25.1 C
Yerevan

Օտա­րերկրյա Ռազմա­բա­զան վտանգա­վոր է

Ներկա­յումս երկրում ամե­րիկյան ռազմա­կան ներկա­յություն չկա՝ բացի դիվա­նա­գի­տա­կան կառույցնե­րից։ Հայաստա­նի համար առա­վել իրա­տե­սա­կան և ռացիո­նալ մոտե­ցումը բազմա­վեկտոր համա­գործակցության և հնա­րա­վոր հակա­մարտություննե­րի դեպքում չեզո­քության պահպանման քաղա­քա­կա­նությունն է։ 

Սոսի Թաթիկյան

FactorTV‑ն զրուցել է Արտա­քին և անվտանգա­յին քաղա­քա­կա­նության Երև­ա­նի կենտրո­նի համա­հիմնա­դիր և տնօ­րեն, փորձա­գետ Սոսի Թաթիկյա­նի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվում է Իրա­նի շուրջ ծավալվող ռազմա­քա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րը՝ շեշտադրե­լով տարա­ծաշրջա­նա­յին կայունության և ինքնիշխա­նության պահպանման հարցե­րը։ Ըստ Թաթիկյա­նի, Արևմուտքի հիմնա­կան թիրա­խը ոչ թե բուն վարչա­կարգի փոփո­խությունն է, այլ Իրա­նի ռազմա­կան ու միջուկա­յին ներուժի չեզո­քա­ցումը, ինչը սակայն կարող է հանգեցնել երկրի ներքին ապա­կա­յունացման և էթնի­կա­կան բախումնե­րի։ Հայաստա­նի համա­տեքստում հեղի­նակն ընդգծում է, որ սեփա­կան տարածքում օտա­րերկրյա ռազմա­բա­զա­նե­րի առկա­յությունը մեծացնում է թիրախ դառնա­լու վտանգը, հատկա­պես երբ դրանք չեն երաշխա­վո­րում իրա­կան անվտանգություն։ Որպես ելք՝ առա­ջարկվում է վարել հավա­սա­րակշռված չեզո­քության քաղա­քա­կա­նություն, որը թույլ կտա խուսա­փել մեծ տերություննե­րի բախման կիզա­կե­տում հայտնվե­լուց և պահպա­նել կենսա­կան կապը Իրա­նի հետ։

Սոսի Թաթիկյա­նը նշեց, որ համա­ձայն չէ այն տեսա­կե­տի հետ, թե ԱՄՆ‑ի և Իսրա­յե­լի հիմնա­կան նպա­տա­կը Իրա­նում ռեժի­մի փոփո­խությունն է։ Նրա կարծի­քով՝ հիմնա­կան նպա­տակն Իրա­նի միջուկա­յին զենքի ստեղծման ծրագրի, բալիստիկ հրթիռնե­րի և նավա­տորմի հնա­րա­վո­րություննե­րի չեզո­քա­ցումն է։ Թաթիկյա­նը հիշեցրեց, որ ԱՄՆ ազգա­յին անվտանգության նոր ռազմա­վա­րության մեջ նույնիսկ հատուկ ընդգծվում է, որ Վաշինգտո­նը այլևս չի զբաղվե­լու «ռեժի­մի փոփո­խությամբ» և «nation building»-ով(ազգի կառուցում)։ Միա­ժա­մա­նակ նա դիտարկեց, որ գործնա­կա­նում փաստաթղթե­րի և իրա­կան քաղա­քա­կա­նության միջև հաճախ նկատվում են անհա­մա­պա­տասխա­նություններ։

Փորձա­գե­տը նաև ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ Իրա­նում իշխա­նությունը կառուցված է ոչ թե մեկ անձի շուրջ ձևա­վորված ավտո­րի­տար ռեժի­մի, այլ ինստի­տուցիո­նա­լացված կրո­նա­պե­տության վրա։ Այդ պատճա­ռով, ըստ նրա, նույնիսկ հոգև­որ առաջնորդի մահը կամ հեռա­ցումը ինքնին չի նշա­նա­կում համա­կարգի փլուզում։ Նոր առաջնորդի ընտրությունը նախա­տեսված է հատուկ կառույցի՝ փորձա­գետնե­րի խորհրդի միջո­ցով, և այդ ինստի­տուտնե­րի թիրա­խա­վո­րումը կարող է նպա­տակ ունե­նալ խաթա­րել որո­շումնե­րի կայացման մեխա­նիզմը։

Նա նաև անդրա­դարձավ ռազմա­կան իրա­վի­ճա­կին՝ ընդգծե­լով, որ ԱՄՆ‑ն և Իսրա­յե­լը փաստա­ցի օդա­յին գերա­կա­յություն են հաստա­տել Իրա­նի նկատմամբ։ Թաթիկյա­նի խոսքով՝ լարվա­ծությունը զգա­լի ազդե­ցություն ունի նաև էներգե­տիկ շուկա­նե­րի վրա, հատկա­պես՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վտանգա­վոր իրա­վի­ճա­կի պատճա­ռով։ Նա հիշեցրեց, որ նեղուցը պաշտո­նա­պես փակ չէ, սակայն այնտե­ղով նավարկությունը դարձել է վտանգա­վոր, ինչը կարող է լուրջ հետև­անքներ ունե­նալ ոչ միայն Պարսից ծոցի երկրնե­րի, այլև Եվրո­պա­յի համար, քանի որ եվրո­պա­կան էներգիա­յի զգա­լի մասը հենց այդ տարա­ծաշրջա­նից է գալիս։

Թաթիկյա­նը նաև անդրա­դարձավ Իրա­նի ներքին կառուցվածքին՝ նշե­լով, որ երկի­րը միա­տար ազգի վրա հիմնված պետություն չէ։ Նրա խոսքով՝ բնակչության կեսից էլ քիչ մասն են պարսիկներ, իսկ մնա­ցա­ծը տարբեր էթնիկ խմբեր են՝ իրա­նա­կան ադրբե­ջանցի­ներ, քրդեր, թուրքմեններ և արա­բա­կան համայնքներ, որոնք հիմնա­կա­նում բնակվում են սահմա­նա­մերձ շրջաննե­րում։ Նա կարծում է, որ այդ բազմա­զա­նությունն ինքնին միշտ պարունա­կում է ապա­կա­յունացման ռիսկ, հատկա­պես արտա­քին ճնշումնե­րի պայմաննե­րում։

Քաղա­քա­գե­տը դիտարկեց նաև քրդա­կան գործո­նի հնա­րա­վոր ակտի­վա­ցումը։ Նրա կարծի­քով՝ Միացյալ Նահանգնե­րը կարող է փորձել աշխա­տել տարա­ծաշրջա­նի քրդա­կան խմբե­րի հետ՝ Իրա­նի ներսում լրա­ցուցիչ ճնշում ստեղծե­լու նպա­տա­կով։ Թաթիկյա­նի համոզմամբ՝ հենց այդ գործոնն է պատճառնե­րից մեկը, որ տարա­ծաշրջա­նի որոշ պետություններ, մասնա­վո­րա­պես Թուրքիան, շահագրգռված չեն Իրա­նի ապա­կա­յունացմամբ, քանի որ դա կարող է ուժե­ղացնել քրդա­կան շարժումնե­րը։

Անդրա­դառնա­լով Իրա­նում հնա­րա­վոր ներքին բողոքնե­րին՝ Թաթիկյա­նը նշեց, որ երկրում կա զգա­լի դժգո­հություն իշխա­նությունից, սակայն հասա­րա­կության վրա մեծ ազդե­ցություն ունի վախի գործո­նը։ Նա հիշեցրեց, որ նախորդ բողոքնե­րի ընթացքում եղել են զոհեր, իսկ իրա­կան թվե­րը դժվար է պարզել։ Նրա խոսքով՝ նման պայմաննե­րում զանգվա­ծա­յին ապստամբությունը կարող է կամ արագ ճնշվել, կամ վերա­ճել լայնա­մասշտաբ արյունա­հե­ղության։

Թաթիկյա­նը նաև նշեց, որ Իրա­նի ներսում այս պահին տեսա­նե­լի չէ ուժեղ ընդդի­մա­դիր առաջնորդ, որը կարող է համախմբել հասա­րա­կա­կան շարժումը։ Նա հիշեցրեց, որ արտերկրում ակտի­վո­րեն հանդես է գալիս Իրա­նի նախկին շահի որդին, սակայն հարց է՝ արդյո՞ք նա իրա­կան ազդե­ցություն ունի երկրի ներսում։ Քաղա­քա­գե­տը հավե­լեց, որ նույնիսկ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփ-ը հայտա­րա­րել է, որ Իրա­նի ապա­գա առաջնորդը պետք է առա­ջա­նա հենց երկրի ներսից։

Խոսե­լով տարա­ծաշրջա­նում օտա­րերկրյա ռազմա­բա­զա­նե­րի թեմա­յի մասին՝ Սոսի Թաթիկյա­նը նշեց, որ վերջին իրա­դարձություննե­րը ցույց են տալիս, թե որքան վտանգա­վոր կարող է լինել նման բազա­նե­րի առկա­յությունը որևէ երկրի տարածքում։ Նրա խոսքով՝ Իրա­նը թիրա­խա­վո­րել է ոչ միայն ամե­րիկյան, այլ նաև այլ երկրնե­րի ռազմա­բա­զա­ներ, այդ թվում՝ Կիպրո­սում գտնվող բրի­տա­նա­կան և Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րում գտնվող ֆրանսիա­կան բազա­նե­րը։

Թաթիկյա­նը նաև անդրա­դարձավ եվրո­պա­կան անվտանգության քաղա­քա­կա­նությա­նը՝ նշե­լով, որ Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նը հայտա­րա­րել է երկրի միջուկա­յին դոկտրի­նի վերա­նայման մասին։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան նախա­տե­սում է ավե­լացնել միջուկա­յին զենքի արտադրությունը և որո­շա­կի ձևով այն ներա­ռել եվրո­պա­կան անվտանգության համա­կարգում, թեև վերջնա­կան որո­շումնե­րը պահպանվե­լու են Փարի­զի ձեռքում։

Հայաստա­նի մասին խոսե­լով՝ Թաթիկյա­նը ընդգծեց, որ ներկա­յումս երկրում ամե­րիկյան ռազմա­կան ներկա­յություն չկա՝ բացի դիվա­նա­գի­տա­կան կառույցնե­րից։ Նրա գնա­հատմամբ՝ Հայաստա­նի համար առա­վել իրա­տե­սա­կան և ռացիո­նալ մոտե­ցումը բազմա­վեկտոր համա­գործակցության և հնա­րա­վոր հակա­մարտություննե­րի դեպքում չեզո­քության պահպանման քաղա­քա­կա­նությունն է։ Սակայն նա նաև ընդգծեց, որ այս ռազմա­վա­րությունը մեծ ռիսկեր ունի, քանի որ բազմաբև­եռ աշխարհում հակադրություննե­րը հաճախ անցնում են նույնիսկ դաշնա­կիցնե­րի միջև, ինչը փոքր պետություննե­րի համար կարող է ստեղծել բարդ ընտրության իրա­վի­ճակներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ