18.3 C
Yerevan

Ամե­նավտանգա­վոր Սցե­նա­րը Քաղա­քա­ցիա­կան Պատե­րազմն Է Իրա­նում

Այս պատե­րազմը արդեն իսկ բացա­սա­բար է ազդում համաշխարհա­յին տնտե­սության վրա։ Նավթի համաշխարհա­յին մատա­կա­րա­րումնե­րի մոտ 20 տոկո­սը գալիս է Պարսից ծոցի տարա­ծաշրջա­նից, և ռազմա­կան լարվա­ծության պայմաննե­րում գնե­րի աճը գրե­թե անխուսա­փե­լի է։ 

Հովսեփ Խուրշուդյան

Ա1+-ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Իրա­նի շուրջ ծավալվող ռազմա­կան լարվա­ծությունը և դրա բազմա­շերտ հետև­անքնե­րը Հայաստա­նի ու համաշխարհա­յին տնտե­սության համար։ Խուրշուդյանն ընդգծում է, որ տարա­ծաշրջա­նա­յին անկա­յունությունը կարող է վտանգել էներգե­տիկ մատա­կա­րա­րումնե­րը, սակայն միևնույն ժամա­նակ հնա­րա­վո­րություն է ընձե­ռում Հայաստա­նին՝ դառնա­լու կարև­ո­րա­գույն տարանցիկ հանգույց Կենտրո­նա­կան Ասիա­յի և Եվրո­պա­յի միջև։ Անդրա­դառնա­լով ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին՝ նա շեշտում է առա­ջի­կա ընտրություննե­րի աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կությունը՝ կոչ անե­լով ժողովրդա­վա­րա­կան ուժե­րին միա­վորվել՝ կանխե­լու համար ռուսա­մետ ուժե­րի հնա­րա­վոր վերա­դարձը և ապա­հո­վե­լու երկրի եվրաինտեգրման ուղին։ Վերլուծությունը նպա­տակ ունի բացա­հայտե­լու Հայաստա­նի անվտանգա­յին մարտահրա­վերնե­րը և հստա­կեցնե­լու պետության ինքնիշխա­նության պահպանման առաջնա­հերթություննե­րը։

Հովսեփ Խուրշուդյա­նը անդրա­դառնա­լով Իրա­նի շուրջ սկսված պատե­րազմին՝ ասաց, որ այս պահին պատե­րազմի արագ ավարտը կամ Իրա­նի ամբողջա­կան պարտությունը քիչ հավա­նա­կան է։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Իսրա­յե­լը ցամա­քա­յին գործո­ղություննե­րի չեն գնա, քանի որ դա մեծ մարդկա­յին կորուստնե­րի վտանգ ունի, իսկ նման գործո­ղության համար նույնիսկ Իսրա­յե­լի մոբի­լի­զացված ուժե­րը բավա­րար չեն Իրա­նի նման մեծ երկրի դեմ։ Ներկա­յումս հիմնա­կա­նում հրթի­ռա­յին պատե­րազմ է ընթա­նում՝ օդից և հեռա­հար միջոցնե­րով իրա­կա­նացվող հարվածնե­րով։ Նրա դիտարկմամբ՝ խոսակցություններ են շրջա­նառվում, որ նույնիսկ ամե­րիկյան հրթի­ռա­յին պաշարնե­րը սահմա­նա­փակ են և կարող են բավա­րա­րել ընդա­մե­նը մի քանի շաբաթ նման ինտենսի­վության գործո­ղություննե­րի համար։ Միևնույն ժամա­նակ նա ընդգծեց, որ հարվածնե­րը շատ թիրա­խա­յին են և ուղղված են հատկա­պես Իրա­նի ռազմա­կան ու քաղա­քա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րին՝ բարձրա­գույն ղեկա­վա­րության օբյեկտնե­րին, «Քսի­րի» կենտրոննե­րին և այլ կառույցնե­րին։ Նրա կարծի­քով՝ եթե այդ հարվածնե­րը շարունակվեն նույն ինտենսի­վությամբ, դրանք կարող են լուրջ և նույնիսկ անդառնա­լի հետև­անքներ ունե­նալ Իրա­նի պետա­կան կառույցի համար։

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև նշեց, որ այս պատե­րազմը արդեն իսկ բացա­սա­բար է ազդում համաշխարհա­յին տնտե­սության վրա։ Նրա գնա­հատմամբ՝ նավթի համաշխարհա­յին մատա­կա­րա­րումնե­րի մոտ 20 տոկո­սը գալիս է Պարսից ծոցի տարա­ծաշրջա­նից, և ռազմա­կան լարվա­ծության պայմաննե­րում գնե­րի աճը գրե­թե անխուսա­փե­լի է։ Խուրշուդյա­նի խոսքով՝ նավթի գինը կարող է անցնել 100 դոլա­րը մեկ բարե­լի համար, ինչը լուրջ հարված կլի­նի համաշխարհա­յին տնտե­սությա­նը։ Նա հավե­լեց, որ գազի գներն արդեն աճել են շուրջ 25 տոկո­սով, հատկա­պես այն պատճա­ռով, որ Քաթա­րը՝ հեղուկ գազի խոշոր արտա­հա­նողնե­րից մեկը, հայտա­րա­րել է արտադրության դադա­րեցման մասին, ինչը խնդիրներ է ստեղծում նաև Եվրո­պա­յի համար, որտեղ պահեստա­յին պաշարնե­րը այս տարի համե­մա­տա­բար ցածր են։

Խուրշուդյա­նը կարծում է, որ Իրա­նը ռազմա­կան պաշարնե­րի հաշվին չէ, որ փորձում է դիմա­կա­յել, այլ գլխա­վոր նպա­տա­կը ռեժի­մի գոյատև­ումն է և երկրի ներքին կառա­վա­րե­լիության պահպա­նումը։ Նրա դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգնե­րը նույնպես շահագրգռված չէ Իրա­նը ամբողջո­վին անկա­ռա­վա­րե­լի դարձնե­լու մեջ, քանի որ դա կարող է հանգեցնել տարա­ծաշրջա­նի ամբողջա­կան ապա­կա­յունացման, ինչը վտանգա­վոր կլի­նի նաև Պարսից ծոցի հարուստ երկրնե­րի համար։ Այդ պատճա­ռով, ըստ նրա, հենց այդ երկրներն էլ կարող են որոշ ժամա­նակ անց պահանջել ԱՄՆ-ից դադա­րեցնել պատե­րազմը։

Տարա­ծաշրջա­նա­յին լարվա­ծության ֆոնին Հայաստա­նը, մի կողմից, գտնվում է համե­մա­տա­բար խաղաղ միջա­վայրում, քանի որ հարև­ան երկրնե­րում միա­ժա­մա­նակ մի քանի պատե­րազմ է ընթա­նում՝ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը, Իսրա­յել-Լիբա­նան լարվա­ծությունը և Իրա­նի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կը։ Սակայն, նրա խոսքով, մյուս կողմից Հայաստանն ունի ռիսկեր, քանի որ Իրա­նը Հայաստա­նի անմի­ջա­կան հարև­անն է։Տեսականորեն հնա­րա­վոր է նաև Իրա­նից մարդկանց որո­շա­կի ներհոսք Հայաստան, սակայն դա ավե­լի հավա­նա­կան կլի­նի ծայրա­հեղ իրա­վի­ճա­կի դեպքում։ Նա ընդգծեց, որ այս պահին Իրա­նում զանգվա­ծա­յին փախուստ չկա, մարդիկ հիմնա­կա­նում պարզա­պես տեղա­փոխվում են խոշոր քաղաքնե­րից ավե­լի ապա­հով շրջաններ։

Խուրշուդյա­նը նաև անդրա­դարձավ Իրա­նի ներսում առկա տրա­մադրություննե­րին։ Նրա խոսքով՝ Իրա­նի հասա­րա­կության մեջ վերա­բերմունքը միանշա­նակ չէ․ մի հատվա­ծը նույնիսկ աջակցում է իշխա­նություննե­րի դեմ իրա­կա­նացվող հարվածնե­րին, հատկա­պես արտերկրում գտնվող իրանցի­նե­րը, որոնք ավե­լի ազատ են արտա­հայտում իրենց կարծի­քը։ Սակայն, նրա դիտարկմամբ, մյուս կողմից հարձա­կումնե­րը կարող են նաև ուժե­ղացնել հակաա­մե­րիկյան տրա­մադրություննե­րը երկրի ներսում։

Խոսե­լով հնա­րա­վոր սցե­նարնե­րի մասին՝ Խուրշուդյա­նը նշեց, որ Միացյալ Նահանգնե­րի ռազմա­վա­րությունը կարող է լինել Իրա­նի քաղա­քա­կան վերնա­խա­վի թուլա­ցումը, որպեսզի հետա­գա­յում ներքին դժգո­հության ալի­քը ավե­լի հեշտ վերածվի իշխա­նա­փո­խության։ Սակայն նա ընդգծեց, որ այդ գործընթա­ցը բարդ է, քանի որ Իրա­նում ներսում հստակ առաջնորդություն ունե­ցող ընդդի­մա­դիր ուժ չկա, իսկ հիմնա­կան ընդդի­մա­դիր ֆիգուրնե­րը գտնվում են արտերկրում։

Հայաստա­նի անվտանգության վերա­բերյալ խոսե­լով՝ Խուրշուդյա­նը նշեց, որ ամե­նավտանգա­վոր սցե­նա­րը կլի­նի այն, եթե Իրա­նում իրա­վի­ճա­կը վերածվի քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի։ Այդ դեպքում տնտե­սա­կան և սոցիա­լա­կան խնդիրնե­րը կարող են մեծ արտա­գաղթ առա­ջացնել։ Նա նաև հիշեցրեց, որ Իրա­նը Հայաստա­նի համար կարև­որ տնտե­սա­կան միջանցք է՝ հատկա­պես արտա­քին առևտրի և զենքի մատա­կա­րա­րումնե­րի տեսանկյունից, օրի­նակ Հնդկաստա­նից եկող ռազմա­կան տեխնի­կա­յի ճանա­պարհը նույնպես անցնում է Իրա­նի տարածքով։ Նրա կարծի­քով՝ եթե Իրա­նում իրա­վի­ճա­կը վատթա­րա­նա, այդ ուղին կարող է տեխնի­կա­պես կամ քաղա­քա­կան պատճառնե­րով փակվել։

Խուրշուդյա­նը անդրա­դարձավ նաև Հայաստա­նի իշխա­նություննե­րի արձա­գանքին՝ նշե­լով, որ պաշտո­նա­կան Երև­ա­նի հայտա­րա­րությունը բավա­կան հավա­սա­րակշռված էր․ այն պահպա­նել էչե­զո­քություն և սահմա­նա­փակվել է մտա­հո­գությունհայտնե­լով ու հումա­նի­տար օգնությունա­ռա­ջարկե­լով։

Անդրա­դառնա­լով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգնե­րը կամ Իրա­նը կարող են Հայաստա­նից պահանջել հակա­ռակ կողմի դեմ քայլեր, Խուրշուդյա­նը նշեց, որ դա քիչ հավա­նա­կան է։ Նրա խոսքով՝ նույնիսկ Միացյալ Նահանգնե­րը չի կարո­ղա­նում իր մերձա­վոր դաշնա­կիցնե­րին, օրի­նակ Մեծ Բրի­տա­նիա­յին, համո­զել մասնակցել Իրա­նի դեմ գործո­ղություննե­րին, հետև­ա­բար Հայաստա­նի վրա նման ճնշումը դժվար պատկե­րացվող է։ Տարա­ծաշրջա­նի շատ երկրներ փորձում են հնա­րա­վո­րինս զգույշ վարքա­գիծ դրսև­ո­րել՝ հասկա­նա­լով, որ Իրա­նի կողմից ցամա­քա­յին ռազմա­կան գործո­ղության առիթ տալը կարող է լուրջ հետև­անքներ ունե­նալ։

Գլո­բալ քաղա­քա­կան հետև­անքնե­րի մասին խոսե­լիս Խուրշուդյա­նը դիտարկեց, որ եթե Իրա­նը երկա­րա­ժամկետ հեռանկա­րում թուլա­նա կամ դուրս մղվի Չինաստան-Ռուսաստան քաղա­քա­կան դաշինքից, դա կարող է թուլացնել նաև Ռուսաստա­նին։ Սակայն կարճա­ժամկետ հեռանկա­րում, նրա խոսքով, Ռուսաստա­նը նույնիսկ որո­շա­կի շահ է ստա­նում՝ նավթի գնե­րի աճի պատճա­ռով։

Խուրշուդյա­նը հավե­լեց, որ նույն ժամա­նակ Միացյալ Նահանգնե­րի հնա­րա­վո­րություննե­րը կարող են որոշ չափով սահմա­նա­փակվել Ուկրաի­նա­յին ռազմա­կան օգնություն տրա­մադրե­լու հարցում, քանի որ մեծ քանա­կությամբ հրթիռներ օգտա­գործվում են Մերձա­վոր Արև­ելքում։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճա­ռով Ուկրաի­նա­յի ղեկա­վա­րությունը արդեն մտա­հո­գություն է հայտնում զինամթերքի հնա­րա­վոր պակա­սի վերա­բերյալ։

Անդրա­դառնա­լով եվրո­պա­կան էներգե­տիկ քաղա­քա­կա­նությա­նը՝ Խուրշուդյա­նը նշեց, որ Եվրա­միությունը փորձում է խորացնել համա­գործակցությունը Ադրբե­ջա­նի հետ՝ էներգա­կիրնե­րի մատա­կա­րա­րումնե­րը մեծացնե­լու համար։ Սակայն նրա կարծի­քով՝ դա երկա­րա­ժամկետ հեռանկա­րում կարող է նաև բարձրացնել Հայաստա­նի դերը տարա­ծաշրջա­նա­յին էներգե­տիկ և տրանսպորտա­յին նախագծե­րում, քանի որ Եվրո­պան հետաքրքրված է Կենտրո­նա­կան Ասիա­յի էներգա­կիրնե­րը դեպի Եվրո­պա հասցնե­լու նոր ուղի­նե­րով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ