16.3 C
Yerevan

Արդա­րա­դա­տությունը Վերա­կանգնվե­լու Է

Հուսա­հա­տության հիմք չկա։ Արդա­րա­դա­տությունը կիրա­կա­նացվի, և շղթա­յի բոլոր պատասխա­նա­տունե­րը, այդ թվում՝ նախկին նախա­գահ Սերժ Սարգսյա­նը և մյուս բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը կկանգնեն օրենքի առաջ։ 

Անուշ Քլո­յան

1inTV‑ն զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Անուշ Քլո­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է 2008 թվա­կա­նի Մարտի 1‑ի ողբերգա­կան իրա­դարձություննե­րի շուրջ ծավալվող նոր իրա­վա­կան զարգա­ցումնե­րը և բարձրաստի­ճան նախկին պաշտոնյա­նե­րի, մասնա­վո­րա­պես՝ Հովհաննես Թամամյա­նի ձերբա­կա­լությունը: Քննարկման առանցքում է Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րա­նի վճի­ռը, որը պարտա­վո­րեցնում է Հայաստա­նին բացա­հայտել տասը զոհե­րի մահվան հանգա­մանքնե­րը և պատասխա­նատվության ենթարկել բռնություն հրահրած հանցա­վոր շղթա­յի բոլոր օղակնե­րին:


Անուշ Քլո­յա­նը, անդրա­դառնա­լով Մարտի 1‑ի գործով վերջին զարգա­ցումնե­րին, նշեց, որ 17,5 տարի անց հրա­պա­րակված ՄԻԵԴ վճի­ռը հստակ արձա­նագրել է՝ 2008 թվա­կա­նի մարտի 1‑ի ցույցե­րը եղել են խաղաղ, ցուցա­րարնե­րի մոտ զենք կամ զինամթերք չի հայտնա­բերվել, իսկ պետությունը կիրա­ռել է բիրտ և անհա­մա­չափ ուժ։

Քլո­յա­նի խոսքով՝ այդ վճռով ընդգծվել է, որ գործել է համա­կարգված շղթա, և շղթա­յի բոլոր օղակնե­րը՝ հրա­ման արձա­կողներն ու դրանք կատա­րողնե­րը, պարտա­վոր են կրել պատասխա­նատվություն։ Նա դիտարկում է, որ անկախ նրա­նից, թե որ իշխա­նությունն է տվյալ պահին կառա­վա­րում, պետությունը պարտա­վոր է կյանքի կոչել այդ վճի­ռը և ապա­հո­վել մեղա­վորնե­րի պատասխա­նատվությունը։

Պատգա­մա­վո­րը նշեց, որ վերջին մեղադրանքներն ու ձերբա­կա­լություննե­րը, այդ թվում՝ Հովհաննես Թամամյա­նի նկատմամբ, վկա­յում են, որ գործընթա­ցը շարունակվում է։ Նրա համոզմամբ՝ առա­ջի­կա­յում հնա­րա­վոր են նոր բացա­հայտումներ, և բոլոր նրանք, ովքեր ներգրավված են եղել բռնություննե­րի, ծեծի և սպա­նություննե­րի մեջ, անպայման կկրեն իրենց արժա­նի պատի­ժը։

Անդրա­դառնա­լով երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի պատասխա­նատվության հարցին՝ Քլո­յա­նը կարծում է, որ գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րը չէր կարող անտեղյակ լինել Երև­ա­նում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րից։ Նրա գնա­հատմամբ՝ հրա­մաննե­րը փոխանցվել են վերև­ից ներքև, և պատասխա­նատվությունը չի կարող շրջանցվել։ Նա համոզմունք հայտնեց, որ Քոչարյա­նը չի խուսա­փի պատասխա­նատվությունից։

Անուշ Քլո­յա­նը նաև շեշտեց, որ դատա­րաններն անկախ մարմիններ են, և գործե­րի ընթացքը պայմա­նա­վորված է ապա­ցույցնե­րի բազա­յով։ Նրա խոսքով՝ նախորդ տարի­նե­րին բազմա­թիվ իրե­ղեն ապա­ցույցներ կոծկվել կամ խեղաթյուրվել են, ինչն էապես բարդացրել է քննությունը։ Քլո­յա­նը նշեց, որ ՄԻԵԴ‑ն արձա­նագրել է նաև պետության կողմից ոչ լիարժեք համա­գործակցություն և ապա­ցույցնե­րի չտրա­մադրում։

Պատգա­մա­վո­րը կարծում է, որ դատա­խա­զությունը, հակա­կո­ռուպցիոն և քննչա­կան մարմիննե­րը շարունա­կե­լու են գործի քննությունը, և գործնա­կան փուլ մտնե­լուց հետո վկա­նե­րի ցուցմունքնե­րը կարո­ղեն էական ազդե­ցություն ունե­նալ։ Նա ընդգծեց, որ հասա­րա­կության սպա­սումնե­րը բարձր են, և քաղա­քա­ցի­նե­րը հաճախ հարցնում են՝ ինչու մեղա­վորնե­րը դեռ ազա­տության մեջ են։

Քլո­յա­նի գնա­հատմամբ՝ հուսա­հա­տության հիմք չկա։ Նա վստա­հություն հայտնեց, որ արդա­րա­դա­տությունը կիրա­կա­նացվի, և շղթա­յի բոլոր պատասխա­նա­տունե­րը, այդ թվում՝ նախկին նախա­գահ Սերժ Սարգսյա­նը և մյուս բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը, կկանգնեն օրենքի առաջ։

Պատգա­մա­վո­րը չի բացա­ռել, որ նոր զարգա­ցումներ և հնա­րա­վոր պատասխա­նատվության ենթարկումներ կարող են լինել նաև մինչև ընտրություննե­րը՝ նշե­լով, որ գործընթա­ցը շարունա­կա­կան է, և զոհե­րի ընտա­նիքնե­րի երկա­րամյա սպա­սումը պետք է ավարտվի արդար վճռով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

https://www.youtube.com/watch?v=fdTKZCPaQqA

Առնչվող Հոդվածներ