26.1 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Դաշնակցության Բյուրո­յի հիշյալ  արձա­նագրումը ԼՂ կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցի այդ փուլի գնա­հատման «բանա­լի է», քանի որ բացա­հայտում է չափա­զանց կարեւոր «շերտ»: Հասկացվում է այնպես, որ Քիուեսթում ԼՂ կարգա­վորման «հայե­ցա­կարգի փոխա­կերպում է առա­ջարկվել, ինչին Հայաստա­նը տվել է նախնա­կան համա­ձայնություն»: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 22 

2001թ. ապրի­լին Դաշնակցությունը համոզմունք ուներ, որ ղարա­բաղյան կարգա­վորման «ձեւա­վորվող փաթե­թը ամբողջությամբ պարտություն չի նշա­նա­կում»: Մեկ անգամ արդեն նկա­տել ենք տվել, որ ՀՅԴ Բյուրոն կուսակցության մարմիննե­րին «Շրջա­բե­րա­կան» է հղել Քիուեսթում Քոչարյան-Հեյդար Ալիեւ մի քանի օր տեւած բանակցություննե­րից հետո: Հարկ է վերստին հիշեցնել, որ այդ բանակցություննե­րից Երեւա­նում եւ Ստե­փա­նա­կերտում սպա­սե­լիքնե­րը մեծ էին: Որո­շա­կի լավա­տե­սություն ուներ նաեւ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուե­լը, երբ հանդիպման մեկնարկին ասում էր, որ նախա­գահ Բուշը պատրաստ է Սպի­տակ տանն ընդունել Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի առաջնորդնե­րին: 

ԱՄՆ նախա­գա­հի պատրաստա­կա­մության քաղա­քա­կան իմաստն այն էր, որ Վաշինգտո­նը կարող է ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րի իրացման եւ առհա­սա­րակ հայ-ադրբե­ջա­նա­կան հաշտության երաշխա­վո­րը լինել: Հայկա­կան կողմե­րի ոգեւորվա­ծությունը եւ Վաշինգտո­նի լավա­տե­սությունը, սակայն, չարդա­րա­ցան, Ադրբե­ջա­նի նախա­գահ Հեյդար Ալիեւը հրա­ժարվեց համա­ձայնություն տալ կարգա­վորման սկզբունքնե­րի նախագծին, թեեւ տարածքների/սուվերեն միջանցքնե­րի փոխա­նակման գաղա­փա­րի հեղի­նակն ինքն էր: 

ՀՅԴ Բյուրոն Քիուեսթի բանակցություննե­րի մանրա­մասնություննե­րից չէր կարող անգետ լինել, ուստի չափա­զանց կարեւոր է, թե ինչու՞ «Շրջա­բե­րա­կա­նում» օգտա­գործվում է «ձեւա­վորվող փաթեթ» բնո­րո­շումը: Եթե քիուեսթյան «փաթե­թը» Հեյդար Ալիեւի կողմից հավա­նության չի արժա­նա­ցել,  բայց դրա­նից ոչ ավե­լի, քան երկու շաբաթ հետո Հայաստա­նի առնվազն քաղա­քա­կան իշխող համա­կարգի ազդե­ցիկ մաս կազմող ՀՅԴ բարձրա­գույն ղեկա­վար մարմի­նը գնա­հա­տում է, որ «ձեւա­վորվող փաթե­թը ամբողջությամբ պարտություն չէ»,-ապա կարե­լի՞ է ենթադրել, որ Դաշնակցությունը գործընթա­ցին նախա­պես աջակցություն էր հայտնել, քանի որ այն հայկա­կան կողմե­րի համար «հաղթա­կան էր», իսկ Քիուեսթից հետո շարունա­կել է պաշտպա­նել կարգա­վորման «նոր տարբե­րա­կը», որովհե­տեւ այն «ամբողջությամբ պարտություն չէր»: 

Դաշնակցության Բյուրո­յի հիշյալ  արձա­նագրումը ԼՂ կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցի այդ փուլի գնա­հատման «բանա­լի է», քանի որ բացա­հայտում է չափա­զանց կարեւոր «շերտ»: Հասկացվում է այնպես, որ Քիուեսթում ԼՂ կարգա­վորման «հայե­ցա­կարգի փոխա­կերպում է առա­ջարկվել, ինչին Հայաստա­նը տվել է նախնա­կան համա­ձայնություն»: 

Հաջորդիվ կփորձենք այս ենթադրությունը հիմնա­վո­րել եւ պարզա­բա­նել, թե սկզբունքա­յին ի՞նչ զիջում էր պահանջվում Երեւա­նից: Առայժմ արձա­նագրենք, որ ՀՅԴ Բյուրո­յի այդ պահի ընդունած «Շրջա­բե­րա­կա­նի» իմաստով կուսակցությունը պատասխա­նատվություն է ստանձնել ոչ թե ԼՂ կարգա­վորման արդեն իսկ համա­ձայնեցված «փաթե­թի» եւ դրա իրացման ընթացքում իշխա­նություննե­րին աջակցե­լու, այլ՝ «ձեւա­վորվող փաթե­թի» շուրջ դեռեւս կայա­նա­լիք բանակցություննե­րի համար: Այդ փուլից Դաշնակցությունը շատ որո­շա­կի իմաստով վերա­փոխվել է ԼՂ կարգա­վորման գործընթա­ցի անմի­ջա­կան դերա­կա­տա­րի եւ քաղա­քա­կան պատասխա­նա­տուի: Նման պատասխա­նատվություն փորձա­ռու կուսակցությունը միայն մի դեպքում կստանձներ. Եթե համա­րեր, որ Հայաստա­նի իշխա­նությունն «իրենն է» կամ առնվազն «նաեւ իրենն է»: 

Վահրամ Աթա­նեսյան 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ