21.4 C
Yerevan

«Ներբող» ԴաշՆակցա­կաննե­րին


«Դաշնակցա­կա­նին վայել աննկուն կամքով», իրա­կա­նում՝ իբրեւ դեռեւս Չարենցի կողմից քանդակված խանութպան Համո, որ պատե­րազմը տեսնում էր իբրեւ ճոխ խրախճանք, որտեղ պիտի հորդա իր խանութի անհա­շիվ գինին: 

Վահրամ Աթա­նեսյան

1989–2015 թվա­կաննե­րին Ստե­փա­նա­կերտում իմ աշխա­տա­վարձը հավա­սար է եղել կուսմարզկո­մի բաժնի վարի­չի, հետա­գա­յում՝ ՊԲ գումարտա­կի հրա­մա­նա­տա­րի, այնուհե­տեւ՝ ԼՂՀ նախա­րա­րի աշխա­տա­վարձին: Չխո­սած «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նի թղթակցի ամսա­կան վաստա­կը, որ ԼՂՀ նախա­գա­հի աշխա­տա­վարձից բարձր էր: Հավե­լեմ, որ ԼՂՀ ԱԺ հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ լինե­լով՝ մշտա­պես ունե­ցել եմ նաեւ ստեղծա­գործա­կան-լրագրո­ղա­կան աշխա­տանքից միջի­նը ամսա­կան հարյուր հազար դրա­մի հավելյալ եկա­մուտ: Մոտ երե­սուն տարվա ընթացքում հասցրել եմ Ստե­փա­նա­կերտում ձեռք բերել մեկ երեք սենյա­կա­նոց, մեկ երկու սենյա­կա­նոց բնա­կա­րան եւ հիմնա­նո­րո­գել գյուղի հայրա­կան առանձնա­տունը: 

Ամեն ինչ կորցրել եմ: Եւ երբ կարդում եմ, թե պատկան մարմիննե­րը նախկին պաշտոնյա­նե­րից որպես ապօ­րի­նի ունեցվածք ինչ են պահանջում, երբ տեսնում եմ, թե Արցա­խի նախկին իշխա­նա­վորնե­րը Երեւա­նում ինչ լայն քայլքով են ապրում եւ Հայաստա­նի գործող իշխա­նություննե­րի «դեմ պայքա­րում», վերստին համոզվում եմ, որ «ազատ եւ անկախ Արցա­խը» եղել է պարզա­պես բիզնես-ծրա­գիր, փողե­րի լվացքա­տուն: Եւ փակվել է, երբ քերե­լու բան այլեւս չի մնա­ցել: Թե բա՝ «կոռուպցիա կար, բայց հո Արցախ ունեի՞նք»: Դուք, այո, ունեիք: Եւ հանձնե­ցիք: Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան կլոունա­դա­յի միջո­ցով, «Արցա­խը Սարդա­րա­պատ է» կեղծա­խո­սության «դափուծնծղա­նե­րի» խլա­ցուցիչ աղա­ղա­կումնե­րով, որպեսզի հարյուր հազար մարդ ուշքի չգա եւ ձեր խեղկա­տա­կությունը չտեսնի: 

«Դաշնակցա­կա­նին վայել աննկուն կամքով», իրա­կա­նում՝ իբրեւ դեռեւս Չարենցի կողմից քանդակված խանութպան Համո, որ պատե­րազմը տեսնում էր իբրեւ ճոխ խրախճանք, որտեղ պիտի հորդա իր խանութի անհա­շիվ գինին: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ