25.1 C
Yerevan

Հայաստա­նը 2026-ին Շատ Անե­լիքներ Ունի

Թե՛ 2018‑ի, թե՛ 2021‑ի համա­պե­տա­կան ընտրություննե­րը միջազգա­յին կառույցնե­րի կողմից գնա­հատվել են որպես բարձր ստանդարտնե­րին համա­պա­տասխա­նող, և կառա­վա­րությունը նպա­տակ ունի, որ 2026 թվա­կա­նի ընտրություննե­րը ոչ միայն չզի­ջեն նախորդնե­րին, այլ նաև նոր քայլ լինեն ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի զարգացման ուղղությամբ։ 

Արա­յիկ Հարությունյան

Armenpress‑ը զրուցել է ՀՀ վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վար Արա­յիկ Հարությունյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան ձեռքբե­րումնե­րը, ներքին ժողովրդա­վա­րա­կան բարե­փո­խումներն ու տարա­ծաշրջա­նա­յին անվտանգությունը։ Շոշափվում են Երև­ա­նում կայա­նա­լիք միջազգա­յին խոշոր գագաթնա­ժո­ղովնե­րը, որոնք փաստում են պետության աճող դերա­կա­տա­րությունը եվրո­պա­կան և գլո­բալ հարթակնե­րում։ Բացի այդ, անդրա­դարձ է կատարվում Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության օրա­կարգին, ենթա­կա­ռուցվածքնե­րի ապաշրջա­փակմա­նը և հնա­րա­վոր հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի պայմաննե­րում արդար ընտրա­կան գործընթացնե­րի ապա­հովման կառա­վա­րության հանձնա­ռությա­նը։

Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ մայի­սի 3‑ին Երև­ա­նում կայա­նա­լու է «Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի գագաթնա­ժո­ղով» ութե­րորդ նիստը, որի մասին հայտնի էր դարձել դեռ նախորդ տարվա գարնա­նը, և այդ ժամա­նա­կից սկսվել են նախա­պատրաստա­կան աշխա­տանքնե­րը։ Նրա խոսքով՝ այժմ գործընթա­ցը մտել է բուն կազմա­կերպչա­կան փուլ, ընտրվել է միջո­ցառման կազմա­կերպման համար պատասխա­նա­տու ընկե­րությունը, իսկ գագաթնա­ժո­ղո­վը նախա­տեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյա­նի անվան մարզա­հա­մերգա­յին համա­լի­րում։ Երև­ան կժա­մա­նեն մոտ հիսուն երկրի ղեկա­վարներ, ինչպես նաև միջազգա­յին կազմա­կերպություննե­րի ղեկա­վարներ և գլխա­վոր քարտուղարներ։

Նա ընդգծեց, որ նման բարձր մակարդա­կի միջո­ցառման անցկա­ցումը Հայաստա­նում վկա­յում է այն մասին, որ երկի­րը սկսել է կարև­որ դեր ստանձնել եվրո­պա­կան քաղա­քա­կան հարթա­կում։ Հարությունյա­նի խոսքով՝ գագաթնա­ժո­ղո­վը նաև հստակ ուղերձ է տարա­ծաշրջա­նա­յին զարգա­ցումնե­րի համա­տեքստում, քանի որ այն ցույց է տալիս, որ Հայաստա­նում և նրա շուրջ ձևա­վորվել է խաղա­ղության միջա­վայր, որը պետք է պահպա­նել և զարգացնել։ Արա­յիկ Հարությունյա­նը նաև նշեց, որ նախա­տեսվում են մի շարք պաշտո­նա­կան պետա­կան այցեր, որոնցից առնվազն մեկը արդեն հաստատված է, ինչը հնա­րա­վո­րություն կտա զարգացնել նաև երկկողմ հարա­բե­րություննե­րը տարբեր երկրնե­րի հետ։

Արա­յիկ Հարությունյա­նը անդրա­դարձավ նաև Հայաստան-Եվրա­միություն առա­ջին գագաթնա­ժո­ղո­վին, որը կհա­ջորդի եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի հանդիպմա­նը։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը մեծ օրա­կարգ ունի Եվրո­պա­կան միության հետ համա­գործակցության շրջա­նա­կում, հատկա­պես այն պատճա­ռով, որ միությունում գործում են բարձր քաղա­քա­կան և տնտե­սա­կան ստանդարտներ, որոնց համա­պա­տասխա­նե­լուն ձգտում է Հայաստա­նը։ Նա նշեց, որ քննարկումնե­րի թեմա­նե­րից մեկը կլի­նի նաև վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման գործընթա­ցը, ինչպես նաև տնտե­սա­կան և հումա­նի­տար համա­գործակցության տարբեր ուղղություններ։ Արա­յիկ Հարությունյա­նը կարծում է, որ գագաթնա­ժո­ղո­վը հնա­րա­վո­րություն կտա ամփո­փել արդեն կատարված աշխա­տանքը և նախանշել համա­գործակցության զարգացման նոր հնա­րա­վո­րություններ։

Խոսե­լով առա­ջի­կա ընտրա­կան գործընթացնե­րի մասին՝ վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը նշեց, որ Հայաստա­նի կառա­վա­րությունը հանձնա­ռու է ապա­հո­վե­լու վստա­հե­լի և միջազգա­յին չափա­նիշնե­րին համա­պա­տասխան ընտրություններ։ Արա­յիկ Հարությունյա­նը հիշեցրեց, որ թե՛ 2018‑ի, թե՛ 2021‑ի համա­պե­տա­կան ընտրություննե­րը միջազգա­յին կառույցնե­րի կողմից գնա­հատվել են որպես բարձր ստանդարտնե­րին համա­պա­տասխա­նող, և կառա­վա­րությունը նպա­տակ ունի, որ 2026 թվա­կա­նի ընտրություննե­րը ոչ միայն չզի­ջեն նախորդնե­րին, այլ նաև նոր քայլ լինեն ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի զարգացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այդ նպա­տա­կով իրա­կա­նացվում են ծրագրեր Միա­վորված Ազգե­րի Կազմա­կերպության զարգացման կառույցնե­րի և միջազգա­յին գործընկերնե­րի հետ՝ կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վի կարո­ղություննե­րի զարգացման համար։

Արա­յիկ Հարությունյա­նը որպես հիմնա­կան մարտահրա­վերներ նշեց հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րը՝ ապա­տե­ղե­կատվությունը և կիբերհարձա­կումնե­րը, որոնք կարող են օգտա­գործվել ընտրություննե­րի վրա ազդե­ցություն գործադրե­լու նպա­տա­կով։ Նրա խոսքով՝ իշխա­նություննե­րը միջազգա­յին գործընկերնե­րի հետ աշխա­տում են այդ սպառնա­լիքնե­րի դեմ ինստի­տուցիո­նալ պաշտպա­նությունը ամրապնդե­լու ուղղությամբ։ Նա նաև նշեց, որ հնա­րա­վոր է ֆինանսա­կան միջամտություննե­րի փորձ, սակայն համա­պա­տասխան պետա­կան մարմիննե­րը հետև­ում են այդ տեղե­կություննե­րին և ձեռնարկում կանխարգե­լիչ քայլեր։

Խոսե­լով առա­ջի­կա ընտրություննե­րին մասնակցող իշխա­նա­կան ուժի մարտա­վա­րության մասին՝ Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել ընտրություննե­րին ժողովրդի լիա­կա­տար վստա­հությունը ստա­նա­լու նպա­տա­կով։ Նրա խոսքով՝ վերջին տարի­նե­րին իրա­կա­նացվել է մեծա­ծա­վալ աշխա­տանք տարբեր ոլորտնե­րում, և իշխա­նություննե­րը պատրաստվում են ներկա­յացնել ինչպես արդեն իրա­կա­նացված ծրագրե­րը, այնպես էլ ապա­գա զարգացման տեսլա­կա­նը՝ հատկա­պես խաղա­ղության, անվտանգության, տնտե­սա­կան աճի և սոցիա­լա­կան բարե­կե­ցության ուղղություննե­րով։

Արա­յիկ Հարությունյա­նը անդրա­դարձավ նաև իր այցին Միացյալ Նահանգներ, որտեղ վարչա­պե­տի գլխա­վոր խորհրդա­կան Լիլիթ Մակունցի հետ հանդի­պումներ է ունե­ցել Կալիֆորնիա­յի հայկա­կան համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։ Նրա խոսքով՝ այցի հիմնա­կան նպա­տա­կը եղել է ներկա­յացնել Հայաստա­նի իրա­կան զարգա­ցումնե­րը և հակազդել ապա­տե­ղե­կատվությա­նը։ Նա նշեց, որ հանդի­պումնե­րի ընթացքում պարզվել է՝ բացա­սա­կան տեղե­կատվությունը հիմնա­կա­նում տարա­ծում է կազմա­կերպված, բայց փոքրա­թիվ խումբ, մինչդեռ համայնքի մեծ մասը ընդհա­նուր առմամբ տեղե­կացված է Հայաստա­նի դրա­կան զարգա­ցումնե­րին։ Արա­յիկ Հարությունյա­նը նաև ընդգծեց, որ կառա­վա­րությունը երբեմն ավե­լի շատ կենտրո­նա­ցել է աշխա­տանքի վրա, քան այդ աշխա­տանքի մասին հաղորդակցության, ինչը որոշ դեպքե­րում խնդիր է ստեղծում տեղե­կացվա­ծության տեսանկյունից։

Անդրա­դառնա­լով Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րին՝ Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ խաղա­ղության գործընթա­ցում վերջին ամիսնե­րին արձա­նագրվել են կարև­որ առա­ջընթացներ։ Նրա խոսքով՝ սահմա­նին արդեն շուրջ երկու տարի է, ինչ զոհեր չկան և լուրջ փոխհրաձգություններ չեն արձա­նագրվում։ Նա նաև նշեց, որ որոշ չափով սկսվել է տնտե­սա­կան հաղորդակցություննե­րի ակտի­վա­ցում, տեղի են ունե­նում քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություննե­րի շփումներ և երկրնե­րի ղեկա­վա­րություննե­րի միջև կապեր։ Արա­յիկ Հարությունյա­նի դիտարկմամբ՝ հակա­մարտություննե­րի պատմությունը ցույց է տալիս, որ նման երկա­րատև հակա­մարտություննե­րի կարգա­վո­րումը սովո­րա­բար շատ ավե­լի երկար ժամա­նակ է պահանջում, և այդ առումով ընթա­ցող գործընթա­ցը բավա­կան արագ է զարգա­նում։

Խոսե­լով հաղորդակցություննե­րի ապաշրջա­փակման նախագծե­րից՝ Արա­յիկ Հարությունյա­նը առանձնացրեց «Թրամփի ուղի» ենթա­կա­ռուցվածքա­յին նախա­ձեռնությունը՝ նշե­լով, որ այն Հայաստա­նի համար ունի թե՛ տնտե­սա­կան, թե՛ անվտանգա­յին կարև­որ նշա­նա­կություն։ Նրա խոսքով՝ նախագծի շրջա­նա­կում ենթա­կա­ռուցվածքնե­րում նախա­տեսվում են մեծ ներդրումներ, ինչը կարող է ապա­հո­վել նոր բեռնա­փո­խադրումնե­րի ուղի­ներ արև­ելքից դեպի արևմուտք և Հայաստա­նի համար ստեղծել տնտե­սա­կան լուրջ հնա­րա­վո­րություններ։ Նա նաև հավե­լեց, որ ամե­րիկյան կողմի հետ բանակցություննե­րը շարունակվում են և TRIPP‑ը կյանքի կոչող ընկե­րության ստեղծման ուղղությամբ արդեն զգա­լի առա­ջընթաց կա։

Արա­յիկ Հարությունյա­նը անդրա­դարձավ նաև այն հանգա­մանքին, որ 2026 թվա­կա­նին Հայաստա­նը հյուրընկա­լե­լու է «COP17 կենսա­բազմա­զա­նության գագաթնա­ժո­ղո­վը»։ Նրա խոսքով՝ այս համա­ժո­ղո­վը Հայաստա­նին հնա­րա­վո­րություն կտա միջազգա­յին լավա­գույն փորձը ներգրա­վել կենսա­բազմա­զա­նության և շրջա­կա միջա­վայրի պահպա­նության ոլորտում։ Նա ընդգծեց, որ վերջին տարի­նե­րին Հայաստա­նում իրա­կա­նացվել են ծրագրեր որ սա գողության դեմ պայքա­րի, բուսա­կան ու կենդա­նա­կան աշխարհի պահպա­նության ուղղությամբ, և նման միջազգա­յին հանդի­պումնե­րը հնա­րա­վո­րություն են տալիս գնա­հա­տե­լու այդ ծրագրե­րի արդյունա­վե­տությունը և զարգացնե­լու դրանք։

Տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության հարցե­րի վերա­բերյալ Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ Հայաստա­նի անվտանգության խորհրդի շրջա­նա­կում գործում է աշխա­տանքա­յին խումբ, որը մշտա­պես հետև­ում է Մերձա­վոր Արև­ելքում և հատկա­պես Իրա­նի շուրջ զարգա­ցող իրա­վի­ճա­կին։ Նրա խոսքով՝ այդ խումբը պարբե­րա­բար զեկույցներ է ներկա­յացնում երկրի ղեկա­վա­րությա­նը, և ըստ իրա­վի­ճա­կի մշակվում են անհրա­ժեշտ քայլե­րը։ Արա­յիկ Հարությունյա­նը ընդգծեց, որ տարա­ծաշրջա­նա­յին լարվա­ծությունը կարող է ազդել գլո­բալ տնտե­սության վրա, հատկա­պես էներգե­տիկ շուկա­նե­րի միջո­ցով, սակայն Հայաստա­նը փորձում է նվա­զա­գույնի հասցնել այդ ազդե­ցություննե­րը և պահպա­նել տնտե­սա­կան աճի տեմպերը։Կառավարությունը վաղուց մշա­կել է հնա­րա­վոր ճգնա­ժա­մա­յին սցե­նարներ և անհրա­ժեշտության դեպքում կարող է գործարկել համա­պա­տասխան հակաճգնա­ժա­մա­յին մեխա­նիզմներ։ Նրա խոսքով՝ նման հարցե­րը սովո­րա­բար հրա­պա­րա­կա­յին չեն քննարկվում, քանի որ վերա­բե­րում են պետա­կան անվտանգությանն ու ռազմա­վա­րա­կան պլա­նա­վորմա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ