26.1 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Բարդ է կողմնո­րոշվել, թե արդյոք ՀՅԴ Բյուրոն «ձեւա­վորվող փաթեթ» ասե­լով այդ  առաջարկությու՞ն  է նկա­տի ունե­ցել, թե Քիուեսթն ունի այլ «գաղտնիքներ» եւս:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 23

Նախորդիվ նկա­տել ենք, որ Քիուեսթում Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ բանակցություննե­րից հետո, երբ հայտնի էր, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը չի ընդունել ղարա­բաղյան կարգա­վորման սկզբունքնե­րը, ՀՅԴ Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նը» շրջա­նա­ռության է դրել «ձեւա­վորվող փաթեթ» հասկա­ցություն: Դրա­նից ուղղա­կի բխում է, որ քիուեսթյան հանդի­պումը չի կանխո­րո­շել բանակցություննե­րի ավարտ, այլ նոր փուլի մեկնա­կետ է հանդի­սա­ցել:

Ընդհա­նուր ընկա­լում կա, որ այդ շրջա­նում Հայաստա­նը քննարկում էր «Արցա­խի միա­վո­րումը»: Քիուեսթում նախնա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րը փաստաթղթա­յին ամրագրման չեն հասել: Ի՞նչ է իրա­կա­նում տեղի ունե­ցել, այդ մասին փաստա­կան վկա­յումներ չկան: Ավե­լին, հայ հանրությունը քառորդ դար հետո էլ տեղյակ չէ քիուեսթյան եւ հետա­գա բանակցություննե­րի առարկա հանդի­սա­ցած «սեւագրից»: Ինչպես հայտնի դարձավ անցյալ տարե­վերջին, կառա­վա­րությունը չունի «քիուեսթյան փաթե­թը», ուստի եւ այն հրա­պա­րա­կել չէր կարող:

Իրա­վի­ճա­կը հասկա­նա­լու համար, թվում է, կարե­լի է հիմք ընդունել լրագրո­ղա­կան «բացա­հայտումը», ըստ որի Քիուեսթում եւ հետա­գա բանակցություննե­րում Հեյդար Ալիեւը բարձրացրել է Շուշիի «հատուկ կարգա­վի­ճա­կի» հարցը: Չափա­զանց սուղ տեղե­կություննե­րի պարա­գա­յում դժվար է մեկնա­բա­նել, թե նա կոնկրետ ի՞նչ է նկա­տի ունե­ցել: Տեսա­կետ կա, որ Հեյդար Ալիեւը նախկին ԼՂԻՄ‑ի ոչ ամբողջա­կան տարածքը Հայաստա­նին «փոխանցե­լու» դիմաց բարձրացրել է Շուշի-Ֆիզուլի «անարգել միջանցք ապա­հո­վե­լու» հարցը:

Բարդ է կողմնո­րոշվել, թե արդյոք ՀՅԴ Բյուրոն «ձեւա­վորվող փաթեթ» ասե­լով այդ  առաջարկությու՞ն  է նկա­տի ունե­ցել, թե Քիուեսթն ունի այլ «գաղտնիքներ» եւս: Բայց եթե անգամ քննարկվել է միայն Շուշին ադրբե­ջանցի­նե­րով վերաբնա­կեցնե­լու, քաղա­քում կառա­վարման առանձին կարգ սահմա­նե­լու եւ Ֆիզուլիի հետ «անարգել միջանցքի» տարբե­րա­կը, ապա Դաշնակցության պնդումը, որ դա «ամբողջա­կան պարտություն» չէ, հնչում է զուտ որպես «ինքնամխի­թա­րություն»:

Ուշադրություն է հայցում իրո­ղությունը, որ ՀՅԴ Բյուրո­յի բավա­կան ծավա­լուն «Շրջա­բե­րա­կա­նում» բառա­ցիո­րեն ոչ մի անդրա­դարձ չկա ԼՂ կարգա­վորման քիուեսթյան «ձեւա­վորվող փաթե­թի» նկատմամբ Ռուսաստա­նի եւ Իրա­նի դիրքո­րոշման մասին: Դաշնակցությունը, որ ավանդա­բար Հայաստա­նի անվտանգության միջա­վայր է տեսնում Ռուսաստա­նի եւ Իրա­նի հետ սկզբունքա­յին համա­գործակցությունը եւ հետա­գա­յում բազմիցս ջատա­գո­վել է Մոսկվա-Երեւան-Թեհրան ռազմա­վա­րա­կան առանցքը, չէր կարող Սյունի­քի հարա­վում Ադրբե­ջան-Նախի­ջեւան «մասնա­վոր ճանա­պարհի» խնդի­րը չպայմա­նա­վո­րել Իրա­նի հավա­նա­կան հակազդե­ցությամբ: 

Իսկ թե ինչու՞ կուսակցության մարմիննե­րին այդ մասին ոչինչ չի ասել, մնում է գաղտնիք:

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ