա­յացնում և սահմա­նա­փակվում են ընդհա­նուր խոստումնե­րով։ Նրա համոզմամբ՝ Հայաստա­նի զարգացման իրա­կան հնա­րա­վո­րություննե­րը կապված են նոր արդյունա­բե­րա­կան ուղղություննե­րի հետ։ Որպես օրի­նակ՝ Սսրգսյա­նը ներկա­յացրեց նատրիումա­յին մարտկոցնե­րի արտադրության գաղա­փա­րը։ Նա նշեց, որ աշխարհում աճում է էլեկտրա­կան տեխնո­լո­գիա­նե­րի պահանջարկը, իսկ նատրիումը՝ աղից ստացվող և ավե­լի մատչե­լի նյութ, կարող է դառնալ լիթիումի այլընտրանք։ Սարգսյա­նի խոսքով՝ Հայաստա­նի աղի պաշարնե­րը կարող են հնա­րա­վո­րություն տալ ներգրա­վել միլիարդա­վոր ներդրումներ և ստեղծել լայն արդյունա­բե­րա­կան շղթա։ Այդ ուղղությամբ արդեն կան միջազգա­յին հետաքրքրություններ և հնա­րա­վոր համա­գործակցություններ, ներառյալ եվրո­պա­կան ավտոարտադրողնե­րի հետ աշխա­տանքը։ Նրա կարծի­քով՝ նման ծրագրե­րը կարող են ապա­հո­վել Հայաստա­նի տնտե­սության թռիչքա­յին զարգա­ցում և նոր աշխա­տա­տե­ղեր։

Վերջում Սարգսյա­նը նշեց, որ իրենց քաղա­քա­կան ուժը փորձում է ոչ միայն քննա­դա­տել, այլ նաև առա­ջարկել կոնկրետ ծրագրեր և մասնակցել դրանց իրա­կա­նացմա­նը, և ընդգծեց, որ խորհրդա­րա­նում ներկա­յացված լինե­լու դեպքում այդնա­խա­ձեռնություննե­րը առաջ տանե­լու հնա­րա­վո­րություննե­րը կմե­ծա­նան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ