16.3 C
Yerevan

Ռուսաստա­նը Չի Ուզում Բաց Թողնել Հարա­վա­յին Կովկա­սը

Հայաստա­նի իշխա­նություննե­րը փորձում են ավե­լի ինքնուրույն քաղա­քա­կա­նություն վարել, սակայն վստահ չեմ, որ լիո­վին հաղթա­հա­րել են «գաղութա­յին սինդրո­մը»։

Արսեն Խառատյան

FactorTV‑ն զրուցել է «Ալիք Մեդիա»-ի հիմնա­դիր, կոնֆլիկտա­բան Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվում է Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րի փոփո­խությունը և Ռուսաստա­նի ազդե­ցության նվա­զումը Հարա­վա­յին Կովկա­սում՝ Ուկրաի­նա­կան պատե­րազմի համա­տեքստում։ Կոնֆլիկտա­բան Արսեն Խառատյա­նը շեշտում է, որ Մոսկվան կորցրել է իր ամե­նաա­ռանցքա­յին լծա­կը՝ Արցա­խը, ինչը հայկա­կան կողմին հնա­րա­վո­րություն է տալիս ավե­լի մեծ ինքնուրույնություն դրսև­ո­րել և խորացնել կապե­րը Արևմուտքի հետ։ Քննարկման առանցքում են անվտանգա­յին նոր ճարտա­րա­պե­տության ձևա­վո­րումը, էներգե­տիկ դիվերսիֆի­կա­ցումը՝ մասնա­վո­րա­պես ամե­րիկյան միջուկա­յին տեխնո­լո­գիա­նե­րի ներդրման միջո­ցով, և Ռուսաստա­նի կողմից կիրառվող շանտա­ժի ու սպառնա­լիքնե­րի քաղա­քա­կա­նության ձախո­ղումը։

Արսեն Խառատյանն ասաց, որ Ռուսաստա­նի կողմից սանձա­զերծված պատե­րազմը Ուկրաի­նա­յում քանդեց այն միֆը, թե Ռուսաստանն ունի աշխարհի երկրորդ ամե­նա­մարտունակ բանա­կը․ նրա դիտարկմամբ՝ պատե­րազմը ոչ թե արագ ավարտվեց, այլ դարձավ երկա­րատև ու ծանր՝ մեծ զոհե­րով և ավե­րա­ծություննե­րով։ Նա նշեց, որ Ուկրաի­նան մենակ չմնաց․ տարբեր պետություններշա­րունա­կում են աջակցել նրան, ինչպես նաևտարբեր կամա­վո­րա­կան ուժեր ներգրավված են հակա­մարտությունում։ Խառատյա­նը կարծում է, որ Ռուսաստա­նի հետ գործ ունենք որպես անկանխա­տե­սե­լի խաղա­ցո­ղի, սակայն ուղիղ համե­մա­տություններ Ուկրաի­նա­յի և Հարա­վա­յին Կովկա­սի միջև միշտ չէ, որ կիրա­ռե­լի են։

Արսեն Խառատյա­նի խոսքով՝ ուկրաի­նա­կան պատե­րազմը թուլացրել է Ռուսաստա­նի դիրքե­րը նաև Հարա­վա­յին Կովկա­սում, և Արցա­խից ռուս խաղա­ղա­պահնե­րի դուրսբե­րումը դրա ամե­նա­տե­սա­նե­լի օրի­նակնե­րից է։ Նա նշեց, որ տարա­ծաշրջա­նի երկրնե­րից ոչ մեկը ներկա­յումս ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լու հայտ չի ներկա­յացնում, սակայն Ռուսաստա­նը նախկի­նում նույնիսկ Եվրա­միության հետ մերձեցման գործընթացներն է ընկա­լել որպես վտանգ։ Խառատյա­նը հիշեցրեց, որ Ուկրաի­նա­յի ճգնա­ժա­մի խորքա­յին փուլը սկսվել էր դեռ 2013-ից՝ արտա­քին քաղա­քա­կան ուղղության փոփո­խության շուրջ ներքին լարվա­ծությունից։

Խառատյա­նը նշեց, որ Հայաստա­նը տեսա­կա­նո­րեն կարող է շարունա­կել Եվրա­միության հետ ինտեգրման քաղա­քա­կան օրա­կարգը, բայց տնտե­սա­կան առումով ճանա­պարհը դժվար է․ ըստնրա՝ ԵՄ անդա­մակցության ճանա­պարհին առանցքա­յին քայլե­րից է ասո­ցացման և խորը առևտրի համա­ձայնա­գի­րը, ինչը անհա­մա­տե­ղե­լի է ԵԱՏՄ անդա­մակցության հետ։ Նա ընդգծեց, որ Ռուսաստա­նը բազմիցս հիշեցրել է այդ անհա­մա­տե­ղե­լիության մասին, և եթե Մոսկվան կիրա­ռի տնտե­սա­կան լծակներ՝ օրի­նակ էներգե­տիկ կամ առևտրա­յին, Հայաստա­նը կարող է ճգնա­ժա­մի առաջ կանգնել։ Միա­ժա­մա­նակ Խառատյա­նը կարև­ո­րեց վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման հնա­րա­վո­րությունը և արտադրանքի որա­կի համա­պա­տասխա­նեցման երկա­րատև գործընթա­ցը։

Կոնֆլիկտա­բա­նը նշեց, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը փորձում են ավե­լի ինքնուրույն քաղա­քա­կա­նություն վարել, սակայն նա վստահ չէ, որ լիո­վին հաղթա­հա­րել են «գաղութա­յին սինդրո­մը»։ Նրա կարծի­քով՝ Արցա­խի կորուստից հետո Ռուսաստա­նի հիմնա­կան լծա­կը տարա­ծաշրջա­նում նվա­զել է, ինչն իշխա­նություննե­րին տալիս է որո­շա­կի ավե­լի մեծ ճկունություն։ Խառատյա­նը նաև հիշեցրեց, որ Ռուսաստա­նը երկար ժամա­նակ շահագրգռված չէր հակա­մարտության վերջնա­կան կարգա­վորմամբ, քանի որ չլուծված հակա­մարտությունը պահում էր իր ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում։  Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև սահմա­նա­զատման երկկողմ հանձնա­ժո­ղո­վի գոյությունը անսո­վոր, բայց կարև­որ օրի­նակ է, երբ առանց դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի երկրնե­րը ուղիղ գործընթաց են վարում։ Նրա դիտարկմամբ՝ նախկի­նում Ռուսաստա­նը նման ուղիղ երկկողմ ձևա­չա­փե­րը չէր խրա­խուսում, քանի որ դրանք նվա­զեցնում էին իր դերա­կա­տա­րությունը։

Խառատյա­նը «թրքացման» մասին խոսույթը համա­րեց մանի­պուլյա­ցիա՝ նշե­լով, որ այն հիմնված է «եթե ոչ մենք, ապա Թուրքիան» տրա­մա­բա­նության վրա։ Նա հիշեցրեց Ռաֆա­յել Իշխանյա­նի «երրորդ ուժի բացառման» գաղա­փա­րը և ընդգծեց, որ Հայաստա­նը պետք է կարո­ղա­նա ինքնուրույն հարա­բե­րություններ կառուցել նույնիսկ դժվար հարև­աննե­րի հետ՝ առանց մշտա­կան միջնորդնե­րի։ Նրա համոզմամբ՝ բազմա­կողմ կամ արևմտյան միջնորդությունը երբեմն կարող է օգտա­կար լինել, բայց լավա­գույն լուծումնե­րը գալիս են ուղիղ բանակցություննե­րից։ Ռուսաստա­նը հաճախ առաջնորդվում է ազդե­ցությունը վախի, ճնշման կամ կախվա­ծության միջո­ցով պահե­լու քաղա­քա­կա­նությամբ, ինչը բնո­րոշ է որոշ հետգա­ղութա­յին տերություննե­րի մտա­ծո­ղությա­նը։ Նա նշեց, որ նման մոտե­ցումը երկա­րա­ժամկե­տում բերում է դիրքե­րի կորստի՝ ինչպես Աֆրի­կա­յում Ֆրանսիա­յի օրի­նա­կով, այնպես էլ այլ տարա­ծաշրջաննե­րում։ Նրա կարծի­քով՝ Ուկրաի­նա­յի պատե­րազմն արդեն հանգեցրել է նրան, որ Ռուսաստա­նը կարող է իր անմի­ջա­կան հարև­ա­նությամբ ստա­նալ ավե­լի հակա­ռուսա­կան տրա­մադրություննե­րով հասա­րա­կություն, ինչը ռազմա­վա­րա­կան ձախո­ղում է։

Խառատյա­նը նշեց, որ միջուկա­յին էներգե­տի­կա­յի ոլորտում աշխարհում սահմա­նա­փակ թվով երկրներ ունեն լուրջ տեխնո­լո­գիա­ներ, և Հայաստա­նը պետք է գնա­հա­տի բոլոր առա­ջարկնե­րը՝ հասկա­նա­լով, թե ով է պատրաստ ներդրում կատա­րել և ինչ պայմաննե­րով։ Նա հույս հայտնեց, որ ԱՄՆ‑ի հետ էներգե­տիկ համա­գործակցության շուրջ բանակցություննե­րը կանցնեն կոնկրետ քայլե­րի փուլ։ 

Անդրա­դառնա­լով հնա­րա­վոր ընտրություննե­րին՝ Արսեն Խառատյա­նը ասաց, որ չի կարե­լի բացա­ռել արտա­քին ազդե­ցության փորձե­րը, սակայն դժվար է պատկե­րացնել, որ բացա­հայտ պրո­ռուսա­կան ուժե­րը կարո­ղա­նան ստա­նալ հասա­րա­կության մեծա­մասնության աջակցությունը առանց լուրջ մեքե­նա­յություննե­րի։ Նա ընդգծեց, որ նույնիսկ իշխա­նա­փո­խության դեպքում դժվար կլի­նի ամբողջությամբ դադա­րեցնել արդեն սկսված որոշ միջազգա­յին համա­գործակցություննե­րը։

Վերջում Խառատյա­նը կարև­ո­րեց իրա­կան ներդրումնե­րի և տեխնո­լո­գիա­կան նախագծե­րի ներգրա­վումը՝ հատկա­պես կիսա­հա­ղորդիչնե­րի և էներգե­տի­կա­յի ոլորտնե­րում։ Նրա համոզմամբ՝ նման ծրագրե­րը կարող են ոչ միայն տնտե­սա­կան զարգա­ցում ապա­հո­վել, այլ նաև լրա­ցուցիչ անվտանգա­յին երաշխիքներ ստեղծել Հայաստա­նի համար։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ