16.3 C
Yerevan

Մարտի 1‑ի Բացա­հայտումը Կենսա­կան Անհրա­ժեշտություն Է

Ամե­նա­կարև­որ սկզբունքը պատժի անխուսա­փե­լիությունն է, ոչ թե խստությունը։ Յուրա­քանչյուր պաշտոնյա պետք է վստահ լինի, որ վաղ թե ուշ պատասխա­նատվության է ենթարկվե­լու, հակա­ռակ դեպքում դա դառնում է համընդհա­նուր խնդիր։

Տիգրան Եգորյան

1inTV‑ն զրուցել է փաստա­բան Տիգրան Եգորյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Մարտի 1‑ի ոճրա­գործության բացա­հայտման ներկա փուլը և իրա­վա­կան համա­կարգի առջև ծառա­ցած խոչընդոտնե­րը: Փաստա­բան Տիգրան Եգորյա­նը շեշտում է, որ վերջին ձերբա­կա­լություննե­րը չպետք է միանշա­նակ ընդունել որպես առա­ջընթաց, քանի որ համա­կարգա­յին բարե­փո­խումնե­րի բացա­կա­յությունը և օրենսդրա­կան բացե­րը դեռևս կաշկանդում են արդյունա­վետ քննությունը: Հեղի­նա­կի հիմնա­կան գաղա­փարն այն է, որ հանցա­գործության անպատժե­լիությունը կստեղծի «բաց դռան» էֆեկտ, ինչը հնա­րա­վոր կդարձնի նմա­նա­տիպ հանցանքնե­րի կրկնությունը ապա­գա­յում:

Եգորյա­նը նշեց, որ չի շտա­պում հետև­ություններ անել միայն այն հանգա­մանքից, որ հնչում են որոշ անուններ կամ կատարվում են ձերբա­կա­լություններ։ Նրա խոսքով՝ ինքնին այդ փաստը դեռևս չի նշա­նա­կում, որ գործընթացն արդյունա­վե­տո­րեն առաջ է շարժվում։ Նա խորհուրդ տվեց ոչ հիացմունքով արձա­գանքել, ոչ էլ միանշա­նակ գնա­հա­տել դա որպես նախընտրա­կան հնարք՝ ընդգծե­լով, որ երկու ծայրա­հեղ գնա­հա­տա­կաններն էլ վաղա­ժամ են։ Եգորյա­նը դիտարկում է, որ առնվազն 2018 թվա­կա­նից, երբ ստեղծվեց գործը տեղից շարժե­լու հնա­րա­վո­րություն, արդյունա­վետ քննություն լայն իմաստով եղել է շատ կարճ ժամա­նա­կա­հատվա­ծում, իսկ մնա­ցած տարի­նե­րին գործընթա­ցը, նրա խոսքով, փաստա­ցի դոփել է տեղում։ Նա կարծում է, որ այդ ընթացքում կորցվել են հնա­րա­վոր ռեսուրսներ, որոնք կարող էին ծառա­յել վերջնա­կան հանգուցա­լուծմա­նը։

Իրա­վա­բանն ընդգծեց, որ խնդի­րը միայն առանձին գործո­ղություննե­րով չի սահմա­նա­փակվում․ կան համա­կարգա­յին թերություններ՝ դատա­րաննե­րի, դատա­խա­զության և ընդհա­նուր կառա­վարման ոլորտում։ Նա ասաց, որ մինչ այժմ չեն տեսնում այնպի­սի լուծումներ, որոնք կապա­հո­վեն գոնե մեկ կարև­որ հարցի արդյունա­վետ փակում։ Եգորյա­նը նաև նշեց օրենսդրա­կան խնդիրնե­րի առկա­յությունը՝ օրի­նակ, քրեա­կան դատա­վա­րության օրենսդրությամբ բարո­յա­կան վնա­սի փոխհա­տուցման մեխա­նիզմի բացա­կա­յությունը, ինչը, նրա համոզմամբ, առա­ջի­կա­յում լուրջ խնդիր է դառնա­լու։ Նրա խոսքով՝ ութ տարի օրենսդի­րը չի լուծել այդ հարցը, և դա քաղա­քա­կան կամքի կամ կառա­վարման արդյունա­վե­տության պակա­սի հետև­անք է։

Տիգրան Եգորյա­նը շեշտեց, որ միայն ժողովրդա­վա­րա­կան ընտրություննե­րով իշխա­նության գալը դեռ չի նշա­նա­կում մասնակցա­յին ու արդյունա­վետ ժողովրդա­վա­րություն և կառա­վա­րում իրա­կա­նացնել։ Նրա կարծի­քով՝ ներկա­յումս մենք քաղում ենք հենց այդ բացե­րի հետև­անքնե­րը։

Խոսե­լով խորհրդա­րա­նա­կան լսումնե­րի մասին՝ Եգորյա­նը նշեց, որ նման ձևա­չա­փե­րը կարև­որ են, որովհետև ուզես-չուզես ազդակ են և որո­շա­կի պրո­ցեսներ խթա­նում են։ Թե որքան խորությամբ և որքան երկա­րատև ազդե­ցություն կունե­նան, այլ հարց է, բայց որոշ ազդե­ցություն անպայման ունե­նում են։ Նրա դիտարկմամբ՝ 2018-ին հենց արդյունա­վետ հաղորդակցության արդյունքում հնա­րա­վոր եղավ գործե­րը կարճ ժամա­նա­կում ուղարկել դատա­րան, իսկ այդ հաղորդակցության բացա­կա­յությունը հետա­գա տարի­նե­րին հանգեցրել է առա­ջընթա­ցի բացա­կա­յության։

Ռոբերտ Քոչարյա­նի արդա­րացման հարցին անդրա­դառնա­լով՝ Եգորյա­նը կտրա­կա­նա­պես մերժեց այն պնդումը, թե գործե­րը կազմված էին անփույթ կամ թերի։ Նրա գնա­հատմամբ՝ խնդի­րը դատա­րաննե­րի և Սահմա­նադրա­կան դատա­րա­նի կազմի հետ էր, որտեղ, ինչպես նա ասաց, կոնկրետ խնդիր լուծե­լու նպա­տա­կով գործող մարդիկ կային։ Ըստ նրա՝ գործի կազմման, փաստե­րի կամ հիմնա­վո­րումնե­րի մասով խնդիր չկար։  

Նման գործե­րի բացա­հայտումը պետք է առաջնա­հերթություն լինի ցանկա­ցած իշխա­նության համար։ Նա դա անվա­նեց աքսիո­մա­տիկ ճշմարտություն և ընդգծեց, որ նման սիստե­միկ ցնցումնե­րի չբա­ցա­հայտումը ստեղծում է «բաց դռան էֆեկտ», երբ ապա­գա­յում կրկնվե­լու ռիսկը մեծա­նում է։ Ամե­նա­կարև­որ սկզբունքը, նրա կարծի­քով, պատժի անխուսա­փե­լիությունն է, ոչ թե խստությունը։ Յուրա­քանչյուր պաշտոնյա պետք է վստահ լինի, որ վաղ թե ուշ պատասխա­նատվության է ենթարկվե­լու, հակա­ռակ դեպքում դա դառնում է համընդհա­նուր խնդիր։

Վերջին ձերբա­կա­լություննե­րի վերա­բերյալ Տիգրան Եգորյա­նը կրկին զգուշա­վոր մոտե­ցում ցուցա­բե­րեց։ Նա նշեց, որ քրեա­դա­տա­վա­րա­կան գործընթացնե­րում հնա­րա­վոր են իրա­վա­չափ ընթա­ցա­կարգեր, երբ անհրա­ժեշտ է առա­ջադրել մեղադրանք, կազմա­կերպել կոնկրետ գործընթացներ՝ օրենքով սահմանված կարգով։ Կողքից դիտո­ղին կարող է թվալ, թե նույն դեմքերն անընդհատ հայտնվում են նույն գործընթա­ցում, սակայն, նրա խոսքով, դա կարող է լինել նաև նորմալ ընթա­ցա­կարգի արդյունք։ Միա­ժա­մա­նակ նա ընդգծեց, որ կոնկրետ նյութե­րին ծանոթ չէ, ուստի չի կարող վերջնա­կան գնա­հա­տա­կան տալ, բայց նման զարգա­ցումնե­րը կարող են լինել իրա­վա­չափ գործընթա­ցի շրջա­նա­կում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ