26.1 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է


Դաշնակցությունը շատ հեռու է մնա­ցել Ղարա­բաղյան կարգա­վո­րումը տարա­ծաշրջա­նա­յին եւ աշխարհա­քա­ղա­քա­կան հնա­րա­վոր զարգա­ցումնե­րի տիրույթում գնա­հա­տե­լուց եւ հիմնա­կա­նում կենտրո­նա­ցել է ներկուսակցա­կան, ավե­լի ճիշտ՝ ներվերնա­խա­վա­յին «ճեղքե­րի» եւ «պառակտումնե­րի» հավա­նա­կա­նության վրա: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 24

Ղարա­բաղյան կարգա­վորման քիուեսթյան «նոր ձեւա­վորվող փաթե­թը» գնա­հա­տե­լով «ոչ ամբողջա­կան պարտություն», ՀՅԴ Բյուրոն, այդուհանդերձ, չի բացա­ռել, որ այն «ճեղքեր, չասե­լու համար պառակտումներ առա­ջացնի մեր մեջ»: 

Առա­ջին տպա­վո­րությամբ, կարծես, Դաշնակցությունը մտա­հոգվում է ներհա­յաստանյան «ճեղքե­րով» կամ «անխուսա­փե­լի պառակտումնե­րով», բայց հաջորդ դիտարկումը, թե «հնա­րա­վոր է առանձին անձանց դասալքությունը, որոնք կամ թուլա­կա­մությամբ կամ էլ պետա­կան համա­կարգում իրենց զբա­ղեցրած դիրքը կորցնե­լու վախից փորձեն քաղա­քա­կան- գաղա­փա­րա­կան գույն տալ իրենց քայլին, նորեն ստեղծեն «բազե­ներ-արծիվներ տխրահռչակ բաժա­նումը»,- հստակ վկա­յում է, որ խոսքը վերա­բե­րում է ներկուսակցա­կան հնա­րա­վոր բեւե­ռացմա­նը: 

Բավա­կան մանվա­ծա­պատ շարադրանքից այնպես է հասկացվում, որ ՀՅԴ Բյուրոն, անկախ ղարա­բաղյան կարգա­վորման քիուեսթյան «նոր ձեւա­վորվող փաթե­թին» տված գնա­հա­տա­կա­նից, որ լիո­վին ներգրվում է «դեմ ըլլա­լով կողմ ըլլալ» մոտեցմա­նը, եթե ոչ լիո­վին, ապա առնվա­զը շատ մեծ չափա­բաժնով հասկա­ցել է, որ Արցա­խի խնդրի ցանկա­ցած դիվա­նա­գի­տա­կան-բանակցա­յին կարգա­վո­րում չի կարող կառուցված լինել Հայ դատի, պատմա­կան արդա­րության վերա­կանգման, ցեղասպա­նության համար տարածքա­յին փոխհա­տուցումնե­րի անհրա­ժեշտության քարոզչության վրա: Դաշնակցության՝ որպես ազգա­յին ամե­նանվիրյալ եւ Հայ դատի երդվյալ պաշտպան կուսակցության ներհայկա­կան ռենոմեն(հեղինակություն) տասնամյակնե­րից ի վեր ձեւա­վորվել է այդ քարոզչության վրա:

Դաշնակցությունը, ‑Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նը» դա չի էլ փորձել թաքցնել, ղարա­բաղյան կարգա­վորման «փուլա­յին» տարբե­րա­կը «դավա­ճա­նություն» որա­կող քաղա­քա­կան ուժ է, որ երեք տարի հետո կանգնել է չափա­զանց բարդ կացության առաջ. համա­ձայնություն տալ քիուեսթյան «ձեւա­վորվող փաթե­թին», նշա­նա­կում է Արցա­խի հարցը դուրս բերել Հայ դատի տիրույթից, իսկ մերժել՝ ենթադրում է ծանր պատասխա­նատվություն ստանձնել, քանի որ ապա­գա­յի ոչ մի երաշխիք չկար: 

Այս իրա­վի­ճա­կում, ինչպես ավե­լի վաղ նկա­տել ենք, Դաշնակցությունը շատ հեռու է մնա­ցել Ղարա­բաղյան կարգա­վո­րումը տարա­ծաշրջա­նա­յին եւ աշխարհա­քա­ղա­քա­կան հնա­րա­վոր զարգա­ցումնե­րի տիրույթում գնա­հա­տե­լուց եւ հիմնա­կա­նում կենտրո­նա­ցել է ներկուսակցա­կան, ավե­լի ճիշտ՝ ներվերնա­խա­վա­յին «ճեղքե­րի» եւ «պառակտումնե­րի» հավա­նա­կա­նության վրա: 

«Շրջա­բե­րա­կա­նից» տպա­վո­րություն է ստեղծվում, թե ՀՅԴ Բյուրոն եւ կուսակցության մարմինները,-շարքերի մասին դեռ չխո­սած,- գործում են տարբեր միջա­վայրե­րում: Բյուրոն, կարծես, կասկա­ծում է, որ կուսակցության մարմիննե­րը կարող են «չհա­վա­տալ» կամ նույնիսկ «ապստամբել» իր դեմ, ուստի փորձում է նրանց համո­զել, որ Դաշնակցությունը «այլեւս այն չէ, ինչ կար նախորդ իշխա­նություննե­րի օրոք»: ՀՅԴ բարձրա­գույն ղեկա­վար մարմի­նը նույնիսկ հարկադրված է խոստո­վա­նել, որ «վերջին երեք տարի­նե­րին այս կամ այն չափով իշխա­նության մաս է կազմել»,- ուստի «չի կարող հակադրվել այնպես, ինչպես հակադրվում էր» Լեւոն Տեր-Պետրոսյա­նին: Իսկ ի՞նչն էր Դաշնակցության Բյուրո­յին այդքան ամուր կապում Ռոբերտ Քոչարյա­նի իշխա­նությա­նը: 

Վահրամ Աթա­նեսյան 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ