21.4 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

«Կարե­լիություն չունե­նա­լը» կապված է միջոցնե­րի՞, թե՞ հանրա­յին հեղի­նա­կության սղության հետ: Այսինքն, ղարա­բաղյան կարգա­վորման «փուլա­յին» տարբե­րա­կը մերժե­լուց ոչ ավե­լի, քան երեք տարի հետո Դաշնակցությունը Հայաստա­նի եւ Արցա­խի հանրության առջեւ արդեն չունե՞ր «անձնա­զոհ նվիրյա­լի» եւ «Հայ դատի երդվյալ պաշտպա­նի» հեղի­նա­կությունը: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 26 

«․․․Այսօր կարգա­վորմա­նը ընդդի­մա­նա­լու համար ուժ կուտա­կե­լու կարե­լիություն ունե՞նք, երբ նկա­տի ենք ունե­նում, մի քանի ամիսնե­րի ընթացքում հավա­նա­կան է հարցի լուծումը»,- 2001թ. ապրի­լի 16‑ի դրությամբ ղարա­բաղյան կարգա­վորման քիուեսթյան «ձեւա­վորվող փաթե­թի» մասին այս համո­զումն ուներ ՀՅԴ Բյուրոն: 

Դաշնակցության բարձրա­գույն ղեկա­վար մարմի­նը, որի կազմում անշուշտ, կային նաեւ Սփյուռքի ազդե­ցիկ ներկա­յա­ցուցիչներ, միանշա­նա­կո­րեն գտնում էր, որ առա­ջարկվող տարբե­րա­կը ոչ թե բացա­ռա­պես հայանպաստ է,- այն գնա­հատվել էր որպես «ոչ լրիվ պարտություն»,- այլ դրան ընդդի­մա­նա­լու համար ուժ կուտա­կե­լու կարե­լիությունն է թեա­կան: 

Նախորդիվ անդրա­դարձել ենք Դաշնակցության խոստո­վա­նությա­նը, որ արդեն երեք տարի է՝ իշխա­նության մաս է եւ չի կարող նույն հեշտությամբ հակադրվել ղարա­բաղյան կարգա­վորման քիուեսթյան «ձեւա­վորվող փաթե­թին», ինչպես դա անում էր Լեւոն Տեր-Պետրոսյա­նի դեմ՝ մերժե­լով նրա կողմից պաշտպանված «փուլա­յին տարբե­րա­կը»: Նկա­տել ենք տվել, որ ՀՅԴ Բյուրո­յի գոնե հայաստա­նաբնակ անդամնե­րի համար Ռոբերտ Քոչարյա­նին չհա­կադրվե­լը պայմա­նա­վորված էր նաեւ նրանց դեմ քրեա­կան հետապնդումը դադա­րեցնե­լու եւ բանտե­րից ազատ արձա­կե­լու հանգա­մանքով: Խնդիր է, թե դա միայն Դաշնակցության մի քանի ազդե­ցիկ անդամնե­րի բարո­յա­կան պարտավորությու՞ն էր, թե՞՝ կուսակցա­կան: Այսինքն, երկու հայտնի քրեա­կան գործը մեղադրանք էր ՀՅԴ մի քանի անդամնե­րի՞, թե՞ կուսակցության դեմ: 

Անցած շուրջ երեք տասնամյակնե­րին Դաշնակցությունը մշտա­պես պնդել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի կողմից քաղա­քա­կան հալա­ծանքնե­րի է ենթարկվել, իսկ քրեա­կան գործով մեղադրյալնե­րը քաղբանտարկյալ են եղել: Այս հանգա­մանքը կարեւոր է, քանի որ ՀՅԴ Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նի» հարցադրումը, թե ընդդի­մա­դիր շարժում ձեւա­վո­րե­լու «կարե­լիություն ունե՞նք», երկի­մաստ է: «Կարե­լիություն չունե­նա­լը» կապված է միջոցնե­րի՞, թե՞ հանրա­յին հեղի­նա­կության սղության հետ: Այսինքն, ղարա­բաղյան կարգա­վորման «փուլա­յին» տարբե­րա­կը մերժե­լուց ոչ ավե­լի, քան երեք տարի հետո Դաշնակցությունը Հայաստա­նի եւ Արցա­խի հանրության առջեւ արդեն չունե՞ր «անձնա­զոհ նվիրյա­լի» եւ «Հայ դատի երդվյալ պաշտպա­նի» հեղի­նա­կությունը: Այս հարցի պատասխա­նը գոնե հասկա­նա­լի դարձնե­լու փոխա­րեն Դաշնակցության Բյուրոն պատճառ է բերել ժամա­նա­կի սղությունը եւ  կանխա­տե­սում արել, թե հարցը մի քանի ամսվա ընթացքում կարող է լուծվել: ՀՅԴ պարա­գա­յում սա ոչ այնքան արտա­ռոց, որքան շատ պարզա­միտ կանխա­տե­սում է: 

Քաղա­քա­կան մեծ փորձա­ռություն ունե­ցող կուսակցությունը չէր կարող չգի­տակցել, որ եթե անգամ Հաայստա­նը եւ Ադրբե­ջա­նը ղարա­բաղյան կարգա­վորման սկզբունքնե­րի հարցում համա­ձայնության հասնեն, ապա բուն պայմա­նագրի բանակցումը տարի­ներ է պահանջե­լու: Իսկ թե ինչու՞ է ՀՅԴ Բյուրոն այդքան «միա­միտ գտնվել»՝ կփորձենք հասկա­նալ հաջորդ «դասին»: 

Վահրամ Աթա­նեսյան 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ