16.3 C
Yerevan

Դանդաղ, Բայց Կայուն Աճ

Դեպի Իրան նոր բարձրա­վոլտ գծի աշխա­տանքնե­րի մոտ 95%-ն ավարտված է, իսկ դեպի Վրաստան նոր գծի կառուցումը նախա­տեսվում է սկսել 2026‑ի վերջում կամ 2027‑ի սկզբին։ 

Դավիթ Խուդաթյան

Հայաստա­նի Հանրա­յին Ռադիոն զրուցել է տարածքա­յին կառա­վարման և ենթա­կա­ռուցվածքնե­րի նախա­րար Դավիթ Խուդաթյա­նի հետ։ Զրույցի ընթացքում ներկա­յացնում է Խուդաթյա­նի անդրա­դարձը Հայաստա­նի զարգացման ռազմա­վա­րա­կան ուղղություննե­րին, ներառյալ էներգե­տիկ անվտանգությունը, տրանսպորտա­յին հանգույցնե­րի կառուցումը և քաղա­քա­կան կայունությունը։ Նախա­րա­րը մանրա­մասնում է նոր մոդուլա­յին ատո­մա­կա­յա­նի կառուցման ծրագրե­րը և Մեծա­մո­րի կայա­նի շահա­գործման ժամկե­տի հնա­րա­վոր երկա­րաձգումը՝ միա­ժա­մա­նակ կարև­ո­րե­լով «Հյուսիս-Հարավ» մայրուղու և դեպի հարև­ան երկրներ տանող էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րի արդիա­կա­նա­ցումը։

Դավիթ Խուդաթյա­նը նշեց, որ նոր ատո­մա­կա­յա­նի հարցում կառա­վա­րությունն արդեն որո­շել է ընտրել մոդուլա­յին տարբե­րա­կը։ Նրա խոսքով՝ վերջնա­կան մոդե­լի ընտրությունը նախա­տեսվում է կատա­րել մոտ ապա­գա­յում՝ հնա­րա­վոր է 2026‑ի վերջում կամ 2027‑ի ընթացքում, և մոդե­լից կախված կընտրվի գործընկեր երկի­րը։ Նախա­րարն ասաց, որ առա­ջարկներ կան հինգ երկրից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստա­նից, Կորեա­յից, Չինաստա­նից և Ֆրանսիա­յից, և իրա­կա­նացված այցերն ու տեխնո­լո­գիա­կան ուսումնա­սի­րություննե­րը կօգնեն վերջնա­կան որոշմա­նը։ Մեծա­մո­րի ատո­մա­կա­յա­նի շահա­գործման ժամկե­տի հետ կապված ուշացման մտա­հո­գություննե­րը տեղին չեն, քանի որ նախա­պատրաստա­կան աշխա­տանքներն արդեն վաղուց սկսված են։ Նրա խոսքով՝ իրա­կա­նացվում է շահա­գործման ժամկե­տի երկա­րացման ծրա­գիր, և տեսա­կա­նո­րեն կա հնա­րա­վո­րություն կայա­նի աշխա­տանքը երկա­րաձգել նույնիսկ մինչև 2046 թվա­կա­նը։ Նա ընդգծեց, որ աշխարհում նման տիպի ատո­մա­կա­յաններ շահա­գործվում են ավե­լի քան 70 տարի, մինչդեռ Մեծա­մո­րի կայա­նը իրա­կա­նում աշխա­տել է մոտ 45 տարի։

Նախա­րա­րը նշեց, որ ժամա­նա­կա­կից ատո­մա­կա­յաննե­րի անվտանգության առումով լուրջ ռիսկեր չի տեսնում, քանի որ առա­ջա­տար երկրնե­րը նման կայաններ կառուցում են թե՛ իրենց տարածքում, թե՛ արտա­սահմա­նում։

Էներգե­տիկ ոլորտին անդրա­դառնա­լով՝ Դավիթ Խուդաթյանն ասաց, որ Հայաստա­նը ներկա­յումս ունի էլեկտրաէ­ներգիա­յի արտա­հանման հնա­րա­վո­րություն՝ արտադրա­կան ռեսուրսնե­րի և հատկա­պես արև­ա­յին էներգե­տի­կա­յի աճի շնորհիվ։ Նա նշեց, որ արդեն ավե­լի քան 1100 մեգա­վա­տարև­ա­յին հզո­րություն միացված է համա­կարգին, և 2025-ին երկրի էլեկտրաէ­ներգիա­յի ավե­լի քան 14%-ը արտադրվել է արև­ա­յին կայաննե­րի հաշվին։ Նախա­րա­րի խոսքով՝ Հայաստա­նը էլեկտրաէ­ներգիա է մատա­կա­րա­րում Իրա­նին ամբողջ տարվա ընթացքում, իսկ Վրաստա­նին՝ ըստ անհրա­ժեշտության և հնա­րա­վո­րություննե­րի, և արտա­հանման ծավալնե­րը աճել են։

Էներգա­հա­մա­կարգե­րի միա­ցումը հարև­ան երկրնե­րի հետ տնտե­սա­կան և համա­կարգի կայունության առումով կարև­որ է։ Նա ասաց, որ դեպի Իրան նոր բարձրա­վոլտ գծի աշխա­տանքնե­րի մոտ 95%-ն ավարտված է, իսկ դեպի Վրաստան նոր գծի կառուցումը նախա­տեսվում է սկսել 2026‑ի վերջում կամ 2027‑ի սկզբին։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը պատրաստա­կամ է քննարկել նաև Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի էներգա­հա­մա­կարգե­րին միա­նա­լու հնա­րա­վո­րությունը, քանի որ դա կարող է ունե­նալ տնտե­սա­կան և համա­կարգա­յին կայունության դրա­կան ազդե­ցություն։

Հայաստան-Իրան երրորդ բարձրա­վոլտ գծի մասին խոսե­լով՝ նախա­րարն ասաց, որ շինա­րա­րությունը պետք է ավարտվի այս տարի, իսկ ենթա­կա­ռուցվածքը 2026-ին արդեն կդառնա էներգա­հա­մա­կարգի մաս՝ թույլ տալով մեծացնել արտա­հանման ծավալնե­րը դեպի Իրան։

Հյուսիս-հարավ ճանա­պարհա­յին միջանցքի վերա­բերյալ Դավիթ Խուդաթյա­նը նշեց, որ Քաջա­րան-Ագա­րակ հատվա­ծը ներկա­յումս երկրի ամե­նա­մեծ շինհրա­պա­րակն է․ ամռա­նը մեկ օրվա կատա­րո­ղա­կա­նը հասել է մինչև 60 մլն դրա­մի, ներգրավված է շուրջ 700 աշխա­տա­կից, ավարտվել է նախա­տեսված երկու թունելնե­րի փորման աշխա­տանքը, իսկ կամուրջնե­րի մեծ մասում շինա­րա­րությունն ընթացքի մեջ է։ Նա ասաց, որ 32 կմ երկա­րությամբ այդ հատվա­ծում արդեն կա ավե­լի­քան 40% կատա­րո­ղա­կան։ Նախա­րա­րի խոսքով՝ Աշտա­րակ-Գյումրի հատվա­ծը արդեն պատրաստ է և երթև­ե­կե­լի, իսկ մոտ ապա­գա­յում նախա­տեսվում է նաև բացման արա­րո­ղություն։ Քաջա­րա­նի և Բարգուշա­տի թունելնե­րի մասով իրա­կա­նացվում են մրցութա­յին գործընթացներ և բանակցություններ։

Երև­ա­նում Հյուսիս-հարա­վի կարճ, բայց երկար ձգվող դատա­կան վեճի մասին խոսե­լով՝ Խուդասյա­նը նշեց, որ մոտ են հանգուցա­լուծմա­նը և վստահ է՝ 2026-ին այդ մոտ 200–300 մետր հատվա­ծում շինա­րա­րությունը կսկսվի, ինչը թույլ կտա ամբողջությամբ Երև­ա­նից Գյումրի անցնել այդ ճանա­պարհով։

Ավիա­ցիոն ոլորտին անդրա­դառնա­լով՝ նախա­րարն ասաց, որ եվրո­պա­կան «սև ցուցա­կում» մնա­լը բարդ խնդիր է, սակայն վերջին տարի­նե­րին բազմա­թիվ թերություններ շտկվել են։ Նրա խոսքով՝ այժմ հայտնա­բերված խնդիրնե­րի մի մասը նախկի­նում էլ գոյություն է ունե­ցել, պարզա­պես չի արձա­նագրվել։ Խուդաթյա­նը նշեց, որ միա­ժա­մա­նակ ոլորտում կա աճ․ ավե­լա­նում են չվերթնե­րը թե՛ դեպի Երև­ա­նի Զվարթնոց, թե՛ դեպի Գյումրու Շիրակ օդա­նա­վա­կա­յան։ Նա ասաց, որ կառա­վա­րության սուբսի­դա­վորման ծրագրի արդյունքում միջազգա­յին ավիաընկե­րություննե­րից մեկը որո­շել է բազա­վորվել Երև­ա­նում և բացել նոր ուղղություններ, իսկ 2026-ին նախա­տեսվում են նաև լրա­ցուցիչ երթուղի­ներ, այդ թվում՝ Լոնդոն։

Նախա­րարն ասաց, որ հայկա­կան ավիա­փո­խադրողներ ևս գործում են, և դրանցից մեկը վերջին տարի­նե­րին ընդլայնել է իր թռիչքա­յին աշխարհագրությունն ու թարմացրել ավիա­պարկը։

Ճանա­պարհա­շի­նության մասին խոսե­լով՝ Դավիթ Խուդասյա­նը նշեց, որ նախա­րա­րության պատվե­րով ամեն տարի կառուցվում կամ հիմնա­նո­րոգվում է ավե­լի քան 500 կմ ճանա­պարհ, ևս շուրջ 250–300 կմ՝ սուբվենցիոն ծրագրե­րով։ Նա ընդգծեց, որ 2025-ից պետա­կան լաբո­րա­տոր նմուշա­ռումը դարձել է պարտա­դիր բոլոր նման աշխա­տանքնե­րի համար, և արդեն հազա­րա­վոր փորձարկումներ են իրա­կա­նացվել՝ ապա­հո­վե­լու միասնա­կան որա­կա­կան ստանդարտ։ Նրա խոսքով՝ ճանա­պարհնե­րի որա­կը դեռ կատարյալ չէ, սակայն պետությունն ու շինա­րա­րա­կան ընկե­րություննե­րը շարունա­կա­բար ավե­լացնում են կարո­ղություննե­րը։

Երև­ա­նի ճանա­պարհնե­րի վիճա­կի մասին նախա­րարն ասաց, որ դրանք մեծա­մա­սամբ մաշված են, քանի որ երկար տարի­ներ հիմնա­նո­րո­գում չի իրա­կա­նացվել, միայն միջին նորո­գում, որի ժամկե­տը 7–10 տարի է։ Նա նշեց, որ նախա­տեսվում է ավե­լացնել ֆինանսա­վո­րումը և սկսել նաև պետա­կան դեպարտա­մենտի կողմից մայրա­քա­ղա­քում ճանա­պարհա­շի­նություն։ 

Խուդաթյա­նը կարծում է, որ եթե ասֆալտի արագ վնասման դեպքեր կան, դրանք կապված են որա­կի հետ, և հենց դրա համար 2026-ից պետա­կան լաբո­րա­տո­րիան լիարժեք վերահսկո­ղություն կիրա­կա­նացնի նաև Երև­ա­նի բոլոր ճանա­պարհա­յին նախագծե­րի նկատմամբ։

Քաղա­քա­կան հարցե­րին անդրա­դառնա­լով՝ նախա­րար Դավիթ Խուդասյա­նը ասաց, որ պայքա­րը խաղա­ղության և պատե­րազմի միջև է, և իշխա­նության քաղա­քա­կա­նությունը նպա­տակ ունի ապա­հո­վել երկա­րա­ժամկետ խաղա­ղություն։ Նա նշեց, որ վերջին երկու տարի­նե­րին Հայաստա­նի սահմաննե­րին հակա­ռա­կորդի կրա­կո­ցից զոհեր չեն եղել, ինչը համա­րում է կարև­որ ձեռքբե­րում։

Նախա­րա­րի խոսքով՝ գործող իշխա­նությունը ընտրություննե­րին գնում է հաղթա­նա­կի ակնկա­լի­քով՝ հիմք ընդունե­լով իրա­կա­նացված ծրագրե­րը՝ ենթա­կա­ռուցվածքնե­րից մինչև տնտե­սություն, աշխա­տա­տե­ղե­րի աճ և աշխա­տա­վարձե­րի բարձրա­ցում։ Նա ընդգծեց, որ եթե ընտրություննե­րի արդյունքնե­րը այլ լինեն, դրանք կընդունվեն, սակայն չի կարծում, որ գործող ընդդի­մությունը կարող է գալ իշխա­նության, քանի որ, իր գնա­հատմամբ, նրանց ասե­լիքն ու դերա­կա­տարնե­րը չեն փոխվել։ Գյումրու օրի­նա­կով հնա­րա­վոր քաղա­քա­կան սցե­նարնե­րի մասին խոսե­լով՝ Խուդաթյա­նը նշեց, որ ընդդի­մությունը կարող է փորձել նման փորձ, սակայն վստահ է, որ դա չի հաջողվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ