13.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ի՞նչ հարցեր են նրանք քննարկել, մնում է գաղտնիք: Գաղտնիք է նաեւ, թե արդյոք Սամվել Բաբա­յա­նը կամ  նրա լիա­զո­րած նույնպե՞ս շփվել է Ջեյհուն Շադլինսկու հետ, թե՞ Ադրբե­ջա­նը Արցա­խի ներկա­յա­ցուցիչնե­րից յուրա­քանչյուրի հետ կապի առանձին «խողովա՞կ է ունե­ցել»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 99

Վստա­հե­լի աղբյուրնե­րը վկա­յում են, որ Ստե­փա­նա­կերտում 2023թ. օգոստո­սի վերջին օրե­րին «Ազգա­յին ժողո­վում երկու լուրջ քննարկում է կայա­ցել»: Դրանք «նախա­ձեռնել է Արա­յիկ Հարությունյա­նը, ներկա են գտնվել նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նը, Բակո Սահակյա­նը, ինչպես նաեւ Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը»: 

Երկրորդ քննարկման մի քանի մասնա­կիցներ վկա­յում են, որ հիմնա­կան «բանա­վե­ճը ծավալվել է Արկա­դի Ղուկասյա­նի եւ Սամվել Բաբա­յա­նի միջեւ»:

Ղուկասյա­նը հարց է բարձրացրել, թե արդյոք «իրա­կա­նությա­նը համապատասխանու՞մ են տարածված լուրե­րը, որ Սամվել Բաբա­յա­նը ինչ-որ մարդկանց միջո­ցով Ադրբե­ջա­նի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի հետ բանակցություններ է վարում»: Սամվել Բաբա­յա­նը հարցին դրա­կան է պատասխա­նել եւ հավե­լել, որ «բանակցում է Արա­յիկ Հարությունյա­նի գիտությամբ»: 

Արա­յիկ Հարությունյա­նը Սամվել Բաբա­յա­նի «բացա­հայտումը» չի հաստա­տել, բայց եւ չի հերքել:

Մյունխե­նի անվտանգության խորհրդա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը անցած փետրվա­րին հարցազրույց է տվել ֆրանսիա­կան France 24 հեղի­նա­կա­վոր հեռուստաընկե­րությա­նը եւ ասել, որ «Ղարա­բա­ղի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ մի քանի շփումներ են եղել, նրանց ներկա­յացվել է վերաինտեգրման ծրա­գիր, բայց նրանք նախընտրել են տեղա­փոխվել Հայաստան»:

Ե՞րբ եւ ի՞նչ ձեւա­չա­փի շփումներ են եղել պաշտո­նա­կան Բաքվի եւ Արցա­խի իշխա­նություննե­րի միջեւ, Ալիեւը, բնա­կա­նա­բար, չի մանրա­մասնել: Այդ կարգի «բանակցություննե­րի» մասին Ստե­փա­նա­կերտը երբեք պաշտո­նա­կան տեղե­կություն չի հրա­պա­րա­կել: Հարցը փակ է մնում առայսօր: 

Տեղե­կատվության մասնա­վոր աղբյուրնե­րից հայտնի է, որ Բաքու-Ստե­փա­նա­կերտ առա­ջին շփումը կայա­ցել է դեռեւս 2023թ. նոյեմբե­րին՝ զինա­դա­դա­րի հաստա­տումից ոչ ավե­լի, քան երկու շաբաթ հետո:

Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի եւ Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության ծառա­յության տնօ­րե­նի առա­ջին տեղա­կալ գենե­րալ-լեյտե­նանտ Ջեյհուն Շադլիսնկու հանդի­պումը կայա­ցել է Մարտունու շրջա­նի Կարմիր շուկա ավա­նի տարածքում: Քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո Կարմիր շուկան հարա­վա­յին ուղղությամբ դարձել էր սահմա­նա­յին բնա­կա­վայր, որի տարածքում տեղա­բաշխված էին ՊԲ ստո­րա­բա­ժա­նումնե­րը:

Ադրբե­ջա­նում ինչու՞ հատկա­պես ՊԱԾ տնօ­րե­նի առա­ջին տեղա­կալ Շադլինսկին է ընտրվել Արցա­խի իշխա­նություննե­րի հետ շփումնե­րի «բանագնաց»: Ջեյհուն Շադլինսկու մասին բաց աղբյուրնե­րի տեղե­կություննե­րը չափա­զանց սուղ են: Ստույգ չէ նույնիսկ նրա ծննդյան վայրը: Որոշ աղբյուրներ նշում են, որ նա ծնվել է «Գերանբո­յի շրջա­նում», այլ տեղե­կություննե­րով՝ «նա ծագումով Վեդիից է, ընտա­նի­քը Ադրբե­ջան է տեղա­փոխվել 1988թ.-ին, երբ Ջեյհունը դեռեւս դպրո­ցա­կան էր»: Ուշագրավ է, որ Շադլիսնկին Պետա­կան անվտանգության ծառա­յության տնօ­րե­նի առա­ջին տեղա­կալ է նշա­նակվել՝ թողնե­լով Ադրբե­ջա­նի արտա­քին հետա­խուզության ծառա­յության տնօ­րե­նի տեղա­կա­լի պաշտո­նը:

Հարկ է մի շատ կարեւոր արձա­նագրում անել. Ջեյհուն Շադլինսկին Արա­յիկ Հարությունյա­նի հետ շփում է հաստա­տել մի իրա­վի­ճա­կում, երբ Ադրբե­ջա­նի գլխա­վոր դատա­խա­զությունը Գյանջա­յի «խաղաղ թաղա­մա­սե­րը հրթի­ռա­հա­րե­լու հրա­ման տալու» մեղադրանքով Արցա­խի նախա­գա­հի դեմ քրեա­կան գործ էր հարուցել եւ նրա նկատմամբ հետա­խուզում հայտա­րա­րել: Ի՞նչ հարցեր են նրանք քննարկել, մնում է գաղտնիք: Գաղտնիք է նաեւ, թե արդյոք Սամվել Բաբա­յա­նը կամ  նրա լիա­զո­րած նույնպե՞ս շփվել է Ջեյհուն Շադլինսկու հետ, թե՞ Ադրբե­ջա­նը Արցա­խի ներկա­յա­ցուցիչնե­րից յուրա­քանչյուրի հետ կապի առանձին «խողովա՞կ է ունե­ցել»:

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ